Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Սակավարյունություններ. հիպոպլաստիկ և ապլաստիկ

Բնորոշվում են արյունաստեղծման ֆունկցիայի անկումով։ Ընկճվում են ոսկրածուծի 3 հիմնական ծիլերը։ Ոսկրածուծի հիպո կամ ապլազիայի հետևանքով զարգանում է սակավարյունություն, լեյկոպենիա և թրոմբոցիտոպենիա։ Սակայն հիվանդության սկզբնական արտահայտությունը սակավարյունությունն է...

Երկաթդեֆիցիտային սակավարյունություն

Ավելի հաճախ հանդիպում են վաղ մանկական տարիքի երեխաների մոտ։ Հիմնականում զարգանում է օրգանիզմում երկաթի պակասի հետևանքով, որը կարող է առաջանալ մի շարք պատճառներից, մասնավորապես սխալ, ոչ լիարժեք սնուցումից, քանի որ երեխայի օրգանիզմում երկաթի պահանջը հիմնականում լրացվում է սննդի միջոցով...

Հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն (անեմիա)

Սուր հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն։ Երեխաների մոտ կարող է առաջանալ քթային, պորտային, ստամոքսաաղիքային և այլ արյունահոսություներից հետո, ինչպես նաև հեմոռագիկ դիաթեզների դեպքում և մեխանիկական վնասվածքի հետևանքով։ Կլինիկական պատկերը կախված է արյան կորստի քանակից և արյունահոսության արագությունից։ Բացի սակավարյունության ախտանիշներից, կարող են առաջանալ նաև թթվածնային քաղց, կոլապս և շոկային վիճակ...

Հիստիոցիտոզներ

Անհայտ էթիոլոգիայի հիվանդությունների խումբ է, որոնք ուղեկցվում են նյութափոխանակության էնդոգեն խանգարումներով և հիստիոցիտներում խանգարված նյութափոխանակության արգասիքների կուտակումով։ Հիստիոցիտոզների շարքին են պատկանում Լետտերեր-Զիվեի, Խանդ-Շյուլլեր-Քրիսչենի հիվանդությունները և էոզինոֆիլային գրանուլոման...

Հեմոֆիլիա

Կոագուլոպաթիաների ամենատարածված ձևերից է։ Հիվանդությունը ժառանգական բնույթ ունի և անցնում է սերնդից սերունդ, ընդ որում հիվանդանում են միայն տղաները։ Հեմոֆիլիայով տառապող սերնդի կանայք գործնականորեն լինում են առողջ և միայն հիվանդության փոխանցողների դեր են կատարում։ Կին հաղորդիչները հեմոֆիլիան կարող են փոխանցել ոչ միայն իրենց տղա երեխաներին, այլև աղջիկ հաղորդիչների միջոցով նաև տղա թոռներին, ծոռներին և ավելի ապագա սերունդներին...

Լիմֆոգրանուլոմատոզ

Ավշային հյուսվածքի չարորակ նորագոյացություն է, որը բնորոշվում է ավշային հյուսվածքի հարաճող գրանուլոմատոզ ձևափոխումով, ավշահանգույցների և ներքին օրգանների ախտահարումով։ Հաճախ զարգանում է 5-8 տարեկան երեխաների մոտ...

Լեյկոզներ

Համակարգային չարորակ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան սկզբնավորող բջիջների ախտաբանական երիտասարդացումով, օրգանիզմում ախտաբանական արտաոսկրածուծային արյունաստեղծման բազմաթիվ օջախների գոյացումով...

Լեյկեմոիդ ռեակցիաներ

Արյան ախտաբանման ռեակցիաներ են, որոնք նման են լեյկոզներին և չարորակ այլ հիվանդություններին, սակայն հակազդիչ (ռեակտիվ) բնույթ ունեն և տարբերվում են նրանցից ինչպես պատճառագիտությամբ, այնպես էլ ախտածնությամբ...

Թրոմբոցիտոպաթիաներ

Հիվանդություններ են, որոնց հիմքը թրոմբոցիտների բնածին կամ ձեռքբերովի որակական ոչ լիարժեքություններն են...

Թրոմբոպենիկ ծիրանացան (Վերլհոֆի հիվանդություն)

Պատկանում է հեմոռագիկ դիաթեզների շարքին, որի առաջացումը կախված է արյունամակարդման թրոմբոցիտային գործոնի խանգարումից։ Այն կոչվում է նաև իդիոպաթիկ, գենուին կամ էսենցիալ ծիրանացան...


Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYn8c1oZ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_all.php(68): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384