ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ խնդրի հետ: Շատ տղամարդիկ չեն կարդում դեղերի վրա գրված տեղեկությունները, իսկ եթե նույնիսկ կարդում են, ապա հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում դրանց վնասակարության մասին տեղեկությանը:
Ավելորդ քաշ. Ինչպես պարզվել է՝ ավելորդ քաշը խանգարում է տղամարդկանց 30-90% դեպքերում հասնել նորմալ էրեկցիայի:
Ալկոհոլ. Անկախ տղամարդու ալկոհոլ օգտագործած քանակից՝ արյունը ստամոքսի մեջ ալկոհոլ հայտնվելու դեպքում առաջին հերթին ուղղվում է դրա վերամշակմանը, այլ ոչ թե սեռական օրգան:
Օֆիսային աշխատանքը. Ցանկացած նստակյաց աշխատանք քայքայիչ է էրեկցիայի համար: Բացի այդ, եթե աշխատանքը նաև կապված է անընդհատ սթրեսների և լարվածության հետ, ապա դա առավել ևս վատ է տղամարդկանց համար:
Ծխելը. Ինչպես պարզվել է՝ ծխող տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են բախվում սեռական խնդիրների հետ:
Կանանց մոտ ավելի հաճախ սեռականության թուլացումը կապվում է հոգնածության և ծանրաբեռնվածության հետ:
Մեդ-Պրակտիկ
17.03.2015
Հարգելի Սուրեն, բարև Ձեզ: Ձեզ մոտ առաջացել է միանգամից երկու խնդիր` էրեկտիլ դիսֆունկցիա և վաղաժամ սերմնաժայթքում, որոնք Ձեր դեպքում փոխկապակցված են, և ունեն ավելի շատ, ոչ թե օրգանական, այլ հոգեբանական-նյարդային պատճառ: Խնդիրը կարելի է լուծել: Հարկավոր է նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի խորհրդատվություն:
Սուրեն
10.03.2015
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի Svetlana,արգանդի իջեցումը տարածված խնդիր է կանանց մոտ:Նման խնդիր հիմնականում հանդիպում է բազմածին,տարիքով կանանց մոտ,ծանր ծննդաբերություններից կամ երկարատև բարձր ներորովայնային ճնշման հետևանքով:Արգանդի իջեցումը `կախված իջեցման աստիճանից կարող է տարբեր կլինիկական դրսևորումներ ունենալ:Ոչ ծանր դեպքերում կլինիկական միակ ախտանիշը կարող է ոչ շատ արտահայտված անմիզապահությունը լինել,որը հետևանք է շեքի մկանների թուլացման:Հետագա բարդությունները կախված են ծանրության աստիճանից:Որոշ դեպքերում անհրաժեշտ է վիրահատական միջամտություն:Ինչ վերաբերվում է ծննդաբերություններին,ապա դա նույնպես կախված է ծանրության աստիճանից:Ոչ արտահայտված դեպքերում հնարավոր առանց խնդիրների ծննդաբերել:Սակայն անհրաժեշտ է անընդհատ լինել գինեկոլոգի հսկողության տակ,նամանավանդ եթե մտադիր եք նորից ծննդաբերել:
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի ARMINE,դժվար է պատկերացում կազմել խնդրի մասին,այն էլ որևէ լուծում առաջարկել:Եթե օգտագործում եք պահպանակ,ապա հնարավոր է որ ալերգիա է լատեքսից,կարող եք ավելի որակյալ և քսուկով պահպանակներ օգտագործել:Հարկավոր է ճշտել `այդ երևույթն ուղեկցվում է արդյոք որևէ այլ ախտանիշով,օրինակ արտադրություն սեռական անդամից,եթե այո ,ապա հնարավոր է կա ինֆեկցիա կամ բորբոքում,այս դեպքում անհրաժեշտ է դիմել ուրոլոգի:Նշենք նաև,որ նման խնդիր կարող է դիտվել նաև ոչ բնական ծագման,կոշտ սպիտակեղեն օգտագործելիս,ինչպես նաև հիգիենայի որոշ միջոցներից,որոնք առաջացնում են ալերգիա:
Svetlana
05.01.2015
ARMINE
05.01.2015
Կարդացեք նաև
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։
Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...
Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...
Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...
Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...
Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...
Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն