Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Երեւանում բացվեց մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների գործարան

Երեւանում բացվեց մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների գործարան

Երեւանում մարտի 14-ին բացվեց «Մեգա Մեդ»  ընկերության մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության գործարանը։ Բացման արարողությանը ներկա էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ գործարանը օծեց Հայ Առաքելական եկեղեցու Նոր-նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս  Ներսիսյանը։

 

Ինչպես լրագրողներին ներկայացրեց գործարանի գլխավոր տնօրեն Ժիրայր Հեպոյանը, արտադրությունը բաղկացած է լինելու երեք փուլից, իսկ այսօր գործարկվում է առաջին փուլը՝ բժշկական մի քանի տեսակի ասեղների, ներարկիչների, ինսուլինային գրիչների ասեղների, արյան հավաքման վակուումային ու կաթիլային համակարգերի արտադրությունը։

 

«Գործարանի ողջ արտադրանքը համապատասխանում է եւրոպական GMP ստանդարտներին, ինչը մեզ հնարավորություն կտա եւ արտահանել մեր արտադրանքը, եւ օգտագործել ներքին կարիքների համար», - ասաց նա։ Արտադրություն ծավալները հետեւյալն են՝ ներարկիչները՝ մոտ 14 միլիոն հատ ամսական, ասեղները՝  մինչեւ 32 միլիոն, ինսուլինի ասեղները՝ 12-14 միլիոն, արյան սրվակները՝12-14  միլիոն։

 

Նա նշեց, որ մինչեւ մայիսի վերջ գործարանը կհամալրվի 400 աշխատակցով, ընդգծելով նաեւ, որ շատ դժվար է որակյալ մասնագետներ գտնել։ Միջին աշխատավարձը գործարանում կկազմի 150-160  հազար դրամ։

 

Երկրորդ փուլում՝ այս տարվա երկրորդ կեսին, ըստ տնօրենի, աշխատատեղերը կկրկնապատկվեն, իսկ երրորդ փուլում, 2015 թվականին, կներդրվի նաեւ դեղագործական արտադրություն։

 

Տնօրենը նաեւ հայտնեց, որ անմիջապես  բացումից հետո նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագրեր մի քանի երկրների հետ։ Ավելի ուշ պարզվեց, որ հայաստանյան արտադրանքով հետաքրքրված են մի շարք աֆրիկյան երկրներ, որոնց ներկայացուցիչներն էլ ներկա էին բացման արարողությանը։

 

Արտադրական հոսքերը ներմուծվել են մի քանի երկրից, այդ թվում եւ Կորեայից, եւ այսօր հրավիրված կորեացի մասնագետները գործարկեցին այդ հոսքերը, տալով առաջին արտադրանքը։ Ամբողջ հզորությամբ արտադրությունը կսկսի գործել մարտի 15-ից։

 

Բացման խոսքում Ժիրայր Հեպոյանը նշեց, որ այս արտադրությունը իր տեխնոլոգիական հնարավորություններով եւ իննովացիաներով եզակի է տարածաշրջանում, եւ մրցունակ արտերկրի համանման ընկերությունների շարքում։ Նա նաեւ նշեց, որ նորակառույց գործարանը կունենա «շատ մեծ ռազմավարական դեր եւ նշանակություն Հայաստանի հանրապետության եւ պետականության ամրապնդման գործընթացում»։

 

«Մեգա Մեդ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին։ Նրա միակ բաժնետերն է ռուսական «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբը, որի շրջանառությունը 2013 թվականին կազմել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։ «Աֆինա Պալլադա»-ի ղեկավարն է մեր հայրենակից Հայկ Մաղաքելյանը։

 

Բաժնետիրոջ կողմից մինչ այսօր իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու համար ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն ԱՄՆ դոլար։

 

Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1,2 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ