Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Երևանում կբացվի օնկոլոգիական նոր կենտրոն. «Այն կդառնա միակը տարածաշրջանում, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներով դեղեր կարտադրվեն»

Երևանում կբացվի օնկոլոգիական նոր կենտրոն. «Այն կդառնա միակը տարածաշրջանում, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներով դեղեր կարտադրվեն»

Երևանի Աջափնյակ համայնքում այսօր տեղի ունեցավ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա գտնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը համատեղ մշակվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների կողմից: Այն իրականացնելու է ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոիզիտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային և ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական, քիմիաթերապևտիկ և այլ ծառայություններ:

 

Կենտրոնի ճարտարապետա-շինարարական նախագծերն իրականացվել են բելգիական IBА և ամերիկյան GMS ընկերությունների կողմից, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ նորաստեղծ կենտրոնին տրամադրվել է 1,1 միլիարդ դրամ երկարաժամկետ բյուջետային վարկ, ինչպես նաև` Ա.Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիայի տարածքում առանձնացվել 13500 քառակուսի մետր հողատարածք: Նշենք, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 30-60 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Ճեպազրույցում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկ Բաքրջյանը նշեց, որ կենտրոնի առաջնային խնդիրն է բավարարել ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան ուռուցքային հիվանդությունների բուժման պահանջարկը` ստեղծելով այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա դարձնել այն տարածաշրջանային կենտրոն և խթանել բժշկական շրջանառությունը: Նա վստահեցրեց, որ կենտրոնը հասանելի կլինի հայ հասարակության լայն շրջանակներին:  Բացի այդ, նրա խոսքով` այս բուժհաստատությունը կդառնա միակը տարածաշրջանում, որտեղ ժամանակակից, վերջին տեխնոլոգիաներով զինված սարքերի միջոցով դեղեր են արտադրվելու:

 

«Կկարողանանք կենտրոնի ժամանակակից սարքերը գործածել նոր դեղեր արտադրելու համար»,- ասաց Հայկ Բաքրջյանը:

 

Իր հերթին հոգաբարձուների խորհրդի մյուս անդամ Արա Դարզինը նշեց, որ կենտրոնը հնարավորություն կտա ավելի վաղ ախտորոշում անել և ավելի ճշգրիտ որոշել ինչ տիպի ուռուցքի հետ գործ ունեն: «Խոսքը ոչ միայն քաղցկեղին է վերաբերում, այլև այլ հիվանդությունների: Կենտրոնը խթան կհանդիսանա ոչ միայն ազգի առողջության, այլ նաև տնտեսության աճի առումով»,- հավելեց նա:

 

Հիմնարկեքի բացման խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կարևորեց այն, որ ծրագիրն իրականացնում է պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև` միջազգային կառույցների մասնակցությամբ: «Սա պետության, մասնավորի ու միջազգային ընկերությունների միջև համագործակցության  փայլուն օրինակ է »,- ասաց նա, շեշտելով, որ ծրագիրը կարևոր է ոչ միայն գիտության, այլ նաև տնտեսության համար, քանի որ հնարավորություն կտա նաև արտահանել արտադրությունը:

 

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն կտա հանրության մոտ որակապես նոր մոտեցում ձևավորել բուժծառայության նկատմամբ:  Նա ցավով նաև նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվում է օնկոլոգիական հիվանդությունների աճ և հույս հայտնեց, որ կենտրոնի գործունեությունը համարժեք պատասխան կլինի այդ մարտահրավերին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ