Լուրեր
ԵՊԲՀ. Կայացավ ԵՊԲՀ կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը
Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ բուհի կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկման էին դրված բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի տարեկան հաշվետվությունը՝ 2014թ.-ին կատարված աշխատանքների մասին և 2015թ.-ի համար նախատեսված ֆինանսական նախահաշվի հաստատումը:
Օրակարգի առաջին հարցի առնչությամբ համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը ամփոփ ըստ բնագավառների ներկայացրեց ուսումնական գործընթացով, բուհական գիտության կազմակերպմամբ զբաղվող օղակների, հետբուհական կրթության, տնտեսական և այլ կառույցների գործունեության արդյունքում արձանագրված ձեռքբերումները, ընդգծեց դեռևս շարունակվող գործընթացների ավարտին սպասվելիք հաջողությունները և նախանշեց առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես՝ ուսումնական գործընթացում ռեկտորը կարևորեց ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետներում առաջին կուրսի ուսումնական ծրագրերում «Անատոմիա», «Հյուսվածքաբանություն» և «Առաջին բուժօգնություն» առարկաների ներառումը:
Բարձր կուրսեցիների համար ևս կատարվել են փոփոխություններ. քանի որ կրթական գործընթացի արդյունավետության նվազեցման պատճառներից մեկը ուսանողներին քննություններով և հարցումներով խիստ ծանրաբեռնված լինելն է, այդ պատճառով կրճատվել է քննությունների թիվը հատկապես բարձր կուրսերում: Համակարգչային քննության հետ բարձրացվել է բանավոր քննությունների դերը կլինիկական առարկաներ դասավանդող ամբիոններում: Բանավոր քննությունները վերականգնվել են բժշկական համալսարանի բարձր կուրսերում որպես ուսանողի գիտելիքների գնահատման կարևորագույն և անփոխարիների միջոց: Բարձր կուրսերի ուսանողների համար նաև մեկնարկել է «Վարպետաց դասեր» («Master Class») մոնոթեմատիկ դասախոսությունների շարքը, որոնք ներկայացվել են տարբեր մասնագետների (ախտաֆիզիոլոգի, պաթանատոմի, սրտաբանի, նյարդաբանի, ֆարմակոլոգի) կողմից: Այդ դասախոսությունների շրջանակում արդեն իրականացվել են «Սրտամկանի սուր ինֆարկտ» և «Զարկերակային գերճնշում» թեմայով դասախոսությունները:
Ռեկտորը ներկայացրեց նաև հետբուհական և շարունակական կրթության ոլորտի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա նշեց, որ այս ֆակուլտետում ներկայումս սովորում է 1336 կլինիկական օրդինատոր և 92 ինտերն, այդ թվում` 157 օտարերկրացի: Տեղեկացվեց, որ 2014թ.-ի ընթացքում կատարելագործման և մասնագիտացման դասընթացներ է անցել 3161 բժիշկ և միջին բուժաշխատող (ընդամենը 4589):
Միքայել Նարիմանյանը կարևորեց բուհի մեկ ձեռքբերում ևս՝ 2014թ.-ի hունիսի 26-ին ՀՀ Կառավարության որոշմամբ պետական նմուշի ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ձևում կատարվել են հետևյալ փոփոխությունները. «օրդինատոր», «դեղագետ», «հետազոտող» և «աստիճան» բառերը համապատասխանաբար փոխարինվել են «բժիշկ-մասնագետ», «մասնագետ», «դեղագետ-մասնագետ» և «որակավորում» բառերով:
Անդրադառնալով կրթական համակարգում տեխնիկական միջոցների ընդգրկման կարևորությանը հատկապես բժշկական կրթության պարագայում, ԵՊԲՀ ռեկտորը կարևորեց սիմուլիացիոն կենտրոնի չափազանց մեծ դերը, որի բացումը տեղի ունեցավ ս/թ դեկտեմբերի 22-ին: Նա տեղեկացրեց ներկաներին, որ սիմուլյացիոն ուսուցման լիարժեք ներդրումը ԵՊԲՀ-ում նախատեսվում է 2015թ.-ի փետրվարից:
Բանախոսը նշեց նաև գիտական ոլորտի ձեռքբերումների և անելիքների, ինչպես նաև արտասահմանցի ուսանողների թվի մասին (1498 օտարերկրացի ուսանող՝ աշխարհի 24 երկրից), ինչպես նաև տեղեկացրեց, որ հանրակացարանի խնդրի լուծման դեպքում հնարավորություն կլինի ավելացնել այդ թիվը:
Հաշվետվության մեջ մեծ ընդգրկմամբ ներկայացվեցին նաև միջազգային կրթական ծրագրերին ԵՊԲՀ-ի մասնակցությանը և կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր:
Զեկուցման շրջանակներում զեկուցողի կողմից բավականին ընդարձակ հղումներ արվեցին համալսարանի փաստացի ֆինանսական հոսքերին, մանրամասն վերլուծվեցին ծախսերը, մուտքերը, տնտեսումները, ներկայացվեցին կատարված վերանորոգման աշխատանքները:
Ամփոփելով ռեկտորի հաշվետվության քննարկումը՝ կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշեց. «Բոլորիս անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանին՝ հանգամանալից և հետաքրքիր զեկույցի համար: Նշեմ, որ Երևանի պետական համալսարանն այսուհետև իր կարգավիճակով հիմնադրամ է, ինչ կապակցությամբ շնորհավորում եմ բուհի աշխատակիցներին և ուսանողությանը, քանի որ սա մեծ ինքնավարության հնարավորություն է տալիս և ակադեմիական, և վարչական, և ֆինանսատնտեսական առումներով: Բայց սա նաև պատասխանատվություն է, քանի որ պետական հաստատությունից բուհը վերակազմակերպվում է հանրայինի, ինչը նշանակում է, որ բուհի ազատությունը պետք է զուգորդվի պատասխանատվության հետ»:
ԿԳ նախարարը այսուհետ ԵՊԲՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանին հանձնարարեց կարճ ժամկետներում օրենքի տառին համապատասխան հստակեցնել և ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի՝ բուհի կողմից ներկայացվող անդամների ցուցակը, որից հետո կգումարվի նիստ և կընտրվի կառավարման խորհրդի նախագահ: Այս ամենից հետո արդեն կհայտարարվի ռեկտորի պաշտոնի մրցույթ, և համապատասխան ժամանակահատվածից հետո բաց մրցույթում կընտրվի բուհի ռեկտոր: Նախարարը նաև հանձնարարեց հաջորդ նիստին ներկայացնել բուհի ռազմավարությունը՝ հիմնադրամ դառնալուց հետո ստացած ֆինանսական ինքնուրույնությունը տնօրինելու վերաբերյալ: Արմեն Աշոտյանը նաև հորդորեց բուհի աշխատակազմին՝ շարունակել սկսած բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև հետևողական լինել միջազգային կրթական ծրագրերի իրականացման գործում, որը կապահովի ֆինանսական մեծ հոսքեր դեպի բուհ: Նախարարը կարևորեց նաև աշխատակիցների օպտիմալացման, ամբիոնների խոշորացման և բուհի միջազգային հավատարմագրման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Այնուհետև կառավարման խորհուրդը քվեարկությամբ հավանություն տվեց ԵՊԲՀ-ում 2014թ.-ին կատարված աշխատանքների մասին Միքայել Նարիմանյանի հաշվետվությանը և հաստատեց 2014թ.-ի բյուջեի նախագիծը, որից հետո Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց բուհի աշխատակազմին և ուսանողությանը անցած մեկ տարվա համատեղ աշխատանքի համար և շնորհավորեց գալիք Ամանորի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ համատեղ այդ աշխատանքը կլինի շարունակական և փոխշահավետ:
Նիստի վերջում Միքայել Նարիմանյանը ևս իր շնորհակալական խոսքն ասաց բուհի աշխատակազմին և ուսանողությանը համատեղ աշխատանքի համար և շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն