Լրահոս երեխաների մասին
Լվացքի խտացված բարձիկները՝ հազարավոր երեխաների թունավորման պատճառ. news.am
Լվացքի խտացված բարձիկները մաքրող լուծույթով լի, փոքրիկ պլաստիկե պարկեր են, հարմար՝ անմիջապես, առանց չափելու լվացքի մեքենայի մեջ տեղակայման համար: Սակայն, ինչպես ԱՄՆ-ում գործող մանկական հիվանդանոցների համատեղ ջանքերով իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, դրանք, հարմարավետ լինելուց բացի, նաեւ որոշակի սպառնալիք են պարունակում երեխաների առողջության համար:
Ավելի քան մեկ տարվա ուսումնասիրությունները՝ հիշյալ բարձիկների ներգրավմամբ, բազմաթիվ միջադեպերի մասին տվյալների վերհանման են հանգեցրել, հաղորդում է Medical Daily-ն:
«Լվացքի խտացված բարձիկները փոքր են եւ գունավոր, այնպես որ երեխաները կոնֆետի կամ հյութի կարող են նմանեցնել: Ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում երեխան կարող է ձեռքը վերցնել այն, ջարդել եւ թունավոր քիմիկատները բերանը տանել, շնչել կամ աչքերին քսել», - մեկնաբանել է հետազոտության համահեղինակ, Օհայոյի՝ թույների ուսումնասիրությամբ մասնագիտացված հետազոտական կենտրոնի բժշկական տնօրեն դոկտոր Մարսել Կասավանը: Նրա գլխավորությամբ գործող փորձագետները պարզել են, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր ժամը մեկ երեխաների եւ լվացքի խտացված բարձիկների ներգրավմամբ նոր դեպք է գրանցվում (երբ երեխան ջարդում է այն, ապա կուլ տալիս կամ՝ թունավոր քիմիկատները շնչում):
Լվացքի խտացված բարձիկները դեռեւս 2010թ. են շուկաներում հայտնվել, եւ միայն երեք տարի անց առաջին զգուշացումներն են հնչեցվել այն մասին, որ դրանք կարող են վտանգավոր լինել երեխաների համար: Բարձիկների տեսքով մաքրող միջոցներն է՛լ ավելի մեծ հեղինակություն ձեռք բերեցին 2012թ. փետրվար ամսից՝ Procter & Gamble-ի կողմից թողարկվող Tide Pods-ի ներկայացմամբ, այնինչ մայիս ամսվա դրությամբ թույների վերահսկողությամբ զբաղվող կենտրոններն արդեն երեխաների՝ դրանց նկատմամբ ավելորդ ուշադրության մասին շուրջ 700 դեպքերի առնչվող տեղեկություններ էին ձեռք բերել:
Սակայն, ինչպես ասում են, դա միայն սկիզբն էր: 2012-2013թթ. ընթացքում մինչեւ 6 տարեկան երեխաների շրջանում բարձիկները կուլ տալու կամ դրանց պարունակության մեջ առկա քիմիկատները շնչելու վերաբերյալ 17 230 դեպք է գրանցվել: Դրանցից 769-ի պարագայում երեխաները հոսպիտալացվել են, մեկ դեպք մահվան ելք է ունեցել: Ընդ որում, երեխաների երկու երրորդը 1-2 տարեկան են եղել:
Ճիշտ է՝ արտադրողները ջանքեր չեն խնայում, փոփոխված փաթեթավորման եւ թափանցիկության վերացման հաշվին, բարձիկները երեխաների համար առավել նվազ գայթակղիչ դարձնելու նպատակով, նույնիսկ զգուշացումներ են տեղակայում յուրաքանչյուր բարձիկի վրա՝ առանց հաշվի առնելու, որ դրանք կուլ տվող երեխաների մեծ մասը նախադպրոցական տարիքի են եւ կարդալ չգիտեն: Մինչդեռ խտացված բարձիկները չափազանց վտանգավոր են նրանց համար: Դրանց ազդեցությանը ենթարկված փոքրիկների մոտ 50 տոկոս դեպքերում անմիջապես փսխում է նկատվում: Շատերը սկսում են անդադար հազալ եւ շնչահեղձ լինել: Բարձիկների պարունակությունը կազմող թունավոր քիմիկատների հրահրմամբ նաեւ աչքերի կարմրություն գրգռվածություն եւ ցավ, կոնյուկտիվիտ, իսկ առավել ծանր դեպքերում՝ քնկոտություն եւ թոշնածություն կարող է նկատվել:
«Լվացքի խտացված բարձիկները երեխաների համար անվտանգ դարձնելու նպատակով համազգային ստանդարտի կարիք է զգացվում: Բացի այդ, փոքր տարիքի երեխաներ ունեցող ծնողները պետք է ավանդական մաքրող միջոցներ կիրառեն՝ դրանց փոխարեն», - մեկնաբանել են փորձագետները:
3 խորհուրդ ծնողների համար.
1. Ավանդական մաքրող միջոց կիրառե՛ք, քանի որ այն, խտացված բարձիկների համեմատ նվազ թունավոր եւ երեխայի համար ոչ հրապուրիչ հատկանիշներով է աչքի ընկնում:
2. Մաքրող միջոցները մշտապես փակի տակ պահե՛ք:
3. Օգտագործելուց հետո անմիջապես հեռացրե՛ք երեխայի տեսադաշտից: Բարձիկ վերցնելն ու կուլ տալը կարող է վայրկյաններ տեւել:
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն