Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42)

Նախադպրոցական տարիքի երեխաների էսենցիալ մակրոտարրերով ապահովվածության ուսումնասիրությունը

Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, երեխաներ, մազեր, մանկապարտեզ, կալցիում, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր

 

Հայտնի է, որ օրգանիզմի քիմիական կազմի կայունությունը ամենակարևոր և պարտադիր պայմաններից մեկն է հատկապես մանկական օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:

 

Հետևաբար քիմիական տարրերի պարունակության շեղումները կապված տարբեր գործոնների հետ (էկոլոգիական, կլիմայաաշխարհագրական, տարբեր հիվանդություններ) բերում են առողջական վիճակի բազմաբնույթ խանգարումների: Այդ իսկ պատճառով մակրո և միկրոէլեմենտային փոխանակությունում շեղումների հայտնաբերումը և գնահատումը, ինչպես նաև դրանց շտկումը, համարվում է ժամանակակից բժշկության հեռանկարային ուղղություննե-րից մեկը, ինչը թույլ կտա լուծել մի շարք տեսական և գործնական խնդիրներ:

 

Վերջին տարիներին էկոլոգիական, հիգիենիկ և կլինիկական հետազոտությունների ժամանակ օրգանիզմի էլեմենտային կազմի գնահատման համար կենսամիջավայրերից հաճախ օգտագործում են մազերը, որոնք հանդիսանում են հանքային փոխանակության ինտեգրալ ցուցանիշ: 

 

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և գնահատել աճի ու զարգացման գործընթացներին մասնակցող 5 մակրոտարրերի պարունակությունը նախադպրոցական տարիքի երեխաների մազերում:

 

Նյութը և մեթոդները 


Հետազոտության նյութ են հանդիսացել մազերը, որոնց նմուշները վերցվել են գործնականորեն առողջ երեխաների գլխի ծոծրակային հատվածից` մազարմատին մոտ: Հետազոտության մեջ ընդգրկվել են 4-5 տարեկան շուրջ 100 երեխա (47 տղա և 53 աղջիկ) Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների (7) և Արզական գյուղի (1) պատահականորեն ընտրված 8 մանկապարտեզներից:

 

Նմուշի պատրաստումը կատարվել է ստանդարտ եղանակով` համաձայն 4.1.1482-03 և 4.1.1483-03 մեթոդական ցուցումների [1]:

 

Հետազոտվող նմուշների անալիտիկ հետազոտությունը կատարվել է մասս-սպեկտրոմետրիայի մեթոդով` ինդուկտիվ կապված արգոնային պլազմայով` Elan 9000 (ԱՄՆ) սարքի օգնությամբ:

 

Ստացված տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է ընդունված մեթոդներով` Microsoft Excel-2003 համակարգչային ծրագրի օգնությամբ: Հավաստիությունը գնահատվել է ըստ Ստյուդենտի t չափանիշի:

 

Արդյունքների քննարկում և վերլուծություն 


Մակրոտարրերի միջին խտությունները հետազոտված երեխաների մազերում ըստ մանկապարտեզների ներկայացված է աղյուսակում 1-ում:

 

Նատրիումի պարունակությունը միջինում կազմել է 122,4±13,55 մկգ/գ (ֆիզիոլոգիական նորման` 75-262 մկգ/գ [2]):

 

Առանձին մանկապարտեզներում կան տարբերություններ, հատկապես Կենտրոնի և Հրաշք պալատի երեխաների մազերում այն մոտ երկու անգամ ավել է, սակայն ոչ հավաստի: Նատրիումի նորմայից ցածր (<75մկգ/գ) խտություններ գրանցվել են Շենգավիթի թիվ 298 և Մալաթիա-Սեբաստիայի Հեքիաթ մանկապարտեզի հետազոտված երեխաների 66,7%-ի, Աջափնյակի թիվ 108-ում` 57%-ի, Հրաշք պալատում` 50%-ի, Նոր-Նորքի թիվ 20-ում և Արզականում` 44%-ի, իսկ Կենտրոնի թիվ 200 և Քանաքեռ-Զեյթունի թիվ 10 մանկա-պարտեզներում` 38%-ի մազերում: 

 

Կալիումի միջին խտությունը կազմել է 71,69±7,5 մկգ/գ (ֆիզիոլոգիական նորման` 53-663 մկգ/գ): Նոր-Նորքի թիվ 20, Շենգավիթի թիվ 298, Աջափնյակի թիվ 108, Քանաքեռ-Զեյթունի թիվ 10, Մալաթիա-Սեբաստիայի Հեքիաթ մանկապարտեզների երեխաների մազերում կալիումի միջին պարունակությունը ցածր է եղել 53 մկգ/գ-ից, իսկ Կենտրոնի թիվ 200 և Հրաշք պալատի սաների մոտ դրա քանակները հավաստիորեն բարձր են մյուսներից: Կալիումի նոր-մայից ցածր քանակներ են ունեցել Հեքիաթի, Աջափնյակի թիվ 108, Քանաքեռ-Զեյթունի թիվ 10 մանկապարտեզի սաների 70%-ից ավելին, Նոր-Նորքի թիվ 20` 62,5%-ը, Արզականի և Շենգավիթի թիվ 298-ի 44%-ը , իսկ Կենտրոնի` 25%-ը: 

 

Մանկական տարիքի համար խիստ անհրաժեշտ մակրոտարրերից կալցիումի միջին մակարդակը կազմել է 439,5±23,4 մկգ/գ (նորմայում` 254-611 մկգ/գ), ըստ առանձին մանկապարտեզների նույնպես նորմայի սահմաններում է: Ակնհայտ է Աջափնյակի թիվ 108 մանկապարտեզում մնացածների համեմատ կալցիումի հավաստի ցածր մակարդակը: Կալցիումի նորմայի ստորին սահմանից պակաս քանակներ ավելի քիչ թվով երեխաներ են ունեցել քան Na-ի և K-ի դեպքում, մասնավորապես, Աջափնյակի թիվ 108-ում 25% հետազոտ-վածներ և երկու անգամ ավելի պակաս մնացած մանկապարտեզներում, իսկ Հրաշք պալատում և Կենտրոնում այդպիսիք չկան: 

 

Մագնեզիումի միջին մակարդակը նույնպես նորմայի սահմաններում է` 30,5±2,3 մկգ/գ (նորման` 18-56 մկգ/գ), իսկ Արզականում այն հավաստի բարձր է եղել մյուսներից, նույնիսկ գերազանցել է նորմայի վերին սահմանը 17 մկգ-ով: Նորմայից ցածր մակարդակ է գրանցվել Հրաշք պալատի, Քանաքեռ-Զեյթունի, թիվ 108 մանկապարտեզների 22-25%-ի, մյուսներում` մոտ երկու անգամ քիչ թվով հետազոտվածների մոտ:

 

Ֆոսֆորի միջին պարունակությունը կազմվել է 201,9±10,13 մկգ/գ (նորման` 118-156 մկգ/գ): Ինչպես երևում է աղյուսակից Կենտրոնի, Հրաշք պալատի և Արզականի երեխաների մազերում ֆոսֆորի միջին խտությունը հավաստի բարձր է մնացածների համեմատ: 

 

Այս էլեմենտի անբավարար պարունակությամբ աչքի են ընկել Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի և Աջափնյակի սաների 22-25%-ը, Արզականում հետազոտվածների ընդամենը 10% -ը, իսկ մնացածներում չի դիտվել: 

 

Աղյուսակ 1 Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում էսենցիալ մակրոտարրերի պարունակությունը ըստ մանկապարտեզների, մկգ/գ

 


 

Մակրոտարրեր

Մանկա-

պարտեզ

Na

 

M±m

(Min - Max)

K

 

M±m

(Min-Max)

Ca

 

M±m

(Min - Max)

Mg

 

M±m

(Min - Max)

P

 

M±m

(Min-Max)

Կենտրոն թիվ 200

158,94±47,09

(15,23 - 352)

157,82±63,48**

(31,45-497,19)

557,28±59,12

(305,77-742,82)

33,08±5,34

(12,15-55,19)

264,65±18,58**

(174,52-354,65)

Աջափնյակ թիվ 108

70,57±19,17

(7,34-126,63)

41,14±12,05

(5,49-99,29)

290,29±16,56***

(214,95 - 344,24)

32,96±9,28

(11,42-80,9)

160,31±16,25

(76,58-219,78)

Մալաթիա-Սեբաստիա Հեքիաթ

96,97±36,42

(46,35 - 315,89)

35,82±9,73

(30,71-79,85)

497,06±7,7

(499,17-865,47)

33,09±6,215

(32,05-56,35)

160,71±16,98

(134,48-228,42)

Նոր-Նորք VI զանգված թիվ 20

131,43±35,91

(18,62-280,95)

48,31±10,35

(21,27-91,91)

360,9±0,05

(113,53-547,86)

24,02±2,71

(15,67-36,04)

191,29±9,45

(152,98-223,65)

Շենգավիթ թիվ 298

76,86±17,83

(8,66-157,78)

46,47±5,32

(25,8-69,97)

348,09±40,47

(162,06-496,45)

22,55±3,24

(7,08-34,57)

177,22±17,55

(79,47-225,37)

Քանաքեռ-Զեյթուն թիվ 10

87,84±19,15

(14,26-155,15)

40,82±4,83

(18,72-55,08)

398,0±70,39

(150,95-698,15)

19,423±2,95

(9,28-34,88)

146,05±25,82

(18,97-205,3)

Նոր-Նորք I զանգված Հրաշք պալատ

166,2±58,61

(3,75-437,04)

111,56±22,8**

(51,26-229,6)

 

551,13± 60,49

(281,42-786,54)

 

22,21±3,98

(7,32-41,26)

 

277,34±36,55**

(119,62-386,63)

Արզական

91,83±22,8

(9,63-215,34)

103,38±28,3

(24,57-234,5)

590,08±126,81

(226,99 - 1251,24)

73,19±17,14*

(11,97 - 178,55)

260,69±37,03**

(86,51 -424,58)

*- հավաստի բարձր է մյուսներից

**- հավաստի բարձր են թիվ 108, Հեքիաթ, թիվ 20, թիվ 298, թիվ 10 մանկապարտեզներից

***-հավաստի ցածր է Հրաշք պալատից, թիվ 200, Արզականի մանկապարտեզներից

 

Չնայած ոչ հավաստի տարբերությանը տարիքային երկու խմբերում (աղյ. 2), այնուա-մենայնիվ նկատվել է հետազոտված էլեմենտների ավելի բարձր քանակներ տարիքի ավե-լացմանը զուգընթաց, որոնցից նատրիումը նույնիսկ հավաստի բարձր է 5 տարեկանների մազերում: Na/K հարաբերությունը 4 տարեկանների մոտ կազմել է 1,4, իսկ 5 տարեկանների մոտ` 1,9 (նորմայում` 0,5-10,0), Ca/Mg հարաբերությունը 4 տարեկանների մոտ կազմել է 17, իսկ 5-ի մոտ` 14 (նորմայում` 4,0-30,0), Ca/P` 2,2 և 2,3 համապատասխանաբար (նորմայում` 1,0-12,0):

 

Աղյուսակ 2 Էսենցիալ մակրոտարրերի պարունակությունը նախադպրոցական տարիքի երեխաների մազերում ըստ տարիքի և սեռի, մկգ/գ, M+m

 

 

Մակրոտարրեր

 

 

Տարիք

Սեռ

 
 

4տ

5տ

ազջիկներ

տղաներ

 

Na

85,06 ±12,74

138,17±18,95*

107,54±14,79

140,09±23,78

 

K

60,09±6,92

73,1±11,76

48,9±6,64

63,78±11,39

 

Ca

444,71±29,95

456,0±41,7

475,21±35,13

398,09±28,79

 

Mg

26,12±1,93

33,52±4,04

33,61±3,31

22,21±1,74*

 

P

206,05±13,94

197,83+14,89

187,6±10,75

218,97±17,86

 

*- տարբերությունը հավաստի է

 

Սեռային պատկանելիության համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ նատրիում, կալիում և ֆոսֆոր հանքային տարրերի պարունակությունը համեմատաբար բարձր է տղաների մազերում, իսկ մագնեզիումը հավաստի մեծ քանակությամբ կուտակվում է աղջիկների մազերում: Na/K հարաբերությունը տղաների և աղջիկների մոտ նույնն են` 2,19 (նորմայում` 0,5-10,0), Ca/Mg աղջիկների մոտ կազմել է 14, տղաների մոտ` 18 (նորմայում` 4,0-30,0), իսկ Ca/P աղջիկների մոտ` 2,5, տղաների` 1,8 (նորմայում` 1,0-12,0):

 

Այսպիսով, հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ մանկական օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող մակրոտարրերի միջին պարունակությունը նախադպրոցական տարիքի երեխաների մազերում գտնվել են հիմնականում նորմերի սահմաններում: Մակրոտարրերի բավարար ապահովվածությամբ առանձնացել են Կենտրոնի, Նոր-Նորքի I զանգվածի Հրաշք պալատի և Արզականի մանկապարտեզի երեխաները: Վերջիններիս մազերում ակնհայտ բարձր է եղել նաև մագնեզիումի մակարդակը, ինչը կարելի է բացատրել գյուղական պայմաններում երեխաների սննդում ձավարեղենի և ընդեղենի օգտագործման բարձր տեսակարար կշռով: Ըստ տարիքասեռային պատկանելիության էսենցիալ մակրոտար-րերից նատրիումը հավաստի բարձր է եղել 5 տարեկանների, իսկ մագնեզիումը` աղջիկների մազերում:

 

Գրականություն

 

  1. Иванов С.И., Подунова Л.Г., Скачков В.Б. и др. Определение химических элементов в биологических средах и препаратах методами атомно-эмиссионой спектрометрии с индуктивно связанной плазмой и масс-спектрометрии. Метод. указания (МУК 4.1.1482-03, МУК 4.1.1483-03). М., Федеральный центр Госсанэпиднадзора Минздрава России, 2003, 56с. 
  2. Скальный А.В. Референтные значения концентрации химических элементов в волосах, полу-ченные методом ИСП-АЭС (АНО Центр биотической медицины). Микроэлементы в медицине, 2003, 4(1), с.55-56.

Հեղինակ. Ս.Մ. Ղուկասյան ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտ, հիգիենայի ամբիոն, Երևան,УДК 613.954:612-015.31
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտահարված մակերեսային ավշային հանգույցների գերձայնային և պաթոմորֆոլոգիական հետազոտությունների զուգահեռները

Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, կոկորդի քաղցկեղ, քիթ-ըմպանի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիպերպլազիա, ճարպային կազմափոխում, բորբոքում, գերձայնային հետազոտություն...

Ուռուցքաբանություն Ախտորոշիչ մեթոդներ Ախտաբանական անատոմիա
Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ուլտրաձայնային հետազոտությունը որպես արգանդի մարմնի քաղցկեղի կանխարգելման մեթոդ

Բանալի բառեր: արգանդի մարմնի քաղցկեղ, գերձայնային հետազոտություն, արգանդի խոռոչ, կանխարգելում, էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ախտորոշիչ մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ