Բոլոր հոդվածները
| Սկիզբ | Վերջ | |
Աորտայի բացվածքի նեղացումը մեկուսացված ձևով գրեթե չի հանդիպում։ Որպես կանոն, զարգանում է աորտայի փականների անբավարարության ֆոնի վրա։ Այս արատի դեպքում դժվարանում է արյան հոսքը ձախ փորոքից դեպի աորտա։ Ձախ փորոքի ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան անբավարարության ժամանակ։ Ձախ փորոքը ենթարկվում է գերաճի, որի հետևանքով սրտային հրոցը ուժեղանում և դեպի ձախ է տեղափոխվում...
Աորտայի փականների անբավարարությունը սովորաբար ի հայտ է գալիս արդեն գոյություն ունեցող երկփեղկ փականների ախտահարման ֆոնի վրա։ Նրա ինքնուրույն ախտահարումը ռևմատիզմային պրոցեսի հետևանքով՝ հազվադեպ է հանդիպում։
Աորտայի փականների ոչ լրիվ փակվելու հետևանքով արյան մի մասը դիստոլայի ժամանակ աորտայից ետ է վերադառնում դեպի ձախ փորոք։ Արյան այդ քանակը գումարվում է դիաստոլայի ժամանակ ձախ նախասրտից ձախ փորոքը լցվող արյան քանակին։ Ձախ փորոքը հարկադրաբար նորմայից ավելի մեծ քանակությամբ արյուն է մղում դեպի աորտան։ Առաջանում է ձախ փորոքի տոնոգեն լայնացում...
Երեխաների մոտ, որպես կանոն, հանդիպում է այն դեպքերում, երբ ախտաբանական պրոցեսն ունենում է բավական վաղեմիություն և արդեն առկա է երկփեղկ փականի անբավարարությունը։ Ձախ նախասիրտ-փորոքային բացվածքի ստենոզը երեխաների մոտ առանձին ձևով հանդիպում է չափազանց հազվադեպ։
Այս արատի ժամանակ հեմոդինամիկ խանգարումները զարգանում են հետևյալ ձևով, արյունը ձախ նախասրտից նախասիրտ-փորոքային բացվածքով անցնում է ձախ փորոքը...
Երեխաների ձեռքբերովի սրտի արատները, որպես կանոն, ունեն ռևմատիզմային ծագում, հազվադեպ զարգանում են սեպտիկ էնդոկարդիտից հետո։ Նրանք ձևավորվում են էնդոկարդիտի հետևանքով՝ սուր բորբոքային պրոցեսի վերանալուց հետո։
Ռևմատիզմային էնդոկարդիտի հետևանքով առաջացած ամենատարածված արատը միտրալ փականի անբավարարությունն է, երբ փականները տձևացման հետևանքով լրիվ չեն փակվում և սիստոլայի ժամանակ արյան մի մասը ձախ փորոքից վերադառնում է նախասիրտ...
Սրտի, որպես մխոցի, արյան նորմալ շրջանառությունն ապահովող գործունեության անկարողությունն է։ Սրտային անբավարարությունն ի հայտ է գալիս սրտամկանի, թոքերի տարածուն ախտահարումների, պերիկարդիտների, զարկերակային հիպերտենզիայի, սրտի արատների և այլ ախտաբանական վիճակների դեպքում, որոնք դժվարացնում Են սրտի աշխատանքը։
Սրտային սուր անբավարարությունը զարգանում է սրտի ձախ փորոքային սուր անբավարարության հետևանքով թոքային հյուսվածքում շճային հեղուկի արտազատումով (ինտերստիցիալ այտուց)...
Սրտապարկի սուր կամ քրոնիկական բորբոքում է։ Տարբերում են հետևյալ ձևերը`
- ֆիբրինային,
- շճաֆիբրինային,
- արյունային և
- թարախային...
Ինֆեկցիոն (վարակային) ալերգիկ միոկարդիտը որպես կանոն, մյուս էնդոկարդիտներից տարբերվում է իր զարգացման ընթացքով։ Ինտենսիվհակաբորբոքային և ապազգայունացման բուժման ֆոնի վրա սրտամկանի ախտահարման երևույթները ետ են զարգանում, որը կարևորագույն տարբերակիչ ախտորոշ նշան է։ Ռևմոկարդիտը բնորոշվում է կլինիկական երևույթների որոշակի կայունությամբ։ Նկատվում է լեյկոպենիայի և էոզինոֆիլիայի հակվածություն։ ԷՆԱ-ն նորմայի սահմաններում է կամ էլ թեթևակի ավելացած...
Սրտամկանի օջախային կամ տարածուն ախտահարումն է, որը տարբեր պատճառներով է պայմանավորված։ Միոկարդիտի ժամանակ էթիոլոգիական գործոնը հիմնականում մակրոօրգանիզմի իմունոռեակտիվականությունն է։ Տարբերում են միոկարդիտի հետևյալ ձևերը՝ ռևմատիզմային, վարակային (վարակային-ալերգիկ), վիրուսային, նշիկային, սեպտիկ և այլ վարակների հետ կապված, ալերգիկ (շիճուկային, դեղորայքային, ետպատվաստումային), միոկարդիտներ՝ շարակցական հյուսվածքի համակարգային և պարազիտային հիվանդությունների ժամանակ և այլն...
Անոթային սուր անբավարարության տեսակներից է, որն առաջանում է անոթային հունի տարողության և շրջանառվող արյան ծավալի նորմալ հարաբերության խախտումից...
Աջ փորոքի ախտահարման կլինիկական համախտանիշ է, որը կապված է արտաքին շնչառության համակարգի կամ թոքային զարկերակի առաջնային հիվանդությունների հետ և ուղեկցվում է արյան փոքր շրջանառության հիպերտենզիայով...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYrerlHn' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_all.php(68): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ