ԿԻՆ: Անպտղություն
Կրիոկոնսերվացիան` գինեկոլոգիայում. հարցազրույց բժիշկ-վերատադրողաբան, սաղմնաբան Անժելա Հարությունյանի հետ. morevmankan.am
Ի՞նչ է կրիոկոնսերվացումը:
Կրիոկոնսերվացիան կենսանյութի սառեցումը և պահպանումն է, որն ապասառեցումից հետո օգտագործվում է արտամարմնային բեղմնավորման նպատակով: Իր սեփական կենսանյութը սառեցնելով, պացիենտը կարող է հետագայում խուսափել վերարտադրողականության հետ կապված խնդիրներից:
Կրիոկոնսերվացիայի ենթարկվում են սաղմերը, ձվաբջիջները և տղամարդու սերմը:
Ովքե՞ր և ի՞նչ պատճառով են դիմում կրիոկոնսերվացիայի:
Էմբրիոնների սառեցումը կարևոր է այն զույգերի համար, որոնք էմբրիոնի թարմ տեղադրումից հետո ունենում են թվով շատ կենսունակ էմբրիոններ: Այդ էմբրիոնները ենթարկվում են կրիոկոնսերվացիայի՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել հետագայում:
Կրիոկոնսերվացիայի կարող են դիմել կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեփական ձվաբջիջներն ունենալ` հետագայում բեղմնավորման համար: Այս խմբում կարող է լինել կանանց այն հատվածը, որը չի պլանավորում երեխա ունենալ մինչև 35 տարեկանը, սակայն մտավախություն ունի, որ տարիների ընթացքում՝ ձվարանային պաշարի նվազման հետևանքով, հետագայում չի կարողանա հղիանալ: Կա մեկ այլ խնդիր ևս՝ 35-ն անց և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ գենետիկ անոմալիաներով սաղմերի զարգացումն առավել հավանական է: Հետագայում առողջ սերունդ ունենալու համար թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ կարող են դիմել կրիոկոնսերվացիայի:
Կրիոկոնսերվացիայի դիմում են նաև այն դեպքում, երբ զույգի կողմից որոշում է կայացվում ամուսնու երկրից բացակայելու ժամանակ արտամարմնային բեղմնավորում իրականացնել: Այս դեպքում կատարվում է սերմի սառեցում:
Ձվաբջիջների և սերմի սառեցումը կատարվում է ո՛չ միայն ըստ ցանկության, այլ նաև բժշկական ցուցումով: Կանայք, ովքեր տառապում են ուռուցքային հիվանդությամբ և ստիպված են դիմել ձվարանների վիրահատական միջամտության, որի հետևանքով ձվարանային պաշարը կարող է կտրուկ պակասել, կամ հեռացվում են ձվարանները, նախքան վիրահատությունը կարող են սառեցնել իրենց ձվաբջիջները, որպեսզի հետագայում սեփական կենսաբանական երեխաներն ունենալ` արտամարմնային բեղմնավորման միջոցով:
Նույնը վերաբերում է ուռուցքային հիվանդությամբ տառապող տղամարդկանց, որոնք ցանկանում են հետագայում սերունդ ունենալ: Նախքան վիրահատությունը կամ քիմիաթերապիան, սառեցվում է նրանց սերմը, քանի որ քիմիաթերապիան կտրուկ նվազեցնում է սպերմատոգենեզը և ազդում է սերմի որակի վրա:
Որքան ժամանակ կարելի է պահել սառեցված կենսանյութը և ինչպե՞ս է այն պահպանվում:
Կենսանյութը կարելի է պահել անսահմանորեն, այն պահպանման ժամկետ չունի: Պահպանման ժամանակն ընտրում է պացիենտը, նա նաև կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել հետագա պահպանումից և ուտիլիզացման (ոչնչացման) ակտ կնքել:
Կենսանյութը պահպանվում է հատուկ կրիոդյուառներում, ազոտի մեջ:
Ինչպե՞ս է իրականացվում ձվաբջիջների կրիոկոնսերվացիան:
Ձվաբջջի դոնորի դեպքում՝ համապատասխան հետազոտություններից հետո, կատարվում է ձվարանային խթանում, որի ժամանակ ձվարաններում եղած անտրալ ֆոլիկուլները չափերով սկսում են աճել: Դա կատարվում է հարաբերականորեն ձվաբջիջների մեծ քանակ ստանալու նպատակով: Ձվարանների խթանման ընթացքում՝ համաձայն ՈՒՁՀ ստացված տվյալների, նշանակվում է ձվաբջիջների ստացման օրը` պունկցիա: Ստացված ֆոլիկուլյար հեղուկից վերցվում, մշակվում են ձվաբջիջները և կատարվում է կրիոկոնսերվացիա:
Ձվարանների խթանումն ունի՞ հակացուցում:
Ձվարանների խթանումը հակացուցումներ չունի և որևէ վտանգ չի ներկայացնում: Միակ հակացուցումը ուռուցքային հիվանդություններն են, որի պարագայում կանանց խստիվ արգելվում է ձվարանային խթանումը, քանի որ այն օրգանիզմի համար համարվում է հորմոնալ ծանրաբեռնվածություն, և արդյունքում հիվանդությունը կարող է առավել ագրեսիվ ընթացք ստանալ:
Այդ պատճառով, նախքան ձվարանային խթանումը, կինը հետազոտվում է:
Կենսանյութն օրենքով պաշտպանվա՞ծ է:
Յուրաքանչյուր պացիենտի սառեցված սեփական կենսանյութը ծառայում է միայն նրա համար (եթե պացիենտը դոնոր չէ): Այլ պացիենտի համար այն օգտագործելը համարվում է ապօրինի գործողություն և քրեորեն դատապարտելի է:
Կենսանյութը որքանո՞վ է պահպանում իր կենսունակությունը` ապասառեցումից հետո:
Ապասառեցումից հետո սաղմը վերականգնվում է 90 տոկոսով: Սաղմի համեմատությամբ ձվաբջիջների վերականգնման տոկոսը քիչ ավելի ցածր է: Սերմի դեպքում՝ ապասառեցումից հետո, լավագույն դեպքում, վերականգնվում է սպերմատոզոիդների 60 տոկոսը: Այդ պատճառով սառեցման համար կարևորվում է սերմի որակը:
Որտե՞ղ են պահպանվում կենսանյութերը:
Մեր կենտրոնն ունի պաշարային (ռեզերվային) կրիոբանկ, որտեղ պահվում են դոնորական սառեցված և՛ սերմերը, և՛ ձվաբջիջները:
Պացիենտները, որոնք որոշակի խնդիրների պատճառով իրենց կենսանյութը չունեն, հաճախ դիմում են սերմի և ձվաբջջի դոնորական ծառայության: Մեր բանկում պահվող սառեցված կենսանյութերը կարող են ծառայել նրանց համար:
Ինչպե՞ս է իրականացվում դոնորների հավաքագրումը և ի՞նչ պայմանների պետք է համապատասխանի դոնորը:
Կնտրոնի կողմից հայտարարվում է, որ առկա է դոնորի պահանջարկ, և այն մարդիկ, որոնք ցանկություն ունեն ձվաբջջի կամ սերմի դոնոր դառնալ, կարող են դիմել: Սակայն կան մի քանի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն դոնորները:
Առաջին պայմանն է, որ դոնորը պետք է լինի մինչև 35 տարեկան:
Հաջորդը՝ ձվաբջջի դոնորը պետք է երեխա ունենա: Հետագա խնդիրներից խուսափելու համար, նախընտրելի է ձվաբջիջներ վերցնել այն դոնորներից, որոնք ունեցել են նորմալ հղիություն, նորմալ ծննդաբերություն և երեխա:
Երրորդ պահանջն է, որ դոնորը պետք է անցնի մի շարք հետազոտություններ և միայն խնդիրներ չլինելու դեպքում կարող է դառնալ դոնոր:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն