ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)
Դեպրեսիայից բուժման վիճակագրական տվյալների ամփոփում. news.am
Դեպրեսիայից բուժվելուց հետո 100 մարդուց ընդամենը 39-ը կարող է հոգեպես առողջ եւ բուժված համարվել, պնդում են Տորոնտոյի, Այովայի եւ Նյու Յորքի գիտնականները: Նրանք վերլուծել են 2012-ին Կանադայում անցկացված գլոբալ հետազոտության տվյալները: 20 955 մարդ պատասխանել է կենսաոճին եւ առողջական վիճակին նվիրված հարցերի: Նրանց մոտավորապես 12 տոկոսը հայտնել է, որ իրենց մոտ դեպրեսիվ վիճակ է ախտորոշվել: Գիտական խումբը նախատեսել էր որոշել, թե հարցվածներից քանի հոգու է հնարավոր հոգեպես լիովին առողջ համարել եւ ինչ գործոններ են ազդում մարդկանց հոգեկան առողջության վրա:
Մարդը հոգեպես առողջ է համարվում, եթե.
- սուիցիդային տրամադրություններ եւ հոգեկան խանգարումներ չի ունեցել, չի չարաշահել ալկոհոլը կամ թմրանյութը վերջին տարիների ընթացքում,
- ամեն օր կամ գոնե վերջին ամսվա ընթացքում երջանիկ է եղել կամ գոնե` կյանքից գոհ,
- իրեն լավ է զգացել հոգեբանական եւ սոցիալական առումներով:
Հետազոտողները հաշվարկել են նման մարդկանց քանակը դեպրեսիա ապրածների շրջանում, ինչպես նաեւ նրանց, ովքեր այդ հիվանդությամբ չեն տառապել: Պարզվել է, որ այն մարդկանց շրջանում, ում մոտ երբեք դեպրեսիա չի ախտորոշվել, լիովին առողջ հոգեկանով կարող է պարծենալ ընդամենը 78 տոկոսը: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր տառապել են այդ հիվանդությամբ, առողջները նրանց շրջանում 2 անգամ պակաս էին. յուրաքանչյուր 100 հարցվածից միայն 39-ն է հոգեպես առողջ եղել:
Բացի այդ, գիտնականներն ուշադրություն են դարձրել նրան, թե ինչ գործոններ են բարդացնում իրավիճակը եւ ընդհակառակը` մարդկանց օգնում ազատվել դրանից: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ դեպրեսիայից ամբողջությամբ ազատվելու առավել շանսեր ունեն սպիտակամաշկ կանայք, ովքեր ամուսնացած են եւ գոնե մեկ մտերիմ ընկեր ունեն: Դրական ազդեցություն են գործել նաեւ ֆիզիկական ակտիվությունը եւ կրոնը: Հետաքրքրական է նաեւ, որ ավագ տարիքի մարդիկ ավելի հաճախակի են բուժվել, քան երիտասարդները:
Մանկական տարիքում աղքատությունը, դժբախտությունը, անքնությունը եւ տարբեր կախվածությունները բացասաբար են ազդել առողջացման հավանականության վրա:
Կարդացեք նաև
Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ արյան փորձաքննության իրենց մեթոդը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր ընկճախտով տառապողներին՝ հայտնում է BBC-ն...
Լոնդոնի Համալսարանական քոլեջի հոգեբաններն ապացուցել են, որ վիրտուալ իրականության կիրառմամբ թերապիան դրական է ազդում դեպրեսիայից ու անհանգստությունից տառապող մարդկանց վրա...
Նման եզրակացության են հանգել Սիդնեյի համալսարանի (University of Sydney) գիտնականները՝ վերլուծելով 11 հետազոտությունների արդյունքները...
Համաձայն Տեխասի համալսարանի վերջին հետազոտության` ընկճախտը կարող է բացասական ազդեցություն ունենալ հիշողության վրա, գրում է NDTV-ն: Նույնիսկ ընկճախտային մտքերն են բացասաբար ազդում հիշողության վրա...
Գիտնականները պարզել են, որ ճնշված, ընկճախտի վիճակում գտնվող մարդիկ չեն ձգտում այն բարելավել, այլ ընդհակառակը՝ ամեն ինչ անում են իրավիճակն ավելի...
Բացառված չէ, որ դեպրեսիայի իրական պատճառն օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացն է, նշում են Քեմբրիջի համալսարանի մասնագետները: Այս դեպքում դեպրեսիան կարելի է բուժել...
Գիտնականները պնդում են, որ ընկճախտը հանգեցնում է հոդերի հիվանդությունների: Շվեյցարիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 15 տարեկանից բարձր մոտ 14 հազար մարդ, և որոնց մոտ...
Վարդագույն ռոդիոլան կամ ոսկե արմատը (Rhodiola rosea) վաղուց հայտնի է ավանդական բժշկության մեջ: Այժմ այն հայտնվել է Փենսիլվանիայի համալսարանին կից Պերելմանի բժշկական դպրոցի գիտնականների...
Շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ ավելի հաճախ է զարգանում տագնապի զգացումն ու դեպրեսիան՝ ի տարբերություն այլ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց: Այս երեւույթի...
Դեպրեսիան աշխարհում ամենատարածված հոգեբանական խնդիրներից մեկն է: ԱՄՆ-ում, օրինակ, ամեն 10-րդը տառապում է դեպրեսիայով: Պայքարել դրա դեմ կարելի է հաբերի օգնությամբ, սակայն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն