Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2008 (34)

SF-8 համակարգով իրականացված կյանքի որակի գնահատման վերլուծությունը աորտոկորոնար շունտավորման ենթարկված անձանց մոտ

Բանալի բառեր. կյանքի որակի գնահատւմ, աորտոկորոնար շունտավորում

Աորտոկորոնար շունտավորման (ԱԿՇ) վիրա­հատության ենթարկված անձանց մոտ իրականացվել է կյանքի որակի գնահատում վիրահատությունից 3 ամիս անց ժամանա­կա­հատվածում: Հետազոտման նպատակն է եղել պարզել թե նշված ժամանակում որքա­նով են նրանք վերականգնվում և վերա­դառ­նում ակտիվ կենսակերպի, ինչպես նաև հա­մե­մատել հետազոտման խմբերում ներ­գրավված անձանց ըստ կյանքի որակի:

 

Նյութեր և մեթոդներ

 

Վիրհատությունները իրականացվել են միջային ստերնոտոմիաի միջոցով, որին զու­գահեռ` երակային շունտերի կիրառման դեպ­քում, իրականացվել է ձախ և/կամ աջ ոտքի սաֆեն երակի ճյուղերի անջատում: Ներքին կրծքաին զարկերակները անջատվել են սկելետոնիզացիոն եղանակով: Ձախ ներքին կրծքային զարկերակը (ՁՆԿԶ) բոլոր դեպ­քե­րում անջատվել է ոտիկի վրա (մոտակա հատվածը մնացել է միացած ձախ ենթա­անրա­կաին զարկերակին, իսկ հեռակա հատ­վածում բիֆուրկացիայից առաջ հատվել է):

 

Y գրաֆտի կիրառման դեպքում աջ ներքին կրծքաին զարկերակը (ԱՆԿԶ) անջատվել է ազատ գրաֆտի տեսքով (մոտակա և հեռակա հատվածներում հատվել է): Y գրաֆտի կի­րառ­ման դեպքում նշվել է ՁՆԿԶ-ի այն հատ­վածը, որը համապատասխանում է ձախ նա­խա­սրտի ականջիկի մակարդակին և այդ հատվածում 7-0 կամ 8-0 պոլիպրոպիլենային վիրա­բուժական թելի միջոցով, ԱՆԿԶ-ի մո­տակա ծայրը անըդհատ կարի միջոցով միաց­վել է ՁՆԿԶ-ի կողքին:

 

Բոլոր վիրա­հատությունները իրականացվել են արյան արհեստական շրջանառության միջոցով կի­րա­ռելով սառը արյունային կար­դի­ոպլեգիա: Հե­ռակա բերանակցումները շուն­տերի և կո­րոնար զարկերակների միջև իրա­կա­նացվել է 8-0 պոլիպրոպիլենային վիրաբուժական թելի անընդհատ կարի միջոցով: Իրականացվել են շունտի ծայրը կորոնար զարկերակի կողքին կամ սեկվենցիալ (հաջորդական) դեպքում` շունտի կողքը կորոնար զարկերակի կողքին բերանակցումներ: Երակային շունտերի մո­տա­կա ծայրը 7-0 պոլիպրոպիլենային վիրա­բու­ժական թելի անընդհատ կարի միջոցով միաց­վել է վերել աորտայի առաջային պա­տին [1–4]:

 

Հաշվարկման համար օգտագործվել է 0-100 սանդղակը, որը ուղակի չի առնչվում SF-36v2™ Health Survey, SF-12v2™ Health Survey, SF-8™ Health Survey կյանքի որակի գնահատման համակարգերի հետ: Այս թես­տա­յին համակարգերը ունեն հաշվարկման տարբեր բալային չափանիշներ, այդ պատ­ճա­ռով 100 բալային սանդղակը կոչված է ստան­դարտավորելու և ներկայանալի դարձնելու բոլոր այդ համակարգերը: Սանդ­ղա­կի 50(10 տիրույթը համապատասխանում է ԱՄՆ-ի բնակչության միջին ցուցանիշին [5]:

 

Վիրահատությունից 3 ամիս անց SF-8 հար­ցաշարը առաջարկվել է լրացնել 29 անձանց որոնց մոտ իրականացվել է ԱԿՇ Y գրաֆտի միջոցով` ԱՆԿԶ-ային ազատ գրաֆ­տի օգտագործմամբ և դասական եղա­նա­կով` երբ ՁՆԿԶ-ը բերանակցվել է առա­ջա­յին վայրէջ զարկերակին և մյուս կորոնար անոթ­ները վերաանոթավորվել են սաֆեն երակի միջոցով:

 

Վերլուծության ենթարկելով տվյալները սը­տա­ցել ենք, որ գնահատման բոլոր սանդ­ղակ­ներով միջին արժեքները ընդհանուր խմբում գտնվում են 50(10 տիրույթում (նկ. 1, 2):

 

Նկ. 1. ԿՈ գնահատման ցուցանիշների միջին արժեքները ընդհանուր խմբում

 

 

Նկ. 2. ԿՈ գնահատման ֆիզիկական և հոգեբանական առողջության գումարային չուցանիշների միջին արժեքները ընդհանուր խմբում

 

Այստեղից երևում է, որ վիրահատված անձանց ֆիզիկական և հոգեբանական առող­ջական վիճակը վիրահատությունից 3 ամիս անց համընկնում է հասարակության ընդ­հանուր առողջական վիճակին և կարող ենք համարել, որ ԱԿՇ վիրահատությունից 3 ամիս անց հիվանդները ամբողջությամբ վերա­կանգնվում են` նախավիրահատական և հետվիրահատական ցավերը այլևս չեն ան­հանգստացնում:

 

Կյանքի որակի համեմատական գնա­հա­տում իրականցվել է նաև հետազոտվող խմբերի միջև, որպեսզի պարզենք անդրա­դառնում է արդյոք մեր կոմից կատարված ԱԿՇ վիրահատության եղանակը ԿՈ-ի վրա վիրահատությունից 3 ամիս անց ժամա­նա­կա­­հատվածում (նկ. 3,4):

 

 

Նկ. 3. ԿՈ գնահատման ցուցանիշների միջին արժեքները դասական խմբում

 

 

Նկ. 4. ԿՈ գնահատման ցուցանիշների միջին արժեքները Y գրաֆտ խմբում

 

Ստացված տվյալների միջին արժեքների միջև իրականացրել ենք վիճակագրական հա­մեմատություն և ստացել ենք, որ ֆիզի­կա­կան և հեգեբանական առողջական վիճակով վիրահատությունից 3 ամիս անց նշանակալի տարբերություններ խմբերի միջև չկան (նկ. 5,6):

 

Նկ. 5. ԿՈ գնահատման ֆիզիկական առողջության ցուցանիշի միջին արժեքների համեմատությունը դասական  և Y գրաֆտ խմբերի միջև

 

Նկ. 6. ԿՈ գնահատման հոգեբանական առողջության ցուցանիշի միջին արժեքների համեմատությունը Դասական և Y գրաֆտ խմբերի միջև

 

 

Եզրահանգում

 

Մեկ ներքին կրծքային զարկերակի (ՆԿԶ) օգտագործմամբ և երկու ՆԿԶ-ի օգտա­գործ­մամբ` Y գրաֆտի տեսքով, ԱԿՇ վիրահա­տու­թյան ենթարկված անձանց մոտ վիրահա­տությունից 3 ամիս անց ժամանա­կա­հատ­վածում ԿՈ առումով նշանակալի տար­բերություններ չկան:

ԱԿՇ-ն վիրահատություն տարած հիվանդ­ները վիրահատությունից 3 ամիս անց ամբող­ջու­թյամբ վերականգնվում են:

 

Գրականություն

 

  1. Tector A.J., Amundsen S.M., Schmahl T.M., Kress D.C., Peter M Total revascularization with T-grafts, 1994, Ann. Thorac. Surg., 57:33–39.
  2. Barra J.A., Mondine P., Mahlab A., Bezon E., Rukbi I., Slimane A.K., Terky AK [Right internal mam­mary artery reimplantation into the left inter­nal mam­­mary artery. Y anastomosis. 25 cases, 1991, Ann. Chir., 45:661–666.
  3. Bical O., Braunberger E., Fischer M., Robinault Fromes Y., Gaillard D., Maribas P., Bouharaoua T., Souffrant G.,Vanetti A Bilateral skeletonized mam­mary artery grafting: experience with 560 con­sec­utive patients, 1996, Eur. J. Cardiothorac. Surg., 10: 971–975; discussion 976.
  4. Singh R.N., Sosa J.A. Internal mammary artery: A live conduit for coronary bypass. 1984,  J. Thorac. Cardiovasc. Surg., 87:936–938.
  5. Недошивин А.О., Кутузова А.Э., Петрова Н.Н., Варшавский С.Ю., Перепеч Н.Б., Исследование качества жизни и психологического статуса боль­ных с хронической сердечной не­достаточ­ностью, Сердечная недостаточность т. 1, N 4, 2000.

 

 

Հեղինակ. Տ.Լ. Հակոբյան, Ս.Վ. Արզումանյան, Ա.Ա. Հայրապետյան, Վ.Ք. Գասպարյան ԱՆ ԱԱԻ ինտերվենցիոնալ սրտաբանության ամբիոն, Զեյթունի Սիրտ-Անոթ Բժշկական Կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 2. 2008 (34) 1-4
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ