Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Մանկական նեյրոտրավմայի կառուցվածքի դինամիկայի հարցի շուրջ
Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտորոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը:
Աշխատանքի նպատակը մանկական նեյրոտրավմայի կառուցվածքի որոշ ցուցանիշների վերլուծությունն է:
Մեր կողմից ուսումնասիրվել է 5ամս.-17տար. 1037 երեխաների հիվանդության պատմագրեր, որոնք բուժվել են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում գանգուղեղային վնասվածքներով 2001-2006թթ., այդ թվում 733 տղաներ (70.7%), 304 աղջիկներ (29.3%): Կենցաղային տրավմաներ եղել են 839 հիվանդի մոտ (80.9%), տրանսպորտային պատահարներից տուժել են 198 երեխա (19.1%):
Շտապ օգնությամբ ընդունվել են 383 երեխա (36.9%), պոլիկլինիկաների կամ այլ բուժ. հիմնարկների ուղեգրով` 198 (19.1%), ծնողների կամ հարազատների կողմից բերվել են 456 տուժած (44%):
Տուժածների մեծամասնությունը` 69.4%, եղել են մայրաքաղաքի բնակիչներ, հանրապետության մարզերից ինքնահոսով կան ուղեգրով ընդունվել են հիվանդների 30.6%:
Ըստ կլինիկական ձևերի ԳՈւՎ-երը դասավորվել են հետևյալ կերպ.
- գլխի ծածկույթների սալջարդ և վերքեր – 12 (1.6%)
- գանգուղեղի ցնցում – 561 (54.1%)
- գանգուղեղի սալջարդ – 459 (44.3%)
- գանգուղեղի տարածուն աքսոնալ վնասում – 5 (0.5%)
Թեթև գանգուղեղային վնասվածքներով եղել են 541 տուժածներ (52.2%), միջին ծանրությամբ` 345 (33.3%), ծանր աստիճանի` 54 (14.5%):
Գանգուղեղի ճնշումով եղել են 149 տուժածներ (14.4%), այդ թվում ներգանգային հեմատոմաներով` 79, գանգի ներհրված կոտրվածքներով` 70:
Գանգի կոտրվածք հայտնաբերվել է 440 հիվանդի մոտ (42.4%), որոնցից գանգաթաղի կոտրվածք` 303, գանգի հիմի կոտրվածք` 66, գանգի հիմի և թաղի զուգակցված կոտրվածք` 71:
Զուգակցված ԳՈւՎ-եր և բազմավնասվածքներ ունեցել են 173 (16.7%) տուժածներ:
Հիվանդանոցում ԳՈւՎ-երից և նրանց բարդությունների մահացել է 13 հիվանդ (1.3%):
Վերոհիշյալ ցուցանիշների փոփոխությունների վերլուծությունը պարզել է, որ հոսպիտալիզացվող երեխաների քանակը նշված ժամանակաշրջանում առանձնապես չի փոխվել` միջին հաշվով 1 տարում եղել է 173 հիվանդ:
2.5%-ով նվազել է ինքնահոսով ընդունվող երեխաների քանակը: Ըստ սեռի տրավմաները բոլոր տարիներին մշտապես գերակշռել են տղաների մոտ 2.3 անգամ, ընդ որում առավել հաճախ տուժում են նախադպրոցական և ցածր դպրոցական տարիքի երեխաները` կապված գիտակցական կարգապահության թույլ լինելու և հոգեբանական առանձնահատկությունների հետ:
Տրավմաների պատճառների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ տրանսպորտային պատահարները վերջին տարիներին կայունացել են 17-19%-ի սահմաններում, սակայն կատամնեստիկ տվյալներով մոտ Զ դեպքերում վնասվածքների իրական պատճառ հանդիսացել են ավտոճանապարհային պատահարները:
Հանրապետության մարզերից ընդունվող հիվանդների քանակը 30.6%-ից բարձրացել է 47.3%:
Հստակ փոխվել են ԳՈւՎ-երի կլինիկական ձևերի կառուցվածքները – տարեկան մոտ 2.1%-ով աճել են ծանր և համակցված նեյրոտրավմաները: Վերջին 2 տարում` կլինիկայում համակարգչային շերտագրման ապարատով հետազոտման մեթոդի ներդրումից հետո որպես ԳՈւՎ-երի առավել ծանր և յուրահատուկ ձև ախտորոշվել են գանգուղեղի տարածուն աքսոնալ վնասումները:
Մահացությունը նշված ժամանակաշրջանում վերակենդանացման բաժանմունքում նվազել է 5.4%-ից մինչև 2.9%, որը կապվում է հիվանդանոցի տեխնիկական հագեցվածության, բուժ. անձնակազմի փորձի լավացման, այլ կազմակերպչական միջոցառումների իրականացման հետ։
Կարդացեք նաև
Ներածություն:
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրաբուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդոխոլիթիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդներով, քանի որ ...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Հայտնի է, որ շտապ վիրաբուժական միջամտություն պահանջող որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահատական բուժման ուշացումը մեծացնում է հետվիրահատական բարդությունների թիվը, բարձրացնում է մահվան վտանգը, զգալիորեն երկարացնում է բուժման ընթացքը...
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպերգլիկեմիա: Բժշկական գրականության մեջ երկար ժամանակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրեսորային, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...
Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթներով...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...
Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնասվածքների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...
Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապահովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն