Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Ինքնակենսագրական

Ինքնակենսագրական

Լավ ինքնակենսագրականն այսօր աշխատանք գտնելու ամենաարդյանուավետ միջոցներից է։ Ահա ինչու սեփական աշխատուժի մարքետինգը պետք է սկսել ճիշտ ինքնակենսագրական կազմելուց։

 

Լավ ինքնակենսագրականը ձեզ կներկայացնի մասնագիտական լավագույն տեսակետից և գործատուին կստիպի հետաքրքրվել ձեր թեկնածությամբ։ Փորձը ցույց է տալիս` ինքնակենսագրականներից շատերը ոչ միայն չեն շարժում գործատուի հետաքրքըրությունը, այլ ավելին` թեկնածուի հանդեպ բացասական նախատրամադրվածություն են առաջացնում։ Ի՞նչպես կազմել գրագետ ինքնակենսագրական:

 

Ինքնագովազդ երկու րոպեում


Լավ կազմված ինքնակենսագրականը կարելի է համեմատել ոչ սովորական այցեքարտի հետ, որը հակիրճ, բայց բովանդակալից կներկայացնի ձեզ և ձեր անցած մասնագիտական ուղին։ Ահա ինչու, շատ կարևոր է հիշատակել ձեր կրթությանն ու մասնագիտական գործունեությանը վերաբերող դրական կողմերը և, հակառակը` «խամրեցնել» դրանցում առկա թույլ կողմերը։ Մի շատ կարևոր գործոն ևս. ինքնակենսագրական կազմելիս ամեն բան չէ, որ պետք է նշվի, բայց և կեղծել չի կարելի, այլապես գաղտնիքը օրերից մի օր «ջրի երես դուրս կգա», իսկ եթե դա գործատուն բացահայտի, Դուք ոչ միայն կկորցնեք թափուր աշխատատեղը զբաղեցնելու հնարավորությունը, այլև նման դիպվածը սև բիծ կթողնի ձեր հեղինակության վրա։ Մի բան մտապահե՛ք. ինքնակենսագրականը տպավորություն է թողնում լոկ առաջին ընթերցման ժամանակ։ Այդ պատճառով այն պետք է ընդամենը երկու հարցի պատասխանի. «Ինչպե՞ս Ձեզ գտնել» և «Արժե՞ արդյոք Ձեզ փնտրել»։ Ձեր «ինքնագովազդի» վրա երկուսից երեք րոպե է ծախսվում, ոչ ավելի։ Եթե այդ ժամանակամիջոցում ձեր անձի հանդեպ հետաքրքրություն չառաջանա, կնշանակի` բախտներդ չբերեց։

 

«CV»-ն ինքնակենսագրական չէ, այլ դրա շարունակությունը

 

Եվ այսպես. սկզբում ինքնակենսագրականն էլ է բավարար, այլ ոչ CV-ն, ինչպես աշխատանք որոնողներն են կարծում։ Ինքնակենսագրականը ձեր անձնական, կրթական, աշխատանքային և կենսագրական այլ ոլորտների հակիրճ «ծաղկաքաղը» պիտի լինի` սեղմագրված ոչ ավել, քան մեկ տպագրական էջում։ Մինչդեռ, եթե դուք ավելի լուրջ պաշտոնի եք հավակնում, նույն տեղեկությունները հարկ կլինի ներկայացնել առավել ընդարձակ և բազնակողմանիորեն։ Այս փաստաթղթին են CV անվանում (լատիներեն «Curriculum Vitae» արտահայտությունից` նշանակում է «կյանքի նկարագրություն»


Ինքնակենսագրականը, որպես կանոն, կազմում են անբռնազբոս ոճով. լավ կլինի, որ աշխատանք որոնողները ուշադրություն դարձնեն ինքնակենսագրականներում ներկայացվող պարտադիր դրույթների վրա։

 

Ոչ միայն ԱԱՀ (անուն, ազգանուն, հայրանուն)

 

Անձնական տվյալներից բացի` անուն, ազգանուն, հայրանուն և տարիքային դրույթներ, ինքնակենսագրականում պարտադիր կերպով պետք է նշել ծննդյան հստակ տարեթիվը։ Մի՛ սրտնեղվեք, եթե դուք արդեն անցել եք «ցանկալի» տարիքային սահմանը։ Խելքը գլխին գործատուն հազիվ թե հրաժարվի փորձառու և բանիմաց աշխատող ունենալու գաղափարից զուտ այն պատճառով, որ տարիքը մի քիչ «մեծ» է։


Մի կարևոր դրույթ ևս՝ ընտանեկան դրությունը և հատկապես երեխա ունենալու պարագան։ Փորձը ցույց է տալիս` ովքեր երեխա ունեն, ավելի վստահելի են և պատասխանատվությամբ են մոտենում աշխատանքային պարտականություններին, բայց միևնույն ժամանակ ամուսնացածների համար գործուղումների գնալը որոշակի դժվարություն է ներկայացնում։ Ահա ինչու, երբ ընտրություն պետք է կատարվի ասենք` տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնի համար, ընտանիք ունենալու պարագան գործատուի կողմից անպայմանորեն հաշվի կառնվի։


Չմոռանա՛ք նշել` ինչպես կարելի է ձեզ հետ կապ հաստատել։ Չսահմանափակվե՛ք` նշելով լոկ էլեկտրոնային փոստի հասցեն։ Փոստային հասցեի, տան կամ ծառայողական հեռախոսի առկայության դեպքում ձեզ հետ անմիջական կապ հաստատելու հավանականությունն ավելի մեծ կլինի։

 

Դիրքորոշում և նպատակ

 

Կարծիք կա, որ այսօր գործատուներն ավելի հակված են ոչ թե հստակ դիրքորոշում ունեցող աշխատող ունենալ, այլ` «ունիվերսալ»։ Հարց կծագի` ի՞նչ է նշանակում ունենալ հստակ դիրքորոշում։ Պարզաբանենք. ձեզանից պահանջվում է նշել այն պաշտոնը, որին հավակնում եք այդ պահին։ Այլապես, հենց այնպես ուղարկված ինքնակենսագրականները` հայտնվելով աշխատակազմի ղեկավարի սեղանին, շատ արագ մոռացության կմատնվեն ու կարխիվացվեն։ Եթե անգամ ձեր կարծիքով տարբեր պաշտոններ կարող եք զբաղեցնել առաջինը նշեք այն պաշտոնը, որի համար դիմել եք։


Ներկայումս ընդունված է աշխատանքի ընդունվելիս ազատ խոսել աշխատավարձի մասին, ուստի կարող եք ինքնակենսագրականում նշել նաև ձեր կողմից ակնկալվող աշխատավարձի մոտավոր չափը։

 

Գիտելիքը լույս է

 

«Կրթություն» բաժնում միջնակարգ դպրոցը նշելը պարտադիր չէ` բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս օտար լեզուների, մաթեմատիկայի և այլ առարկաների խորացված ուսուցմամբ է եղել։ Բարձրագույն ուսումնական հաստատությունը, ասպիրանտուրան, դոկտորանտուրան, մասնագիտական որակավորման դասընթացները պետք է նշվեն հակադարձ ժամանակագրական կարգով, այսինքն` ուսման ամենավերջին վայրը պետք է դնել առաջին տեղում և հակառակը։ Հաճախ կարելի է օգտագործել կարևորության սկզբունքը. տվյալ թափուր պաշտոնի համար առավել կարևոր ուսումնական հաստատությունը ներկայացնել սկզբում։ Յուրաքանչյուր ուսումնական վայրի համար ցանկալի է նշել ուսման սկզբի և ավարտի ճշգրիտ ամսաթվերը, նաև ստացած (դիպլոմային) որակավորումը։ Թվարկե՛ք ձեր հրապարակումները (հատկապես` մասնագիտացված հրատարակություններում աշխատանք փնտրելիս), հայտնագործությունների արտոնագրերը։ Հաճախ է պատահում, որ թափուր պաշտոնի հավակնորդներն իրենց ինքնակենսագրականում նշում են տվյալ մասնագիտության հետ որևէ կապ չունեցող դասընթացների անվանումներ (օրինակ` «խաչաձև» գեղարվեստական ասեղնագործության դասընթացներ)։ Այս կարգի տեղեկությունները հարկավոր է գրանցել «Նախասիրություններ» բաժնում։ Դա կարող է անհրաժեշտ լինել հոգեբանին. ասեղնագործության հանդեպ ձեր ունեցած հետաքրքրության հիման վրա նա կհաստատի, որ դուք ունեք, ասենք, հաշվապահի պաշտոնը զբաղեցնելու գերազանց նախադրյալներ, քանզի ասեղնագործությունը մեծ տոկունություն, ուշադրության կենտրոնացում պահանջող աշխատանք է։

 

Հիմնականը` աշխատանքային փորձ

 

Ձեր կրթությունը, աշխատանքային փորձը նշվում են հակադարձ ժամանակագրական կարգով` սկզբում նշվում է ներկայիս աշխատավայրը, այնուհետև՝ նախորդը և այդպես շարունակ։ Այս դրույթում ևս անհրաժեշտ է պահպանել տվյալ պաշտոնում աշխատելու ճշգրիտ ժամանակագրությունը։ Թվարկե՛ք ի պաշտոնե ձեր կատարած պարտականությունները։ Հենց այդ տեղեկություններն էլ կարող են դառնալ որոշիչ։


Եթե ինչ-ինչ պատճառներով ձեր աշխատանքային փորձը համապատասխան գրառմամբ հաստատված չէ աշխատանքային գրքույկում, բոլորովին չի նշանակում, որ դրա մասին ինքնակենսագրականում չպետք է գրել։ Ծայրահեղ դեպքում օգտվեք այսպես կոչված երաշխավորող անձանց ցուցակից (Reference List), որպեսզի անհրաժեշտության դեպքում վերջիններս պատրաստ լինեն երաշխավորել ձեր անձը։ Ճանաչված կազմակերպությունում պատասխանատու և լավ վարձատրվող պաշտոնի հավակնելիս պատրաստ եղեք, որ կադրերի գործակալության աշխատակիցը, անգամ աշխատանքային գրքույկում գրառումների առկայության դեպքում, կարող է ձեր մասին կարծիք հարցնել ձեր նախկին գործատուներից։


Ցանկալի է, որ ինքնակենսագրականում «սպիտակ հետքեր» չլինեն, այսինքն` զբաղվածության տարեթվերում բաց տեղեր։ Որևէ հանգամանքի պատճառով չե՞ք աշխատել` հոգ չէ. պարզապես նշեք ձեր հարկադիր պարապուրդի պատճառը։

 

Լրացուցիչ առավելություններ

 

Ինքնակենսագրականի «Լրացուցիչ առավելություններ» կամ «Հմտություններ» եզրափակիչ բաժնում կարող եք նշել օտար լեզուների իմացությունը, վարորդական իրավունքի առկայությունը, համակարգչին և ժամանակակից տեխնիկային ազատ տիրապետելը։ Այդպիսի տեղեկությունները թեկնածուին թույլ են տալիս ներկայացնել իրեն ամբողջ «հմայքով»։ Կարևորն այդ «հմայքը» չչարաշահելն է, թող գործատուն ինքը տեսնի պոտենցիալ աշխատակցի բազմակողմանի անհատականություն լինելն ու կարողությունների մեծ շրջանակը։

 

Թարմ հայացք

 

Այսպիսով, ինքնակեսնագրականը կազմված է։ Լավ կլինի այն մի քանի օրով մի կողմ դնել կամ ծայրահեղ դեպքում` մի քանի ժամով։ Որոշ ժամանակ անց թերթել, ինչպես ասում են` թարմ հայացքով. արդյոք կարևոր պահեր բաց չե՞ն թողնված, պահպանվա՞ծ է արդյոք ոճը, սխալներ չկա՞ն։ Վատ չէր լինի ձեր «ստեղծագործությունը» ցույց տաք որևէ մեկին. չէ՞ որ կողմնակի անձն ավելի արագ կնկատի վրիպումները։


Հիշե՛ք` միայն հաջող ինքնակենսագրականը կարող է դառնալ «հարցազրույցի» առիթ, կամ տալ գործատուի հետ անձնական հանդիպման հնարավորություն, նամանավանդ, նա, չտեսնելով մարդուն, հազվադեպ է դրական որոշումներ ընդունում։


Հուսով ենք` հիմա Դուք պատրաստ եք կազմել այնպիսի ինքնակենսագրական, որը կարդացողը կցանկանա անձամբ հանդիպել ձեզ։

Սկզբնաղբյուր. Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am
Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am

Մի փոքր սթրեսն աշխատավայրում կարող է լավ ազդել աշխատունակության վրա: Սակայն մշտական սթրեսը բացասաբար է ազդում առողջության վրա: Այդպիսի կարծիք ունի հոգեթերապևտ Ջոան Քինգսլին, որն արդեն 25 տարի զբաղվում է...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am

Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...

Աշխատավայրում
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am

Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատող կանանց համար շատ դժվար է: Այս մասին հայտնում է informing.ru-ն: Մասնագետները չափել են կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը կանանց շրջանում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...

Աշխատավայրում
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am

Lady.obozrevatel.com-ը մեթոդներ է առաջարկում աշխատավայրում սթրեսից ազատվելու համար...

Աշխատավայրում
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am

Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...

Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am
Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am

Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...

Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am
Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am

NEW YORK – «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»...

Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am
Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am

Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...

Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am
Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am

Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...

Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am
Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am

Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...

Օգտակար խորհուրդներ
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.

Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...

Քուն, քնի խանգարումներ Աշխատավայրում
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը

Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...

Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am
Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am

Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...

Աշխատավայրում
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am

Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ