Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)

Ծնկահոդի մահիկների վնասման ժամանակ էխոսոնոգրաֆիկ և արթրոսկոպիկ տվյալների համեմատական բնութագիրը

Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի էխոսոնոգրաֆիկ հետազոտության մեթոդը, որը թույլ է տալիս գաղափար կազմել ինչպես ներհոդային, այնպես էլ արտահոդային ստրուկտուրաների կառուցվածքային առանձնահատկությունների մասին, հայտնաբերել նրանց պաթոլոգիական փոփոխությունները` փորձելով հասկանալ այդ փոփոխությունների դերը հիվանդի ունեցած գանգատների պատճառագիտության մեջ:

 

Այս հետազոտության մեջ մենք փորձել ենք համեմատել ծնկահոդերի էխոսոնոգրաֆիկ հետազոտության և արթրոսկոպիկ վիրահատության ընթացքում հայտանաբերված վնասվածքների և փոփոխությունների տվյալները, մասնավորապես մահիկների վնասման տվյալները:

 

Գրականության տվյալներով ծնկահոդի մենիսկների վնասման ախտորոշման հարցում էխոսոնոգրաֆիկ հետազոտության հավաստիությունը կազմում է 63-84,5%, ար-տահոդային կապանների վնասման դեպքում` 62-84%, մինչդեռ խաչաձև կապանների վիճակի գնահատման համար մեթոդի դիագնոստիկ հնարավորությունները շատ ցածր են: Այս դեպքում ավելի ինֆորմատիվ է MRI հետազոտությունը (97,4%) [1,2]:  

 

Համեմատության համար հետազոտվել են վերջին մեկ տարվա ընթացքում ՙԷրեբունի՚ ԲԿ վնասվածքաբանության և ոսկրահարդարման բաժնում վիրահատված 89 հիվանդների հիվանդության պատմագրերը: 89 հիվանդից (52 տղամարդ, 37 կին) 45-ին (25 տղամարդ, 20 կին) նախավիրահատական շրջանում կատարվել է ծնկահոդերի էխոսոնոգրաֆիկ հետազոտռություն (աղ. 1):

 

Առանձնացրել ենք մի քանի պաթոլոգիկ փոփոխություններ, որոնք առավել հաճախ են նկարագրվում էխոսոնոգրաֆիկ հետազոտությունների ընթացքում (աղ 2):

 

 Աղյուսակ  1.

 

վիրահատված հիվանդների թիվը

նախավիրահատական էխոսոնոգրաֆիա անցած հիվանդների թիվը

տղամարդ

52

25 (48%)

կին

37

20 (53%)

ընդամենը

89

45 (50.6%)

 

Աղյուսակ  2.

Էխոսոնոգրաֆիկ պաթոլոգիկ փոփոխություն

հանդիպման հաճախությունը

%

Ընդամենը

45

100%

Միջային մահիկի վնասում

27

60%

Դրսային մահիկի վնասում

12

27%

Միջային կոլատերալ կապանի բորբոքում, այտուցվածություն

20

44%

Կիսաթաղանթակազմ մկանի ջլի բորբոքում

17

38%

Բեյկերի կիստա

14

31%

Մենիսցեալ կիստաներ

3

7%

Սինովյալ թաղանթի հիպերտրոֆիաներ

24

53%

Ներհոդային հեղուկի առկայություն

31

69%

 

Հատկանշական է այն փաստը, որ միջային մենիսկի տարաբնույթ փոփոխությունների ժամանակ որպես կանոն նկարագրվում  է նաև միջային կոլլատերալ կապանի այս կամ այն աստիճանի արտահայտված այտուցվածություն, բորբոքում, որը կարելի է բացատրել անատոմիական սերտ կապերով: Վերոհիշյալ տվյալներից մահիկների վնասումները համեմատել ենք արթրոսկոպիկ վիրահատության ընթացքում հայտանբերված իրական վնասման տվյալների հետ (աղ. 3):

 

Աղյուսակ  3.

 

 

 

էխոսոնոգրաֆիկ

 

 

 

Արթրոսկոպիկ

 

 

 

%

կա

չկա

կա

չկա

 

միջային մենիսկի վնասում

27

 

22

 

81

 

 

5

19

 

3

3

 

7

 

Դրսային մենիսկի վնասում

12

 

6

 

50

 

 

6

50

 

3

3

 

7

 

Աղյուսակից հետևում է, որ` 

 

  1. 81% դեպքերում (27-ից 22-ի մոտ) էխոսոնոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերված միջային մահիկի վնասումը հաստատվել է արթրոսկոպիկ վիրահատության ժամանակ, իսկ 19% դեպքերում (27-ից 5-ի մոտ)` չի հաստատվել: 3-ի մոտ (45 էխոսոնոգրաֆիկ հետազոտության անցածից) էխոսոնոգրաֆիկ ինտակտ մահիկի նկարագրության պայմաններում արթրոսկոպիկ վիրահատության ժամանակ  հայտանբերվել է մենիսկի այս կամ այն չափի վնասում: 

  2. Լատերալ մահիկի պարագայում վնասման էխոսոնոգրաֆիկ դրական 12 պատասխանի դեպքում 6-ի մոտ վնասւոմը հայտաբերվել է արթրոսկոպիկ վիրահատության ընթացքում (50%), 6-ի մոտ հերքվել (50%): Եվս 3-ի մոտ էխոսոնոգրաֆիկ ինտակտ մահիկի նկարագրության դեպքում արթրոսկոպիայի ժամանակ հայտանբերվել է վնասում:

 

Այսպիսով, ծնկահոդի արտահոդային կապանների, մահիկների և պերիարտիկուլյար հյուսվածքների պաթոլոգիայի ժամանակ, հաշվի առնելով ուլտրաձայնային հետազոտության մատչելիությունն և դիագնոստիկ արդյունավետությունը այն կարող է հանդիսանալ հետազոտության հիմնական մեթոդ ռենտգենոգրաֆիկ հետազոտության հետ միասին, հատկապես՝խաչաձև կապանների վնասման նշանների բացակայության դեպքում:


Գրականություն


  1. Gross A.E. et al. The allotransplantation of partial joints in the tritment osteochondritis of the knee. Clin. Orthop. 1975; 108: 7-14.
  2. Hangody L. at al. Mosaic plasty for the treatment of the articular defects of the knee and ankle. Clin. Orthop. 2001; 391(S): 328-336

Հեղինակ. Գյուլզադյան Հ.Հ., Մաթոսյան Ս.Գ., Սարիբեկյան Ս.Ա., Հարությունյան Հ.Ռ., Բդոյան Գ.Ա. Էրեբունի բժշկական կենտրոն, Երևան, ՀՀ
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սկավառակաձև միջային մահիկ (կլինիկական դեպք)

Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Կլինիկական դեպքեր
Ռետրոգրադ ինտրամեդուլյար օսթեոսինթեզի մեր փորձն ազդրոսկրի դիստալ հատվածի կոտրվածքների դեպքում

Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Արտասովոր դեպքեր պրակտիկայից

Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...

Վիրաբուժություն Կլինիկական դեպքեր
Քրոնիկ հետտրավմատիկ ոսկրաբորբ, միոպլաստիկան` որպես բուժման տարբերակ

Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բուժման մեթոդներ
Պլաստիկ վիրաբուժության մեր փորձը

Մեր հիվանդանոցում, որը համարվում է Շիրակի մարզի բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոն` կատարվում են բազմաթիվ, երբեմն էլ մեծ ծավալի վիրահատություններ: Հիվանդի վերջնական բուժական կամ վիրահատական...

Պլաստիկ վիրաբուժություն
Սրունք-թաթային հոդի արթրոսկոպիան և նրա դերը սրունք-թաթային հոդի հնացած վնասվածքների հետևանքների բուժման մեջ

Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորումը, որպես հետվնասվածքային (հրազենային) արթրոզի բուժման եղանակ: մասնավոր դեպքի քննություն

Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Կլինիկական դեպքեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ