ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)
Բժիշկները հայտնաբերել են անքնության հակաընկճախտային ազդեցությունն օրգանիզմի վրա. tert.am
Բրիտանացի բժիշկներն առաջին անգամ հետազոտել են անքնությամբ տառապող մարդկանց մոտ առկա մետաբոլոնը (մետաբոլիտների` նյութափոխանակության քիմիական նյութերի ամբողջություն):
Ինչպես գրում է Корреспондент-ը` Lenta.ru-ին հղումով, հետազոտման արդյունքում պարզվել է, որ մեկ ամբողջ օր արթուն մնալով` մարդու արյան մեջ առավել ակտիվ են արտադրվում սերոտոնին, տրիպտոֆան և տաուրին նյութերը, որոնց նվազեցված պարունակությունը նկատվում է ընկճվածության (դեպրեսիա) և հոգնածության (աստերիա) ժամանակ: Փաստորեն՝ ստացվում է, որ քնի պակասը պարադոքսալ կերպով կարող է հակադեպրեսիվ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:
Քնի պակասը և խափանումներն օրվա ռեժիմում կապված են նյութափոխանակության բազմաթիվ հիվանդությունների հետ, այդ թվում` ճարպակալման և շաքարախտի, ինչպես նաև՝ սիրտ-անոթային հիվանդությունների, սակայն փոխել քնի խանգարումների ազդեցությունը մարդու մետաբոլիզմի վրա՝ գիտությանը դեռևս չի հաջողվել:
Համենայն դեպս՝ գիտնականների մի մասն էլ մեկ այլ գիտական վարկած է առաջ քաշում` կապված մարդու օրգանիզմի վրա անքնության ազդեցության հետ: Բոննի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները հայտարարում են, որ եթե մարդն օրերով չի քնում, նրա մոտ կարող են շիզոֆրենիայի ախտանիշներ առաջ գալ: Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն` ըստ գիտնականների` քնի պակասի պատճառով նվազում է կոնցենտրացիան, և մարդու մոտ փսիխոզ է նկատվում: Մարդուն սկսում են տարօրինակ մտքեր տանջել, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը: Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ անքուն գիշերվանից հետո խանգարվում է ուղեղի կարևոր ֆունկցիաներից մեկը` տեղեկատվության ֆիլտրացիան:
10.07.2014 Կարդացեք նաև
Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ արյան փորձաքննության իրենց մեթոդը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր ընկճախտով տառապողներին՝ հայտնում է BBC-ն...
08.06.2016
Լոնդոնի Համալսարանական քոլեջի հոգեբաններն ապացուցել են, որ վիրտուալ իրականության կիրառմամբ թերապիան դրական է ազդում դեպրեսիայից ու անհանգստությունից տառապող մարդկանց վրա...
17.02.2016
Նման եզրակացության են հանգել Սիդնեյի համալսարանի (University of Sydney) գիտնականները՝ վերլուծելով 11 հետազոտությունների արդյունքները...
02.02.2016
Համաձայն Տեխասի համալսարանի վերջին հետազոտության` ընկճախտը կարող է բացասական ազդեցություն ունենալ հիշողության վրա, գրում է NDTV-ն: Նույնիսկ ընկճախտային մտքերն են բացասաբար ազդում հիշողության վրա...
07.12.2015
Գիտնականները պարզել են, որ ճնշված, ընկճախտի վիճակում գտնվող մարդիկ չեն ձգտում այն բարելավել, այլ ընդհակառակը՝ ամեն ինչ անում են իրավիճակն ավելի...
25.06.2015
Բացառված չէ, որ դեպրեսիայի իրական պատճառն օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացն է, նշում են Քեմբրիջի համալսարանի մասնագետները: Այս դեպքում դեպրեսիան կարելի է բուժել...
13.05.2015
Գիտնականները պնդում են, որ ընկճախտը հանգեցնում է հոդերի հիվանդությունների: Շվեյցարիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 15 տարեկանից բարձր մոտ 14 հազար մարդ, և որոնց մոտ...
07.04.2015
Վարդագույն ռոդիոլան կամ ոսկե արմատը (Rhodiola rosea) վաղուց հայտնի է ավանդական բժշկության մեջ: Այժմ այն հայտնվել է Փենսիլվանիայի համալսարանին կից Պերելմանի բժշկական դպրոցի գիտնականների...
31.03.2015
Շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ ավելի հաճախ է զարգանում տագնապի զգացումն ու դեպրեսիան՝ ի տարբերություն այլ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց: Այս երեւույթի...
13.03.2015
Դեպրեսիան աշխարհում ամենատարածված հոգեբանական խնդիրներից մեկն է: ԱՄՆ-ում, օրինակ, ամեն 10-րդը տառապում է դեպրեսիայով: Պայքարել դրա դեմ կարելի է հաբերի օգնությամբ, սակայն...
20.02.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ