ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Անպտղություն
Անպտղությունը մեկ տարվա ընթացքում առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործմամբ կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիության բացակայությունն է:
Մեկամյա ժամկետը սահմանված է՝ հիմնվելով վիճակագրական տվյալների վրա: Ապացուցված է, որ առողջ ամուսնական զույգերի 30 տոկոսի մոտ հղիանալ ստացվում է համատեղ կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում, 60 տոկոսի մոտ՝ առաջին յոթ ամիսների ընթացքում, իսկ մնացած 10 տոկոսի մոտ՝ սեռական կյանք սկսելուց 11-12 ամիս հետո: Այսպիսով, մեկ տարին բավարար ժամկետ է գնահատելու համար զույգի պտղաբերությունը և հղիության բացակայության դեպքում խոսել անպտղության մասին:
Անպտղության ախտորոշումը հիշեցնում է բարդ լաբիրինթոսի տեսքով մի թակարդ: Դուք չգիտեք, թե առջևում ինչ կա, և դրա համար չեք կարողանում կազմել Ձեր կյանքի պլանները: Դուք կրկին ու կրկին նույն ուղին եք անցնում՝ մշտապես խճճվելով ու փակուղում հայտնվելով: Դուք միայնակ եք, և ոչ ոք չի կարող ձեզ հուշել, թե որտեղ է գտնվում ելքը:
Ձեզ մոտ շատ հարցեր են ծագում, որոնց պատասխանները Դուք չեք կարողանում ստանալ: Ո՞վ է ամենալավ բժիշկը: Ձեր դեպքում ո՞րն է ամենաարդյունավետ բուժման մեթոդը: Ի՞նչ տարբերակներ կարելի է կիրառել անպտղության հաղթահարման համար:
Անպտղությունը խնդիր է, որ վերաբերում է ոչ միայն ամուսնական զույգին, այլ նաև ողջ ընտանիքին: Այն իր հետ բերում է տառապանք, վախ, անհանգստություն, բարկություն, մեղքի զգացում և անկախ ամեն ինչից՝ հույս: Այս խնդիրը խորապես թափանցում է զգացմունքների ոլորտ և ամուսնական զույգերի փոխհարաբերություններ, խլում է ձեր ողջ ուժերը: Այն կարող է շատ գումար ու ժամանակ խլել:
Անպտղության հետ կապված խնդիրների հաղթահարումը խնդիր է, որի վրա պետք է աշխատել: Այն ժամանակ և զգալի ջանքեր է պահանջում:
Հիշեք, որ Դուք պետք է հանդիսանաք բուժման գործընթացի ակտիվ մասնակիցը: Անպտղությունը հաճախ բերում է անօգնականության զգացմունքի. քանի որ Դուք չեք կարողանում երեխա ունենալ, բայց շատ եք ուզում: Իրավիճակի նկատմամբ վերահսկողության հաստատման միջոցներից մեկն է հանդիսանում լավ իրազեկվածությունը, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն մասնակցել անպտղության հաղթահարմանը: Դուք բժշկական թիմի լիիրավ անդամ եք և որքան շատ Դուք գիտեք, այնքան արդյունավետորեն Դուք կարող եք մասնակցել որոշումների ընդունմանը, որոնք անմիջական ազդեցություն ունեն Ձեր կյանքի վրա:
Ինչու՞ է այդքան կարևոր լավ իրազեկված լինել: Դժբախտաբար շատ անպտուղ զույգեր ստիպված են լինում անցնել շատ փորձությունների միջով տեղեկության բացակայության պատճառով: Ընդամենը մի քանի օրինակով դա կարելի է բացատրել՝
- Կոնկրետ զույգի մոտ հիվանդության բուժման համար հնարավոր է լինի արդյունավետ բուժման միջոց, որը չի առաջարկվել: Անպտղությունը, որի համար չկա արդյունավետ բուժում, ծանր ապրումների պատճառ է հանդիսանում, իսկ սխալ մեթոդներով բուժված անպտղությունը իսկական ողբերգություն է:
- Սխալ ախտորոշում է կատարվել:
- Նշանակվել է բուժում, որն իրականում նվազեցնում է երեխա ունենալու հնարավորությունը:
- Բոլորի մոտ կան սահմանափակումներ և այդ սահմանափակումները կարող են լինել ֆինանսական, ֆիզիկական կամ զգացմունքային: Երբեմն այդ սահմանափակումները կարող են սպառվել մինչև արդյունավետ բուժում ստանալը: .
Եվ ամենակարևորը, լավ իրազեկվածությունը կարող է մեծացնել հղիանալու Ձեր հնարավորությունները: Այն կօգնի պարզել, թե որքան արդյունավետ են ծախսվում ձեր ժամանակը, ջանքերը և գումարները: Այն նաև կօգնի պարզել, թե երբ իմաստ ունի դադարեցնել բուժման հետագա փորձերը և քննարկել այլընտրանքային տարբերակները (օրինակ՝ որդեգրումը): Իրազեկված մոտեցումը հնարավորություն կտա Ձեզ պահպանել Ձեր կյանքի նկատմամբ վերահսկողությունը: Եվ եթե անգամ չհաջողվի հղիանալ, ծայրահեղ դեպքում դուք բավարարված կզգաք, որովհետև Դուք գիտակցաբար եք մոտեցել Ձեր վիճակին և արել եք հնարավոր ամեն ինչ: Այս գիտելիքը ապագայում Ձեզ ուժ կտա:
Ինչպիսի՞ն է լինում անպտղությունը
Եթե անպտուղ ամուսնության պատճառ են հանդիսանում կնոջ օրգանիզմում այս կամ այն խախտումները, ապա խոսքը գնում է կանացի անպտղության մասին: Տղամարդու անպտղությունը համարվում է անպտուղ ամուսնության պատճառ այն դեպքում, եթե կինն առողջ է, իսկ ամուսնու մոտ դիտվում է սերմի բեղմնավորիչ հատկությունների անկում:
Տղամարդու և կնոջ անպտղության համակցության դեպքում խոսքը գնում է կոմբինացված ձևի մասին: Անպտղությունը կարող է դիտվել նաև բոլորովին առողջ և լավ համատեղելի ամուսնական զույգերի մոտ: Դրանք այսպես կոչված անհայտ կամ անբացատրելի, կամ իդիոպատիկ անպտղության դեպքերն են:
Կանացի անպտղություն
Երբ հիվանդությունների պատճառով կնոջը չի հաջողվում հղիանալ, ապա խոսքը գնում է կանացի անպտղության մասին: Եթե կինը նախկինում երբեք չի հղիացել, ապա անպտղությունը համարվում է “առաջնային”: Եթե կնոջ մոտ եղել է անգամ մեկ հղիություն (անկախ այն բանից, թե ինչոով է այն ավարտվել՝ ծննունդ, հղիության արհեստական ընդհատում, վիժում կամ արտաարգանդային հղիություն), իսկ հետագա մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքում հղիանալ չի հաջողվել, ապա դա համարվում է “երկրորդային” անպտղություն:
Հղիության համար անհրաժեշտ է՝
- Ֆոլիկուլի հասունացում ձվազատմամբ (օվուլյացիա),
- Փալոպյան փողի միջոցով բեղմնավորված ձվաբջջի անցումը արգանդ,
- Արգանդի պատրաստակամությունը ընդունելու բեղմնավորված ձվաբջիջը և ապահովելու հղիության զարգացումը:
Օվուլյացիայի բացակայությունը դիտվում է հորմոնալ խանգարումների դեպքում (այսպես կոչված էնդոկրին անպտղություն): Էնդոկրին անպտղության պատճառ կարող են հանդիսանալ պաթոլոգիաները կանանց սեռական գեղձերում՝ ձվարանում, ինչպես նաև էնդոկրին օրգանների հիվանդությունները: Էնդոկրին խանգարումները խոչընդոտում են ֆոլիկուլի հասունացմանը կամ հանգեցնում են այդ գործընթացների դանդաղեցմանը, որը չի բացառում բեղմնավորման հավանակնությունը: Յուրաքանչյուր երրորդ անպտուղ կնոջ մոտ կանոնավոր դաշտանային ցիկլի ընթացքում օվուլյացիան բացակայում է:
Կանացի անպտղության ինչպես “առաջնային”, այնպես էլ “երկրորդային” անպտղության պատճառ կարող է հանդիսանալ նաև արգանդի խոռոչում ձվաբջջի հայտնվելու պայմանների բացակայությունը: Այսպիսով, ֆալոպյան փողերի բացակայության կամ դրանց անանցանելության դեպքում ձվաբջիջը չի կարող կապվել սպերմատոզոիդի հետ: Այս դեպքում խոսքը գնում է անպտղության փողային տեսակի մասին: Նման անպտղության պատճառ են հանդիսանում նախկինում տարած կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, որոնց հիմնական հարուցիչներն են խլամիդիաները, ուրեոպլազմաները, գոնոկոկկերը և այլ վարակները, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով:
Արգանդի կառուցվածքի պաթոլոգիան ևս կարող է անպտղության պատճառ հանդիսանալ: Այսպիսով, արգանդի զարգացման բնածին արատները (արգանդի բացակայությունը կամ թերզարգացվածությունը, դրա կրկնակի մեծացումը, թմբաձև արգանդը, արգանդի խոռոչում միջնապատերի առկայությունը) կարող են կանանց “առաջնային” անպտղության պատճառ հանդիսանալ:
Տղամարդու անպտղություն
Հղիություն կարող է տեղի չունենալ նաև այն դեպքում, երբ կան խանգարումներ նաև տղամարդու օրգանիզմում: Տղամարդու անպտղությունը ևս լինում է “առաջնային” (երբ տղամարդու՝ որևէ զուգընկերոջ հետ չպաշտպանված սեռական հարաբերությունների արդյունքում հղիություն տեղի չի ունեցել) և “երկրորդային” (եթե տվյալ տղամարդուց թեկուզ մեկ կին հղիացել է՝ անկախ հղիության ավարտից):
Հարկ է ընդգծել, որ տղամարդու անպտղությունը ոչ պակաս հաճախ, քան կանանց անպտղությունը անպտուղ ամուսնության պատճառ է հանդիսանում: Ենթադրվում է, որ նորմալ սերմի հասունացմանը նպաստում է պատնեշի առկայությունը, որը բաղկացած է հյուսվածքների մի քանի շերտերից, որոնք պաշտպանում են հասունացող սպերմատոզոիդները վնասակար նյութերի ներթափանցումից: Դրա խանգարումը կարող է տեղի ունենալ իոնիզացված ռադիացիայի ազդեցության տակ: Բայց հաճախ տղամարդու անպտղության պատճառ են հանդիսանում նախկինում տարած բորբոքային հիվանդությունները (օրխիտ՝ ամորձիների բորբոքում, էպիդիդմիտ՝ մակամորձու բորբոքում, պրոստատիտ՝ շագանակագեղձի բորբոքում), որոնք հատկապես ախտահարված են խլամիդիաներով ու գոնոկոկկերով: Սերմի որակը կարող է փոփոխվել նաև ընդհանուր ծանր հիվանդությունների՝ թունավորման (թմրամոլություն, ալկոհոլիզմ) պայմաններում, ինչպես նաև վնասակար ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցության և նեյրոէնդոկրին խանգարումների դեպքում: Հազվադեպ դեպքերում տղամարդու անպտղության պատճառներն են հանդիսանում սեռական թուլությունը, որը խոչընդոտում է սերմի դուրս բերմանը, միզուղիների զարգացման արատները: Այդ դեպքում միզուղու անցքը բացվում է առնանդամի մակերեսի առջևի կամ հետևի մասում կամ անգամ փոշտի շրջանում: Տվյալ դեպքուն առնանդամը կորացած է և սերմը չի կարողանում հայտնվել հեշտոցի խորքում:
Եթե զույգերից ոչ մեկի մոտ նման խանգարումներ չկան, բայց հղիանալ չի հաջողվում և հատուկ ստուգումները բացահայտում են զույգերի անհամատեղելիությունը, ապա խոսքը գնում է իմունոլոգիական անհամատեղելիությամբ պայմանավորված անպտղության մասին: Այդ դեպքում զույգերից երկուսի մոտ էլ երեխաներ կարող են ծնվել այլ ամուսնության դեպքում, բայց տվյալ դեպքում կնոջ մոտ առաջանում է ալերգիա սպերմատոզոիդների կամ տղամարդու պպերմայի այլ բաղադրիչների նկատմամբ:
Անպտղության խնդիր կարող է առաջանալ նաև ամբողջովին առողջ և իմունոլոգիապես լավ համատեղելի ամուսնական զույգերի շրջանում: Դրանք այսպես կոչված անբացատրելի կամ իդիոպատիկ անպտղության դեպքերն են: Իդիոպատիկ անպտղության դեպքում զույգերից երկուսն էլ կարող են երեխաներ ունենալ այլ զուգընկերների հետ:
Ի՞նչ խորհուրդ տալ անպտղությամբ տառապող ամուսնական զույգին:
Ինչպե՞ս վարվել, որ անպտղության պատճառի հայտնաբերման ու դրա բուժման վրա շատ հոգնեցնող տարիներ չծախսվեն: Ինչպե՞ս խուսափել տանջող և բազմաթիվ բուժումներից և մասնագետների մոտ այցելություններից:
- Մենք խորհուրդ ենք տալիս միանգամից դիմել անպտղության հարցերով մասնագետներին՝ ռեպրոդուկտոլոգներին: Նրանք գինեկոլոգներ ու անդրոլոգներ են, ովքեր ստացել են մասնագիտացում անպտղության ախտորոշման ու բուժման հարցերում: Այսդպիսի մասնագետներ են աշխատում ՎիտրոՄեդ կենտրոնում:
- Չձգձգել անպտղության ախտորոշումը, ժամանակին իրականացնել բժշկի առաջարկությունները: Ներկայումս ՎիտրոՄեդ կենտրոնն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի 1-2 ամսվա ընթացքում բացահայտի կոնկրետ զույգի մոտ անպտղության պատճառը՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի կանացի անպտղության առնվազն 22 պատճառ և տղամարդու անպտղության 16 պատճառ:
- Ժամանակին և ամբողջությամբ անցնել նշանակված բուժումը:
Մեկ տարվա ընթացքում անպտղության կոնսերվատիվ բուժման արդյունքի բացակայության դեպքում ցուցված է ԱՄԲ: Ծրագրի արդյունքը շատ դեպքերում կախված է զույգերի տարիքից: 35 տարեկանից բարձր հիվանդների մոտ հղիանալու հաճախականությունը զգալիորեն նվազում է:
ՈՒՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԻՄԵՔ ԲԺՇԿԻՆ:
վերարտադրողական առողջության կենտրոն
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել`
+(374 10) 65-34-34, +(37 410) 65-43-43 հեռախոսահամարներով
կամ պարզապես ուղարկել հաղորդագրություն էլ-փոստին:
Մեր մասնագետները կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:
Մարինե
16.11.2015
Մեդ-Պրակտիկ
28.07.2015
Հարգելի Հելենա, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Ցավալի է, որ նման խնդրի առաջ եք կանգնել: Ձեր տարիքն այնքան մեծ չէ, որպեսզի մտածենք, թե չբերության պատճառը տարիքային գործոնն է: Շատ կանայք առաջին անգամ հղիանում և ծննդաբերում են նույնիսկ 40 տարեկան հասակում: Ձեզ բուժող բժիշկներն իհարկե հստակ պատկերացում ունեն իրավիճակի մասին և բնական է, ավելի լավ գիտեն Ձեր օրգանիզմի հնարավարությունները: Հավանաբար կա խնդիր, որը ներկայումս անլուծելի է համարվում: Եթե վեց անգամ արհեստական բեղմնավորման անհաջող փորձ եղել, հաջորդ անգամ է հղիանալու հավանականությունը այնքան էլ մեծ չէ: Սակայն, եթե իրավիճակն այնիպիսին է, որ այլ տարբերակ չկա, ավելի խելամիտ կլինի ընդունել փոխնակ մոր տարբերակը:
Հելենա
28.07.2015
Հելենա
15.07.2015
Մեդ-Պրակտիկ
24.03.2015
Հարգելի Լիլիթ, սերմնաբջջի խտությունը, դա սերմնահեղուկում կենդանի սպերմատոզոիդների քանակն է, նորմայում այն պետք է լինի 75 և ավելի: Երբեմն սերմնաբջջի խտության իջեցումն ունի ժամանակավոր բնույթ, հնարավոր է, որ դա ինֆեկցիոն հիվանդությունների, թունավորման կամ երկարատև սթրեսսի հետևանք է: Եթե խտության իջեցումը երկարատև է, դա խոսում է սպերմատոգենեզի խանգարման մասին: Հարկավոր է նախ պարզել պատճառը, հնարավոր է, որ բուժումից հետո ցուցանիշը բարձրանա: Անհրաժեշտ է դինել ուրոլոգի:
Լիլիթ
23.03.2015
Մեդ-Պրակտիկ
27.01.2015
Հարգելի Anna,եթե հետազոտությունների պատասխաններով ամեն ինչ նորմալ է,ապա անհանգստանալու կարիք չկա: Երբեմն հղիանալու մեծ ցանկությունը և նյարդային լարվածությունը խանգարում են: Փորձեք որոշ ժամանակ չմտածել խնդրի մասին: Ծայրահեղ դեպքում կարող եք դիմել նաև արհեստական բաղեմնավորման մեթոդին: Կարող եք համոզված լինել,արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխան ոչ մի բանով չի տարբերվում բնական ճանապարհով լույս աշխարհ եկած երեխաներից: Բեղմնավորումից և սաղմի իմպլանտացիայից հետո երեխայի ամբողջ աճն ու զարգացումը տեղի է ունենում արգանդի խոռոչում:
Anna
10.01.2015
Կարդացեք նաև
Անպտղություն է համարվում, երբ զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի արձանագրվում...
Տարածված այն կարծիքը, եթե կինը չի հղիանում, ուրեմն հենց ինքն է դրանում մեղավոր, շատ սխալ է: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
Հանրության շրջանում տղամարդու անպտղությանը վերաբերող բազմաթիվ փաստեր եւ առասպելներ են շրջանառվում, որոնք տարանջատման կարիք ունեն: Ստորեւ ճշմարտությունը երեւակայության արգասիքից...
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
Ավելի քան երեք տասնամյակ առաջ գիտնականներին հաջողվեց սպերմատոզոիդը ձվաբջջին միաձուլելով` արտաարգանդային բեղմնավորման հիմքերը դնել: Այն ժամանակ ֆանտաստիկ թվացող...
Թե՛ տղամարդու, եւ թե՛ կնոջ անպտղության շուրջ բազմաթիվ մոլորություններ ու առասպելներ կան: Հայտնի է, որ անպտղությունը տղամարդու մոտ սերմնահեղուկի թերարտադրությամբ...
Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ...
Եթե ամուսնանալուց հետո մի քանի ամիս անց կինը չի հղիանում, բոլորի մտքով նույն բանն է անցնում` «մեղավորը» կինն է. խնդիրներ ունի: Մարդիկ նման մտածելակերպ են ունեցել հազարամյակներ առաջ… շատ մարդիկ այսօր էլ նման կերպ են մտածում: Սակայն...
Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն