Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

Ատամնածնոտային անոմալիաների տարածվածության ուսումնասիրման մեթոդաբանական ասպեկտները

Բանալի բառեր. ատամնածնոտային անոմալիաներ (ԱԾԱ), օրթոդոնտիկ ցուցանիշներ, առանձին ատամների անոմալիաներ (ԱԱԱ), ատամնաշարի անոմալիաներ (ԱԱ), կծվածքի անոմալիաներ (ԿԱ)­­

Ըստ ուսումնասիրված գրականության տվյալների, մինչև օրս չկան ԱԾԱ-ների բացահայտման և գրանցման միատիպ մեթոդական մոտեցումներ, հիմնված ԱԾ համակարգի կարգավիճակը գնահատող հանրաճանաչ և համընդհանուր չափանիշների վրա: Այդ իսկ պատճառով, տարբեր հեղինակների տվյալները ԱԾԱ-ների տարածվածության վերաբերյալ, որոնք ստացվել են ինչպես տարբեր տարածաշրջաններում, այնպես էլ միևնույն տարածաշրջանում կատարված հետազոտությունների արդյունքում, բավականին տարբերվում են իրարից, ինչը խոչընդոտում է դրանց գիտական համադրմանը և օրթոդոնտիկ օգնության անհրաժեշտության հաշվարկմանը [1]:­­­­­­ ­­­­ ­­­­­­ ­­­­­­­ ­­­­­­­­­ ­­

 

Նախկին Խորհրդային Միության տարածքում ԱԾԱ-ների տարածվածության վերաբերյալ համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները տատանվում են բավականին մեծ սահմաններում՝ 11.4–71.7%: Որոշ հեղինակների կարծիքով [1], ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության այդ մեծ տատանումը հիմնականում կախված է կատարված հետազոտությունների մեթոդաբանական մակարդակից, բժիշկների մասնագիտական պատրաստվածությունից և անոմալիաների ներկայացման սխալներից:­­­­­ ­­­­­­­­ ­­­­­­­

 

ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության որոշման նպատակով, երկրագընդի տարբեր տարածաշրջաններում կատարված հետազոտությունների արդյունքները, ըստ մեզ, դժվար համեմատելի են, որոշ դեպքերում էլ նույնիսկ անհնար, քանի որ տարբեր հեղինակների կողմից ընտրված մեթոդների հիմքում ընկած են ԱԾԱ-ների տարբեր դասակարգումներ, ինչպես հանրահայտ, այնպես էլ դրանց մասնակի անհատական ձևափոխումները, ԱԾԱ-ների նոզոլոգիական տարատեսակների տարբեր անվանարկումներ, ինչպես նաև ԱԾԱ-ների գրանցման, գնահատման և վերլուծության տարբեր եղանակներ և ինդեքսներ:­­­­­­ ­ ­­­ ­­­­­­ ­­

 

Նախկին ԽՍՀՄ տարածքում ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության որոշման նպատակով կիրառվել է Ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ղեկավար՝ ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Ա.Ի. Ռիբակով) կողմից առաջարկված մեթոդիկան (1964): Այն ստեղծվել է, հաշվի առնելով ԱՀԿ ստոմատոլոգիական բաժնի և Միջազգային ստոմատոլոգիական ասոցիացիայի ստոմատոլոգիական հիվանդությունների համաճարակաբանության հանձնաժողովի կողմից մշակված ԱԾԱ-ների համաճարակաբանության ուսումնասիրման մեթոդում (ԹԿի/ԾհԸ) տեղ գտած գիտագործնական առաջարկները:­­­­­ ­­­­­ ­­­­­ ­­­

 

Մեզ հասու գրականության տվյալներով, ԱԾԱ-ների տարածվածությանը վերաբերող գիտահետազոտական աշխատանքներում ԱԾԱ-ներիգրանցման նպատակով հաճախ կիրառվել է Bjork, Krebs, Solow կողմից 1964թ. առաջարկված մեթոդը: Այն, մասնավորապես, կիրառվել է Սաուդյան Արաբիայում ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության ուսումնասիրման ժամանակ [2]:­ ­­­­­­­­

 

Մասնակի ձևափոխումներով, վերոհիշյալ մեթոդը կիրառվել է Նիգերիայում 12 տ. երեխաների ԱԾԱ-ների ուսումնասիրման ժամանակ [3]: Նույն մեթոդի վրա են հիմնվել նաև Ng'ag'a P.M. և այլոք [4], Քենիայի 13-15 տ. երեխաների ԱԾԱ-ների տարածվածության հաճախականությունը որոշելիս (1996):

­­­­

ԱԾԱ-ների գրանցման ժամանակ կիրառվել է նաև 1979թ. առաջարկված WHO/FDI ֆունդամենտալ մեթոդը [5]:­­­

Լաբրադորյան էսկիմոսների պոպուլյացիայում ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության որոշման նպատակով կիրառվել է Բուժման Առաջնահերթության Ինդեքսը (TPI) [6]:

 

1989թ. Brook և Shaw կողմից առաջադրված Օրթոդոնտիկ Բուժման Կարիքի Ինդեքսը (IOTN), օրթոդոնտիկ բուժման կարիք ունեցողների հաշվարկման նպատակով կիրառվել է Միացյալ Թագավորությունում [7], մասնավորապես՝ Շեֆիլդում (Անգլիա) [8] և Հոնգկոնգում [9]:­­ ­­­­­­

Ատամնային Էսթետիկ Ինդեքսը (DAI), ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության որոշման, անոմալիայի ծանրության աստիճանի և օրթոդոնտիկ բուժման անհրաժեշտության պարզման նպատակով կիրառվել է Ճապոնիայում [10] և Հեյդելբերգում Վիկտորիա) [11]:­­­ ­­­

 

ԱԾԱ-ների հետազոտման նպատակով կիրառված մեկ այլ ինդեքս է Summers կողմից առաջադրված Օկլյուզիոն Ինդեքսը (OI) [5], որը կիրառվել է Օրթոդոնտիկ Բուժման Կարիքի Ինդեքսի (IOTN) հետ զուգորդված Հոնգկոնգի ուսանողների ԱԾԱ-ների հետազոտման նպատակով [9,12]: ­­

ԱԾԱ-ների ծանրության աստիճանի գնահատման նպատակով մշակվել է ԱԾԱ-ների Ծանրության Ինդեքսը (MSI), որը կիրառվել էԳլազգոյի 9, 12 և 15տ. դպրոցականների ԱԾԱ-ների ծանրության աստիճանը գնահատելու նպատակով [13]:­­ ­

 

Մեր կողմից անցկացված վիճակագրական հետազոտությունը կրել է նկարագրական բնույթ, նպատակ ունենալով ուսումնասիրել ԱԾԱ-ների նոզոլոգիական տարատեսակների տարածվածությունը բնակչության որոշակի խմբում տվյալ ժամանակահատվածում: ԱԾԱ-ների նոզոլոգիական տարատեսակների համակարգման ժամանակ օգտվել ենք Էնգլի (1898) և Կալվելիսի (1957) դասակարգումներից, որոնցից վերջինս հիմնված է առանձին ատամների, ատամնաշարերի և կծվածքի ձևաբանականփոփոխությունների, ինչպես նաև էթիոլոգիական հանգամանքների հաշվառման վրա: ­­­ ­­

 

Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետազոտությունը անցկացվել է մեր կողմից առաջարկված հետազոտման թերթիկներով՝ զանգվածային և հատուկ, որոնց նախագծման ժամանակ հիմնվել ենք ՄՄՍՀ-ի օրթոդոնտիայի ամբիոնում կիրառվող ինֆորմացիայի մուտքի քարտից:

 

­­­­­ ­

Հաշվի առնելով ԱԾԱ-ների տարբեր դասակարգումների թերությունները, որոնք պայմանավորված են նրանց հիմնադրույթների սահմանափակվածությամբ (միայն ձևաբանական կամ ֆունկցիոնալ, էսթետիկ, էթիոլոգիական չափանիշների ընդգրկման նկատառումներով), ԱԾԱ-ների նոզոլոգիական տարատեսակների համակարգման ժամանակ մենք աշխատել ենք ցուցաբերել հնարավորին չափ համալիր մոտեցում՝ հաշվի առնելով ԱԾ-համակարգի ամբողջականությունը, որից էլ ելնելով, հատուկ հետազոտման թերթիկներում ներառել ենք առանձին ատամների անոմալիները, ատամնաշարերի անոմալիաները, կծվածքի անոմալիաները և փափուկ հյուսվածքների անոմալիաները: Նկարագրված հետազոտման թերթիկը թույլ է տալիս մաքսիմալ ամբողջականությամբ և համառոտ ձևով գրանցել յուրաքանչյուր հետազոտված անձի օրթոդոնտիկ կարգավիճակը՝ ներառելով մոտավորապես երեսուն չափանիշ: Ստացված տվյալները այնուհետև ենթարկվել են համաճարակաբանական վերլուծություն և արվել են համապատասխան եզրահանգումներ:­­­­­­ ­­­­ ­­­­­­ ­­­­ ­­­­­­­ ­­­­ ­­­­­ ­­­

 

Գրականություն

 

  1. Хорошилкина Ф.Я., Малыгин Ю.М. Руко­водст­во по ортодонтии./Под ред. Ф.Я. Хорошилкиной. М., 1982, с. 6–8.
  2. Al- Emran S., Wisth P.J., Boe O.E. Prevalence of malocclusion and need for orthodontic treatment in Saudi Arabia, Community Dent. Oral Epide­miol., 1990 Oct; 18(5):253-5.
  3. Otuyemi O.D., Abidoye R.O. Malocclusion in 12-year-old suburban and rural Nigerian child­ren, Community Dent. Health, 1993 Dec; 10(4): 375-80.
  4. Ng'ag'a P.M., Karongo P.K., Chindia M.L., Valderhaug J. Dental caries, malocclusion and fractured incisors in children from a pastoral community in Kenya, East Afr. Med. J., 1993 Mar, 70(3): 175-8.
  5. Tang E.L., Wei S.H. Recording and measuring malocclusion: a review of the literature, Am. J. Orthod. Dentofacial. Orthop., 1993 Apr; 103(4): 344-51.
  6. Zammit M.P., Hans M.G., Broadbent B.H., Johnsen D.C., Latimer B.M., Nelson S. Maloc­clu­sion in Labrador Inuit youth: a psychosocial, dental and cephalometric evaluation, Arctic Med. Res., 1995 Jan; 54(1): 32-44.
  7. Burden D.J. Holmes A. The need for orthodon­tic treatment in the child population of the United Kingdom, Eur. J. Orthod., 1994 Oct., 16 (5): 395-9.
  8. Holmes A. The prevalence of orthodontic treat­ment need, Br. J. Orthod., 1992 Aug; 19(3): 177-82.
  9. So L.L., Tang E.L. A comparative study using the Occlusal Index and the Index of Orthodontic Treatment Need, Angle Orthod., 1993 Spring; 63(1): 57-64; discussion 65-6.
  10. Ansai T., Miyazaki H., Katoh Y., Yamashita Y., Takehara T., Jenny J., Cons N.C. Prevalence of malocclusion in high school student in Japan according to the Dental Acsthetic Index, Community Dent. Oral Epidemiol., 1993 Oct; 21(5): 303-5.
  11. Estioko L.J., Wright F.A., Morgan M.V. Ortho­don­tic treatment need of secondary scho­olchild­ren in Heidelberg, Victoria: an epidemiologic study using the Dental Aesthetic Index, Com­munity Dent. Health, 1994 Sep; 11(3): 147-51.
  12. Tang E.L., So L.L. Correlation of orthodontic treatment demand with treatment need assessed using two indices, Angle Orthod., 1995; 65(6): 443-50.
  13. Hill P.A. The prevalence and severity of maloc­clusion and the need for orthodontic treatment in 9-, 12-, and 15-year-old Glasgow schoolchild­ren, Br. J. Orthod., 1992 May; 19(2): 87-96.

 

Հեղինակ. Հ.Մ. Հովհաննիսյան Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան, ստոմատոլագիական հիվանդությունների կանխարգելման և մանկականստոմատոլոգիայի ամբիոն­­
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2. 2005 (23) 2-5
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցանցենու հետազոտման գունակոնտրաստային ախտորոշիչ եղանակ

Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)­

Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...

Ակնաբանություն
Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)

Բանալի բառեր. ցերվիցիտ, էնդոցերվիցիտ, բորբոքային հիվանդություն

Մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում ինֆեկցիոն պաթոլոգիան շարունակում է արդիական խնդիր մնալ: Հեղինակների տվյալներով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները վերջին տարիներին առանձնահատուկ հրատապ նշանակություն ունեն` կապված դրանց բարձր հաճախականության (գինեկոլոգիական հիվանդների 60-65%), պտղին ինֆեկցիայի փոխանցման հնարավորության և երիտասարդացման հետ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ֆիզիկական ռեաբիլիտացիան

Բանալի բառեր. սրտամկանի սուր ինֆարկտ, ֆիզիկական ռեաբիլիտացիա, վարժություններ

Երկար ժամանակ սրտամկանի ինֆարկտի բուժման պարտադիր պայման էր համարվում տևական անկողնային ռեժիմը: Այդպիսի ռեժիմիև հատկապես առաջին մոտ 3-շաբաթյա լիակատար հանգստի բացասական կողմերը ակնհայտ էին. նվազում էր կմախքային մկաններիզանգվածը (հիվանդների մի մասը առանց հատուկ վերականգնողական վարժությունների բառացիորեն չէր կարողանում կանգնել ոտքիվրա)...

Սրտանոթաբանություն
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Այլ հոդվածներ
Երևանի շտապ օգնության կայանի աշխատանքի կազմակերպման որոշ հիմնահարցեր ըստ ամիսների և սեզոնների 2001-2004թթ. ժամանակահատվածում

Բանալի բառեր. շտապ օգնության կայան, հիմնահարցեր, հիվանդացություն

Ժամանակակից բժշկագիտության և գործ­նա­­կան առողջապահության արդիական պրոբ­­լեմների շարքում խիստ կարևորվում են բնակ­չությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնության ցուցաբերման հար­ցերը: Նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված նախա­հոս­պիտալային շտապ բժշկական օգնության համակարգը համարվում է խորհրդային ա­ռող­­ջապահության կարևոր նվաճումներից մեկը [1-5]...

Զինված ուժերում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքի մասին

Բանալի բառեր. զինված ուժեր, ինֆեկցիոն հիվանդություն

Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը տարբեր երկրների բանակներում եղել է տարբեր: Ընդ որում հրատարակված գիտական աշխատանքներում ինֆեկցիոն հիվանդությունների պրոբլեմը հիմնականում արծարծվում...

Վարակաբանություն
Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված էնդոպրոթեզի կրկնակի ռևիզիա (կլինիկական դեպք)

 

Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա

Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Կլինիկական դեպքեր
Խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների կլինիկանեյրոֆիզիոլոգիական վերլուծությունը

Բանալի բառեր. էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, կոգնիտիվ դրդված պոտենցիալներ` P–300, Վեքսլերի թեստ, ռիվաստիգմին (պրոմետաքս)

Ցերեբրովասկուլյար հիվանդությունների մեծ տարածվածությունը, հիվանդների հաշմանդամության բարձր տոկոսը, սոցիալ-տնտեսականպրոբլեմները, որոնք ծագում են գլխուղեղի անոթային հիվանդությունների դեկոմպենսացիայի ժամանակ, բացատրում են այդնոզոլոգիաների բուժման բժշկա-սոցիալական մեծ նշանակությունը...

Նյարդաբանություն
Ձախ նախասրտի միքսոմայի հեռացման դեպք

Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա

2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:

Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.­­­­­­

ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին...

Սրտանոթաբանություն Կլինիկական դեպքեր
Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցուցանիշային ֆինանսավորում

Բանալի բառեր: ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորում, ռեյտինգի մակարդակ, պետական պատվեր

Սպասարկման ոլորտում, ինչպիսին է նաև առողջապահությունը, ցանկացած գնում կատարելիս ենթադրվում է, որ գնորդը կբավարարվի իր պահանջմունքներին համապատասխան որոշակի մակարդակով: Այդ մակարդակի չափին, ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորման մեջ, համապատասխանում է այսպես կոչված միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը...

Ինֆեկցիոն հսկողության ծրագրի ֆինանսական արդյունավետության հետազոտություն

Բանալի բառեր. ներհիվանդանոցային ինֆեկցիաների ֆինանսական ծախսեր, ինֆեկցիոն հսկողության ծրագիր, նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ ­­­

Ժամանակակից առողջապահության մեջ ֆինանսների խնայողության արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ներհիվանդանոցայինին ֆեկցիաների (ՆՀԻ) կանխարգելումը: Վերջիններս առաջացնում են լրացուցիչ ծախսեր ի հաշիվ լաբորատոր, գործիքային (կրկնակի ևնույնիսկ բազմակի) հետազոտությունների, դեղորայքի և բուժման տևողության երկարացման...

Վարակաբանություն
Զորքերում համաճարակային իրավիճակի օրինաչափություններն ու առանձնահատկությունները

Բանալի բառեր. համաճարակային իրավիճակ, զորքեր, ինֆեկցիոն հիվանդություններ, վիրուսային հեպատիտ

Ըստ գրականության տվյալների [1,2], համաճարակային իրավիճակը զորքերի անձնակազմում բնութագրվում է հարաբերական ինքնավարությամբ: Ինքնավարություն տերմինով ընգծվում է, որ անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացությունը պայմանավորված է զինվորական կոլեկտիվներին բնորոշ ներքին գործոններով...

Վարակաբանություն
Երևանի շտապ օգնության կայանի գործունեության հետագա կատարելագործման մարտավարության որոշ հարցեր

Բանալի բառեր. շտապ օգնություն, մարտավարություն, կատարելագործում

Շտապ բժշկական օգնության ցուցաբերման խնդիրն աշխարհի գրեթե բոլոր պետություններում գոյություն ունի [1,2]: Այն պայմանավորված է ինչպես տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ ազգաբնակչության հիվանդացությամբ և առողջապահության հնարավորություններով [3-5]...

Հրատապ թեմա Հայաստանում
Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքների և ֆիբրոադենոմաների տարբերակիչ ախտորոշման չափորոշիչները

Բանալի բառեր. կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցք, ֆիբրոադենոմա

Կրծքագեղձի ախտահարումների շարքում ֆիբրոադենոմաները գրավում են երրորդ տեղը՝ մաստոպաթիայից և քաղցկեղից հետո: Տերևանման ֆիբրոադենոմաները, այլ կերպ ֆիլոիդ ուռուցքները (ՖՈՒ), ֆիբրոադենոմաների շարքում կազմում են 11.9% [1–3]: Եվ՛ ֆիբրոադենոմաները, և՛ ֆիլոիդ ուռուցքները դասվում են ֆիբրոէպիթելային ախտահարումների շարքին, սակայն ՖՈՒ-ը ունի չարորականացման միտում և կարող է վերափոխվել սարկոմայի, կարցինոսարկոմայի և քաղցկեղի [4–6]...

Ուռուցքաբանություն
Դիսլիպոպրոտեիդեմիայի նշանակությունը էնդոթելի վնասման մեջ թոքային հիպերթենզիայի ժամանակ

Բանալի բառեր. թոքային հիպերթենզիա, էնդոթելային դիսֆունկցիա, դիսլիպոպրոտեիդեմիա

Թոքային հիպերթենզիան վիճակ է, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվան­դու­թյուն­ների բարդություն, կամ ունենալ իդեո­պա­թիկ ծագում: Այն բնութագրվում է թո­քա­յին անոթների դիմադրողականության և թո­քա­յին զարկերակում ճնշման աստիճա­նա­կան բարձրացմամբ, որը բերում է աջ փորո­քային անբավարարության զարգացման: Թո­քային հիպերթենզիա ախտորոշվում է, երբ թո­քային զարկերակում միջին ճնշումը գերա­զանցում է 25 մմ.սնդ.ս. հանգստի ժամանակ և 30 մմ.սնդ.ս. ֆիզիկական ծանրաբեռնվա­ծու­թյան ժամանակ [2,9,10]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ