Լուրեր
ՌԴ կառավարության նվերը հայ ժողովրդին. շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից
Հուլիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում կայացավ «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության և ՄԱԿ ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին Հայաստանում` Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ոլորտում գործող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շարժական կլինիկան Հայաստանին է հանձնվել մայիսին՝ Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի ժամանակ, ինչի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ վարչապետի օգնական, ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն, Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան, ՄԱԿ ՄԻԱՎ/ՁԻԱՀի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի ծրագրային հարցերով տեղակալ, ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Լուիզ Լոուրեսը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Բաբլոյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀն հակազդմանն ուղղված ջանքերի կարևոր բաղկացուցիչներից մեկը բնակչությանը բժշկական ծառայությունների մոտեցումն է: Կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների, սեռավարակների կանխարգելման և ախտորոշման ծառայությունները դրանց կարիքն ունեցողներին հատկապես հեռավոր մարզերում, զգալիորեն կմեծացնի խորհրդատվության ու հետազոտության հասանելիությունը: Դրա շնորհիվ էապես կավելանա հետազոտվողների թիվը, ինչի արդյունքում կբարելավվի ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը, կընդլայնվի բուժման ծածկույթը, այսինքն` ավելի շատ բուժման ցուցում ունեցողների կտրամադրվի հակառետրովիրուսային բուժում, իսկ այդ բուժումն էլ իր հերթին ունի անմիջական կանխարգելիչ նշանակություն:
Շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից խոցելի բնակչությանը, մասնավորապես, Հայաստանի մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքներին անվճար հիմունքներով բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները:
ՁԻԱՀ ԿՀԿ տնօրեն Սամվել Գրիգորյանի խոսքով`շարժական կլինիկայի հագեցվածությունը թույլ է տալիս ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները տրամադրել ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակում, որն իր մեջ ներառում է նաև խորհրդատվություն և հետազոտություն վիրուսային հեպատիտների, սեռավարակների վերաբերյալ, խորհրդատվություն ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության հարցերով, գինեկոլոգիական և մաշկավեներաբանական հետազոտություններ, ուլտրաձայնային հետազոտություն: Դրա շնորհիվ ՄԻԱՎ վերաբերյալ հետազոտությունը կդառնա տրամադրվող ծառայությունների բաղադրիչներից մեկը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել ՄԻԱՎ վերաբերյալ հետազոտություն անցնելուն խոչընդոտող որոշ բարդույթներ:
Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկան զգալի ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն