Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ֆիզիկական ռեաբիլիտացիան
Բանալի բառեր. սրտամկանի սուր ինֆարկտ, ֆիզիկական ռեաբիլիտացիա, վարժություններ
Երկար ժամանակ սրտամկանի ինֆարկտի բուժման պարտադիր պայման էր համարվում տևական անկողնային ռեժիմը: Այդպիսի ռեժիմիև հատկապես առաջին մոտ 3-շաբաթյա լիակատար հանգստի բացասական կողմերը ակնհայտ էին. նվազում էր կմախքային մկաններիզանգվածը (հիվանդների մի մասը առանց հատուկ վերականգնողական վարժությունների բառացիորեն չէր կարողանում կանգնել ոտքիվրա): Զարգանում էր ստամոքս-աղիքային ուղու պարեզ, վատանում էր թոքերի օդափոխությունը` ընդհուպ մինչև ատելեկտազների առաջացումը, ստեղծվում էին երակային թրոմբոզի զարգացման համար բարենպաստ պայմաններ` թոքային զարկերակի համակարգում հետագա էմբոլիաներով, ոսկրերը ենթարկվում էին դեկալցինացիայի (երիկամներում կոնկրեմենտների հնարավոր առաջացումով), անկողնային խիստ ռեժիմը շատ անբարենպաստ էր ազդում հիվանդների հոգեկան վիճակի վրա և այլն:
Սակայն այս ամենը դիտվում էրորպես հարկադրական հատուցում` վնասված սրտամկանի համար օպտիմալ պայմանների ստեղծման դիմաց: Միայն 1940-ական թթ. ցույց տրվեց, որ երկարատև և կտրուկ հիպոդինամիան անբարենպաստ է ազդում նաև սիրտ-անոթային համակարգի վրա, իսկ ավելիվաղ ակտիվացումը` անհրաժեշտ նախապայմանների պահպանման դեպքում, նվազեցնում է որոշ բարդությունների (հիմնականում` թրոմբոէմբոլիաների) քանակը և զգալիորեն արագացնում հիվանդի վերադարձը ակտիվ կյանքին [1]: Այդ ժամանակից ի վեր ֆիզիկական ռեաբիլիտացիայի սկսելու ժամկետները, ուստի և սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման տևողությունը, աստիճանաբար կրճատվել են: Ստորև քննարկվում են ռեաբիլիտացիայի 2 արդի տարբերակներ [4,8,10]:
I. Մինչև օրս ռեժիմի ընդլայնման, մասնավորապես` կանգնելու և հիվանդասենյակում քայլելու օպտիմալ ժամկետների նկատմամբ միասնական մոտեցում չկա: Տարբեր հեղինակների մոտ հիվանդների հիվանդասենյակում քայլելու ժամկետները տատանվում են հիվանդության 2-ից մինչև 6-8-րդ օրերը, իսկ հիվանդների դուրս գրումը` 5-ից մինչև 28-րդ օրը:
Հիվանդանոցում իրականացվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հանդեպ ռեակցիայի առավել մանրակրկիտ հսկողությունը: Ռեաբիլիտացիայի հիվանդանոցային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ ադեկվատ ռեակցիայի ցուցանիշներ են հանդիսանում ծանրաբեռնվածության գագաթնակետում պուլսի հաճախացումը ծանրաբեռնվածության դադարեցումից հետո առաջինր-ի ընթացքում ոչ ավելի քան 20 զարկով/ր, շնչառության հաճախացումը 1ր-ում 6-9-ով, սիստոլիկ ճնշման բարձրացումը 20-40 և դիաստոլիկի բարձրացումը` 10-12 մմ-ով: Ընդ որում` սիստոլիկ ճնշումը չպետք է գերազանցի 200, իսկ դիաստոլիկը` 100-105 մմ ս.ս.: Հնարավոր է (բայց առանձնահատուկ ուշադրություն է պահանջում) նաև սրտի կծկումների հաճախության (ՍԿՀ) նվազումը ոչ ավելի քանզարկով/ր` ճնշման ոչ ավելի քան 10 մմ-ով նվազման դեպքում:
Պուլսի և ճնշման դինամիկայի բացակայությունը աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ դիտվում է շնչառական վարժությունների և վերջույթների շարժումների առավել թեթև համալիրի դեպքում: Պուլսի, զարկերակային ճնշման և շնչառության ցուցանիշների ադեկվատ ռեակցիայի սահմաններից դուրս եկող բարձրացումը կամ իջեցումը միշտ վկայում է ծանրաբեռնվածության չափազանց լինելու մասին: Այս դեպքում անհրաժեշտ է հանել որոշ վարժություններ, նվազեցնել նրանց թիվը կամ էլ մեծացնել նրանց միջև ընդմիջումների տևողությունը: Անհրաժեշտության դեպքում հիվանդը վերադառնում է ֆիզիկական ռեաբիլիտացիայի նախորդ փուլ: Ադեկվատ ռեակցիայի սահմաններում ֆունկցիոնալ ցուցանիշների բոլոր շեղումները ծանրաբեռնվածության ավարտից հետո պետք է վերադառնան նախնական մակարդակին 2-3, առավելագույնը` 5 ր-ի ընթացքում [4]:
Ոչ ադեկվատ ծանրաբեռնվածության ԷՍ ախտանիշներն են.
-
ST-սեգմենտի շեղումը նախկինից 1 մմ-ից ավել,
-
ST-սեգմենտի շեղման տևողությունը 0.08 վ-ից ավել լինելը,
-
ST-սեգմենտի դիսկորդանտությունը R-ի համեմատ,
-
QT-ի տևողության երկարացումը 7%-ից ավել,
-
T-ատամիկի ամպլիտուդի եռակի մեծացումը,
-
T-ատամիկի 25%-ից ավել իջեցումը կամ բացասական T-ատամիկի առաջացումը,
-
R-ատամիկի ամպլիտուդի կտրուկ նվազումը 50%-ով,
-
Բազմակի էքստրասիստոլաները, ներփորոքային հաղորդականության խանգարումները [3,4]:
Հիվանդների ոչ մեծ մասի ինքնազգացողության վատացումը թուլության կլինիկայով, հետկրոսկրային ցավերի առաջացումով (երբեմնԷՍ-ի անբարենպաստ դինամիկայով) կարող է դիտվել ոչ թե ծանրաբեռնվածության և վերականգնման ընթացքում այլ ավելի ուշ` ժամեր անց կամ նույնիսկ հաջորդ օրը: Այդպիսի հետ մնացող ռեակցիայի պատճառները անհայտ են: Մասնագիտացված սրտաբանական բաժանմունքում հիվանդության 2-3-րդ շաբաթում հակացուցումների բացակայության դեպքում կարող են անցկացվել ֆունկցիոնալ թեստեր` դոզավորված ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ (վելոէրգոմետրիա, տրեդմիլ), սթրես-արձագանքասրտագրություն դոբուտամինի կամ դիպիրիդամոլի ներմուծումով), սելեկտիվ թեստեր (հաճախակի որկորային նախասրտային խթանում), սպիրոէրգոմետրիա: Ցանկալի է սրտային ռիթմի և ST-սեգմենտի դինամիկայի մոնիտորինգ` վարքի տարբեր ռեժիմների դեպքում:
Ըստ Ամերիկյան սրտային ասոցիացիայի (AHA-American Heart Association: Cardiac rehabilitation programs)` ռեաբիլիտացիայի ծրագրի հիմնական կետերն են [4].
-
Սկսած հիվանդության առաջին օրից գործնականորեն բոլոր հիվանդներին պետք է թույլատրել շրջվել կողքի վրա, կատարել վերջույթների շարժումներ, ընդունել գլխի բարձրացված դիրք, որի ժամկետը որոշվում է հիվանդի ինքնազգացողությամբ:
-
Անգինոզ ցավերի, արյան շրջանառության ծանր խանգարումների (թոքերի այտուց, կարդիոգեն շոկ) և սրտային ռիթմի խանգարումների (հաճախակի, պոլիմորֆ, զույգ փորոքային էքստրասիստոլաներ, պարոքսիզմալ տախիկարդիաներ, ռիթմի և հաղորդականության այլ ծանր խանգարումներ), ինչպես նաև ծանր արտասրտային բարդությունների բացակայության դեպքում հիվանդության 2-3-րդ (երբեմն`1-ին) օրից հիվանդը բուժանձնակազմի օգնությամբ կարող է նստել անկողնում` ոտքերը կախած, կատարել դեֆեկացիա մերձմահճակալային անոթի մեջ, լվացվել, մաքրել ատամները, սնունդ ընդունել և սափրվել` իրեն հարմար պառկած կամ նստած դիրքում: Առաջին օրերին բոլոր այս պրոցեդուրաներին անհրաժեշտ է բուժքրոջ մշտական ներկայությունը և մասնակցությունը, ինչպես նաև բժշկի հսկողությունը: Ռեժիմի ցանկացած ընդլայնման վատ տանելը հանգեցնում է նրա հետաձգմանը առնվազն 2-3 օրով:
-
Բուժական վարժությունների համալիրը, որպես կանոն, նշանակվում է հիվանդության 2-3-րդ օրը:
-
Հիվանդության չբարդացած ընթացքով և թեթև բարդություններով հիվանդներին արդեն իսկ 2-3-րդ օրը (այսինքն` ավելի վաղ, քան ընդունված է մեր հիվանդանոցներում) կարելի է թույլատրել դուրս գնալ հիվանդասենյակի զուգարանում (անկողնուց մի քանիմետր հեռավորության վրա): Եթե անհրաժեշտ է, հիվանդին կարելի է զուգարան տանել ձեռնասայլակով:
-
Ֆիզիկական ռեաբիլիտացիայի վերոհշյալ բոլոր փուլերը լրիվ կամ մասնակիորեն կարող են իրականացվել նշված ժամկետներում` սրտամկանի ինֆարկտի ոչ ծանր ընթացքով հիվանդների մեծ մասի մոտ:
-
Ակտիվացման այս կամ այն տեմպի նկատմամբ հիվանդի պատրաստվածությունը գնահատելիս հարկ է նկատի ունենալ ոչ միայն բարդությունների ծանրությունը հիվանդության առաջին օրերին, այլև դրանց դինամիկան: Այսպես, այն հիվանդը, որի մոտ առաջինօրերին դիտվում են սրտային ռիթմի զանազան խանգարումներ, որոնք անհետանում են և չեն հայտնվում 2-3-րդ օրերին, կարող էդասվել հարաբերական բարենպաստ խմբին: Մյուս կողմից, ձախ փորոքային անբավարարության չափավոր նշանները, որոնք պահպանվում են հիվանդության 1-ից մինչև 3-րդ օրը, զգոնացնում են և պահանջում ավելի մեծ զգուշություն հիվանդին ակտիվացնելիս:
Սրտամկանի ինֆարկտի ենթասուր փուլում ակտիվացման տեմպը ընտրելիս հատուկ ուշադրության են արժանի ST-սեգմենտի առանց ախտանիշների (համր) տատանումները: Դրանք հայտնաբերվում են ԷՍԳ-ի տելեմոնիտորինգով` հիվանդության 4-րդ շաբաթվա ընթացքում, հիվանդների մոտավորապես 20%-ի մոտ, ընդ որում այս հիվանդների մոտ մյուսներից ավելի հաճախ է զարգանում արյան շրջանառության անբավարարություն:
Դոզավորված վաղ ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստը սովորաբար անցկացվում է հիվանդության 11-21-րդ օրը: Այս թեստիհիմնական հակացուցումներն են` սրտային անբավարարությունը, ռիթմի և հաղորդականության այլ ծանր խանգարումները, ձախ փորոքի սուր անևրիզման և սրտամկանի ինֆարկտի սուր փուլի այլ բարդությունները: Հակացուցումներ չունեցող հիվանդների մոտթեստը կատարելիս բավականին հազվադեպ կարող է դիտվել փորոքային տախիկարդիա և ֆիբրիլյացիա:
Թեստի դադարեցման պաթոլոգիկ չափանիշներին են դասվում ստենոկարդիան, ST-սեգմենտի 1 մմ-ով և ավելի շեղումը, սիստոլիկ ճնշման բարձրացումը 200 մմ-ից կամ դրա իջեցումը 10-20 մմ-ով` ելային մակարդակի համեմատ, դիաստոլիկ ճնշման բարձրացումը մմ ս.ս.-ից, փորոքային առիթմիաների ի հայտ գալը` բացառությամբ հազվադեպ եզակի էքստրասիստոլաների:
Կախված սրտամկանի ինֆարկտի օջախի մեծությունից` նեկրոզի չափերից, հիվանդի վիճակի ծանրությունից և ծանրաբեռնվածության նկատմամբ նրա ռեակցիայից, հիվանդանոցային ռեաբիլիտացիայի մոտ 3-շաբաթյա ծրագրի դեպքում անկողնում կախված ոտքերով նստելը հնարավոր է 1-ից 3-րդ օրը, դեֆեկացիան մերձմահճակալային անոթի մեջ` նույն ժամանակ կամ մի փոքր ավելի ուշ, աթոռիննստելը` 3-ից 8-րդ օրը, հիվանդասենյակում քայլելը և հիվանդասենյակի զուգարանից օգտվելը 4-ից 10-րդ օրը, միջանցք դուրս գալը և միջանցքում առաջին զբոսանքը` 7-15-րդ օրը, առանց սահմանափակումների քայլելը, լիակատար ինքնասպասարկումը, աստիճաններով հարկ բարձրանալը` 11-20-րդ օրը: Ընդ որում, նվազագույն ժամկետները վերաբերում են սրտամկանի ինֆարկտի չբարդացած ընթացքով հիվանդներին [1,2]:
II. Սրտային ռեաբիլիտացիան սկզբում նախատեսված էր ցածր ռիսկի խմբի սրտային հիվանդների համար: Այժմ, երբ վարժությունների արդյունավետությունն ու անվտանգությունը ապացուցվել է նախկինում բարձր ռիսկի խմբին դասվող հիվանդներիմոտ, ցուցումները ընդլայնվել են` ընդգրկելու համար այդ հիվանդներին: Վարժություններով մարզումը օգնում է, երբ առկա է.
-
4-6 շաբաթվա վաղեմությամբ սրտամկանի ինֆարկտ,
-
կորոնար շունտավորում,
-
փականային վիրահատություն,
-
աորտոկորոնար անգիոպլաստիկա,
-
սրտի փոխպատվաստում,
-
կայուն ստենոկարդիա,
-
կոմպենսացված խրոնիկական սրտային անբավարարություն (ԽՍԱ):
Վարժությունների նշանակումը կախված է վարժությունների թեստավորումից, որը հաճախ ներառում է կարդիոպուլմոնար վարժությունների (ԿՊՎ) թեստավորումը:
Վարժությունների մոդիֆիկացիան Այն հիվանդները, որոնք ունեն սահմանափակումներ խրոնիկական օբստրուկտիվ թոքային հիվանդության, պերիֆերիկ անոթային հիվանդության, ինսուլտի կամ օրթոպեդիկ վիճակների պատճառով, ամեն դեպքում կարող են մարզվել հատուկ տեխնիկա և սպեցիֆիկ սարքեր (օր.` բազկա-արմնկային ուժաչափ) պահանջող վարժություններով:
Հակացուցումները.
-
ծանր մնացորդային ստենոկարդիա,
-
չկոմպենսացված սրտային անբավարարություն,
-
ճկարգավորվող առիթմիաներ,
-
ծանր իշեմիա, ձախ փորոքի (ՁՓ) դիսֆունկցիա կամ առիթմիա` թեստավորման ժամանակ,
-
դժվար կարգավորվող հիպերտենզիա,
-
վարժությանն ի պատասխան հիպերտենզիվ կամ ցանկացած հիպոտենզիվ սիստոլիկ ճնշում,
-
ուղեկցող անկայուն բժշկական պրոբլեմներ` (օր.` դժվար կարգավորվող կամ brittle դիաբետ, հիպոգլիկէմիայի հակված դիաբետ, ընթացիկ տենդային հիվանդություն, տրանսպլանտատի ակտիվ մերժում):
Այս հիվանդների մոտ ամեն ջանք պետք է գործադրել վերոհիշյալ շեղումները շտկելու համար` կամ բժշկական թերապիայի օպտիմիզացման, շունտավորումով ռեվասկուլյարիզացիայի, կամ էլ էլեկտրոֆիզիոլոգիական թեստավորման և դրան հաջորդող հակաառիթմիկ դեղամիջոցների կամ պլանային թերապիայի կիրառման միջոցով: Այդ դեպքում հիվանդները նորից պետք է թեստավորվեն վարժության նշանակման համար [5]:
Վարժությունների թեստավորումը Սուր սրտային գրոհ տարած հիվանդների մոտ իրականացվում են 2 տիպի թեստային վարժություններ` սուբմաքսիմալ վարժության թեստավորում և սիմպտոմ-սահմանափակված վարժության թեստավորում: Բացի այդ ԿՊՎ ևս պետք էկատարվի, հատկապես կարդիոմիոպաթիայով կամ ԽՍԱ-ով տառապող հիվանդների մոտ:
-
Սուբմաքսիմալ վարժության թեստավորում: Այս դեպքում հիվանդները այնքան են վարժություն կատարում, մինչև հասնենիրենց տարիքի համար նախատեսված առավելագույն ՍԿՀ-ի 70%-ին (այսինքն` 220-ի 70%-ը` հանած տարիքը տարիներով): Այսթեստը սովորաբար կատարվում է դուրս գրվելուց առաջ և առավելագույն վարժության թեստավորումից 6-8 շաբաթ հետո, երբնպատակը նախատեսված առավելագույն ՍԿՀ-ի 90%-ին հասնելն է:
-
Սիմպտոմ-սահմանափակված թեստավորում: Հիվանդները պետք է վարժությունը կատարեն սրտային գրոհից հետո` սկզբնական շրջանում: Սովորաբար պարապմունքները պետք էսկսվեն հետևյալ ժամանակահատվածներում.
-
չբարդացած սուր ինֆարկտից հետո` 7-21-րդ օրը,
-
անգիոպլաստիկայից հետո` 3-10-րդ օրը,
-
շունտավորումից հետո` 14-28-րդ օրը:
Սուբմաքսիմալ վարժության թեստավորումը անպայմանորեն ավելի անվտանգ չէ սիմպտոմ-սահմանափակված թեստավորումից: Փաստորեն, սուբմաքսիմալը կարող է ունենալ որոշակի թերություններ, որոնցից են.
-
պրոգնոզի մեջ այնպիսի կարևոր գործոնների, ինչպիսիք են` իշեմիան, սրտային դիսֆունկցիան կամ առիթմիան բացահայտման ձախողումը,
-
հիվանդի սովորական գործունեության և պարապմունքների ոչ ադեկվատ սահմանափակումը,
-
հիվանդի աշխատանքի վերադառնալու նշանակալից ուշացումը:
ԿՊՎ թեստավորում
Կիրառվում է աստիճանաբար աճող վարժություն` օգտագործելով Naughton-ի արձանագրությունը, տրեդմիլի կամ մոդիֆիկացված արձանագրությունները` վելէրգոմետրիայի համար: Զուգահեռ րոպեն րոպեի շնչառության անալիզը, O2-ի սպառումը և CO-ի էլիմինացիայի չափումները կիրառվում են V -ի որոշման համար: Վերջինս ամենաօբյեկտիվ մեթոդն է` սրտային դիսֆունկցիայով, փականային հիվանդությամբ տառապող կամ վերջերս սուր սրտային գրոհ տարած հիվանդների մոտ ֆունկցիոնալ տարողության գնահատման համար [15]:
Թեստավորման փուլում հիմնականում օգտագործվում են մոդիֆիկացված Bruce-ի կամ Naughton-ի արձանագրությունները: Bruce-ի ստանդարտ արձանագրությունը մոդիֆիկացվել է խուսափելու համար MET-երի (մետաբոլիկ համարժեք, 3.5 մլ O2 կլանում/կգ/ր) շատ սուր աճից (2-3 MET-եր` փուլի ընթացքում) [7,14]:
Մոդիֆիկացված Naughton-ի արձանագրությունը սկսվում է ավելի ցածր MET-ի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ և փուլի ընթացքում 1-ական MET աճով, դրանով թույլ տալով ավելի լավ տարվող աստիճանական առաջընթաց վարժության մեջ և լարվածության ունակության ավելի խնամքով գնահատում:
Սովորական սիմպտոմատիկ չափանիշները հոգնածությունը և շնչարգելությունն են: Սթրես-թեստավորման ժամանակ հայտնաբերված ծանր անոմալիաները կարող են հանդիսանալ պարապմունքների հակացուցումներ` մինչև դրանց շտկումը: Ավելի քիչ ծանր անոմալիաները, ինչպիսիք են վերոնշյալ ախտանիշների զարգացումը բարձր աշխատանքային ծանրաբեռնվածության դեպքում, պարտադիր չէ, որ հակացուցում հանդիսանան պարապմունքների համար: Ինչևիցե, կարող են պահանջվել որոշ փոփոխություններ ևավելի խիստ հսկողություն` ներառյալ ԷՍԳ մոնիտորինգը:
Որոշ աշխատանքներ կասկածի տակ են դնում առաջային սրտամկանի սուր ինֆարկտին հաջորդող վաղ պարապմունքների արդյունավետությունը, ենթադրելով որ դրանք կարող են հանգեցնել սպիի ոչ նորմալ ձևավորման: Ինչևէ, շատ ապացույցներ կան, որ չափավոր պարապմունքները այդ հիվանդների մոտ չեն զուգակցվում ՁՓ-ի ֆունկցիայի վատացմամբ:
Վարժությունների նշանակումը և հսկողությունը
Սրտային ռեաբիլիտացիայի ծրագրի 2-րդ փուլը նախաձեռնվում է հիմնվելով վարժության թեստավորման վրա, ընդ որում վարժության նշանակումը անհատական է: Պարապմունքի ծրագրի երեք հիմնական բաղադրիչներն են.
-
Հաճախականությունը – սիրտ անոթային համակարգի դիմադրողականությունը բարելավելու համար պարապմունքները պետք է կատարվեն շաբաթական առնըվազն 3 անգամ:
-
Ժամանակը – վարժությունների կատարումը սովորաբար տևում է 30-60ր, որը ներառում է առնվազն 10 րոպե տևողությամբ նախավարժանքը:
-
Ինտենսիվությունը – նշանակված ինտենսիվությունը կախված է թիրախ-ՍԿՀ-ից: Շնչառական պայմանական ռեֆլեքսի մշակումը առավել շեշտված է պարապմունքների սկզբնական մի քանի շաբաթվա ընթացքում: Հիվանդները ուժային պարապմունքին ավելի ուշեն ծանոթանում: Կիրառվում է ընկալված լարվածության հաճախության (RPE-Rate of Perceived Exertion) Borg-ի սանդղակը [4]: Հիվանդները սովորաբար պետք է պարապեն RPE-ի 13-15 արժեքի դեպքում [7]:
Borg-ի RPE-ի սանդղակը
- 7. Շատ-շատ թեթև
- 8.
- 9. Շատ թեթև
- 10.
- 11. Թեթև
- 12.
- 13. Թվացյալ ծանր
- 14.
- 15. Ծանր
- 16.
- 17. Շատ ծանր
- 18.
- 19. Շատ, շատ ծանր
- 20. Ուժասպառություն
Վարժությունների նախաձեռնումը
Պարապմունքը պետք է սկսվի 10ր-անոց նախավարժանքով, որի ընթացքում կատարում են թեթև գիմնաստիկա և մկանային ձգումներ` մկանային վնասվածքից խուսափելու համար: Թեթև վարժությունները հարուցում են ՍԿՀ-ի աստիճանական աճ: Նախավարժանքին հաջորդում են աէրոբիկ վարժությունները (օր.`քայլքը, ցածր տեմպով վազքը, հեծանիվ քշելը)` 40 րոպե տևողությամբ և վերջում` 10 րոպե հովացումը: Վերջինս շատ կարևոր է և ներառում է մկանային ձգումները: Աստիճանական հովացումը կանխում է փորոքային առիթմիաները, որոնք կարող են հանդիպել կորոնար հիվանդությամբ տառապողների մոտ` վարժությունը կտրուկ դադարեցնելիս:
Առաջընթացը
Նկատի է առնվում հիվանդի առավելագույն ՍԿՀ-ն: Նպատակը արդյունքում առավելագույն ՍԿՀ-ի 5-10% աճն է, մինչև հիվանդը ի վիճակի լինի պարապել առավելագույն ՍԿՀ-ի 85%-ի պայմաններում: Շատ հիվանդներ ի վիճակի են դրան հասնել 2-3 ամսվա ընթացքում: Տրեդմիլի ստուգիչ թեստը պետք է կատարվի ծրագրի սկզբից 4-8 շաբաթ անց, իսկ արդյունքը պետք է օգտագործվի պարապմունքների ավելի ճշգրիտ կարգավորման համար [9,13]:
Հատուկ նկատառումներ
Սրտամկանի իշեմիայով տառապող հիվանդները պարապմունքները պետք է դեռևս զգուշորեն կատարեն: Առավելագույն ՍԿՀ-ն պետք է պահվի իշեմիային բնորոշ ՍԿՀ-ից 10 զարկով ցածր: Սրտամկանի իշեմիա տարած հիվանդներին խորհուրդ է տրվում ավելի խիստ հսկողություն և ԷՍԳ-մոնիտորինգ: Առիթմիաներ ունեցող հիվանդները ևս կարիք ունեն ԷՍԳ-մոնիտորինգի [14]: ԽՍԱ-ով տառապող հիվանդների համար պահանջվում է պարապմունքների էլ ավելի մոդիֆիկացված ծրագիր:
Սրտային ռեաբիլիտացիայի փուլերը: Սրտային ռեաբիլիտացիայի ծառայությունները բաժանվում են 3 փուլի.
-
Սկսվում է, երբ հիվանդը դեռևս գտնվում է հիվանդանոցում,
-
Հսկվող ամբուլատոր ծրագիր, տևում է 3-6 ամիս և անցնում 3-րդ փուլին:
-
Կյանքի ընթացքում պահպանման փուլ, երբ շեշտը դրվում է դիմադրողականության և լրացուցիչ գործոնների նվազեցման վրա: [6,10,16]
Փուլ I (ներհիվանդանոցային).
-
Սկսվում է ինտենսիվ թերապիայի բլոկում (ԻԹԲ)` սրտամկանի ինֆարկտից հետո 24-48 ժամվա ընթացքում` շարժական վարժություններով:
-
Ցածր ռիսկի հիվանդներին պետք է խրախուսել որպեսզի նրանք նստեն անկողնու կողքի աթոռին և կատարեն ինքնասպասարկում (սափրվել, ատամները լվանալ և այլն):
-
Հիվանդասենյակում հիվանդը պետք է փորձի երկար նստել, կանգնել և քայլել` սկզբնական շրջանում հիվանդասենյակում: Իվերջո, հիվանդը պետք է քայլի միջանցքում` առնվազն օրը 2 անգամ` կամ որոշակի տարածություն, կամ ըստ ինքնազգացողության: Կանգնած վիճակում պուլսը և ԶՃ-ն պետք է չափել նախավարժանքից 5ր հետո: Սկսելով օրեկան 5-10ր-ից քայլելու տևողությունը պետք է հասցնել 30 ր-ի [10,13,14]:
Փուլ 1.5 (հետհիվանդանոցային) [12].
-
Սկսվում է հիվանդի հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո:
-
Շեշտը դրվում է ռիսկի նվազեցման և սրտի առողջության պահպանման վերաբերյալ լուսավորչական աշխատանքի վրա, որը տարվում է ռեաբիլիտացիոն թիմի կողմից` հիվանդների և նրանց ընտանիքի անդամների հետ:
-
Թիմի անդամները ստուգում են հիվանդի առողջական վիճակը և շարունակվող ապաքինումը և պետք է հավաստիացում տան, թե ինչքանով է հիվանդը վերականգնում առողջությունը և ուժը:
-
Այս փուլում կատարվում են թեթև վարժություններ, իսկ ֆիզիկական ակտիվությունը ցածր է: Ընդ որում, կա փոփոխությունների ուղեցույց` ակտիվ կենսակերպի վերսկսման համար:
-
Տանը 2-6 շաբաթ ապաքինվելուց հետո հիվանդը պատրաստ է սկսել ռեաբիլիտացիայի 2-րդ փուլը:
Փուլ II (հսկվող վարժություն):
-
Վարժությունների մակարդակը անհատական է և սահմանվում է ռեաբիլիտացիոն թիմի անդամների և թերապևտի կողմից:
-
Պարապմունքները սովորաբար կատարվում են շաբաթական 3 անգամ` ռեաբիլիտացիոն սարքավորումներով:
-
Իրականացվում է մշտական բժշկական հսկողություն, որի մեջ մտնում են ԷՍԳ-ները, ինչպես նաև բուժքրոջ և վարժությունների գծով մասնագետի հսկողությունը:
-
Ի լրացումն վարժությունների` իրականացվում են նաև կոնսուլտացիաներ և լուսավորչական աշխատանքներ են տարվում սթրեսի կարգավորման, ծխելը դադարեցնելու, սնվելու և մարմնի զանգվածի նվազեցման ուղղությամբ:
-
Այս փուլը կարող է տևել 3-6 ամիս [11,15]:
Փուլ III (աջակցող փուլ):
-
Սա աջակցման ծրագիր է, որը նախատեսված է հիվանդի ողջ կյանքի ընթացքի համար: Պարապմունքները շաբաթական 3 անգամ են կատարվում:
-
Պարապմունքները կազմված են հիվանդի նախընտրած վարժություններից (օր.` քայլք, հեծանվավազք, կամ չափավոր տեմպով վազք) և կատարվում են բուժքրոջ հսկողության տակ:
-
ԷՍԳ-մոնիտորինգը անհրաժեշտ չէ: 3-րդ փուլի հիմնական նպատակը առողջ կենսակերպին նպաստող սովորույթների ձևավորումն է:
Գրականություն
-
Грицюк А.И., Гватуа М.А., Следзевская И.К., Инфаркт миокарда, Киев, 1973.
-
Сыркин А. Л. Инфаркт миокарда, М., 2002.
-
Ades P.A., Coello C.E. Effects of exercise and cardiac rehabilitation on cardiovascular outcomes, Med. Clin. North. Am., 2000; 84(1): 251-65.
-
American Heart Association: Cardiac rehabilitation programs. A statement for healthcare professionals from the AHA, Circulation, 1994 Sep; 90(3): 1602-10.
-
Brochu M. et al. Modest effects of exercise training alone on coronary risk factors and body composition in coronary patients, J. Cardiopulm. Rehabil., 2000; 20(3): 180-188.
-
Carlson J.J., Johnson J.A., Franklin B.A. Program participation, exercise adherence, cardiovascular outcomes, and program cost of traditional versus modified cardiac rehabilitation, Am. J. Cardiol., 2000; 86(1): 17-23.
-
Carrel T., Mohaesi P. Optimal timing of rehabilitation after cardiac surgery: the surgeon's view, Eur. Heart. J., 1998; 19 Suppl O: O38-O41.
-
Dennis C. Rehabilitation of patients with coronary artery disease. In: Braunwald E., ed. Heart Disease: A Textbook of Cardiovascular Medicine. Philadelphia, PA: WB Saunders Company; 1997: 1392-1403.
-
Dugmore L.D., Tipson R.J., Phillips M.H. Changes in cardiorespiratory fitness, Psychological well-being, quality of life and vocational status following a twelve-month cardiac exercise rehabilitation program, Heart, 1999; 81(4): 359-366.
-
Fletcher G.F. Current status of cardiac rehabilitation, Am. Fam. Physician., 1998; 58(8): 1778-1782.
-
Gohlke H., Gohlke-Barwolf C. Cardiac rehabilitation, Eur. Heart. J., 1998; 19(7): 1004-1010.
-
Lamm G. et al. Rehabilitation and secondary prevention of patients after acute myocardial infarction. WHO collaborative study, Adv. Cardiol., 1982; 31: 107-11.
-
Oldridge N., Guyatt G., Crowe J. Goal attainment in a randomized controlled trial of rehabilitation after myocardial infarction, J. Cardiopulm. Rehabil., 1999; 19(1): 29-34.
-
Sharma R.K., Singh V.N., Flaker G.C. Signal-Averaged Electrocardiogram: A Non-invasive Diagnostic Tool for Arrhythmia Management, Developments in Cardiology, 1994; IV(12): 175-192.
-
Singh V.N. The role of gas analysis with exercise testing, Prim. Care., 2001; 28(1): 159-79.
-
Vibhuti N. Singh, Douglas D. Schocken, Karen Williams, Robert Stamey Cardiac Rehabilitation (on-line version), 2004.
Կարդացեք նաև
Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)
Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...
Բանալի բառեր. ցերվիցիտ, էնդոցերվիցիտ, բորբոքային հիվանդություն
Մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում ինֆեկցիոն պաթոլոգիան շարունակում է արդիական խնդիր մնալ: Հեղինակների տվյալներով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները վերջին տարիներին առանձնահատուկ հրատապ նշանակություն ունեն` կապված դրանց բարձր հաճախականության (գինեկոլոգիական հիվանդների 60-65%), պտղին ինֆեկցիայի փոխանցման հնարավորության և երիտասարդացման հետ...
Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ
Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...
Բանալի բառեր. շտապ օգնության կայան, հիմնահարցեր, հիվանդացություն
Ժամանակակից բժշկագիտության և գործնական առողջապահության արդիական պրոբլեմների շարքում խիստ կարևորվում են բնակչությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնության ցուցաբերման հարցերը: Նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված նախահոսպիտալային շտապ բժշկական օգնության համակարգը համարվում է խորհրդային առողջապահության կարևոր նվաճումներից մեկը [1-5]...
Բանալի բառեր. զինված ուժեր, ինֆեկցիոն հիվանդություն
Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը տարբեր երկրների բանակներում եղել է տարբեր: Ընդ որում հրատարակված գիտական աշխատանքներում ինֆեկցիոն հիվանդությունների պրոբլեմը հիմնականում արծարծվում...
Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա
Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...
Բանալի բառեր. էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, կոգնիտիվ դրդված պոտենցիալներ` P–300, Վեքսլերի թեստ, ռիվաստիգմին (պրոմետաքս)
Ցերեբրովասկուլյար հիվանդությունների մեծ տարածվածությունը, հիվանդների հաշմանդամության բարձր տոկոսը, սոցիալ-տնտեսականպրոբլեմները, որոնք ծագում են գլխուղեղի անոթային հիվանդությունների դեկոմպենսացիայի ժամանակ, բացատրում են այդնոզոլոգիաների բուժման բժշկա-սոցիալական մեծ նշանակությունը...
Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա
2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:
Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.
ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին...
Բանալի բառեր: ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորում, ռեյտինգի մակարդակ, պետական պատվեր
Սպասարկման ոլորտում, ինչպիսին է նաև առողջապահությունը, ցանկացած գնում կատարելիս ենթադրվում է, որ գնորդը կբավարարվի իր պահանջմունքներին համապատասխան որոշակի մակարդակով: Այդ մակարդակի չափին, ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորման մեջ, համապատասխանում է այսպես կոչված միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը...
Բանալի բառեր. ներհիվանդանոցային ինֆեկցիաների ֆինանսական ծախսեր, ինֆեկցիոն հսկողության ծրագիր, նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ
Ժամանակակից առողջապահության մեջ ֆինանսների խնայողության արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ներհիվանդանոցայինին ֆեկցիաների (ՆՀԻ) կանխարգելումը: Վերջիններս առաջացնում են լրացուցիչ ծախսեր ի հաշիվ լաբորատոր, գործիքային (կրկնակի ևնույնիսկ բազմակի) հետազոտությունների, դեղորայքի և բուժման տևողության երկարացման...
Բանալի բառեր. համաճարակային իրավիճակ, զորքեր, ինֆեկցիոն հիվանդություններ, վիրուսային հեպատիտ
Ըստ գրականության տվյալների [1,2], համաճարակային իրավիճակը զորքերի անձնակազմում բնութագրվում է հարաբերական ինքնավարությամբ: Ինքնավարություն տերմինով ընգծվում է, որ անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացությունը պայմանավորված է զինվորական կոլեկտիվներին բնորոշ ներքին գործոններով...
Բանալի բառեր. շտապ օգնություն, մարտավարություն, կատարելագործում
Շտապ բժշկական օգնության ցուցաբերման խնդիրն աշխարհի գրեթե բոլոր պետություններում գոյություն ունի [1,2]: Այն պայմանավորված է ինչպես տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ ազգաբնակչության հիվանդացությամբ և առողջապահության հնարավորություններով [3-5]...
Բանալի բառեր. կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցք, ֆիբրոադենոմա
Կրծքագեղձի ախտահարումների շարքում ֆիբրոադենոմաները գրավում են երրորդ տեղը՝ մաստոպաթիայից և քաղցկեղից հետո: Տերևանման ֆիբրոադենոմաները, այլ կերպ ֆիլոիդ ուռուցքները (ՖՈՒ), ֆիբրոադենոմաների շարքում կազմում են 11.9% [1–3]: Եվ՛ ֆիբրոադենոմաները, և՛ ֆիլոիդ ուռուցքները դասվում են ֆիբրոէպիթելային ախտահարումների շարքին, սակայն ՖՈՒ-ը ունի չարորականացման միտում և կարող է վերափոխվել սարկոմայի, կարցինոսարկոմայի և քաղցկեղի [4–6]...
Բանալի բառեր. թոքային հիպերթենզիա, էնդոթելային դիսֆունկցիա, դիսլիպոպրոտեիդեմիա
Թոքային հիպերթենզիան վիճակ է, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվանդությունների բարդություն, կամ ունենալ իդեոպաթիկ ծագում: Այն բնութագրվում է թոքային անոթների դիմադրողականության և թոքային զարկերակում ճնշման աստիճանական բարձրացմամբ, որը բերում է աջ փորոքային անբավարարության զարգացման: Թոքային հիպերթենզիա ախտորոշվում է, երբ թոքային զարկերակում միջին ճնշումը գերազանցում է 25 մմ.սնդ.ս. հանգստի ժամանակ և 30 մմ.սնդ.ս. ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ [2,9,10]...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն