Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44)
Հետվիրահատական բարդությունները արմատական ցիստէկտոմիայից և օրթոտոպիկ իլեոցիստոպլաստիկայից հետո
Միզապարկի քաղցկեղը չարորակ ուռուցքների ընդհանուր կառուցվածքում կազմում է մոտ 4%, իսկ հանդիպման հաճախականությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը տղամարդկանց և 11-րդ տեղը` կանանց մոտ: Օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում այն զբաղեցնում է երկրորդ տեղը (շագանակագեղձի քաղցկեղից հետո): Ընդ որում միզապարկի քաղցկեղի առաջնային հայտնաբերված դեպքերի ճնշող մեծամասնությունը ՀՀ-ում կրում են մկան-ինվազիվ բնույթ: Միզապարկի մակերեսային ուռուցքով հիվանդների 15-20%-ի մոտ հետագայում զարգանում է ինվազիվ ուռուցք` անկախ անցկացված բուժումից [1]:
Եթե միզապարկի մակերեսային ուռուցքների դեպքում գերակշռում է բուժման օրգանապահպան մոտեցումը (միայն տարբերակման ցածր աստիճանի, մուլտիֆոկալ ախտահարման և ռեցիդիվային քաղցկեղի դեպքում է հիմնավորված ցիստէկտոմիայի կատարումը), ապա ինվազիվ քաղցկեղի դեպքում կիրառվում է առավել ագրեսիվ վիրահատական բուժում[1,6]: Այսպիսի մոտեցումը պայմանավորված է միզապարկի մկանային շերտի ինվազիայի, լորձաթաղանթի մուլտիֆոկալ ախտահարման, ռեցիդիվի և ռեգիոնար մետասթազավորման բարձր հավանականությամբ: Միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում բուժման ոսկե ստանդարտ է համարվում միզապարկի արմատական հեռացումը: Նշված վիրահատությունը ներառում է միզապարկի և հարմիզապարկային ճարպաբջջանքի եզակի բլոկով հեռացում շագանակագեղձի, սերմնաբշտերի` տղամարդկանց, և արգանդի, հավելումների, հեշտոցի առաջային պատի հետ միասին` կանանց մոտ, համակցված կոնքային լիմֆոդիսսեկցիայով [1,4,7]: Վիրահատությունը կատարվում է ինչպես լապարատոմիկ կտրվածքով, այնպես էլ լապարասկոպիկ եղանակով [5]: Ստանդարտ կոնքային լիմֆոդիսսեկցիան ներառում է արտաքին և ներքին զստային անոթների, օբտուրատոր նյարդի շրջանների ճարպաբջջանքի և ավշահանգույցների հեռացում երկու կողմից[6]: Մի շարք հեղինակներ առաջարկում են ընդլայ-նել լիմֆադենէկտոմիայի ծավալը` ներառելով ընդհանուր զստային զարկերակի հեռակա հատվածի, ամբողջ ընդհանուր զստային զարկերակի, նույնիսկ աորտայի բիֆուրկացիայի շրջանի և պրեսակրալ ավշահանգույցները [2,3,4]: Սակայն լիմֆոդիսսեկցիայի ծավալի ընդլայման արդյունավետության հավաստի հետազոտություններ չկան և հեղինակների մեծամասնությունը հակված են ստանդարտ կամ լիմիտավորված լիմֆոդիսսեկցիայի:
Ցիստէկտոմիայից հետո կարևորագույն խնդիր է մեզի դերիվացիայի եղանակը: Ուրեթե-րոկուտանեոստոմիաներից և ուրեթերոսիգմոանաստամոզների ձևավորումից հետո հիվանդների մոտ զարգանում է պիելոնեֆրիտ, որը հիվանդների կեսից ավելիի մոտ լետալ ելքի պատճառ կարող է հանդիսանալ, ինչը բերում է ոչ սպեցիֆիկ ապրելիության նվազման: Բացի այդ, նշված վիրահատությունները չեն համապատասխանում կյանքի որակի ժամանակակից պահանջ-ներին և բերում են հիվանդի հաշմանդամության: Միզուկի պահպանման պայմաններում բազմաթիվ համեմատական հետազոտությունների տվյալներով միզապարկի ինվազիվ քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդների մոտ ցիստէկտոմիայից հետո միզապարկի օրթոտոպիկ փոխարինումը ներկայումս հիմնավորված կերպով համարվում է մեզի արտահոսքը ապահովող եղանակներից լավագույնը: Նշված եղանակը բնորոշվում է առավել գոհացուցիչ ֆունկցիոնալ արդյունքներով, ապահովում է առավել բարձր կյանքի որակ, տարբերվում է միջամտությունից հետո վաղ և ուշ բարդությունների առավել ցածր հաճախականությամբ: Կատարվում է ստան-դարտ կոնքային լիմֆադենէկտոմիա և ցիստէկտոմիա: Շագանակագեղձի դորզոլատերալ նեյրովասկուլյար ճյուղերը հնարավորության դեպքում պահպանվում են: Ըստ Շտուդերի ռեզերվուարի ձևավորման նպատակով իլեոցեկալ անկյունից 20-25սմ վեր ռեզեկցվում է զստաղու 50սմ գալար: Զստաղու ամբողջականությունը վերականգնվում է ձևավորելով իլեո-իլեոանաստամոզ ծայրը ծայրին: Առանձնացված սեգմենտի հեռակա 40սմ-ը դետուբուլյարիզացվում է` հատելով միջընդերքի հակառակ եզրով և ձևավորվում է Ս-աձև ռեզերվուար սերոզ-մկանային անընդհատ ներծծվող կարերով: Միզածորան-ռեզերվուարային անաստամոզները ձևավորվում են իլեումի աֆերենտ գալարի մոտակա հատվածում միզածորանների 7-10Ch ստենտավորումից հետո: Ռեզերվուարի դիստալ հատվածում ձևավորվում է միզուկի հետ անաստամոզ 16Ch կաթետերիզացիայից հետո:
Նյութը և մեթոդները
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքում կատարված հետազոտությամբ 32 հիվանդների մոտ (55-73տ տղամարդիկ) ուսումնասիրվել է հետվիրահատական բարդությունների կառուցվածքը, որոնց 2007-2010թ կատարվել է արմատական ցիստէկտոմիա բարակ-աղիքային ռեզերվուարի ձևավորմամբ ըստ Studer-ի: Բոլոր հիվանդների մոտ ախտորոշվել է միզապարկի անցումաբջջային քաղցկեղ, հիվանդության փուլը տատանվել է T2a-T4a, NoMo: Կատարվել է հետվիրահատական վաղ և ուշ բարդությունների գնահատում: Վաղ հետվիրահատական շրջանում մեկ հիվանդ մահացել է մեզենտերիալ թրոմբոզից: Երկու դեպքում նկատվել է պիելոնեֆրիտ, մեկ դեպքում` պնևմոնիա և մեկ դեպքում ստորին վերջույթների խորանիստ անոթների թրոմբոզ: Ուշ բարդություններ դիտվել են հետևյալ հաճախականությամբ` ուրեթերոիլեոանաստամոզների ստրիկտուրա` մեկ հիվանդի մոտ (կատարվել է կրկնակի վիրահատություն` նոր ուրեթերոիլեոանաստամոզների ձևավորում), նեոցիստ-միզուկային անաստամոզի նեղացում – մեկ, հետվիրահատական վենտրալ ճողվածք մեկ հիվանդի մոտ: Նեոցիստի միջին ծավալը միզուկային կաթետերի հեռացումից հետո կազմել է 130մլ, 6 ամիս անց` 450մլ, միջինում մոտ 25մլ մնացորդային մեզի պայմաններում (0-110մլ):
Հետազոտությունների տվյալները ցույց են տալիս մահացության և վաղ հետվիրահատական բարդությունների թույլատրելի (համապատասխան միջազգային տվյալների) մակարդակ նաև 70տ-ից բարձր տարիքային խմբում: Studer-ի զստաղիքային նեոցիստը աչքի է ընկնում իրենով իսկ պայմանավորված բարդությունների ցածր տոկոսով: Հիմնականում, հատկապես բարձր տարիքային խմբում ստացիոնարում գտնվելու տևողության երկարացման պատճառ են հանդիսանում այլ օրգան-համակարգերի հետ կապված բարդությունները: Մեթոդը ներռեզերվուարային ցածր ճնշման պայմաններում ապահովում է սֆինկտերային ապարատի նորմալ գործունեություն, որը անմիզապահության կանխման հիմնական պայմաններից է: Միզապարկի մկան-ինվազիվ քաղցկեղ ախտորոշելիս առաջարկվում է արմատական ցիստէկտոմիան կատարել հնարավորինս վաղ: Այսպիսով, արմատական ցիստէկտոմիան կմնա միզապարկի մկան-ինվազիվ քաղցկեղի բուժման ոսկե ստանդարտ, քանի դեռ ռանդոմիզացված հետազոտությունները չեն հայտնաբերել օրգանապահպան բուժման նույն ապրելիությունը ապահովող համարժեք տարբերակներ:
Գրականություն
- Матвеев Б.П., Фигурин К.М., Карякин О.Б. Рак мочевого пузыря. М.: Вердана, 2001, 243с.
- Ather M.H., Fatima S., Sinanoglu O. Extent of lymphadenectomy in radical cystectomy for bladder cancer. World Journal of Surgical Oncology, 2005, №3, Vol.43, P.1-5.
- Bochner B.H., Cho D., Herr H.W. et al. Prospectively packaged lymph node dissections with radical cystectomy: evaluation of node count variability and node mapping. J. Urol. 2004, Vol.172, P.1286–1290.
- Campbell’s Urology, 8th ed. Edited by P.C. Walsh, A.B. Retik, E.D. Vaughan, Jr. and A. J. Wein. Philadelphia: W. B. Saunders Co., 2002, vol. 3, p. 3420.
- Gaston R., Heidenreich A. Open versus laparoscopic radical cystectomy. Eur. Urol. Suppl. 2006, Vol.5, P.385-394.
- Ghoneim M.A., Abol-Enein H. Lymphadenectomy with cystectomy: is it necessary and what is its extent? Eur. Urol., 2004, Vol.46, 4, p.457–461.
- Stein J.P., Lieskovsky G., Cote R., et al. Radical cystectomy in the treatment of invasive bladder cancer: long-term results in 1054 patients. J. Clin. Oncol., 2001, Vol. 19, p. 666–775.
Կարդացեք նաև
Միզապարկի նորագոյացությունների դասակարգման համակարգերը հստակ ընդգըծում են տարբերություն միզապարկի մակերեսային ոչ ինվազիվ ուռուցքի և ինվազիվի միջև, որը ներաճում է լորձաթաղանթի...
Հիվանդդը, Դ.Վ. 74 տարեկան, դիմել է ԱՐՄԵՆԻԱ ՀԲԿ-ի ուրոլոգիական կլինիկա երեկոյան ժամը 20.00-ին, գանգատվելով մոտ 6-ժամյա բնական ճանապարհով միզելու անկարողությունից: Միզապարկը շոշափվում էր...
Ֆեոխրոմոցիտոման խրոմաֆինային բջիջներից առաջացած ուռուցք է, որը բնութագրվում է կատեխոլամինների (ադրենալին, նորադրենալին) պաթոլոգիական գերարտադրությամբ: Մոտավորապես 90% դեպքերում...
Մասնագիտական կրթության խնդիրները հանդիսանում են ժամանակակից բժշկության ակտուալ հիմնահարցերից, քանի որ բժշկությունը և դրա բոլոր ոլորտները գտնվում են մշտական զարգացման մեջ: Նման խնդիրների...
Ինչպես հայտնի է, աճուկային շրջաններում մետասթազների առկայությունն ու տարածվածությունը հանդիսանում են առնանդամի տափակբջջային քաղցկեղով հիվանդների ապրելիությունը պայմանավորող ամենակարևոր...
Ներածություն` Շագանակագեղձի քաղցկեղը այժմ դասվում է տղամարդկանց պոպուլյա-ցիային վերաբերող բժշկական ամենակարևոր խնդիրներին: Չնայած ախտորոշիչ մեթոդների զարգացմանը և կիրառմանը...
Միզապարկի քաղցկեղը համարվում է աշխարհում ամենատարածված քաղցկեղային հիվանդություններից, գրավելով 4-րդ տեղը տղամարդկանց մոտ շագանակագեղձի, կոլոռեկտալ և թոքերի քաղցկեղից հետո...
Սկսած այն ժամանակներից, ինչ Հոջը ներդրել է շագանակագեղձի սեկստանտ բիոպսիան, բազմաթիվ հետազոտողներ ցույց են տվել, որ այն զգալի թերագնահատում է քաղցկեղը և առաջարկել են ավելի լայնածավալ`...
Ներածություն
Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման ստանդարտ է համարվում ուռուցքի ներմիզուկային մասնահատումը (այսուհետ` ՆՄՄ): Հիվանդների 60%-ի (ըստ տարբեր հեղինակների 50-80%) մոտ...
Ներածություն
Հղիների մոտ էքստրագենիտալ պաթոլոգիաների մեջ միզային համակարգի հիվանդությունները զբաղեցնում են երկրորդ տեղը, զիջելով սիրտ-անոթային համակարգի ախտա-բանություններին: Հղիության ընթացքում միզային...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն