Լուրեր
Նաիրի բժշկական կենտրոնի Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության նորաբաց ծառայությունում բարդ վիրահատություն է իրականացվել. erebouni.am

Ծառայության մասնագետները վիրահատել են 19-ամյա տղայի, ում մոտ 2 տարի առաջ ախտորոշվել էր ազդոսկրի ստորին երրորդականի օստիոգեն սարկոմա:
«Նման դեպքերում մինչև 90-ականները կատավում էր վերջույթի անդամահատոմ, և անգամ այդ դեպքում շատ հաճախ անհնար էր կանգնեցնել հիվանդության տարածումը թոքերի վրա: Ներկայում ակտիվ քիմիապրեպարատների և բարձր չափաբաժինների միջոցով արդեն հնարավոր է փրկել հիվանդի կյանքը»,- մեզ հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը:
2 տարի առաջ տղան համակցված բուժում էր ստացել, 4 կուրս քիմիաթերապիայից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ ոսկրի 17 սմ հատվածի հեռացման միջոցով և ժամանակավոր մետաղական կոնստրուկցիայի տեղադրում, որից հետո հիվանդը շարունակել է ստանալ դեղորայքային բուժումը: 2 տարի անց հիվանդի ուռուցքաբանական կարգավիճակը որոշելուց հետո, լիարժեք օրթոպեդիկ վերականգնման նպատակով, էնդոպրոթեզի միջոցով կատարվեց ծնկան հոդի և ազդոսկրի մեծ հատվածի վերականգնում:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
«Ներկայումս աշխարհի առաջատար կլինիկաներում կիրառվում է օրգանապահպան բուժում, որը ենթադրում է դեղորայքային բուժման ֆոնի վրա ոսկրի հիվանդ հատվածի հեռացում և այդ հատվածի փոխարինում անհատական էնդոպրոթեզով»,- նշեց Գալուստ Գալուստյանը:
Դեպքը առանձնահատուկ էր նրանով, որ, սոցիալական պատճառներից ելնելով, բուժման առաջին փուլում անհնար էր էնդոպրոթեզի ձեռքբերումը: Այդ պատճառով ընտրվեց երկփուլ բուժման տարբերակը: «1-ին փուլում կատարվեց ուռուցքի հեռացում և այդ դեֆեկտը փոխարինվեց ժամանակավոր կոնստրուկցիայով, ինչը թույլ էր տալիս հիվանդին քայլել ուղիղ ոտքով: 2 տարի հսկողության տակ գտնվելուց հետո, երբ հետազոտությունների արդյունքում ժխտվեց հիվանդության որևէ զարգացման առկայություն, կատարվեց վերականգնողական վիրահատություն»:
![]() |
![]() |
![]() |
Վիրահատության արդյունքում բժիշկնեը վերականգնեցին տղայի ո՛չ միայն վերջույթը, այլև վերջույթի գործառույթները: Արդյունավետ վիրահատությանը հետևեց առանց բարդությունների հետվիրահատական փուլը: Ներկայումս հիվանդը ստանում է վերականգնողական բուժում:
![]() |
![]() |
![]() |

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն