Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հյուրն է շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ Վոգտը. erebouni.am
Այս օրերին Հայաստանում է գտնվում շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ Վոգտը: Վերջինս «Էրեբունի» բժշկական կենտրոնում հայ սրտաբան-գործընկերների հետ համատեղ 2 սրտի բաց վիրահատություն է կատարել: Այդ մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ պատմեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը եւ սիրտ-անոթային բաժանմունքի վարիչ Վահե Գասպարյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հյուրն է շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ ՎոգտըՀ. Հայրապետյանի խոսքերով՝ սա պրոֆեսոր Վոգտի երկրորդ այցն է Հայաստան: Ի դեպ, նա Հայաստանում է գտնվում իր երկու ասիստենտների ուղեկցությամբ. «Նախորդ անգամ պրոֆեսոր Վոգտի հետ հանդիպումն արդյունավետ ընթացք ուներ. տեղի ունեցան մասնագիտական դեպքերի քննարկումներ, սակայն վիրահատություններ չիրականացվեցին»:
Խոսելով կատարված վիրահատությունների մասին, պրոֆեսոր Հայրապետյանն ասաց, որ 2 վիրահատություններն էլ բարեհաջող ընթացք են ունեցել, ու շուտով վիրահատվածները դուրս կգրվեն հիվանդանոցից. «Այս կարգի բարդ վիրահատություններ մեր կենտրոնում հաճախ են կատարվում՝ հայ մասնագետների կողմից: Սակայն, քանի որ 2 դեպքերն էլ, այսպես ասած, բացառիկ էին իրենց պաթոլոգիաներով, որոշեցինք կատարել արտասահմանցի մասնագետի հետ համատեղ»:
Հ. Հայրապետյանն ընդգծեց, որ կատարված վիրահատությունների մասին առաջիկայում պատրաստվում են ներկայացնել գիտական ամսագրերում եւ համաժողովների ժամանակ: «Օրինակ՝ վիրահատվողներից մեկը, ում մոտ ախտորոշված էր նախասրտի անեւրիզմա, ուներ նաեւ 7 սմ թրոմբ»,- հավելեց բանախոսը:
Շվեյցարացի բժիշկը լրագրողներին պատմեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի հետ հասցրել է ծանոթանալ Հայաստան իր առաջին այցելության ժամանակ: Ի դեպ, նա գոհ է թե՛ հայ սրտաբանների հետ մասնագիտական շփումներից, թե՛ կլինիկայի տեխնիկական հագեցվածությունից:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հյուրն է շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ Վոգտը«Կարելի է ասել, որ սա մեր առաջին գործնական այցն էր Հայաստան, եւ առայժմ կատարվել է երկու սրտի վիրահատություն, երկուսն էլ՝ հաջող ավարտով: Չեմ կասկածում, որ վիրահատված հիվանդները շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից»,- հույս հայտնեց Փոլ Վոգտը:
Պրոֆեսորը նաեւ հավելեց, որ պլաններում կա է՛լ ավելի լայնացնել համագործակցության եզրերը: Իր իսկ խոսքով՝ նորմալ պրակտիկա ապահովելու համար կենտրոնը պետք է հնարավորություն ունենա տարեկան սրտի մոտավորապես 150 բաց վիրահատություն կատարել, ինչն էլ, ի դեպ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հաջողությամբ իրականացվում է:
Պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը վստահեցնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում տարեկան մոտ 150 սրտի բաց վիրահատություն է կատարվում, իսկ ստենտավորումների թիվը տարեկան 1300-ի է հասնում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վահե Գասպարյանն՝ անդրադառնալով իրականացված վիրահատություններին, ասաց. «Սա հիանալի հնարավորություն էր փորձի փոխանակման առումով: Մեր շվեյցարացի գործընկերները նշեցին, որ նման պաթոլոգիաներ իրենց երկրում էլ հազվադեպ են հանդիպում. իր բժշկական պրակտիկայում առաջինն է: Օրինակ՝ վիրահատվածներից մեկը՝ 35-ամյա երիտասարդը, տառապում էր Բարլոուի հիվանդությամբ՝ միտրալ փականի արատով»:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հյուրն է շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ ՎոգտըՀանդիպման ավարտին Փոլ Վոգտը մի քանի օգտակար խորհուրդներ տվեց ազգաբնակչությանը: Սրտային վիրաբույժը հորդորում է հրաժարվել ծխախոտից, ճարպոտ սննդամթերքից, սակավաշարժ կենսակերպից: Միայն այս պարագայում հնարավոր կլինի չհայտնվել իրենց (նկատի ունի սրտաբաններին.- հեղինակ) ձեռքերում:
«Ճիշտ է, մեծ դեր ունի նաեւ ժառանգականությունը, սակայն առողջ ապրելակերպը կարող է կանխել սիրտ-անոթային խնդիրների երևան գալը: Օրինակ՝ Շվեյցարիայում, երբ հանրային վայրերում արգելեցին ծխելը՝ ակնհայտորեն նվազեց կաթվածների քանակը»:
07.03.2015 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ