Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

Զինված ուժերում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքի մասին

Բանալի բառեր. զինված ուժեր, ինֆեկցիոն հիվանդություն

Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը տարբեր երկրների բանակներում եղել է տարբեր: Ընդ որում հրատարակված գիտական աշխատանքներում ինֆեկցիոն հիվանդությունների պրոբլեմը հիմնականում արծարծվում է կապված ռազմական ընդհարումների և պատերազմական գործողությունների հետ: Այդ իսկ պատճառով մեր կողմից կատարված վերլուծությունը, հիմնականում, վերաբերվում է պատերազմների ժամանակների ինֆեկցիոն հիվանդացությանը:­­­ ­­­­­ ­­­­

 

Այսպես, 1735-1739թթ. ռուս-թուրքական պատերազմում հիվանդացության կառուցվածքի մասին որոշ պատկերացում կարելի է ստանալ Ռուսաստանում 6000 տեղանոց առաջին դաշտային շարժական հոսպիտալի նախագծից, մշակված բանակի գեներալ շտաբ-բժիշկ Պ.Զ. Կոնդիոդիի կողմից [6]: Ըստ դրա նախատեսվում էր 1200 տեղ թոքախտով, 600` առանց արյան լուծով, 600՝ արյունահոսությամբուղեկցվող լուծով, 300՝ ջերմով հիվանդների, 300՝ ցինգայով և ջրային հիվանդությամբ տառապողների, 300՝ կրծքավանդակի և 600 տեղառողջացողների համար: Այս տվյալները վկայում են այն մասին, որ այդ ժամանակաշրջանում խոսքը վերաբերվում էր առավելապես ծանր վարակիչ հիվանդությունների:­­ ­ ­­­

 

XVIII դարից մինչև XIX դարի առաջին քառորդը հիմնական ռազմաբժշկական պրոբլեմներից է եղել ժանտախտը: 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմը վերջինն էր [4], որի ժամանակ ռուսական զորքերի անձնակազմում արձանագրվել են ժանտախտի դեպքեր: Դրանից հետո ռուսական բանակի ռազմաբժշկական ծառայության համար առաջացավ նոր պրոբլեմ՝ խոլերան: Երկար ժամանակ հրատապէր մնում նաև բնական ծաղիկի հիմնահարցը [13]: Այդ իսկ պատճառով այլ վարակիչ հիվանդություններով հիվանդացությունը, չնայած նույնպես բարձր էր, մղվել էր երկրորդ պլան: Այդ տարիներին սկսեցին ավելի մեծ դեր հատկացնել դիզենտերիային, որովայնային, բծավոր և հետադարձ տիֆերին և մալարիային [16]:­­­­­­­­ ­­­­

 

XX դարի գրեթե յուրաքանչյուր պատերազմ ուղեկցվել է նոր, դրանից առաջ չարձանագրված հիվանդությունների առաջացմամբ կամ այնպիսի վարակների հրատապության զգալի աճով, որոնց վրա գրեթե ուշադրություն չէր դարձվել [1-3]:­­­­

1914-1918թթ. առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական բանակում արձանագրված վարակիչ հիվանդություններից բարձր է եղել որովայնային և հետադարձ տիֆերով, դիզենտերիայով, խոլերայով, բծավոր տիֆով և բնական ծաղիկով հիվանդացության մակարդակը [4,11,13]: Մահացածները առավելապես որովայնային տիֆից էին, այնուհետև խոլերայից, բծավոր տիֆից, դիզենտերիայից և հետադարձ տիֆից: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայտնվեցին նոր վարակներ, ինչպիսին խրամատային թոքաբորբն է: Սրանով միության բանակներում հիվանդացել է մոտ 700 հազ. մարդ:­­­­ ­­­­ ­ ­­­ [13]: ­­

 

Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը, ինչպես արդեն նշվեց, զգալի չափով կախված է եղել մարտական գործողությունների թատերաբեմից: Այսպես, ամերիկյան բանակում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում մեկ տարահանված վիրավորին հասնում էր 6-8 մալարիայով հիվանդ [6]:­­­ ­­ ­

 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած տեղային պատերազմների ժամանակ ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքում ակնհայտ են դառնում որոշ ընդհանուր միտումներ: Դրանց մեջ պետք է նշել A հեպատիտով հիվանդացության բարձր ցուցանիշները: Ալժիրում ֆրանսիացիներից դրանով տարեկան հիվանդացել է 10-20 հազ. մարդ [9,13]: Առանձին զորամասեր դարձել էինոչ մարտունակ, քանի որ անձնակազմի 60-80%-ը հիվանդացել էր: Խիստ կարևոր է այն հանգամանքը, որ 1945-1954թթ. Հնդկաչինում պատերազմի ժամանակ ֆրանսիական զորքերում, ինչպես նաև 1950-1953թթ. կորեական և 1964-1973թթ. վիետնամական պատերազմների տարիներին ամերիկյան զորքերում առանձին ժամանակահատվածներում վարակիչ հիվանդությունների գրեթե կեսը մնում էին չախտորոշված [14,28]:­­ ­ ­­­­­ ­­ ­­­­­­ ­­

 

Հնդկաչինում ֆրանսիացիների և ամերիկացիների կողմից մղված պատերազմների ժամանակ առաջնակի դարձավ անձնակազմիմելիոիդոզով հիվանդացության պրոբլեմը: Կորեայի պատերազմում (1950-1953) ԱՄՆ-ի բանակում բժշկության հիմնական պրոբլեմներից էին հեմոռագիկ վասկուլիտները [13]:­­­­­­ ­­ ­

 

Վիետնամում ամերիկjան բժշկության համար մալարիան դարձել էր առաջնահերթ հիմնահարցերից մեկը: Շարունակում էին բարձր մնալ դիզենտերիայով և այլ աղիքային հիվանդություններով հիվանդացության ցուցանիշները նույնպես [22]:­­ ­­­

 

Ըստ նույն տվյալների, Հնդաչինում պատերազմի ժամանակ ֆրանսիայի բանակում ամեոբիազով հիվանդացությունը հասել էր 125,9‰, իսկ Վիետնամում ամերիկացի զինծառայողների շրջանում աղիքային վարակներով հիվանդացությունը գտնվում էր 50‰-ի սահմաններում:­­­­­

 

Զորքերի անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացության (խաղաղ պայմաններում) ժամանակակից կառուցվածքը բնութագրվում է մի շարք առանձնահատկություններով: Պետություններից մեծ մասի ԶՈՒ-ում առաջին տեղում գտնվում է գրիպով և այլ սուր շնչառական հիվանդություններով հիվանդացությունը: Սրանցով գումարային հիվանդացությունը աշխարհի տարբեր երկրների բանակներում առանձին տարիներում տատանվում է 70-80 կամ մինչև 200‰ և ավելի: Ըստ ԱՄՆ-ում հրատարակված տվյալների, նրա բանակում 1956-1962թթ. սուր շնչառական վարակներին բաժին էր ընկնում ծառայողական պարտականություններից զինծառայողների ազատման 24-30%-ը [6]: Սա ցույց է տալիս, որ գրիպը և ՍՌՀ գտնվում են առաջին տեղում ոչ միայն ինֆեկցիոն, այլ նաև ամբողջ հիվանդացության կառուցվածքում:­­­ ­­­­­ ­­­­­­ ­­­­­­

 

Երկրորդ տեղը զբաղեցրել է ստրեպտոկոկային վարակը [6]: Այս հիվանդության առավել տարածված կլինիկական ձևով (անգինայով) հիվանդացության ցուցանիշները աշխարհի բանակներից մեծ մասում հասնում են 15-30-ից մինչև 50-60‰ և ավելի: Առանձին զորամասերում հիվանդացության ցուցանիշների տատանումները կապված են այդ վարակի տարբեր կլինիկական ձևերի հիվանդությունների արձանագրման առանձնահատկությունների հետ: Ստրեպտոկոկային պրոբլեմի հրատապությունը որոշվում է ոչ միայն հիվանդացության բարձր ցուցանիշներով, այլ նաև առանձին կլինիկական դրսևորումների ծանր ընթացքով (ռևմատիզմ, նեֆրիտ):­­­­­­­­ ­­­­­ ­­­­­

 

Երրորդ տեղն են զբաղեցնում ստաֆիլոկոկային և այլ թարախավարակային հիվանդությունները [6]: Դրանք դեռևս արձանագրվում ենորպես հիվանդության տարբեր նոզոլոգիական ձևեր նույնիսկ հիվանդությունների դասակարգման տարբեր կարգերում և նոմենկլա­տուրայում: Միասին դրանց բաժին է ընկնում զինծառայողների հիվանդացության 15-20%-ը:­­­­­ ­­­­­

 

Անհավասարաչափ են դիզենտերային և ոչ դի­զենտերային ծագման սուր աղիքային հի­վանդությունների մասին պաշտոնական վիճակագրական տվյալները [8,10,12,17,18, 23,26,­28]: Տրոպիկական և սուբտրոպիկական շրջաններում ծավալված արտասահմանյան բա­նակներում այս հիվանդություններով հիվանդացության ցուցանիշները եղել են բարձըր: Ըստ որոշ տվյալների, 1956-1962թթ. սրանցով հիվանդացությունը կազմել է ԱՄՆ-ի և Անգլիայի բանակներում 10-20‰, իսկ Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի զորքերում մինչև 34‰ [22,24,25,29]: ԱՄՆ-ի բանակի վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն, դիարեայի հիվանդությունների պատճառով բուժկետդիմելը հասել է մինչև 100-120‰-ի:­­­­­­­ ­­­

 

Զորքերի անձնակազմի մենինգոկոկային վարակով հիվանդացությունը գտնվում է ուղիղ կապի մեջ այդ ինֆեկցիոն ձևի ցիկլիկ դրսևորումների հետ [7,19,20,27]: Հիվանդացության ցուցանիշներն աճում են ընդհանուր հիվանդացության աճի և նվազում միջպանդեմիական փուլերում: ­­­­

 

Ռազմական համաճարակաբանությունում կարևոր պրոբլեմ են ներկայացնում բնական-օջախային հիվանդությունները [5,15]: Դրանցով հիվանդացության ցուցանիշները, որպես կանոն, բարձր չեն: Սակայն ծառայության տարբեր պայմաններում և մարտական իրավիճակում այդ հիվանդությունների կանխարգելման համար պահանջվում է աշխատատար միջոցառումների իրականացում:­ ­­­ ­­­

 

Մենք ուսումնասիրել ենք 1997-2002թթ. ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ինֆեկցիոն հիվանդացությունն ըստ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալների: Ինտենսիվ ցուցանիշները հաշվարկել ենք 10000 մարդու նկատմամբ: Պատկերը ներկայացված է աղյ. 1-2-ում: Առանձնացվածեն 7 խումբ հիվանդություններ: Այլ վարակների խմբում ընդգրկված են մի շարք եզակի հանդիպող վարակիչ հիվանդություններ (ջրծաղիկ, բրուցելյոզ և այլն):­­ ­­ ­­­­­­­

 

Աղյուսակ. Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում վարակիչ հիվանդություններից

բուժված ՀՀ զինված ուժերի զինծառայողներ (բաց. թվեր)

Տարեթվեր

Հիվանդությանանվանումը

ԳրիպևՍՇՀ

Դիզեն­տերիա

Վիրուսա­յինհեպա­տիտներ

Մալարիա

Այլ աղիքային վարակներ

Պարոտիտ

Այլվա­րակ­ներ

Ընդամենը

1997

9

169

43

18

52

3

35

329

1998

6

122

55

24

129

28

38

402

1999

22

60

240

35

108

90

41

596

200

35

67

38

17

216

63

46

482

2001

39

84

38

7

152

35

97

452

2002

93

151

38

7

115

28

107

539

Ընդամենը

204

653

452

108

772

247

364

2800

 

 

 

Նկար 1. ՀՀզինված ուժերիինֆեկցիոն հիվանդացության դինամիկան ըստ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալների 1997-2002 թթ. ժամանակահատվածում

 

Նկար 2. Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում բուժված ՀՀ զինված ուժերի զինծառայողների շրջանում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը 1997-2002 թթ. ժամանակահատվածում ըստ առանձին տարիների (%)

 

Երևում է, որ ընդհանուր առմամբ ՀՀ զինված ուժերում ինֆեկցիոն հիվանդացությունը հիմնականում պայմանավորված է դիզենտերիայով այլ աղիքային վարակներով (27,57%), վիրուսային հեպատիտներով (16,14%), այլ վարակներով (13%), որոնք տվել ենընդհանուր թվի 80,03%-ը: Ելնելով դրանից, հաշվարկել ենք ինֆեկցիոն հիվանդացության դինամիկան (նկ. 1) և կա­ռուց­վածքն ըստ առանձին տարիների (նկ. 2):­­­­­ (23,32%), ­­­­

 

Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1997-2002թթ. ժամանակահատվածի բոլոր տարիներին միշտ էլգերակշռել են դիզենտերիայի, այլ աղիքային վարակների, վիրուսային հեպատիտների և այլ վարակների դեպքերը:­­­­­ ­­­

 

Հիվանդացության կտրուկ տատանումներ տվել են վիրուսային հեպատիտները (1999), այլ աղիքային վարակները (2000), պարոտիտը:­­ (1999)

 

Ներկայացված տվյալների վերլուծությունը թույլ է տալիս կատարելու հետևյալ եզրահանգումները.­­­­

 

  1. ՀՀ զինված ուժերի ինֆեկցիոն հիվանդացությունն ըստ զորամասերի 1997-2002թթ. ժամանակահատվածում համեմատաբար կայուն է:­­­­­

  2. Զորամասերում դիտվում են ինֆեկցիոն հիվանդացության շեղման միտումներ, վիճակագրորեն հավաստի փոփոխություններ արձանագրվում են մի շարք զորամասերում` հիմնականում դիզենտերիայի, այլ աղիքային վարակների, պարոտիտի, ավելի քիչ` վիրուսային հեպատիտների, այլ վարակների ցուցանիշների:­­­­­ ­­­­­­­­­

  3. Գրեթե բոլոր զորամասերում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը բավականին խայտաբղետ է, սակայն գործնականում, բացիորոշ բացառություններից, գերակշռում են դիզենտերիան և այլ աղիքային վարակները:­­­­ ­

 

Գրականություն

 

  1. Աղայան Գ.Ա. Փոքր պետությունների զինված ուժերի հակահամաճարակային ապահովման հիմնախնդրի վերաբերյալ: Գիտ. աշխ. ժող. (Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ.), Եր., 2001, հ. 1, էջ. 92-96.­­­­

  2. Աղայան Գ.Ա. Զորքերի հակահամաճարակային ապահովման հարցի շուրջ Հայկական բանակ, 2002թ., 4, էջ. 74-77.­­­­

  3. Աղայան Գ.Ա. Տեղային պատերազմների պայմաններում որոշ վարակիչ հիվանդությունների հակահամաճարակային ապահովմանմիջոցառումները գործող բանակում, Հայաստանի բժշկագիտություն, ՀՀԳԱԱ, 2002, 3, էջ 104-108.­­­­­­

  4. Մկրտչյան Մ.Է., Ժամագործյան Լ.Մ., Գալստյան Ս.Գ., Ամիրյան Ս.Ս. և ուրիշ. Որոշ հարցեր մարդկային կորուստների վերաբերյալմի շարք պատերազմների և բնական աղետների ժամանակ: Եր., 2000:

  5. Агаян Г.А. К вопросу об организации противоэпидемического обеспечения войск на территориях с природно-очаговыми инфекци­ями в условиях локальных войн (по мате­ри­алам РА), Вестник хирургии Армении, 2001, 5, с. 47-51.

  6. Военная гигиена и эпидемиология, 1988, 320с.

  7. Ефимов Е.И. Анализ заболеваемости менинго­кок­ковой инфекцией в учебной воинской части, Военно-мед. ж., 1990, т. II, с. 47-48.

  8. Инфекционные заболевания в России. Статис­тический справочник. М.: Изд. Российско­го республиканского информационно-анали­ти­чес­кого центра. 1992.

  9. История второй мировой войны 1939-1945 гг. М., 1976, т.7, с. 371, 385.

  10. Карцев АЛ. Особенности эпидемиологии ос­трых кишечных инфекций в военное время, Военно-мед. ж., 1996, т.V, с. 40-43.

  11. Каминский Л.С., Новосельский Ц.А. Потери в прошлых войнах 1756-1918. Справочная книга, 1947, с. 170.

  12. Лобзин Ю.Б., Винакмен Ю. А., Финигенов Ю.Л., Захаренко С.М. Острые кишечные диарейные инфекции: клинико-патогенети­чес­кие подходы к диагностике, 1998, т.8, с. 54-57.

  13. Смирнов Е.И. Лебединский В.А., Гарин Н.С. Войны и эпидемии. М., 1988.

  14. Советская военная энциклопедия, М., 1977, т. 4, с. 359-360.

  15. Чиж И.М., Орлов Г.С. О значении эпи­де­ми­оло­гической диагностики в профи­лак­тике природно-очаговых инфекций (По опыту ра­бо­ты в войсках в условиях горно-пустынной мест­ности), Военно-мед. ж., 1993, т. IX, с. 46-49.

  16. Энциклопедический словарь военной меди­ци­ны, 1974, т. 2-4.

  17. Addiss D.C., Tauxe R.V., Bernard K.W. Chronic diarrheal illness in U.S. Peace Corps volunteers. Int. J. Epidemiol., 19:217, 1990.

  18. Afzalpurkar R.G., Schiller L.R,. Little K.H. et al. The self-limited nature of chronic idiopathic diarrhea, N. Engl. J. Med., 1992, 327:1849.

  19. Artenstein M.S., Schneider H., Tingley M.D. Meningococcal infections. 1. Prevalence of serogroups causing disease in US Army personnel in 1964-70, Bull. World Health Organ., 1971, 45(3): 275-8.

  20. Baylon H., Antoine H.M., Saliou P., Meyrand M. Meningococcal infections and communes in France. Viewpoint of the Army, Bull. Acad. Natl. Med., 1982 May;166(5):609-14.

  21. Block C., Gdalevich M., Buber R., Ashkenazi I., Ashkenazi S., Keller N. Factors associated with pharyngeal carriage of Neisseria meningitidis among Israel Defense Force personnel at the end of their compulsory service, Epidemiol. Infect., 1999 Feb;122(1):51-7.

  22. Butler T., Middleton F.G., Earnest D.L. et al: Chronic and recurrent diarrhea in American servicemen in Vietnam: An evaluation of etiology and small bowel structure and function, Arch. Intern. Med., 1973,132:373-377.

  23. Cheney C.P., Wong R.K. Acute infectious diarrhea, Med. Clin. North. Am., 1993 Sep; 77(5): 1169-96.

  24. Gaines S. Диарея у американских воен­нослужащих в Южном Вьетнаме. Проблемы общественного здоровья США в связи с угрозой различных болезней. Зарубежная военная медицина, 1968, 9 с. 14-16.

  25. Greenberg J.H. Заболеваемость среди амери­канс­ких солдат в Южном Вьетнаме. Проб­лемы общественного здоровья США в связи с угрозой различных болезней. Зарубежная военная медицина, 1969, 4 с. 17-21.

  26. Haberberger R.L. Jr., Mikhail I.A., Burans J.P., et al: Travelers' diarrhea among United States military personnel during joint American-Egyptian armed forces exercises in Cairo, Egypt. Milit. Med., 1991, 156:27.

  27. Pokorni D. Meningococcal carrier state and meningococcal diseases in a military unit, Vojnosanit. Pregl., 1990 Jul-Aug;47(4):237-41.

  28. Sanchez J.L., Gelnett J., Petruccelli B.P. et al. Diarrheal disease incidence and morbidity among United States military personnel during short-term missions overseas, Am. J. Trop. Med. Hyg., 1998, 58:299.

  29. Sheeky T.W. Digestive disease as a national proble, Gastroenterology, 1968, v.55 1, p. 110.

Հեղինակ. Վ.Ա. Ասոյան ՀՀ ԱԱԻ համաճարակաբանության ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2005 (23) 17-22
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցանցենու հետազոտման գունակոնտրաստային ախտորոշիչ եղանակ

Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)­

Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...

Ակնաբանություն
Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)

Բանալի բառեր. ցերվիցիտ, էնդոցերվիցիտ, բորբոքային հիվանդություն

Մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում ինֆեկցիոն պաթոլոգիան շարունակում է արդիական խնդիր մնալ: Հեղինակների տվյալներով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները վերջին տարիներին առանձնահատուկ հրատապ նշանակություն ունեն` կապված դրանց բարձր հաճախականության (գինեկոլոգիական հիվանդների 60-65%), պտղին ինֆեկցիայի փոխանցման հնարավորության և երիտասարդացման հետ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ֆիզիկական ռեաբիլիտացիան

Բանալի բառեր. սրտամկանի սուր ինֆարկտ, ֆիզիկական ռեաբիլիտացիա, վարժություններ

Երկար ժամանակ սրտամկանի ինֆարկտի բուժման պարտադիր պայման էր համարվում տևական անկողնային ռեժիմը: Այդպիսի ռեժիմիև հատկապես առաջին մոտ 3-շաբաթյա լիակատար հանգստի բացասական կողմերը ակնհայտ էին. նվազում էր կմախքային մկաններիզանգվածը (հիվանդների մի մասը առանց հատուկ վերականգնողական վարժությունների բառացիորեն չէր կարողանում կանգնել ոտքիվրա)...

Սրտանոթաբանություն
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Այլ հոդվածներ
Երևանի շտապ օգնության կայանի աշխատանքի կազմակերպման որոշ հիմնահարցեր ըստ ամիսների և սեզոնների 2001-2004թթ. ժամանակահատվածում

Բանալի բառեր. շտապ օգնության կայան, հիմնահարցեր, հիվանդացություն

Ժամանակակից բժշկագիտության և գործ­նա­­կան առողջապահության արդիական պրոբ­­լեմների շարքում խիստ կարևորվում են բնակ­չությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնության ցուցաբերման հար­ցերը: Նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված նախա­հոս­պիտալային շտապ բժշկական օգնության համակարգը համարվում է խորհրդային ա­ռող­­ջապահության կարևոր նվաճումներից մեկը [1-5]...

Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված էնդոպրոթեզի կրկնակի ռևիզիա (կլինիկական դեպք)

 

Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա

Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Կլինիկական դեպքեր
Խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների կլինիկանեյրոֆիզիոլոգիական վերլուծությունը

Բանալի բառեր. էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, կոգնիտիվ դրդված պոտենցիալներ` P–300, Վեքսլերի թեստ, ռիվաստիգմին (պրոմետաքս)

Ցերեբրովասկուլյար հիվանդությունների մեծ տարածվածությունը, հիվանդների հաշմանդամության բարձր տոկոսը, սոցիալ-տնտեսականպրոբլեմները, որոնք ծագում են գլխուղեղի անոթային հիվանդությունների դեկոմպենսացիայի ժամանակ, բացատրում են այդնոզոլոգիաների բուժման բժշկա-սոցիալական մեծ նշանակությունը...

Նյարդաբանություն
Ձախ նախասրտի միքսոմայի հեռացման դեպք

Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա

2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:

Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.­­­­­­

ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին...

Սրտանոթաբանություն Կլինիկական դեպքեր
Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցուցանիշային ֆինանսավորում

Բանալի բառեր: ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորում, ռեյտինգի մակարդակ, պետական պատվեր

Սպասարկման ոլորտում, ինչպիսին է նաև առողջապահությունը, ցանկացած գնում կատարելիս ենթադրվում է, որ գնորդը կբավարարվի իր պահանջմունքներին համապատասխան որոշակի մակարդակով: Այդ մակարդակի չափին, ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորման մեջ, համապատասխանում է այսպես կոչված միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը...

Ինֆեկցիոն հսկողության ծրագրի ֆինանսական արդյունավետության հետազոտություն

Բանալի բառեր. ներհիվանդանոցային ինֆեկցիաների ֆինանսական ծախսեր, ինֆեկցիոն հսկողության ծրագիր, նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ ­­­

Ժամանակակից առողջապահության մեջ ֆինանսների խնայողության արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ներհիվանդանոցայինին ֆեկցիաների (ՆՀԻ) կանխարգելումը: Վերջիններս առաջացնում են լրացուցիչ ծախսեր ի հաշիվ լաբորատոր, գործիքային (կրկնակի ևնույնիսկ բազմակի) հետազոտությունների, դեղորայքի և բուժման տևողության երկարացման...

Վարակաբանություն
Զորքերում համաճարակային իրավիճակի օրինաչափություններն ու առանձնահատկությունները

Բանալի բառեր. համաճարակային իրավիճակ, զորքեր, ինֆեկցիոն հիվանդություններ, վիրուսային հեպատիտ

Ըստ գրականության տվյալների [1,2], համաճարակային իրավիճակը զորքերի անձնակազմում բնութագրվում է հարաբերական ինքնավարությամբ: Ինքնավարություն տերմինով ընգծվում է, որ անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացությունը պայմանավորված է զինվորական կոլեկտիվներին բնորոշ ներքին գործոններով...

Վարակաբանություն
Երևանի շտապ օգնության կայանի գործունեության հետագա կատարելագործման մարտավարության որոշ հարցեր

Բանալի բառեր. շտապ օգնություն, մարտավարություն, կատարելագործում

Շտապ բժշկական օգնության ցուցաբերման խնդիրն աշխարհի գրեթե բոլոր պետություններում գոյություն ունի [1,2]: Այն պայմանավորված է ինչպես տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ ազգաբնակչության հիվանդացությամբ և առողջապահության հնարավորություններով [3-5]...

Հրատապ թեմա Հայաստանում
Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքների և ֆիբրոադենոմաների տարբերակիչ ախտորոշման չափորոշիչները

Բանալի բառեր. կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցք, ֆիբրոադենոմա

Կրծքագեղձի ախտահարումների շարքում ֆիբրոադենոմաները գրավում են երրորդ տեղը՝ մաստոպաթիայից և քաղցկեղից հետո: Տերևանման ֆիբրոադենոմաները, այլ կերպ ֆիլոիդ ուռուցքները (ՖՈՒ), ֆիբրոադենոմաների շարքում կազմում են 11.9% [1–3]: Եվ՛ ֆիբրոադենոմաները, և՛ ֆիլոիդ ուռուցքները դասվում են ֆիբրոէպիթելային ախտահարումների շարքին, սակայն ՖՈՒ-ը ունի չարորականացման միտում և կարող է վերափոխվել սարկոմայի, կարցինոսարկոմայի և քաղցկեղի [4–6]...

Ուռուցքաբանություն
Դիսլիպոպրոտեիդեմիայի նշանակությունը էնդոթելի վնասման մեջ թոքային հիպերթենզիայի ժամանակ

Բանալի բառեր. թոքային հիպերթենզիա, էնդոթելային դիսֆունկցիա, դիսլիպոպրոտեիդեմիա

Թոքային հիպերթենզիան վիճակ է, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվան­դու­թյուն­ների բարդություն, կամ ունենալ իդեո­պա­թիկ ծագում: Այն բնութագրվում է թո­քա­յին անոթների դիմադրողականության և թո­քա­յին զարկերակում ճնշման աստիճա­նա­կան բարձրացմամբ, որը բերում է աջ փորո­քային անբավարարության զարգացման: Թո­քային հիպերթենզիա ախտորոշվում է, երբ թո­քային զարկերակում միջին ճնշումը գերա­զանցում է 25 մմ.սնդ.ս. հանգստի ժամանակ և 30 մմ.սնդ.ս. ֆիզիկական ծանրաբեռնվա­ծու­թյան ժամանակ [2,9,10]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ