ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ
Տղաների կուսության հարցն էլ իր մութ կողմերն ունի. սեքսոլոգիան և հոգևոր արժեքները
Մեր հասարակության մեջ առավել ընդունված է խոսել աղջիկների կուսության մասին' որպես նրանց առաքինության և մաքրության նախապայմանի: Մինչդեռ հարցն առավել քան սուր է նաև տղաների համար:
Հիմնականում երիտասարդ տղաները կամ հասուն տարիքի տղամարդիկ կուսությունից զրկվում են ավելի վտանգավոր ճանապարհներով. նրանց «նվիրում» են վարձու կանանց հենց իրենց հարազատները կամ փաստի առաջ են կանգնեցնում ընկեր-տղաները' համարելով դա մեծ լավություն:
Ի՞նչ վերաբերմունք ունեն տղաներն այս թեմայի նկատմամբ, ի՞նչ խորհուրդ է տալիս բժիշկը, և ո՞ր կտրվածքով է հարցը դիտարկում Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականը: Բացահայտեք LN-ի հետ:
Անժամանակ սեքսը և անբարո տեղեկատվությունը հոգեսեռական տրավմա կարող են առաջացնել
Տղաների կուսության մասին զրուցեցինք նաև բժիշկ-սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանի հետ:
– Կարո՞ղ է անչափահաս տղան սեռական հարաբերության մեջ մտնել, և ի՞նչ հետևանաքներ դա կարող է թողնել նրա հետագա կյանքում:
– Սեռական հասունացումը տղաների մոտ կարող է սկսվել 10-17 տարեկան հասակում: Այդ տարիքում նրանց մոտ սեռական հարաբերությունը կարող է դիտվել որպես ֆիզիոլոգիական ակտ, սակայն սեռական հարաբերությունը նաև հոգեբանական, զգացմունքային կողմեր ունի: Եթե դեռահասի մոտ սեռական ակտը տեղի է ունենում ոչ իր ցանկությամբ, առաջանում է հոգեսեռական տրավմա: Այդ ժամանակ նրա մոտ սկսում է զարգանալ բռնության հանդեպ պաշտպանական ռեակցիա, որը կարող է դրսևորվել շրջապատի նկատմամբ անձի ագրեսիվությամբ, չարությամբ: Մինչև անգամ կարող է հանցագործի վերածվել: Հնարավոր է նաև հակառակը, կարող է հաճույք ստանալ և դրանից հետո համարի իրեն երջանիկ մարդ: Մեր հասարակության մեջ ցավալին այն է, որ երիտասարդները մտնում են սեռական հարաբերության մեջ ոչ թե ընկալելով, որ դա զգացմունքի արտահայտման ձև է, այլ ինքնահաստատման, ինքնադրսևորման, մյուսներին ցույց տալու համար, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, և կարող են դա անել: Կան նաև այնպիսի տղաներ, ովքեր ավելի կայուն են, չեն տրվում հասարակական կարծիքի ազդեցությանը և կարող են երկար ժամանակ կույս մնալ, մինչև հանդիպեն իրենց սիրուն: Լինում են նաև դեպքեր, երբ նման մտածելակերպով տղամարդիկ կյանքի մեծ մասը անցնելով միայնակ են լինում և բավականին հասուն տարիքում սիրահարվելով' չեն կարողանում սեռական հարաբերություն ունենալ զուգընկերուհու հետ, քանի որ արդեն նկատվում է սեռական համակագի թուլություն: Նման մոտեցումը նույնպես ճիշտ չէ, անառողջ է: Ինչպե՞ս կարող է մարդն իր կյանքի մեծ մասն ապրել՝ չսիրելով, չհամակրելով որևէ մեկին:
– Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ կրոնական տեսանկյունից արգելվում է նախքան ամուսնությունը սեռական հարաբերություն ունենալ որևէ մեկի հետ:
– Կրոնական, հասարակական տեսանկյունից, իհարկե, արգելվում և չի ընդունվում, քանի որ դա ավանդույթ է: Բժշկական առումով դա կապված է մի քանի գործոնների հետ: Այս ոլորտում չկա ոսկե կանոն, որ բոլորի համար միանշանակ ճիշտ լինի: Առաջին հերթին դա կախված է տվյալ անձի սեռական կոնստիտուցիայից: Եթե նա ակտիվ սեռական տիպ է, սեռական հորմոններ շատ են արտադրվում, նրա համար չապրել սեռական կյանքով և խեղդել այդ կարիքը միանշանակ վնաս է իր առողջությանը: Սակայն հնարավոր է նաև նման խնդիր չառաջանա տվյալ անձի մոտ, և չի կարելի ասել, որ եթե մինչ ամուսնությունը չապրի սեռական կյանքով, ձեռք կբերի սեռական հիվանդություններ:
– Սերիալները, ինտերնետը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ երեխայի սեռական դաստիարակության վրա:
– Եթե 11-12 տարեկան պատանին նայում է սեռական բնույթի սցենարով ֆիլմեր, սերիալներ, ապա դրանք միանշանակ կարող են ազդել նրա հոգեբանության և սեռական հասունացման վրա: Դա կարող է առաջացնել վաղաժամ հասունացում և դարձնել նրան գերակտիվ: Կարող է նաև հակառակը' արգելակվի և սառչի: Պետք է նշեմ, որ շատ կարևոր է ծնողի ուշադրությունը երեխայի սեռական հասունացման գործում: Հատկապես 15-16 տարեկան պատանիները թիրախային խումբ են միասեռականների համար, որոնք իրենց սեռական հակումները բավարարելու համար օգտագործում են անչափահասներին:
– Ի՞նչ կցանկանայիք ավելացնել ասվածին:
– Երիտասարդները պետք է ավելի պատասխանատու լինեն, ձգտեն սեռապես առողջ լինել, հաշվի նստեն իրենց մարմնի այդ հատվածի առողջության հետ, քանի որ դա ազդում է և’ հոգեկան, և’ սեռական առողջության վրա:
Հոգևորականը մարմնավոր ժուժկալության համար դեղատոմսեր ունի' պահք, աղոթք, կրոնական գրականության ընթերցանություն, ֆիզիկական աշխատանք…
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու հայր Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ:
– Տղաների կույս լինելը մինչ ամուսնությունը պարտադի՞ր պայման է: Եթե' այո, ապա' ինչու՞:
– Ըստ քրիստոնեական ընկալման, և’ տղաների, և’ աղջիկների կույս չլինելը մինչամուսնական շրջանում անթույլատրելի է մի շատ պարզ պատճառով. որևէ սեռական հարաբերություն, որ ամուսնական շրջագծից դուրս է տեղի ունենում, համարվում է շնություն ամուրիների համար, իսկ պոռնկություն՝ պսակվածների համար, իսկ այր և կին ամուսիններ են համարվում միայն ու միայն Սուրբ Պսակի խորհուրդն ստանալուց, ասել է թե՝ Աստծո օրհնությամբ մեկ մարմին դառնալուց հետո: Այստեղ որևէ բացառություն չկա արական և իգական սեռի ներկայացուցիչների միջև:
– Եթե տղամարդը դեռ չի ամուսնացել, սեռական հարաբարություն չի ունեցել և դա վատ է անդրադառնում նրա առողջության վրա, ի՞նչ պետք է…
– Դեռ պետք է պարզել' առողջական խնդիրները սեռական հարաբերության բացակայության հետևանքով են, թե ոչ: Բացի դրանից, եթե մարդը սեռական հարաբերություն չի ունենում, սակայն էրոտիկ տեսանյութերի կամ գրականության միջոցով իրեն սեռական գրգռվածության է հասցնում, ապա բնական է, որ առողջական խնդիրների առաջացման պատճառն այդ դեպքում ոչ թե դառնում է սեռական հարաբերության բացակայությունը, այլ գրգռվելու նման ձևը: Սեռական կիրքը մարդու միջից պարպելու լավագույն միջոցներն են՝ պահքը, աղոթքը, կրոնական գրականության ընթերցումը, ֆիզիկական աշխատանքը կամ պարապմունքները:
– Ինչպե՞ս եք վերաբերվում «Առողջ մարմնում' առողջ հոգի» արտահայտությանը:
– Մարդն ունի մարմին, հոգի, միտք, որոնցից յուրաքանչյուրը սննդի կարիք է զգում: Հավասարապես սնուցելու պարագայում մարդը հավասարակշիռ վիճակ է ձեռք բերում: Հետևաբար, մարդու կյանքում և հոգին, և մարմինը կարևոր տեղ են գրավում՝ համապատասխան խնամքով:
– Ի՞նչ կասեք տղաների սեռական անգրագիտության մասին, երբ բռնությունը կամ սեռական սանձարձակությունն ընկալվում է որպես «փորձառություն»:
– Քրիստոնեական ընկալմամբ՝ սեռական հարաբերությունն ամուսիների միջև ոչ միայն որդեծնության համար է, այլև սիրո զգացմունքն ու կապվածությունն ավելի ամրապնդելու: Հետևաբար, սեռական առողջ հարաբերության ժամանակ' սիրո պարագայում սեքսը չի կարող վերածվել բռնության կամ սանձարձակության:
– Սեռապես ակտիվ մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս երկար ժամանակ չզպել կրքերը: Ինձ հետաքրքրում է նաև հոգևորականի մոտեցումը:
– Բժշկական տեսանկյունը չի հենվում բարոյական հասկացությունների վրա: Բժիշկը ելնում է տվյալ իրավիճակում գտնվող մարդու վիճակից: Շատ հաճախ բժիշկները իրենց «դեղամիջոցը» առաջարկում են՝ ելնելով հասարակության մեջ արդեն գոյություն ունեցող իրավիճակից: Եթե որևէ մեկը սովորություն ունի իր միտքը անընդհատ զբաղեցնելու էրոտիկ տեսարաններով, իր մեջ արթնացնելով սուր սեռական ցանկություն, բնականաբար բժիշկը պետք է խորհուրդ տա սեռական հարաբերություն ունենալ: Իսկ քրիստոնեական ընկալմամբ հարցի լուծում պետք է առաջարկի հետևյալը'նախ քո միտքը մի զբաղեցրու նման տեսարաններով, և պատճառը վերացրու ընդունելի որևէ միջոցով:
– Հայր սուրբ, ի՞նչ կմաղթեք մեր երիտասարդներին:
– Մարդու նպատակն է երջանիկ լինելը, սակայն, վաղանցուկ հաճելի պահերով հնարավոր չէ երջանիկ կյանք ապահովել: Երջանիկ կյանք կառուցելու համար պետք է ունենալ սեր: Կա մի իրավիճակ, որտեղ սերը ծաղկում է' երբ կան կին և ամուսին և սիրո արդյունքում ծնված պտուղներ: Որևիցե մեկը հակառակը չի կարող պնդել, որ սիրող ամուսինները ավելի պակաս երջանիկ են, քան ազատ սեռական կյանքով ապրող որևէ մեկը: Ահա սա է առողջ մարդու կենսաձևը:
Կարդացեք նաև
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։
Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...
Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...
Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...
Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...
Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...
Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...
Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն