Լուրեր
Հայ օգնության ֆոնդի կազմակերպած դասընթացներն Արցախում
24 հոկտեմբեր, Ստեփանակերտ -- Հոկտեմբերի 24-ին եւ 25-ին Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Ամերիկահայ բժիշկների միության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բժիշկների որակավորման դասընթաց է անցկացնում Ստեփանակերտում:
Սեմինարի առաջին օրը Նորք ինֆեկցիոն կենտրոնի բժշկուհի Հռիփսիմե Ապրեսյանը ԼՂՀ մայրաքաղաքի ու մարզերի մանկաբույժներին ծանոթացրել է մանկական վարակիչ հիվանդությունների ակտուալ խնդիրներին ու մոտեցումներին: Դասընթացն անցկացվել է Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում:
Հոկտեմբերի 25-ի դասախոսությունները տեղի ունեցան Ստեփանակերտի ծննդատանը: Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսադան Վարդանյանը ներկայացրել է հղիության ընթացքում հնարավոր բարդություններն ու դրանց բուժման ժամանակակից մեթոդները:
ԼՂՀ այցելության շրջանակներում ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն ու դասընթացավարները հանդիպել են նաեւ ԼՂՀ Առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանին:
Հանդիպմանը դասընթացավար-բժիշկների նախաձեռնությամբ մանկական վարակիչ հիվանդություններին ու հղությանը վերաբերող, Լեռնային Ղարաբաղում առկա մի շարք խնդիրների լուծման առաջարկներ են արվել, որոնք փոխնախարարը շատ է կարեւորել ու խոստացել է առաջիկայում քննարման առնել:
ՀՕՖ-ն իր հերթին խոստացել է «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում վերհանված խնդիրները լուծելուն անհրաժեշտ գիտելիքներով վերապատրասել ղարաբաղցի բժիշկներին:
2005 թվականից գործող «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագրով Երեւանում մեկամսյա անվարձահատույց վերապատրաստման հնարավորություն են ստացել ավելի քան 500 բժշիկներ Հայաստանի մարզերից ու Լեռնային Ղարաբաղից, որ ընդգրկվել է ծրագրում 2011 թվականից՝ Ամերիկահայ բժիշկների միության ֆինանսական աջակցությամբ:
Համագործակցության շնորհիվ հնարավոր է եղել նաեւ բժշկական սարքավորումներով հագեցնել մարզային հիվանդանոցներն ու ստեղծել մարզային բժիշկների արդյունավետ գործող ցանց:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի հաղորդակցության պատասխանատու Սառա Խոջոյանին՝ զանգահարելով +374 93 207 417 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ-փոստին:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն