ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
«Ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների վերարտադրողականությունն է խախտվել». բուսաբույժ Աշոտ Աշոտյան
Վերջին 20 տարիներին քաղցկեղների առաջացումը 70 տոկոսով աճել է, հատկապես կանանց հիվանդությունների մեջ ավելացել են կաթնագեղձի քաղցկեղի դեպքերը: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում այս մասին հայտարարեց կենսաբանական գիտությունների թեկնածու, բուսաբույժ, ժողովրդական բժշկության մի շարք գրքերի հեղինակ Աշոտ Աշոտյանը: Նրա ներկայացմամբ, արտադրական թափոնների ունեցած ազդեցության հետեւանքով այսօր ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների վերարտադրողականությունն է խախտվել: Ըստ բանախոսի, ավելացել են չբերության խնդիր ունեցող զույգերը, տղամարդիկ բժշկի են դիմում սերմի բացակայության, կանայք էլ` վիժումների, ձվարանների տարբեր հիվանդությունների, արտաքին անցանկալի մազածածկույթի եւ այլ խնդիրներով: Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ արտադրական թափոնները, օրինակ` գործարանների մոտակայքում ավելի քիչ են, քան մնացած տեղերում, դրանք արագորեն տարածվում են, իսկ մարդկանց օրգաններում կուտակվելիս էլ քաղցկեղի իրական վտանգ են առաջացնում. «Դրանք քաղցկեղածին են, հատկապես մարդկանց ճարպային հյուսվածքներում կուտակվելով՝ ազդում են սիրտանոթային եւ աղեստամոքսային համակարգի վրա եւ կառուցվածքային փոփոխություններ են առաջացնում այդ օրգաններում: Պատահական չէ, որ այսօր շատացել է նաեւ վահանագեղձի հիվանդությունը»: Էկոլոգիայով պայմանավորված հիվանդություններից նա նշեց նաեւ ձվարանների գործունեության այս կամ այն խախտումը, որի հետեւանքով մազածածկույթ է առաջանում. «Աղջիկներ կան, որ գալիս են՝ ամբողջ մարմինը մազածածկ: Իհարկե, հնարավոր է նաեւ ժառանգական բնույթ ունենա, բայց նայում ես, տեսնում`մայրը սիրուն, մաքուր մաշկ ունի, հարցնում ես, տատիկը կամ մեկ այլ ազգական մազածածկության խնդիր ունի՞ , ասում են` չէ: Պարզ է, որ պայմանավորված է էկոլոգիայով»: Բուսաբույժը վտանգավոր համարեց նաեւ կանանց դիմահարդարման պարագաները: Նրա խոսքերով, դրանք ազդում են ոչ միայն օգտագործողի, այլեւ նրա երեխաների վրա: Ինչ վերաբերում է սննդին, սպառողները շատ անտարբեր են եւ նպաստում են իրենց իսկ առողջության վատացմանը, օրինակ, Ա. Աշոտյանը նշեց, որ հաճախ նույնիսկ մարդիկ չեն ստուգում տվյալ մթերքը ժամկետա՞նց է. «Էսօր բոլորը լավ տեսք ունեցող, ներկված երշիկներ են գնում խանութներից, մենք չգիտենք՝ այդ երշիկները, որ ստեղծում են, որտեղի՞ց է դրանց միսը ստացվել: Բնականաբար, չի կարող լինել էնպես, որ երշիկի գինն ավելի էժան լինի, քան մսինը, բայց դա փաստ է, երշիկը 2 անգամ էժան է մսից: Բա էդ ո՞նց են արտադրել, այդքան աշխատանք թափել: Դա միս չի, այսօր կան գենոմոդիֆիկացված սոյա եւ այլն, որոնցից էլ ստեղծվում են դրանք»: Նրա խոսքերով, պետք է ուշադիր լինել նաեւ պարարտեցված, արհեստականորեն մեծ չափսեր ունեցող միրգ-բանջարեղեն գնելիս:
Ա. Աշոտյանը ասաց, որ դեղաբույսեր պատրաստելիս էլ, եթե ցանկանում են իսկապես լավ արդյունք ստանալ, պետք է բույսերը լեռներից, մաքուր եւ չպարարտեցված վայրերից հավաքել:
Ըստ կենսաբանական գիտությունների թեկնածուի, արտադրական թափոնների ազդեցության նվազեցումը պետության խնդիրն է, պետք է նորացվեն սարքավորումները, հին սարքավորումները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ արտադրական թույներն ավելի շատ են լինում:
Anush
14.05.2015
Կարդացեք նաև
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր չափանիշներ է սահմանել, որոնց համաձայն` անպտղություն հասկացողությունն ընդլայնվում է և դասվում է հաշմանդամության շարքին: Այս մասին հայտնում Daily Express-ը...
Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...
Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...
Անպտուղ ամուսնության տարածվածությունը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ. «Անպտուղ ամուսնության տարածվածությունը 90-ականներին կազմել է 23.4 տոկոս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն