Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Գոշեի հիվանդություն

Ճարպային փոխանակության ժառանգական հիվանդություն է, որը բնորոշվում է ռետիկուլոհիստիոցիտային համակարգի մի շարք օրգանների ախտահարումով։ Այդ հիվանդության դեպքում ռետիկուլոէնդոթելային համակարգի բջիջներում ցերեբրոզիդներ են կուտակվում։ Ամենածանր փոփոխությունները հայտնաբերվում են փայծաղում...

Գլիկոգենային հիվանդություն

Առաջանում է գլիկոգենի փոխանակության խանգարման հետևանքով։ Գլիկոգենոլիզին մասնակցող ֆերմենտների բնածին անբավարարության հետևանքով գլիկոգենը օրգանիզմում չի օգտագործվում և մեծ քանակությամբ կուտակվում է լյարդի, երիկամների, մկանների և այլ օրգանների բջիջներում` առաջացնելով ծավալուն գլիկոգենոզ։ Հայտնի են հիվանդության 12 ձևեր, որոնցից մանրամասն ուսումնասիրված են միայն 6-ը...

Գինեկոմասթիա

Այս անվան տակ հասկանում են տղաների կրծքագեղձերի այս կամ այն չափերի, իսկ առանձին դեպքերում նաև կանացիական կրծքագեղձերի նմանվող մեծացում։ Լինում է ինչպես գեղձածորանների, այնպես էլ շարակցական հյուսվածքի գերաճ (հիպերպլազիա)։

Ամենից հաճախ գինեկոմասթիան նկատվում է պատանիների մոտ՝ սեռական հասունացման շրջանում, ըստ որում այդ տարիքի յուրաքանչյուր երկու պատանիներից մեկի մոտ կրծքագեղձերը չափավոր մեծանում և ուռչում են, որոնք հաճախ կարծր և ցավոտ են լինում...

Գիգանտիզմ

 

Զարգանում է սոմատոտրոպ հորմոնի գերարտադրության հետևանքով և արտահայտվում է մարմնի համեմատաբար համաչափ կամ անհամաչափ անբնականոն աճով։ Կապված է հիպոֆիզի առաջնային բլթի էոզինոֆիլային (թթվասեր) բջիջների հիպերպլազիայի կամ ադենոմայի հետ։ Հորմոնի գերարտադրության պատճառը կարող են լինել հիպոֆիզի շրջանում զարգացող բորբոքային պրոցեսներն ու ուռուցքները...

Գալակտոզեմիա

Նյութափոխանակության ժառանգական հիվանդություն է, որը պայմանավորված է գալակտոզա-1-ֆոսֆատ-ուրիդիլտրանսֆերազա ֆերմենտի բնածին անբավարարությամբ։
Ֆերմենտի անբավարար քանակի կամ բացակայության հետևանքով խանգարվում է գալակտոզայի ֆերմենտային վերափոխումը գլյուկոզայի։ Չքայքայված գալակտոզան, ինչպես նաև նրա կիսաքայքայված արգասիքները, կուտակվում են արյան մեջ, ողնուղեղային հեղուկում և մեզում...

Արախնոդակտիլիա

Մարֆանի համախտանիշ
Շարակցական հյուսվածքի ժառանգական հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում է հենաշարժական համակարգը։ Հեղինակների մեծ մասն ընդունում է աուտոսոմ-դոմինանտային ժառանգականությունը։ Հիվանդության զարգացման մեխանիզմները մինչև վերջ հայտնի չեն։ Խանգարվում է կոլագենի կարևոր բաղադրիչներից մեկի՝ հիդրօքսիպրոլին ամինաթթվի փոխանակությունը և մակերիկամների կեղևի գործունեությունը...

Անորխիզմ (անամորզություն)

Անորխիզմը որպես արտահայտված թերսեռագեղձություն (հիպոգոնադիզմ) կարող է լինել...

Ակրոմեգալիա

Զարգանում է ֆիզիոլոգիական աճն ավարտած երեխաների մոտ աճի՝ սոմատոտրոպ հորմոնի գերարտադրության հետևանքով։ Հիպոֆիզի առաջնային բլթի ախտահարումների հետ կապված հիվանդությունների շարքում ակրոմեգալիան հանդիպում է հաճախ։ Մանկական տարիքում ակրոմեգալիան համեմատաբար հազվադեպ է լինում...

Սարկոիդոզ

Բարորակ լիմֆոգրանուլոմատոզ, Բենյե-Բեկի-Շաումանի հիվանդություն, քրոնիկական էպիթելոիդ-բջջային գրանուլոմատոզ և այլն
Գրանուլոմատոզների խմբի համակարգային հիվանդություն է, որը բնորոշվում է էպիթելոիդ-բջջային գրանուլոմաների զարգացումով, դիստրոֆիայով, տարբեր հյուսվածքների, օրգանների կազմալուծումով և սկլերոզով ու նրանց գործունեության խանգարմամբ։ Շատ հաճախ ախտահարվում են ավշահանգույցները, մաշկը, շնչական օրգանները, լյարդը, փայծաղը, հարականջային թքագեղձերը և այլ օրգաններ...

Հեմոլիտիկ սակավարյունություններ

Այս ձևերն առաջանում են էրիթրոցիտների քայքայման հետևանքով։ Չնայած այս դեպքում ոսկրածուծում նկատվում է էրիթրոցիտային ծլի ակտիվացում, այնուամենայնիվ, ուժեղ հեմոլիզի հետևանքով զարգանում է սակավարյունություն։ Ըստ պրոցեսի տեղակայման տարբերում են...


Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKZiST5' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_all.php(68): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384