Միզային համակարգ
Երիկամաբորբ (նեֆրիտ)
Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները օրգանիզմի նյութափոխանակության գործում:
Երիկամը լոբաձև, մուգ շագանակագույն, 10-12 սմ x 5-6 սմ x 3-4 սմ չափսեր ունեցող, արյունից մեզ արտաթորող զույգ օրգան է: Իրենց արտաքին ճարպաշարակցական հյուսվածքներով կպած են որովայնի խոռոչի հետին պատին` ողնաշարի աջ և ձախ կողմերում (նկ. 1):
Երիկամը միանման կառուցվածք ունեցող գոյացությունների (նեֆրոններ) ամբողջական համակարգ է: Երկու երիկամներում նեֆրոնների թիվը հասնում է 2-2,5 միլիոնի: Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է երիկամային մազանոթային մարմնիկից (մալպիգյան կծիկ) և միզային նուրբ խողովակիկներից, որոնք ամփոփված են երիկամի կեղևային շերտից (14) գագաթով դեպի կենտրոն ուղղված բրգաձև գոյացություններում (նկ. 3, երիկամի կտրվածքը,15): Երկու երիկամի մազանոթային կծիկներում մեկ րոպեի ընթացքում արյունից մոտավորապես 120 մլ հեղուկ է ֆիլտրվում: Դա «առաջնային մեզն» է, որից անջատվող խաղողաշաքարը նորից վերադառնում է արյան մեջ, իսկ զտված հեղուկում մնում են օրգանիզմից հեռանալու ենթակա վերջնանյութերը` «վերջնական մեզ»: Այն բրգերից հոսում է նախ փոքր (12), ապա մեծ (11) բաժակիկների մեջ և հավաքվելով երիկամի ավազանում (4)` միզածորանների միջոցով (7) լցվում է միզապարկ: Երիկամից արտաթորվող մեզի քանակն ավելանում և նվազում է` կապված օրգանիզմում զարկերակային արյան ճնշման տատանումների հետևանքով մազանոթային կծիկներում ճնշման փոփոխման հետ: Զարկերակային առավելագույն ճնշման 77 մմ ս.ս.-ից ցածր լինելու դեպքում միզարտադրությունը դադարում է: Օրգանիզմի քաշի ընդամենը 1%-ը կազմող` անխափան ակտիվ գործող երիկամներում արյան շրջանառությունը մոտավորապես 20 անգամ ավելի արագ է կատարվում, քան որևէ այլ օրգանում: Այդ ընթացքում երիկամներով է անցնում արյան րոպեական ծավալի 20-25%-ը: Երիկամները օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները (միզանյութ, կրեատինին, միզաթթու), աղերի և ջրի ավելցուկը, ինչպես նաև օտարածին այլ նյութեր և միացություններ: Սակայն այս օրգանի հիմնական դերը օրգանիզմում ջրաէլեկտրոլիտային հաշվեկշռի կարգավորումն է, որով հաստատուն է մնում օրգանիզմում արյան, հեղուկների ծավալն ու օսմոտիկ ճնշումը, որը նյութափոխանակության հիմնական նախապայմանն է: Այս գործընթացը կառավարվում է մակերիկամի (նկ. 2) կեղևային մասի և ստորին մակուղեղի (հիպոֆիզ) հետին բլթի արտադրած հորմոններով: Երիկամները նաև կարգավորում են օրգանիզմի օրվա թթվահիմնային հավասարակշռությունը, դուրս բերելով դրանց ավելցուկը և վնասակար միացությունները:
Երիկամների նորմալ գործունեության պայմաններում մարդը օրվա ընթացքում 4-6 անգամ միզապարկը դատարկելու կարիք է ունենում: Այս հաճախականությունը խախտվում է միզուղիներում տարբեր խցանումների, հարկադրաբար մեզը երկար ժամանակ պահելու, ինչպես նաև արյան ճնշման տատանումների դեպքում:
Նկ. 1. Երիկամներ |
Նկ. 2. Աջ երիկամի առաջային տեսքը |
Նկ. 3. Ձախ երիկամի կտրվածքը (տեսքն առջևից) |
Երիկամաբորբը (նեֆրիտ) ընթանում է առավելապես երիկամային կծիկների անոթների սուր և քրոնիկական ախտահարմամբ:
Սուր երիկամաբորբը հաճախ առաջանում է անգինայից կամ նշիկների քրոնիկական բորբոքումից, վերին շնչուղիների ստրեպտոկոկային հիվանդություններից, թոքաբորբերից, դիֆթերիայից, բծավոր և որովայնային տիֆերից, բակտերային ու վիրուսային մի շարք հիվանդություններից հետո, ինչպես նաև գերսառեցումից և այլ գործոնների ազդեցությունից, որոնց հետևանքով ախտահարված երիկամներում հիվանդագին երևույթներին նախորդում է գաղտնի շրջանը, որը սովորաբար տևում է 1-3 շաբաթ:
Սուր երիկամաբորբի բնորոշ ախտանշաններն են առավոտյան դեմքի այտուցները, որոնք երեկոյան պակասում են, իսկ ավելի ուշ կարող են տարածվել ամբողջ մարմնով: Այդ ժամանակ մեզում ի հայտ են գալիս սպիտակուց, արյան ձևավոր տարրեր` Էրիթրոցիտներ, հազվադեպ նաև` լեյկոցիտներ: Բարենպաստ ընթացքի դեպքում դրանք անհետանում են 2-3 շաբաթում: Հիվանդության 2-3-րդ օրը մեզի քանակը սովորաբար նվազում է: Սուր երիկամաբորբը երբեմն մնում է աննկատ և հայտնաբերվում է պատահական հետազոտության ժամանակ: Սուր երիկամաբորբի ախտանշանները կարող են կարճատև լինել, բայց այդպիսի արտաքուստ անվնաս թվացող երիկամաբորբի հետևանքները շատ ավելի մեծ վտանգ են կանխատեսում:
Սուր երիկամաբորբի ախտորոշումը, բուժումը տվյալ հիվանդի համար առավել արդյունավետ դեղամիջոցներով` կատարվում է բժշկի հսկողության ներքո:
Ինքնաբուժման փորձերն անթույլատրելի են և վտանգավոր: Հիվանդը պետք Է խստորեն պահպանի բժշկի հանձնարարած ռեժիմն ու սննդակարգը: Սննդի օրաբաժնի աստիճանական ընդլայնումը կարելի է սկսել միայն բժշկի թույլտվությամբ: Այդ բոլորը նպաստում են սուր երիկամաբորբի առավել արդյունավետ բուժմանը և քրոնիկական ընթացքի անցումը կանխելուն: Ժամանակին և ճիշտ բուժման դեպքում սուր երիկամաբորբը, որպես կանոն, ավարտվում է առողջացմամբ: Առողջանալուց հետո հիվանդները պետք է խուսափեն գերհոգնածությունից, գերսառեցումից:
Սուր երիկամաբորբի կանխարգելումն ամենից առաջ պայմանավորված է օրգանիզմի կոփմամբ` առանց գերսառեցման: Կարևոր նշանակություն ունեն սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և վաղ ու արագ բուժումը, օրգանիզմում առկա տարբեր քրոնիկական վարակի օջախների վերացումը:
Քրոնիկական երիկամաբորբի դեպքում պարբերաբար սրացումներ են առաջանում: Հիվանդության ախտանշաններն այդ շրջանում նույնն են, ինչ սուր ձևի ժամանակ, բայց քիչ արտահայտված: Քրոնիկական երիկամաբորբով հիվանդները պետք է լինեն բժշկի հսկողության տակ: Դրա նպատակը նախ և առաջ հիվանդության սրացման կանխումն է: Կարևոր նշանակություն ունի քրոնիկական երիկամաբորբով հիվանդների նշագեղձերի բորբոքման, ըմպանաբորբի և այլ վարակիչ հիվանդությունների (հատկապես ստրեպտոկոկային) ժամանակին բուժումը:
Հատկապես կարևոր Է սննդակարգի դերը` ընդհանուր բավարար վիճակի, ախտահարված երիկամների ֆունկցիոնալ հնարավորությունների պահպանման և առավելագույնս օգտագործման հարցում:
Երիկամաբորբ ունեցողները պետք է խուսափեն վարակիչ հիվանդների հետ շփվելուց, գերսառեցումից, ծանր ֆիզիկական աշխատանք կատարելուց, նյարդային ցնցումներից:
Նրանց խորհուրդ է տրվում բնակվել չոր և տաք կլիմայական գոտում և հիշել, որ ժամանակին բժշկի չդիմելու, ուշացած բուժման, նշանակումները չկատարելու դեպքերում կարող է առաջանալ երիկամային անբավարարություն, որը բերում է օրգանիզմում սպիտակուցային փոխանակության ընթացքում առաջացող թունավոր նյութերի կուտակման, ջրաէլեկտրոլիտային և թթվահիմնային հավասարակշռության խանգարման և միզարյունության: Միզարյունությունից մահացող հիվանդներին օգնության է գալիս ժամանակակից բժշկագիտության մեծ նվաճումներից մեկը` «արհեստական երիկամ» սարքի կիրառումը, որի օգնությամբ կատարվում է արյան մաքրում (հեմոդիալիզ):
ՎԱՉԱԳԱՆ
29.01.2016
Մեդ-Պրակտիկ
17.01.2016
Հարգելի Սոնա, բարև Ձեզ: Երիկամների որոշ հիվանդությունների դեպքում, օրինակ խրոնիկական երիկամային անբավարարության դեպքում ցավ ընդհանրապես չի էլ լինում: Ցավ կարող է լինել պիելոնեֆրիտների, միզաքարային խիթի դեպքում: Ցավը գոտկային հատվածում է, ցավազրկողներից չի անցնում, անցնում է սպազմոլիտիկներից: Պիելոնեֆրիտի դեպքում դիտվում է նաև ջերմության բարձրացում, դող սարսուռ:
Սոնա
11.01.2016
Մեդ-Պրակտիկ
18.12.2015
Հարգելի Քրիստինե, բարև Ձեզ: Կոնկրետ ինչ խնդիր է Ձեզ մոտ: Այտուցվածությունը և զարկերակային ճնշման բարձրացումը պրեդնիզոլոնի կողմնակի ազդեցություններն են, հարկավոր է փոխել դեղը կամ ժամանակավորապես դադարեցնել ընդունումը, եթե դա հնարավոր է:
Քրիստինե
15.12.2015
KARINE
27.09.2015
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն