Հիվանդություններ Բրոնխային ասթմա (շարունակությունը)
Հետազոտություններ
- Արյան ընդհանուր քննություն։ Հնարավոր է էոզինոֆիլիա։
 - Խորխի քննություն։ Էոզինոֆիլների, էպիթելի, Կուրշմանի գալարների, Շարկո-Լեյդենի բյուրեղների մեծ քանակություն։
 - Զարկերակային արյան գազային բաղադրության հետազոտություն։
 - Արտաքին շնչառության ֆունկցիայի գնահատում (ՂԹԺ)։ Այս հետազոտությունն անհրաժեշտ է ինչպես ասթման ախտորոշելու, այնպես էլ հետագայում հիվանդության պրոգնոզը գնահատելու համար։ Բրոնխային օբստրուկցիայի վիճակը գնահատելու համար սպիրոմետրի միջոցով որոշում են 1 վայրկյանում ուժգին արտաշնչման ծավալի (ԿՂԹ1), ուժգին արտաշնչման պահին թոքերի կենսական տարողությունը (ՂԻժխ)։ Նույն նպատակով պիկֆլոումետրի միջոցով որոշվում է արտաշնչման առավելագույն արագության (կհԹ) մեծությունը։ Ախտորոշիչ կարևոր նշանակություն ունի նշված ցուցանիշների գնահատելը կարճատև ազդող β2-ագոնիստներով փորձի պայմաններում։ Թոքերի արտաքին շնչառությունը գնահատելու հետ մեկտեղ կարելի է հայտնաբերել բրոնխների հիպերռեակտիվականություն՝ մետախոլինով, հիստամինով, նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթով, սառն օդով, ֆիզիկական լարվածության փորձերի պայմաններում։
 - Մաշկային սկարիֆիկացիոն, ներմաշկային փորձեր յուրահատուկ ալերգեններով։ Հաշվի առնել, որ դրանք որոշ դեպքերում կարող են տալ կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունք։
 - Արյան մեջ իմունոգլոբուլին E-ի ընդհանուր և յուրահատուկ ֆրակցիաների որոշում։
 - Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն։ Կարող է հայտնաբերվել թոքային հյուսվածքի օդատարության աճ։
 - ԷՍԳ։ Նոպայի ընթացքում հայտնաբերվում են սրտի աջ հատվածների գերբեռնվածության նշաններ.
 
- PII-III-ի ամպլիտուդը 2 մմ-ից բարձր,
 - QRS կոմպլեքսի առանցքի շեղում դեպի աջ 90օ–ից ավելի,
 - T ատամիկի ամպլիտուդի նվազումը ստանդարտ և աջ կրծքային արտածումներում։
 - Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի կամ ամբողջական պաշարում։
 
Ասթմայի թեթև նոպայի նշաններ
- Ֆիզիկական ակտիվությունը պահպանված է։
 - Հիվանդը դրդված է։
 - Նշվում է արտաշնչական հևոց։
 - Հիվանդի խոսքը դժվարացած է, լսվում է աղմկոտ սուլող շնչառություն։
 - Չափավոր տախիկարդիա։
 - Պիկֆլոումետրիկ՝ կհԹ-ն հիվանդի համար պատշաճ մակարդակի 80%-ից բարձր։
 - Զարկերակային արյան մեջ թթվածնի և ածխաթթվի պարցիալ ճնշումը բնականոն է։
 
Ասթմայի միջին ծանրության նոպայի նշաններ
- Ֆիզիկական ակտիվությունը սահմանափակ է։
 - Հիվանդը դրդված է, երբեմն՝ ագրեսիվ։
 - Նշվում է արտահայտված արտաշնչական հևոց։
 - Հիվանդի խոսքը դժվարացած է, լսվում է աղմկոտ սուլող շնչառություն։
 - Պիկֆլոումետրիկ՝ կհԹ-ն 60-80%։
 - Հիպօքսեմիայի և հիպերկապնիայի նշաններ (զարկերակային արյան PaO2–ը՝ 60 մմ ս.ս.-ից բարձր, PaCO2-ը՝ 45 մմ ս.ս.-ից ցածր)։
 
Ասթմայի ծանր նոպայի նշաններ
- Հաճախ առաջանում է ինհալյացիոն սիմպաթոմիմետիկներ մեծ քանակով ընդունելուց կամ ալերգենի արտահայտված ազդեցությունից։
 - Նշվում են արտահայտված արտաշնչական հևոց և ցիանոզ (սկզբում՝ կապույտ, իսկ սրտային անբավարարության խորանալու դեպքում՝ սպիտակ)։
 - Հիվանդի խոսքը խիստ դժվարացած է, լսվում է աղմկոտ սուլող շնչառություն։
 - Գերդրդված վիճակ, վախ («շնչառական խուճապ»)։
 - Շնչառական ակտին մասնակցում են օժանդակ մկանները։
 - Հիվանդն ընդունում է հարկադրական դիրք (օրթոպնոյե)։
 - Ֆիզիկական ակտիվությունը խիստ սահմանափակ է։
 - Հազը ոչ պրոդուկտիվ է (խորխը բարձր մածուցիկության հետևանքով չի արտադրվում)։
 - Գիտակցությունն աստիճանաբար մթագնում է։
 - Աուսկուլտատիվ՝ շնչական աղմուկների քանակը նվազում է։
 - Նշվում են արտահայտված տախիկարդիա և հաճախ պարադոքսալ անոթազարկ։ Պարադոքսալ անոթազարկը հայտնաբերելու համար չափում են արյան սիստոլիկ ճնշումը (ըստ Կորոտկովի՝ I տոն) խոր ներշնչման և արտաշնչման պահերին։ Այն դեպքում, երբ սիստոլիկ ճնշման տարբերությունը 12 մմ ս.ս. և ավելի է (սիստոլիկ ճնշման անկում ներշնչման պահին), առկա է պարադոքսալ անոթազարկ։
 - Պիկֆլոումետրիկ՝ կհԹ-ն 60%-ից ցածր։
 - Հիպօքսեմիա և հիպերկապնիա (զարկերակային արյան PaO2–ը՝ 60 մմ ս.ս.-ից ցածր, PaCO2-ը՝ 40 մմ ս.ս.-ից բարձր)։
 
Բրոնխային ասթմայի ընթացքը և հետագա պրոգնոզը հիմնականում պայմանավորված են նրանով, թե որ տարիքում է այն առաջացել։ Հիվանդության ընթացքի ծանրությունն առաջին հերթին պայմանավորված է նրա տեսակով։ Ալերգիկ բրոնխային ասթման ընթանում է ավելի թեթև, ունի բարենպաստ ելք։ Առաջին անգամ մեծ տարիքում առաջացած ասթման ընթանում է ավելի ծանր, հատկապես ասպիրինայինը։ Հաճախակի հոսպիտալացումները (տարին 3 անգամ և ավելի), նախկինում թոքերի արհեստական վենտիլյացիայի դեպքերը և նոպաների ժամանակ գիտակցության կորուստը դիտվում են որպես վահվան ռիսկի գործոններ։
Բրոնխային ասթման կարող է բարդանալ ասթմային վիճակով, ատելեկտազներով, պնևմոթորաքսով, պնևմոմեդիաստինումով, թոքերի էմֆիզեմայով, շնչառական անբավարարությամբ, «թոքային սրտով» (սուր, ենթասուր և խրոնիկական)։
Ասթմային վիճակ (status asthmaticus)
Երկու ժամից ավելի տևող շնչահեղձության նոպան, որը չի անցնում սովորական բրոնխալայնիչ միջոցներ կիրառելուց (սիմպաթոմիմետիկներ, թեոֆիլին) կոչվում է ասթմային վիճակ։ Դրա ժամանակ ցուցված է անհապաղ հոսպիտալացում։
Ասթմային վիճակի ժամանակ հակացուցված են.
- β2 -ագոնիստները,
 - շնչական անալեպտիկները (ցիտիտոն, լոբելին, կամֆորա, կորդիամին), որոնք հյուծում են շնչառական կենտրոնը և առաջացնում տախիկարդիա,
 - հակահիստամինային և ատրոպինանման դեղերը, որոնք է՛լ ավելի դժվարացնում են խորխարտադրությունը։
 
Ասթմային վիճակի շրջաններ
Առաջին շրջան
- Շնչահեղձության հաճախակի ծանր նոպաներ, որոնք չեն ենթարկվում սովորական բուժմանը (ինհալյացիոն սիմպաթոմիմետիկների արդյունավետությունը խիստ ցածր է՝ դրանք նույնիսկ հանգեցնում են պարադոքսալ ազդեցության՝ խորացնելով օբստրուկցիան)։
 - Հիվանդները ընդունում են հարկադրական դիրք։
 - Գիտակցությունը մթագնած է։
 - Առկա է տանջող, աննշան քանակի խորխով նոպայական հազ։
 - Առաջանում է մաշկի և լորձաթաղանթների գունատ ցիանոզ։
 - Տախիպնոյեն կարող է հասնել 24-40 մեկ րոպեում։
 - Առկա է տախիկարդիա։
 - Արյան զարկերակային ճնշումը բնականոն է կամ բարձր։
 
Բուժումն իրականացվում է թոքային կամ թերապևտիկ բաժանմունքի ինտենսիվ պալատում։
Երկրորդ շրջան
- Աուսկուլտատիվ ի հայտ են գալիս «համր թոքի» գոտիներ. խզզոցները լսվում են տարածության վրա՝ հիվանդի անկողնու մոտ, սակայն բացակայում են աուսկուլտատիվ։ Պատճառը նրանում է, որ դեպի ացինուս տանող բրոնխները խցանվում են մածուցիկ խորխով և թոքի սեգմենտի մի քանի հատված չի մասնակցում շնչառությանը։
 - Խիստ արտահայտված է հևոցը։
 - Շնչառությունը աղմկոտ է, օժանդակ մկանների մասնակցությամբ։
 - Խորանում է ցիանոզը։
 - Պարանոցի երակներն արտափքված են (սրտի աջ հատվածների գերբեռնվածության հետևանքով)։
 - Դեմքն այտուց է։
 - Առկա է արտահայտված տախիկարդիա։
 - Արյան զարկերակային ճնշումը բնականոն է կամ նույնիսկ իջած։
 - Գիտակցությունը խիստ ընկճված է։
 - Հայտնաբերվում են սուր թոքային սրտի և սուր շնչական անբավարարության նշաններ։
 
Հիվանդը պետք է տեղափոխվի վերակենդանացման բաժանմունք՝ բուժական բրոնխոսկոպիա և բրոնխ-ալվեոլային լավաժ իրականացնելու համար։
Երրորդ շրջան
- Հիվանդը հիպերկապնիկ կոմայի մեջ է։
 - Գիտակցությունը բացակայում է։
 - Առաջանում են տոնիկ և կլոնիկ ցնցումներ։
 - Շնչառությունը դառնում է մակերեսային։
 - Աուսկուլտատիվ հայտնաբերվում են «համր թոքի» գոտիներ։
 - Արյան զարկերակային ճնշումն իջած է։
 - Տախիկարդիան հասնում է մինչև 150-160 մեկ րոպեում։
 - Հայնաբերվում են սուր թոքային սրտի և սուր շնչական անբավարարության նշաններ։
 
Այս շրջանում վերակենդանացման բաժանմունքում իրականացվում է թոքերի արհեստական վենտիլյացիա։
Տարբերակիչ ախտորոշում
- Խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտ
 - Շնչուղիների սուր վիրուսային վարակ
 - Լարինգոսպազմ
 - Օտար մարմնի ասպիրացիա
 - Բրոնխոսպազմ և հազ՝ պայմանավորված ստամոքս-որկորային ռեֆլյուքսով
 - Բրոնխոսպազմ և հազ՝ պայմանավորված որոշ քիմիական նյութերի՝ ացետիլսալիցիլաթթվի, սուլֆիտների, β-ադրենապաշարիչների, տարտրազինի, ԱՓՖ-ի պաշարիչների ազդեցությամբ
 - Սրտային անբավարարություն
 - Թոքաբորբ
 - Հիպերվենտիլյացիոն համախտանիշ
 - Պնևմոթորաքս (կարող է զարգանալ նոպայի ժամանակ՝ հաճախ երիտասարդ նրբակազմ տղամարդկանց մոտ)
 - Անաֆիլակտիկ շոկ
 - Հանգուցավոր պոլիարտերիիտի ասթմային տարբերակ
 - Բրոնխածին քաղցկեղ
 - Թոքային զարկերակի թրոմբէմբոլիա (թոքային զարկերակի մանր ճյուղերի կրկնվող խցանումների դեպքում)
 - Մուկովիսցիդոզ
 
Բրոնխային ասթմայի և խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի տարբերակիչ ախտորոշում
Բուժում
Բրոնխային ասթման ախտորոշելիս առաջին հերթին պետք է կանխել հայտնաբերված ալերգենի կամ ոչ յուրահատուկ գործոնի հետ շփվելը (մասնագիտական բրոնխային ասթմայի դեպքում՝ վերաորակավորվել կամ աշխատանքից ազատվել) և վերացնել դրանց նկատմամբ գերզգայունությունը (յուրահատուկ դեսենսիբիլիզացիա)։
Հակասթմային բուժման նպատակներն են.
- վերացնել կամ հսկել շնչուղիների պերսիստող բորբոքումը,
 - կարգավորել բրոնխային անցանելիությունը (արտաքին շնչառության բնականոն կամ հիվանդի համար լավագույն ֆունկցիոնալ ցուցանիշների ապահովում),
 - կանխել նոպաները, նվազեցնել ասթմայի ախտանիշների արտահայտվածությունը և հոսպիտալացման անհրաժեշտությունը,
 - կանխել բարդությունները (ասթմային վիճակ, ատելեկտազներ, պնևմոթորաքս, թոքային սիրտ, էմֆիզեմա),
 - օպտիմալ ֆարմակոթերապիայի ապահովում և դեղերի կողմնակի ազդեցությունների կանխում,
 - բարելավել հիվանդի կյանքի որակը (հիվանդի համար սովորական ակտիվության, այդ թվում ֆիզիկական վարժությունների մակարդակի ապահովում)։
 
Հակաասթմային բուժման համար անհրաժեշտ է կիրառել դեղերի նվազագույն քանակը և դեղաչափը, ինչը կնպաստի դեղորայքային բուժման կողմնակի ազդեցությունների, ալերգիզացիայի արտահայտվածության նվազեցմանը։ Հիվանդի վիճակի բարելավմանն է ուղղված նաև վերին շնչուղիների բորբոքային և վարակային ախտերի վերացնելը և շնչուղիների տեղային իմուն համակարգի ֆունկցիաների վերականգնելը։
Բրոնխային ասթմայով հիվանդը գտնվում է ստացիոնար հսկողության տակ մինչև գիշերային ախտանիշների անցնելը և կհԹ-ի 75%-ից բարձր մակարդակին հասնելը։ Վիճակը կայունանալուց և թոքերի արտաքին շնչառության ֆունկցիան կարգավորվելուց հետո ներքին ընդունման կորտիկոստերոիդներով (պրեդնիզոլոն) օրը 30 մգ և ավելի բարձր դեղաչափով բուժումը շարունակում են ևս 3 օր։ Սովորաբար ստերոիդներով բուժումը տևում է 7-14 օր։
Նախքան հիվանդին ստացիոնարից դուրս գրելը պետք է նշանակել ինհալյացիոն ստերոիդային բուժում մի քանի ամսվա համար։ Ըստ որում, ինհալյացիոն ստերոիդների դեղաչափը պետք է ավելի բարձր լինի, քան մինչև վերջին սրացումը։
Ստացիոնարից դուրս գրվելուց հետո հիվանդը տեղամասային բժշկի մշտական հսկողության կարիք ունի (պարտադիր 3 ամիսը մեկ գնահատվում է հիվանդը վիճակը և ասթմայի ընթացքը)։ Հաճախակի սրացումների դեպքում ցուցված է թոքաբանի մշտական հսկողություն։
Բուժման և կանխարգելման գործընթացում կարևոր նշանակություն ունեն հիվանդության ընթացքը հսկելու և դեղերը ճիշտ ընդունելու վերաբերյալ հիվանդին խորհուրդներ տալը, ինչպես նաև պիկֆլոումետրով ապահովելը։ Ներկայումս դա կարող է իրականացվել նաև հատուկ «ասթմա-դպրոցներում»։
Գրականություն
- Ոսկանյան Ա., Ոսկանյան Ա., Աբրահամյան Մ., Բրոնխային շնչահեղձուկը Հայաստանում, «Առողջապահություն», N1-4, 1996, Էջ 28-30։
 - Նազարեթյան Է., Եղոյան Ա., Գասպարյան Ա., Բրոնխային շնչահեղձուկը և հղիությունը, «Առողջապահություն», N1-4, 1996, Էջ 31-32։
 - Նազարեթյան Է., Նարիմանյան Մ., Գասպարյան Ա., Բրոնխային ասթմայի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, «Առողջապահություն», N6, 1999, Էջ 16-18։
 - Бримкулов Н.Н. Международная стратегия лечения бронхиальной астмы: роль ингаляционных кортикостероидов // Центрально-Азиатский мед. журнал.- 1995.- Том 1.- N1.- С. 84-90.
 - Внутренние болезни. Учебник. В 2-х тт.- Под ред. А.И.Мартынова, Н.А.Мухина, В.С.Моисеева, А.С.Галявича.- М.: «ГЭОТАР-МЕД», 2001.- Том 1.- С. 328-355.
 - Княжеская Н.П. Бронхиальная астма: некоторые аспекты диагностики и лечения // Consilium Medicum.- Том 3, N12.- http://www.consilium-medicum.com/media/consilium/02_03/130.shtml
 - Овчаренко С.И. Хронический обструктивный бронхит: клиника, диагностика, лечение // Клин. медицина.- 1997.- N6.- С. 53-57.
 - Раков А.Л., Синопальников А.И. Дифференциальная диагностика бронхиальной астмы и хронического обструктивного бронхита с позиций врача общей практики // Клин. медицина.- 1999.- N1.- С. 54-58.
 - Палеев Н.Р., Черейская Н.К. Легочная гипертензия при хронических обструктивных болезнях легких // Росс. мед. журнал.- 1998.- N5.- С. 44-47.
 - Спутник терапевта (внутренние болезни в вопросах и ответах).- Под ред. Ю.Р.Ковалева.- Санкт-Петербург: «Фолиант», 1997.- С. 46-61.
 - Стандарты (протоколы) диагностики и лечения больных с неспецифическими заболеваниями легких (взрослое население) // Новые Санкт-Петербургские врачебные ведомости.- 2000.- N1.- С. 89-96.
 - Фещенко Ю.И. Бронхиальная астма // Лiкування та Дiагностика.- 1997.- N1.- С. 12-14.
 - Чучалин А.Г. Бронхиальная астма: глобальная стратегия // Тер. архив.- 1994.- Том 66.- N3.- С. 3-8.
 - Чучалин А.Г. Пульмонология в России и пути ее развития // Пульмонология.- 1998.- N4.- С. 6-22.
 
Հեղինակ :     Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ.
Աղբյուր :     Ներքին հիանդություններ
Տեղեկատվություն :     med-practic.com
        
    
        
		
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ