Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)
Siemens modularis variostar-comfort version լիթոտրիպտորի օգտագործումը մեր կլինիկական պրակտիկայում
Բանալի բառեր. հեռահար քարափշրում, Siemens modularis variostar, կրունկոսկրի խիթ, բուժման էֆֆեկտիվություն
Ներածություն: 1980 ականների սկզբից, երբ էքսրակորպորալ քարափշրումը ներդըրվեց կլինիկա այն շատ արագ համընդհանուր տարածում գտավ և ըստ էության հեղաշրջում իրականացրեց միզաքարային հիվանդության բուժման գործում: Հեռահար քարափշրումը ներկայումս հանդիսանում է միզաքարային հիվանդության բուժման հիմնական մեթոդը (միզային քարերի հեռացման 90 և ավել տոկոս դեպքերում օգտագործվում է հեռահար քարափշրում): Dornier HM3 լիթոտրիպտորը ժամանակի ընթացքում քննություն բռնելով ենթարկվել է անընդհատ կատարելագործման և ի հայտ են եկել նոր սերնդի լիթոտրիպտթրներ, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն բավական արդյունավետ բուժել միզային քարերը, այլև նրա առանձին կոմպոնենտներ բարձր արդյունավետությամբ օգտագործվում են այլ ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման, ինչպես նաև օրթոպեդիկ պրակտիկայում: 2007 թ-ի սկզբին Siemens ֆիրման հայտարարեց իր նոր իննովացիոն լիթոտրիպտորի Siemens modularis variostar-comfort version` կլինիկա մուտք գործելու մասին: Այն Էրեբունի բժշկական կենտրոնը ձեռք բերեց և ներդրեց ուրոլոգիական կլինիկա 2008թ.-ի փետրվարից: Ստորև ներկացնում ենք Siemens modularis variostar-comfort version բազմաֆունկցիոնալ լիթոտրիպտորի օգտագործումը մեր կլինիկական պրակտիկայում:
Նյութերը և մեթոդները:
Փետրվարի 3-ից մինչև հունիսի 1-ը մեր կլինիկայում հեռահար քարափշրման են ենթարկվել 152 հիվանդ, 13 հիվանդի կատարվել է կրունկոսկրի խիթի հարվածա-ալիքային բուժում: Օգտագործելով Siemens modularis variostar լիթոտրիպտորի Siemens Sonoline G20 սոնոգրաֆը և էնդոռէկտալ Endo- P II էխոզոնդը շագանակա-գեղձի տրանսռեկտալ բիոպսիա է կատարվել 38 հիվանդի:
Հեռահար քարափշրման ենթարկված152 հիվանդներից 81–ը (53.3%) եղել են տղամարդ, 71-ը (46.7%) կին: Հիվանդների միջին տարիքը կազմել է 40.6 տարի (տատանվելով 18-ից մինչև 72 տարեկան), ընդ որում 140 հիվանդներ ի սկզբանե ունեցել են երիկամի կամ միզածորանի եզակի կոնկրեմենտ: 12 հիվանդներ ունեցել են տարբեր տեղակայման երկու և ավել կոնկրեմենտ, ընդ որում վեց հիվանդ կրկնակի կամ եռակի քարափշրման է ենթարկվել միանգամայն տարբեր կոնկրեմենտների նկատմամբ: Մնացած վեց հիվանդներից երեքին պլանավորվում է կատարել հեռահար քարափշրում այլ կոնկրեմենտի հետ կապված, երկու հիվանդի կատար-վել է քարափշրում տվյալ կողմի միզածորանի կոնկրեմենտի և պերկուտան նեֆրոլիթոտոմիա հակառակ տեղակայման երիկամի մարջանաձև կոնկրեմենտի հետ կապված, մեկ հիվանդի կատարվել է տվյալ կողմի միզածորանի կոնկրեմենտի քարափշրում և բաց վիրահատություն` հակառակ տեղակայման երիկամի մարջանաձև կոնկրեմենտի հետ կապված: Քարափշրման ենթարկված 158 կոնկրեմենտներից 60-ը տեղակայված են եղել միզածորանում (38%), 98-ը (62%) երիկամում: Նույն կոնկրեմենտի հետ կապված կրկնակի քարափշրման է ենթարկվել 32, եռակի` 4 և քառակի մեկ հիվանդ: Կրկնակի քարափշրումների միջև ինտերվալը կազմել է 1 շաբաթ` թեկուզև ըստ արտադրողի (Siemens) ցուցումների հաջորդ սեանսը երիկամի քարերի դեպքում կարելի է կատարել երեք օր անց, իսկ միզածորանի կոնկրեմենտների դեպքում` երկու օր անց: Կոնկրեմենտի չափերը տանտանվել են 0.5-ից 4.3 սմ (միջինը 1.4): 2 սմ-ից մեծ կոնկրեմենտների քանակը եղել է 22(13.9%): Մեկ սեանսի ընթացքում հիվանդները ստացել են 3500 հարվածային ալիք, ավելի քիչ հարվա-ծային ալիքներ հասցվել է այն դեպքերում, երբ մինչև վերոհոիշյալ քանակին հասնելը սեանսի ընթացքում նկատվել է կոնկրեմենտի լրիվ ֆրագմենտացիա: Հարվածների միջին էներգիան կազմել է 1.84 (0.5-ից մինչև 4.0) ըստ Siemens- ի միավորների: Վեց հիվանդի մինչև քարափշրումը տեղադրվել է միզածորանային ստենտ` քարափշրումից հետո ֆրագմենտների հնարավորինս անարգելք հեռանալու և Steinstrasse-ի կանխարգելման նպատակով: 8 հիվանդներ կլինիկա են դիմել կապված սուր օբստրուկտիվ պիելոնեֆրիտի հետ և մինչև քարափշրումը նրանց կատարվել է ստենտավորում: Վերջիններս ստացել են համապատասխան հակաբակ-տերիալ բուժում: Կլինիկական և լաբորատոր լավացումից հետո կատարվել է հեռահար քարափշրում: Բոլոր հիվանդներին մինչև քարափշրումը կատարվել է սոնոգրաֆիկ քննություն, միզային համակարգի շրջադիտակային ռենտգենոգրաֆիա, արյան և մեզի ընդհանուր քննություն, կոագուլոգրամմա, արյան մեջ կրեատինինի որոշում, մեզի բակքննություն անտիբիոտիկների նկատմամբ զգայնության որոշումով, էլեկտրոկարդիոգրաֆիա: Ներերակային ուրոգրաֆիա կատարվել է ըստ ցուցւոմների(երիկամի խոշոր չափի կոնկրեմենտներ, ստորին բաժակի կոնկրեմենտների դեպքում, սոնոգրաֆիկ առկա է երիկամների տեղակայման, ձևի, հավաքող համակարգի անոմալիաներ պարենխիմայի բարակում և այլն):
Քարափշրման բացարձակ հակացուցում է հանդիսացել հղիությունը, կոագուլոպաթիան, ծանր սուր սոմատիկ պաթոլոգիաները` ուղեղի և սրտի արյան շրջանառության սուր խանգարումներ և այլն:
Քարափշրումից հետո սիմպտոմատիկ Steinstrasse նկատվել է մեկ հիվանդի մոտ, որը պահանջել է ևս մեկ սեանս: Այլ հիվանդների մոտ քարափշրումից հետո լրացուցիչ միջամտությունների կարիք չի զգացվել:
Քարափշրման ընթացքում հիվանդի սուբյեկտիվ ցավային զգացողությունը և դիսկոֆորտը գնահատվել է 1-ից 10 բալային համակարգով: Քարափշրումից 30 րոպե առաջ պրեմեդիկացիա է կատարվել 15 հիվանդի 75 մգ Դիկլոֆենակի միջմկանային սրսկումով: Հետագայում արդյունքների վերլուծությունից հետո այն համարեցինք անտեղի և հրաժարվեցինք որևէ տեսակի պրեմեդիկացիայից:
Հիվանդները քարափշրումից հետո հսկվել են հետևյալ սխեմայով. 1 շաբաթ անց միզային համակարգի շրջադիտակային ռենտգենոգրաֆիա (ռենտգեննեգատիվ քարերի դեպքում սոնոգրաֆիա): Բավարար ֆրագ-մենտացիայի և ավազահատիկների բավարար հեռացման դեպքում հիվանդները հսկվել են մինչև մեզով վերջիններիս հեռացման ընդհատվելը: Այնուհետև կրկին կատարվել է միզային համակարգի շրջադիտակային ռենտգենոգրաֆիա (ռենտգեննեգատիվ քարերի դեպքում սոնոգրաֆիա): Ռեզիդուալ քարերի դեպքում կատարվել է կրկնակի քարափշրում: Եթե քարափշրումից մեկ շաբաթ հետո նկատվել է ակնհայտ ոչ բավարար փշրվածություն, ապա կատարվել է կրկնակի քարափշրում: Բոլոր հիվանդները համապատասխան ցուցումներից հետո ստացիոնար հսկողությունից դուրս են գրվել ամենաուշը մեկ ու կես ժամ անց:
Օրթոպեդիկ կիրառումը. Կրունկոսկրի սիմպտոմատիկ խիթով 13 հիվանդներից 12-ի մոտ կատարվել է հարվածաալիքային երեք, իսկ մեկ հիվանդի մոտ չորս սեանս՝ մեկշաբաթյա ընդմիջումով: 1 սեանսի ընթացքում հասցվել է 1000 հարվածային ալիք` 0.7 միջին էներգիայով (ըստ Siemens-ի միավորների): Հիվանդներին որևէ տեսակի պրեմեդիկացիա և լրացուցիչ հետազոտություն չի կատարվել: Բոլոր հիվանդները համապատասխան ցուցումներ ստանալւոց հետո ստացիոնար հսկողությունից դուրս են գրվել կես ժամ անց:
Շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիա է կատարվել 28 հիվանդի` օգտագործելով Siemens modularis variostar լիթոտրիպտորի Siemens Sonoline G20 սոնոգրաֆը և էնդոռէկտալ Endo- P II էխոզոնդը: Վերոհիշյալ էխոզոնդը հնարավորություն է տալիս առանց զոնդի դիրքը փոխելու կատարել բարձրորակ և՜ սագիտալ, և ֆրոնտալ սոնոգրաֆիկ պատկերներ: Այդ անկասկած բարձրացնում է նրա պրակտիկ կիրառելիությունը: Մանիպուլյացիան կատարվել է առանց որևէ ցավազրկման` հաբավորված հակաբակտերիալ դեղորայքի ընդունման ֆոնի վրա: Բոլոր հիվանդները ստացիոնար հսկողությունից դուրս են գրվել երկու ժամ անց` համապատասխան ցուցումներից հետո:
Արդյունքները և դրանց քննարկումը:
Հեռահար հարվածաալիքային քարափշրում:
Փաստորեն քարափշրում իրականացվել է 152 հիվանդի 158 կոնկրեմենտի նկատմամբ: 158 կոնկրեմենտի բավարար ֆարագմենտացիայի համար պահանջվել է 201 սեանս` 158+32 (կրկնակի քարափշրման է ենթարկ-վել 32հիվանդ) + 8(եռակի քարափշրման է ենթարկվել 4 հիվանդ) + 3(քառակի քարափշրման է ենթարկվել մեկ հիվանդ): Կրկնակի քարափշրման անհրաժեշտությունը կազմել է 27.2%: 158 կոնկրեմենտներից քարափշրու-մից հետո 140–ը եղել են ֆրագմենտներից ազատ` stone free rate 88.6%: Մնացած 18 դեպքերից 14-ում գործ ենք ունեցել ստորին բաժակի կոնկրեմենտի, 4-ում` այլ տեղակայման կոնկրեմենտի հետ: Վերոհիշյալ 18 դեպքերից մնացած ռեզիդուալ ֆրագմենտները տեղակայված են ստորին բաժակներում: Հիվանդները ասիմպտոմատիկ են և գտնվում են սերտ հսկողության տակ: Վեց հիվանդի մինչև քարափշրումը տեղադրվել է միզածորանային ստենտ` քարափշրումից հետո ֆրագմենտների հնարավորինս անարգելք հեռանալու և Steinstrasse-ի կանխարգելման նպատակով: Փաստորեն նախքան քարափշրումը պահանջվող լրացուցիչ միջամտությունները կազմել է 3.8%: 8 հիվանդներ կլինիկա են դիմել կապված սուր օբստրուկտիվ պիելոնեֆ-րիտի հետ և մինչև քարափշրումը նրանց կատարվել է ստենտավորում, որը չենք համարում նախքան քարափշրումը պահանջվող լրացուցիչ միջամտություն: Քարափշրումից հետո սիմպտոմատիկ Steinstrasse նկատվել է մեկ հիվանդի մոտ, որը պահանջել է ևս մեկ սեանս` փաստորեն կուրատիվ հետքարափշրումային միջամտությունը կազմել է 0.63%:
Էֆֆեկտիվության գործակիցը կազմել է
EQ = % of stone free patients / 100% + % re-ESWL + % post- ESWL adj. meas.
EQ= 88/100+ 27.2+3.8=0.67 ԷԳ=0.67
Իսկ էֆֆեկտիվության մոդիֆիկացված գործակիցը կազմել է
EQ mod= % of stone free patients - % of curative auxiliary measures/ 100% + % re-ESWL+ % pre-ESWL aux. meas + % post- ESWL adj. meas.
ԷԳՄ= 88–0.63/ 100+27.2+3.8+ 0.63= 0.66
Չթերագնահատելով ժամանակակից մյուս երրորդ սերնդի լիթոտրիպտորների համարժեք էֆեկտիվությունը, այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ այս աննախադեպ բարձր էֆեկտիվությունը զուգակգվել է քարափշրման ընթացքում բացարձակ հարմարավետության (դիսկոմֆորտի և ցավի սուբյեկտիվ զգացողությունը 10 բալային համակարգով չի գերազանցել 5 բալը), չի պահանջվել ռեգիոնար կամ որևէ այլ տեսակի ցավազրկում: Պրեմեդիկացիա կատարվել է սկզբնական 15 հիվանդի` 75 մգ Դիկլոֆենակի միջմկանային սրսկումով: Հետագա արդյունքների վերլուծությունից հետո այն համարեցինք անտեղի և հրաժարվեցինք որևէ տեսակի պրեմեդիկացիայից: Հիվանդները 100% դեպքերում սեանսի ընթացքում եղել են մեջքի վրա պառկած, ինչը մեր կարծիքով ամենահարմարն է ցանկացած պրոցեդուրայի ընթացքում: Լիթոտրիպտորի ակնհայտ առավելություններից է նաև քարափշրման ընթացքում կոնկրեմենտների գերազանց մանրացումը, ինչը ապահովվում է նրանց անարգել հեռացումը:
Օրթոպեդիկ կիրառումը
Օրթոպեդիկ պրակտիկայում կիրառման վերաբերյալ եզրահանգումներ կատարելու համար 13 հիվանդը համարում ենք ոչ բավարար: Սակայն հարկ ենք համարում փաստել, որ այս ոչ ինվազիվ պրոցեդուրայիգ հետո բոլոր հիվանդների մոտ նկատվել է ցավային զգացողության լրիվ կամ գրեթե լրիվ վերացում, ֆիզիկական ակտիվության լրիվ վերականգնում:
Շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիա է կատարվել օգտագործելով Siemens modularis variostar լիթոտրիպտորի Siemens Sonoline G20 սոնոգրաֆը և էնդոռէկտալ Endo- P II էխոզոնդը: Վերոհիշյալ էխոզոնդը հնարավորություն է տալիս առանց զոնդի դիրքը փոխելու կատարել բարձրորակ և՜ սագիտալ, և ֆրոնտալ սոնոգրաֆիկ պատկերներ: Այդ անկասկած բարձրացնում է նրա պրակտիկ կիրառելիությունը:
Ավելորդ չենք համարում նշել, որ լիթոտրիպտորի բարձրորակ լոկալիզացիոն համակարգերը` Siemens Sonoline 20 սոնոգրաֆը և Siremobile compact L–ը թվային ռենտգենոսկոպը մեր պրակտիկայում հաջողությամբ օգտագործվում են գրեթե ամեն քայլափոխի:
Եզրակացություն
Այսպիսով Siemens Modularis Variostar- comfort version-ը իրավմամբ համարվում է աննախադեպ բարձր էֆֆեկտիվ, չափազանց հարմարավետ լիթոտրիպտոր: Այն բարձր էֆֆեկտիվությամբ կարելի է կիրառել ոչ միայն միզաքարային հիվանդության բուժման այլև նրա առանձին կոմպոնենտներ բարձր արդյունավետությամբ օգտագործվում են այլ ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման, ինչպես նաև օրթոպեդիկ պրակտիկայում:
Conflicts of interest- հեղինակներից և ոչ ոք ֆինանսական կամ որևէ այլ տեսակի պարտավորվածություն չունի որևէ կազմակերպության նկատմամբ, ինչը որևէ կերպ կկարողանար ազդել հոդվածի բովանդակության վրա:
Գրականություն
- Danuser H., MՖller R., Desoeudres B., Dobry E., Studer U.E. Extracorporeal shock wave lithotripsy of lower calyx calculi: how much is treatment outcome influenced by the anatomy of the collecting system? Eur Urol 2007;52(2):539-546.
- Graber S.F., Danuser H.J., Hochreiter W.W., Studer U.E. A prospective randomized trial comparing 2 lithotriptors for stone disintegrations and induced renal trauma. J. Urol., 2003;169(1):54-57.
- Guidelines on Urolithiasis H.G. Tiselius et all-European association of Urology Guidelines-2008 edition
- Jens J. Rassweiler et all. Progress in lithotriptor technology- EAU Update series- Urolithiasis, vol. 3, issue 1, March 2005
- Logarakis N.F., Jewett M.A.S., Luymes J, D’A Honey R.J. Variation in shock wave lithotripsy. J. Urol., 2000;163(3):21-725
- Portis A.J., Yan Y., Pattaras J.G., Andreoni C., Moore R., Clayman R.V. Matched pair analysis of shock wave lithotripsy effectiveness for comparison of lithotriptors. J. Urol., 2003;169(1):58-62.
- Yilmaz E., Batislam E., Basar M., Tuglu D., Mert C., Basar H. Optimal frequency in extracorporeal shock wave lithotripsy: prospective randomized study. Urology 2005;66(6):1160-1164.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, տրանսուրեթրալ մասնահատում, ճառագայթաբուժում
Միզապարկի քաղցկեղը (ՄՔ) չարորակ ուռուցքների ընդհանուր կառուցվածքում կազմում է մոտ 4%, իսկ հանդիպման հաճախականությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը տղամարդկանց և 11-րդ տեղը` կանանց մոտ [1,2,6]...
Բանալի բառեր. շագանակագեղձ, քաղցկեղ
Ներածություն
Գորշ սանդղակով տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտությամբ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հնարավորությունները սահմանափակ են...
Բանալի բառեր. շագանակագեղձ, պրոստատէկտոմիա
Ներածություն. Հայտնի է, որ արմատական պրոստատէկտոմիայից հետո հիվանդներին անհրաժեշտ է կատարել PSA-ի ցուցանիշի դինամիկ հսկողություն և մատնային ռեկտալ քննություն...
Բանալի բառեր. սթրեսային անմիզապահություն, TVT ժապավեն, Դրիպտան
Ներածություն. Կանանց անմիզապահության հանդիպման հաճախականությունը բոլոր տարիքային խմբերում հասնում է մինչև 30-35%-ի, ընդ որում...
Բանալի բառեր. հիստերէկտոմիա, արգանդի միոմա, արգանդի էքստիրպացիա, դաշտանադադար, կյանքի որակ
Աշխարհի շատ երկրներում հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված գինեկոլոգիական վիրահատություններից մեկը: Այս վիրահատությունը առավել հաճախ...
Բանալի բառեր. ակամա կծկումներ, միզապարկի գելակտիվություն
Միզապարկի գերակտիվությունը (ԳՄՊ) հաճախ հանդիպող հիվանդություն է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Հիվանդության ախտանիշները սեռից անկախ միանման են...
Բանալի բառեր. անմիզապահություն, գերակտիվ միզապարկ
Գերակտիվ միզապարկի (ԳՄ) հիմնական ախտանիշներն են համարվում հաճախացած միզարձակությունը, միզարձակության իմպերատիվ ճիգերը և ուրգենտ անմիզապահությունը...
Բանալի բառեր. առնանդամի քաղցկեղ, օժանդակ ճառագայթաբուժում, կանխարգելիչ լիմֆադենէկտոմիա, ապրելիության ցուցանիշներ
Ինչպես հայտնի է, առնանդամի քաղցկեղով հիվանդների ապրելիությունը պայմանավորող կարևոր կանխորոշիչ գործոններից է շրջանային ավշահանգույցների վիճակը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն