Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է եզակի վիրահատություն, որի իրականացումը հնարավոր է միայն բարձր մասնագիտացված և բազմնապրոֆիլ կենտրոնի պայմաններում

«Էրեբունի» բժշկական կենտրոնում որովայնային և սիրտ-անոթային վիրաբույժները համատեղ իրականացրել են եզակի վիրահատություն՝ տասներկումատնյա աղու մեջ բացված ընդհանուր լյարդային զարկերակի հսկա անևրիզմայի հեռացում:
24.03.2015թ. հիվանդ Մ.Զ., 63 տ, մթագնած գիտակցությամբ և աղեստամոքսային ուղու առատ արյունահոսությամբ ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք (փսխում՝ թարմ արյան հետքերով, ձյութանման կղանք): Դեռևս մեկ ամիս առաջ հիվանդը դիմել էր կենտրոն՝ վերը նշված գանգատներով, սակայն հրաժարվել հետազոտությունից և վիրահատական բուժումից է ու դուրս է գրվել՝ շարունակելով ստանալ դեղորայքային բուժում: Դիմելուց հետո հիվանդը հրաժարվել է գաստրոսկոպիայից և, գտնվելով վերակենդանացման բաժանմունքում, ստացել է հեմոստատիկ, ինֆուզիոն և հակաբորբոքիչ բուժում:
![]() |
||
Լուսանկար №1 |
26.03.2015թ. հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, և տարածուն արյունահոսության ու գիտակցության լիովին կորստի պայմաններում իրականացվել է գաստրոդուոդենոսկոպիա: Հայտնաբերվել է տասներկումատնյա աղիում չբացահայտված էթիոլոգիայի տարածուն արյունահոսություն: Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի առաջատար վիրաբույժի՝ բ.գ.թ.,դոցենտ Ա. Վարդանյանի որոշմամբ իրականացվել է կյանքի ցուցումով անհետաձգելի վիրահատություն (զ.ճ՝ 70/50 մմ. սնդ. սյան, հեմոգլոբինի մակարդակը՝ 50գ/լ ): Վիրահատական սեղանի վրա միջին լապարոտոմիայից հետո պարզվել է, որ արյունահոսության պատճառը հեպատոդուոդենալ կապանի շրջանում գտնվող մեծ (13 х 8սմ) բաբախող (պուլսացիոն) գոյացությունն (անևրիզմա) է, որը ներաճել է տասներկումատնյա աղու վերին պատի մեջ (լուսանկար № 1):
Տասներկումատնյա աղու լուսանցքի բացումից հետո անևրիզմայի և աղու պատի միջև հայտնաբերվել է խուղակ՝ զարկերակային արյան առատ հոսքով: Հանգուցավոր կար դնելուց հետո հաջողվել է արյունահոսությունը ժամանակավորապես դադարեցնել: Շտապ վիրահատարան է հրավիրվել սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մ.Պ. Շատախյանը, ում հետ համատեղ իրականացվել է անևրիզմայի կտրում և անջատում կապանից ՝ ընդհանուր լեղածորանի, դռներակի և ընդհանուր լյարդային ծորանի հետ միասին: Տվյալ գոյացությունն իրենից ներկայացնում էր ընդհանուր լյարդային զարկերակի հսկա անևրիզմա (լուսանկար № 2, 3):
Անևրիզմայի հեռացումից հետո ստեղծվել է թեք բերանակցում լյարդային զարկերակի մոտակա և հեռակա ծայրերի միջև՝ ծայրը-ծայրին (լուսանկար № 3): Լյարդում արյունահոսքը զարկերակներով վերականգնվել է, ապա իրականացվել դուոդենոպլաստիկա՝ ըստ Ջադի: Վեցժամյա վիրահատությունից հետո հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Վիրահատությունից երկու ժամ անց հիվանդն արթնացել է պարզ գիտակցությամբ, շարժումները բոլոր վերջույթներում պահպանված, իսկ 48 ժամ անց էքստուբացվել է: Ինոտրոպ բուժման դադարեցումից, հեմոգլոբինի մակարդակի և լյարդի բարձրացած ֆերմենտների կարգավորումից հետո հիվանդը 6 օր անց տեղափոխվել է բաժանմունք: Վերականգնողական բուժման կուրսն ավարտելուց հետո հիվանդը դուրս է գրվել հետվիրահատական 14րդ օրը:
![]() |
![]() |
Լուսանկար №2 | Լուսանկար №3 |
Լյարդային զարկերակի անևրիզմաները ծայրահեղ հազվադեպ են հանդիպում, և գրականության մեջ վիրահատական միջամտության արդյունքների մասին եզակի տվյալներ կան : Աղու մեջ բացվող անևրիզմաները մեծավ մասամբ, որպես կանոն, ավարտվում են մահացու ելքով: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նմանտիպ բարդագույն վիրահատություն՝ տարբեր պրոֆիլի վիրաբույժների մասնակցությամբ, կատարվում էր առաջին անգամ: Այս կարգի միջամտությունների բարենպաստ ելք հնարավոր է ապահովել միայն բարձր մասնագիտացված, բազմապրոֆիլ կենտրոններում՝ հագեցած ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, նեղ մասնագետների շուրջօրյա առկայությամբ, ինչպես նաև միմյանց հետ համագործակցության պայմաններում:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն