Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Դիսլիպոպրոտեիդեմիայի նշանակությունը էնդոթելի վնասման մեջ թոքային հիպերթենզիայի ժամանակ
Բանալի բառեր. թոքային հիպերթենզիա, էնդոթելային դիսֆունկցիա, դիսլիպոպրոտեիդեմիա
Թոքային հիպերթենզիան վիճակ է, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվանդությունների բարդություն, կամ ունենալ իդեոպաթիկ ծագում: Այն բնութագրվում է թոքային անոթների դիմադրողականության և թոքային զարկերակում ճնշման աստիճանական բարձրացմամբ, որը բերում է աջ փորոքային անբավարարության զարգացման: Թոքային հիպերթենզիա ախտորոշվում է, երբ թոքային զարկերակում միջին ճնշումը գերազանցում է 25 մմ.սնդ.ս. հանգստի ժամանակ և 30 մմ.սնդ.ս. ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ [2,9,10]:
Այսօր թոքային հիպերթենզիայի վաղ ախտորոշումն ունի արդիական կարևորություն, քանի որ վերջին ժամանակներս նկատվում է շնչական համակարգի խրոնիկական հիվանդությունների թվի զգալի աճ, որը պայմանավորված է մթնոլորտի աղտոտվածության խիստ բարձրացմամբ, գրիպային համաճարակների և նրանց հետ կապված շնչական օրգանների ախտահարումների հաճախացմամբ, բնակչության ալերգիկ զգայունության բարձացմամբ և այլն:
Չնայած այն հանգամանքին, որ թոքային հիպերթենզիան բազմիցս ուսումնասիրվել է, խնդիրներին վերաբերող շատ հարցեր առայժըմ մնում են վիճարկելի և չպարզաբանված. հնարավոր չէ ախտորոշել այն զարգացման վաղ շրջանում, այդ իսկ պատճառով բուժումն առանձնապես ադյունավետ չէ, իսկ մահացությունը խիստ բարձր է [2,8,9]: Ներկայումս որպես թոքային հիպերթենզիայի ախտորոշման հիմնական, տարածված միջոց հանդիսանում է դոպլեր-էխոսրտագրական քննությունը, սակայն սրտի աջ բաժիններում արձանագրված փոփոխությունները (աջ փորոքի հիպերտրոֆիա, դիլատացիա, միջփորոքային միջնապատի հիպերտրոֆիա, պարադոքսալ շարժումներ սիստոլայի ժամանակ և այլն) [8-11] խոսում են հիվանդության հիմնական բարդության` թոքային սրտի զարգացման մասին:
Արյան փոքր շրջանառության մասին մեզ օբյեկտիվ տեղեկություն է տալիս սրտի աջ բաժինների և թոքային զարկերակի կաթետերիզացիան, սակայն` բարդությունների առաջացման հաճախականության և իրականացման դժվարության հետ կապված, այս հետազոտությունը կատարվում է միայն մասնագիտացված կլինիկաներում [11-13]:
Ներկայումս փորձ է արվում թոքային հիպերթենզիայի վաղ ախտորոշման համար օգտագործել արյան ռեոլոգիական հատկությունների փոփոխությունները [3,6]:
Թոքային հիպերթենզիայի պաթոգենեզում կարևոր դեր է տրվում էնդոթելի վնասմանը` դիսֆունկցիային, որն արտահայտվում է անոթների թափանցելիության բարձրացմամբ, պրոկոագուլյանտների և անոթասեղմիչ ֆակտորների արտադրության մեծացմամբ: Անոթի պատում էնդոթելը կատարում է կիսաթափանց թաղանթի դեր,ոըը մի կողմից պատնեշ է հանդիսանում արյան և անոթի պատի միջև, իսկ մյուս կողմից ապահովում է անհրաժեշտ փոխանակությունը նրանց միջև: Էնդոթելի մակերեսին տեղակայված են մասն ագիտացված ռեցեպտորներ, այդ թվում նաև ցածր խտությամբ լիպոպրոտոիդների նկատմամբ: Էնդոթելն արտադրում է մի շարք վազոակտիվ սուբստանցիաներ, արյան մակարդելիության և հակամակարդելիության մի շարք գործոններ, որոնց շնորհիվ մեծ դեր է կատարում անոթային տոնուսի, արյան հոսքի և հեմոկոագուլյացիայի կարգավորման գործում: Էնդոթելի ախտահարում կարող են առաջացնել տարբեր գործոններ` ինֆեկցիոն, տոքսիկ նյութերը, հորմոնների հավելուրդային քանակը, հեմոդինամիկ գործոնները և այլն: Սակայն առավել վնասող գործոնների մեջ կարևոր դեր ունի հիպերխոլեստերինեմիան:
Ապացուցված է, որ հիպերխոլեստերինեմիայի ժամանակ փոփոխվում է էնդոթելի կառուցվածքը. ավելանում է խոլեստերինի քանակը, մեծանում է խոլեստերին / ֆոսֆոլիպիդ հարաբերակցությունը էնդոթելային բջիջների թաղանթում, որը բերում է էնդոթելի պատնեշային ֆունկցիայի խանգարման և նրա թափանցելիության բարձրացման ցածր խտության լիպոպրոտեիդների նկատմամբ: Արդյունքում առաջանում է ցածր խտությամբ լիպոպրոտեիդների ավելցուկային ինֆիլտրացիա անոթի ինտիմայում [5,8,11]: Պետք է նշել, որ էնդոթելով անցնելիս ցածր խտությամբ լիպոպրոտեիդները օքսիդանում են և ինտիմա են անցնում հիմնականում ցածր խտությամբ լիպոպրոտեիդների օքսիդացված ձևերը, որոնք էլ ունեն էնդոթելի կառուցվածքային էլեմենտների վրա վնասող ազդեցություն:
Լիպիդների հավելուրդային քանակը ազդում է նաև ձևավոր տարրերի ադգեզիվ- ագրեգացիոն հատկությունների վրա [9,10]: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիպերխոլեստերինեմիան և տրիգլիցերիդները ազդում են թրոմբոցիտների և էրիթրոցիտների վրա` բարձրացնելով նրանց ադգեզիվ- ագրեգացիոն հատկությունները [11]:
Հիպերխոլեստերինեմիան բերում է էրիթրոցիտների ագրեգացիոն հատկությունների բարձրացման, նրանց ձևափոխունակության իջեցման, որի հետ կապված, խանգարվում է նրանց թթվածնի տեղափոխման ֆունկցիան, քանի որ վատանում է էրիթրոցիտի պատի դիֆուզիոն պրոցեսը [5,6,10,11]: Ն.Ի. Գրոմնացկին որ հետազոտություններում ցույց է տվել, որ β-լիպոպրոտեիդների (ցածր խտության լիպոպրոտեիդներ) հավելուրդային քանակի ազդեցությունը բերում է թրոմբոցիտների ագրեգացիայի և ադգեզիայի արագացման` մակարդելիության անփոփոխ ժամանակի պայմաններում:
Ներկա հետազոտության նպատակը լիպոպրոտեիդների և արյան որոշ ռեոլոգիական հատկությունների միջև կորելյացիոն կապերի հայտնաբերումն է:
Նյութը և մեթոդնեը
Հետազոտվել են 16-65 տարեկան, արական և իգական սեռի թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ 68 հիվանդներ, որոնց մոտ կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է տարբեր աստիճանի արտահայտվածության թոքային հիպերթենզիա: Պարտադիր հետազոտություններից (էլեկտրասրտագրություն, դոպլեր-էխոսրտագրություն, թոքերի ռենտգենագրություն, արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտում, լաբորատոր քննություններ և այլն) բացի կատարվել է արյան որոշ ռեոլոգիական հատկությունների հետազոտում` էրիթրոցիտների և թրոմբոցիտների ագրեգացիայի աստիճանի որոշում, էրիթրոցիտների ձևափոխունակության, լիպիդային սպեկտրի որոշում: Վերջիններիս մոտ զարկերակային ճնշումը հանգստի ժամանակ տատանվում էր 140-190/100-130 մմ. սնդ. ս. սահմաններում, բոլորի մոտ առկա էր արտաքին շնչառական ֆունկցիայի II և III աստիճանի օբստրուկտիվ տիպի խանգարում:
Էլեկտրասրտագրական քննությամբ հայտնաբերվել են աջ փորոքի և նախասրտի հիպերտրոֆիայի նշաններ: Նշված հիվանդների մոտ թոքային զարկերակում միջին սիստոլիկ ճնշումը եղել է 25մմ.սնդ. ս.-ից բարձր հանգստի, և 30 մմ.սնդ.ս.–ից բարձր` ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (հաշվումը կատարվել է ըստ Բեռնուլի բանաձևի): Էխոսրտագրական քննությամբ հիվանդների մոտ հայտնաբերվել է ախտաբանական տրիկուսպիդալ ռեգուրգիտացիա, սրտի աջ բաժինների դիլատացիա և հիպերտրոֆիա: Հիվանդները պայմանականորեն բաժանվել են երեք խմբերի ըստ կլինիկական և լաբորատոր-գործիքային ցուցանիշների արտահայտվածության (I, II, III` համապատասխանաբար` թեթև, միջին, ծանր): Արյան ռեոլոգիական հատկությունների և լիպոպրոտեիդների հայտնաբերված շեղումները ներկայացված են աղ. 1-ում:
Աղյուսակ 1
Ցուցանիշներ |
Նորմա |
I խումբ |
II խումբ |
III խումբ |
Էրիթրոցիտների ագրեգացիա |
18.23(0.78 |
20.0(0.9 |
29.9(2.4 |
35.3(5.4 |
Թրոմբոցիտների ագրեգացիա (ԱԴՖ) |
7.01(0.41 |
9.5(0.5 |
13.0(1.2 |
18.8(3.012 |
Էրիթրոցիտների ձևափոխունակություն |
մինչև 100% |
81.0(3.55% |
56.89(5.6 % |
49.14(1.5 % |
Ցածր խտության լիպոպրոտեիդներ |
1.56-4.94 |
2.12(2.89 |
4.069(2.05 |
7.98(2.125 |
Խիստ ցածր խտությամբ լիպոպրոտեիդներ |
0.26-1.04 |
0.4(0.56 |
0.79(1.12 |
0.98(1.2 |
Բարձր խտությամբ լիպոպրոտեիդներ |
0.78-1.82 |
1.5(1.02 |
0.98(0.98 |
0.69(0.58 |
Ընդհանուր խոլեստերին, մմոլ/լ |
3.0-6.2 |
3.65(2.98 |
8.59(3.2 |
12.8(2.5 |
Արդյունքները և նրանց քննարկումը
Հետազոտման արդյունքում պարզվեց, որ կա ուղիղ համեմատական կապ թոքային հիպերթենզիայի արտահայտվածության և արյան ձևավոր տարրերի` էրիթրոցիտների և թրոմբոցիտների ագրեգացիոն հատկությունների բարձրացման միջև, համապատասխանաբար, առաջին խմբում այն աննշան քանակությամբ է բարձրացել, երկրորդ խմբում մոտ 50-60, երրորդ խմբում 100%-ով և ավելի: Համապատասխանաբար ընկել է էրիթրոցիտների ձևափոխունակության աստիճանը: Թոքային հիպերթենզիայի արտահայտվածությանը զուգահեռ արյան մեջ ավելացել է ցածր, խիստ ցածր խտությամբ լիպոպրոտեիդների և ընդհանուր խոլեստերինի քանակը, նվազել է բարձր խտությամբ լիպոպրոտեիդների քանակը:
Ելնելով հետազոտման արդյունքներից` կարող ենք հավաստիորեն ասել, որ թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդության հետևանքով առաջացած թոքային հիպերթենզիայի ժամանակ կա կորելյացիոն կապ արյան ձևավոր տարրերի (էրիթրոցիտներ և թրոմբոցիտներ) ագրեգացիոն հատկությունների, էրիթրոցիտների ձևափոխունակության, ընդհանուր խոլեստերինի և լիպոպրոտեիդների միջև: Այս կոորելյացիոն կապը կարելի է կիրառել թոքային հիպերթենզիայի վաղ ախտորոշման նպատակով, ինչպես նաև օգտագործել բուժման արդյունքների գնահատման ժամանակ:
Գրականություն
- Задионченко В.С., Волкова Н.В., Свиридов А.А., Копалова С.М. Системная и вторичная легочная артериальная гипертония. Российский кардиологический журнал. 1997, 6, с. 28–37.
- Задионченко В.С., Волкова Н.В., Свиридов А.А., Ольха Р.П., Копалова С.М. Системная и вторичная легочная артериальная гипертония у больных хроническими обструктивными заболеваниями легких. Тезисы IV Национального конгресса Человек и лекарство. М., 1997, с. 47.
- Баркаган З.С., Момот А.П. Диагностика и контролируемая терапия нарушений гемостаза. М.: Ньюдиамед, 2001.
- Баркаган З.С., Момот А.П. Диагностика и контролируемая терапия нарушений гемостаза. М.: Ньюдиамед, 1999.
- Балуда В.П., Деянов И.И., Балуда М.В. и др. Профилактика тромбозов. Изд. Саратовского университета, 1992.
- Ройтман Е.В., Фирсов Н.Н., Дементьева М.Г. и др. Термины, понятия и подходы к исследованиям реологии в клинике. Тромбоз, гемостаз и реология, 2001, 3, с. 5–12.
- Палеев Н.Р., Распопина Н.А., Федорова С.И. и соавт. Существует ли пульмогенная гипертензия? Кардиология. 2002, 6, с.51–53.
- Федорова Т.А., Химочко Т.Г., Ройтман А.П. и др. К вопросу о состоянии ренин–ангиотензин–альдостероновой системы у больных хроническими обструктивными болезнями легких с легочным сердцем. Московский медицинский журнал. 2001, 1, с. 23–25.
- Allison A. Brown and Frank B. Hu. Dietary modulation of endothelial function: implications for cardiovascular disease, Am. J. of Clin. Nutrition, 2001; 73, 4, p. 673–686.
- Kataoka H., Otsuka F., Ogura T., Yamauchi T., Kishida M., Takahashi M., Mimura Y., Makino The role of nitric oxide and the renin–angiotensin system in salt–restricted Dahl rats, N. Am. J. Hypertens., 2001, Mar; 14(3): 276–285.
- Taddei S., Salvetti A. Pathogenetic factors in hypertension. Endothelial factors, Clin. Exp. Hypertens., 1996, Apr–May; 18(3–4): 323–35.
Կարդացեք նաև
Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)
Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...
Բանալի բառեր. ցերվիցիտ, էնդոցերվիցիտ, բորբոքային հիվանդություն
Մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում ինֆեկցիոն պաթոլոգիան շարունակում է արդիական խնդիր մնալ: Հեղինակների տվյալներով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները վերջին տարիներին առանձնահատուկ հրատապ նշանակություն ունեն` կապված դրանց բարձր հաճախականության (գինեկոլոգիական հիվանդների 60-65%), պտղին ինֆեկցիայի փոխանցման հնարավորության և երիտասարդացման հետ...
Բանալի բառեր. սրտամկանի սուր ինֆարկտ, ֆիզիկական ռեաբիլիտացիա, վարժություններ
Երկար ժամանակ սրտամկանի ինֆարկտի բուժման պարտադիր պայման էր համարվում տևական անկողնային ռեժիմը: Այդպիսի ռեժիմիև հատկապես առաջին մոտ 3-շաբաթյա լիակատար հանգստի բացասական կողմերը ակնհայտ էին. նվազում էր կմախքային մկաններիզանգվածը (հիվանդների մի մասը առանց հատուկ վերականգնողական վարժությունների բառացիորեն չէր կարողանում կանգնել ոտքիվրա)...
Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ
Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...
Բանալի բառեր. շտապ օգնության կայան, հիմնահարցեր, հիվանդացություն
Ժամանակակից բժշկագիտության և գործնական առողջապահության արդիական պրոբլեմների շարքում խիստ կարևորվում են բնակչությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնության ցուցաբերման հարցերը: Նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված նախահոսպիտալային շտապ բժշկական օգնության համակարգը համարվում է խորհրդային առողջապահության կարևոր նվաճումներից մեկը [1-5]...
Բանալի բառեր. զինված ուժեր, ինֆեկցիոն հիվանդություն
Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը տարբեր երկրների բանակներում եղել է տարբեր: Ընդ որում հրատարակված գիտական աշխատանքներում ինֆեկցիոն հիվանդությունների պրոբլեմը հիմնականում արծարծվում...
Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա
Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...
Բանալի բառեր. էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, կոգնիտիվ դրդված պոտենցիալներ` P–300, Վեքսլերի թեստ, ռիվաստիգմին (պրոմետաքս)
Ցերեբրովասկուլյար հիվանդությունների մեծ տարածվածությունը, հիվանդների հաշմանդամության բարձր տոկոսը, սոցիալ-տնտեսականպրոբլեմները, որոնք ծագում են գլխուղեղի անոթային հիվանդությունների դեկոմպենսացիայի ժամանակ, բացատրում են այդնոզոլոգիաների բուժման բժշկա-սոցիալական մեծ նշանակությունը...
Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա
2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:
Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.
ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին...
Բանալի բառեր: ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորում, ռեյտինգի մակարդակ, պետական պատվեր
Սպասարկման ոլորտում, ինչպիսին է նաև առողջապահությունը, ցանկացած գնում կատարելիս ենթադրվում է, որ գնորդը կբավարարվի իր պահանջմունքներին համապատասխան որոշակի մակարդակով: Այդ մակարդակի չափին, ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորման մեջ, համապատասխանում է այսպես կոչված միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը...
Բանալի բառեր. ներհիվանդանոցային ինֆեկցիաների ֆինանսական ծախսեր, ինֆեկցիոն հսկողության ծրագիր, նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ
Ժամանակակից առողջապահության մեջ ֆինանսների խնայողության արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ներհիվանդանոցայինին ֆեկցիաների (ՆՀԻ) կանխարգելումը: Վերջիններս առաջացնում են լրացուցիչ ծախսեր ի հաշիվ լաբորատոր, գործիքային (կրկնակի ևնույնիսկ բազմակի) հետազոտությունների, դեղորայքի և բուժման տևողության երկարացման...
Բանալի բառեր. համաճարակային իրավիճակ, զորքեր, ինֆեկցիոն հիվանդություններ, վիրուսային հեպատիտ
Ըստ գրականության տվյալների [1,2], համաճարակային իրավիճակը զորքերի անձնակազմում բնութագրվում է հարաբերական ինքնավարությամբ: Ինքնավարություն տերմինով ընգծվում է, որ անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացությունը պայմանավորված է զինվորական կոլեկտիվներին բնորոշ ներքին գործոններով...
Բանալի բառեր. շտապ օգնություն, մարտավարություն, կատարելագործում
Շտապ բժշկական օգնության ցուցաբերման խնդիրն աշխարհի գրեթե բոլոր պետություններում գոյություն ունի [1,2]: Այն պայմանավորված է ինչպես տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ ազգաբնակչության հիվանդացությամբ և առողջապահության հնարավորություններով [3-5]...
Բանալի բառեր. կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցք, ֆիբրոադենոմա
Կրծքագեղձի ախտահարումների շարքում ֆիբրոադենոմաները գրավում են երրորդ տեղը՝ մաստոպաթիայից և քաղցկեղից հետո: Տերևանման ֆիբրոադենոմաները, այլ կերպ ֆիլոիդ ուռուցքները (ՖՈՒ), ֆիբրոադենոմաների շարքում կազմում են 11.9% [1–3]: Եվ՛ ֆիբրոադենոմաները, և՛ ֆիլոիդ ուռուցքները դասվում են ֆիբրոէպիթելային ախտահարումների շարքին, սակայն ՖՈՒ-ը ունի չարորականացման միտում և կարող է վերափոխվել սարկոմայի, կարցինոսարկոմայի և քաղցկեղի [4–6]...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն