Բոլոր հոդվածները
| Սկիզբ | Վերջ | |
Հիվանդության հարուցիչը վիրուսն է, որն ունի թքագեղձի էպիթելն ախտահարելու հակում։ Այս հիվանդության ժամանակ օրգաններում և հյուսվածքներում առաջանում են ապակենտրոն կորիզով յուրօրինակ հսկա բջիջներ։ Վարակման ճանապարհները վերջնականապես պարզված չեն։ Ենթադրվում է, որ ցիտոմեգալիան անթրոպոզոոնոզ հիվանդություն է, որի հարուցչակիրները հիմնականում կրծողներն են...
Պարազիտային հիվանդություն է, որի հարուցիչն է toxoplasma gondii- ն։ Տոքսոպլազմաները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք հիմնականում տեղակայվում են ռետիկուլոէնդոթելային հյուսվածքի բջիջների պրոտոպլազմայում։
Վարակման աղբյուր կարող են լինել բոլոր ընտանի կենդանիները՝ շները, կատուները, ձիերը, խոզերը, ոչխարները, ինչպես նաև բոլոր եղջյուրավոր անասունները, ճագարները, թռչունները։ Ինֆեկցիայի շտեմարան կարող են լինել աղվեսները, ջրաքիսները, մկները, առնետները, ագռավները և այլն...
Զարգանում է ստամոքս-աղիքային տրակտի սուր հիվանդությունների ժամանակ։ Էթիոլոգիայում մեծ դեր ունեն աղիքային ինֆեկցիաները՝ սալմոնելյոզ, դիզենտերիա, ստաֆիլոկոկային էնտերոկոլիտ, կոլի ինֆեկցիա։
Աղիքային տոքսիկոզի էթիոլոգիայում դեր ունեն նաև ստամոքս-աղիքային տրակտի ոչ միկրոբային բնույթի խանգարումները (տոքսիկ դիսպեսիաներ), երբ աղիքներում սննդամթերքի քայքայման թունավոր արգասիքները, հաղթահարելով լյարդային և աղիքային պատնեշները, անցնում են արյան մեջ և տոքսիկոզի պատկեր առաջացնում...
Երեխայի ծնվելու պահին կամ ծնվելուց անմիջապես հետո հայտնաբերվող հիվանդություների խումբ է, որոնց համար բնորոշ է սուլոցով և աղմկոտ շնչառությունը։ Նման խանգարված շնչառության պատճառները մի քանիսն են։ Սակայն գործնականում բնածին ստրիդորին են վերագրում կոկորդի աճառային հյուսվածքի կառուցվածքային թերզարգացումը և չափից ավելի փափուկ լինելը (շնչափողի արտաքին օղի զարգացման անկանոնություն)...
Բերանի լորձաթաղանթի բորբոքում է, որն առաջանում է վիրուսային, ստրեպտոկոկային, ստաֆիլոկոկային և այլ վարակներից։ Նախատրամադրող գործոններ են կրած վարակային, նյութափոխանակության, արյան հիվանդությունները, ավիտամինոզները և այլն, որոնց հետևանքով իջնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Ստոմատիտը երբեմն զարգանում է որպես օգտագործվող դեղամիջոցների, մասնավորապես՝ տետրացիկլինի և այլ հակաբիոտիկների նկատմամբ պատասխան ռեակցիա...
Որովայնի օրգանների տեղաշարժն է դեպի կրծքավանդակ, որը պայմանավորված է ստոծանու արատով։ Բնորոշ է ճողվածքային դռների, ճողվածքապարկի և ճողվածքի պարունակության առկայությունը։ Ճողվածքապարկի բացակայության դեպքում ճողվածքը կոչվում է կեղծ, իսկ առկայության դեպքում՝ իսկական։ Ստոծանու ճողվածքի ժամանակ ճողվածքապարկը վերևից կազմված է առպատային թոքամզով, ներքևից՝ առպատային որովայնամզով...
Ռախիտի հետ ախտաբանորեն կապված համախտանիշ է, որը զարգանում է հիպոկալցիեմիայի հետևանքով։ Արյան մեջ կալցիումի պարունակությունը պակասում է, իսկ թթվահիմնային հավասարակշռությունը թեքվում է գերհիմնայնության (ալկալոզի) կող մը։ Պետք է նկատի ունենալ, որ սպազմոֆիլիայի ժամանակ կալցիումի քանակն արյան մեջ կարող է լինել նորմալ, բայց կարող է և պակասած լինել (իոնացված ֆրակցիաների քանակը)...
Պտղի վարակումը սիֆիլիսով տեղի է ունենում ընկերքի անոթների միջոցով՝ ներարգանդային կյանքում։ Հիվանդությունը փոխանցվում է մորից, գլխավորապես նրա վարակման առաջին երեք տարիներին։ Պտղի ներարգանդային ախտահարումը կարող է վիժումների, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերության և մեռելածնության պատճառ լինել։ Ըստ հիվանդության նշանների առաջացման ժամկետների, տարբերում են...
Ծանր վարակային պրոցես է, որի հիմքում ընկած է օրգանիզմի իմունաբանական ռեակտիվականության համատարած դեկոմպենսացիան։ Այն արտահայտվում է պատնեշային համակարգերի վնասմամբ, օրգանիզմում...
Աճող օրգանիզմի D հիպովիտամինոզ է, որը բնորոշվում է էլեկտրոլիտային՝ մասնավորապես կալցիում-ֆոսֆորական փոխանակության, ինչպես նաև կմախքի, հենաշարժական համակարգի և մի շարք ներքին օրգանների ֆունկցիայի...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYpkjOwA' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_all.php(68): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ