Լուրեր
«Ալֆրեդո Գալասսիի ինքնատիպ մեթոդը». ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն
Իտալացի միջամտական սրտաբան Ալֆրեդո Գալասսիի այցը Հայաստան դարձել է բարի ավանդույթ: Արդեն մի քանի տարի է, այցելելով մեր երկիր, նա ակտիվորեն մասնակցում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Բ. Ալեքյանի անվան անգիոգրաֆիկ ծառայության կողմից իրականցվող վիրահատություններին:
Վիրահատությունների իրականացման համար անգիոգրաֆիկ ծառայության կողմից ստեղծված պայմանները բավարարում են իտալացի սրտաբանին. ժամանակակից սարքավորումները և հայ բուժանձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակը լիովին համապատասխանում են համաշխարհային չափանիշներին: Չնայած այս ամենին՝ փորձի փոխանակումը երբեք չի խանգարում:
Ալֆրեդո Գալասսին հաճույքով կիսվում է իր փորձով և գիտելիքներով «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբան գործընկերների հետ:
Ալֆրեդո Գալասսիի կողմից իրականացվող խցանված անոթների բացման մեթոդը գերազանցորեն կիրառվում է մեր կլինիկայում: Այն թույլ է տալիս սրտամկանին աշխատել նոր ուժով, իսկ հիվանդին հնարավորություն է տրվում լավացնել կյանքի որակը:
Վիրահատական միջամտության էությունը քրոնիկական փակ, խցանված պսակային անոթների բացումն է: Նմանատիպ վիրահատությունների բարդությունը կայանում է նրանում, որ երկարատև խցանման հետևանքով անոթի տվյալ հատվածն առավել կարծրացած է լինում, և տվյալ անոթային հունի հեռակա շրջանը սնուցումը ստանում է այլ ավազաններից՝ կոլլատերալների միջոցով:
Նման անոթների բացումը հիմնականում հաջողվում է իրականացնել ռետրոգրադ ճանապարհով՝ կոլլատերալների միջոցով: Այս միջամտության համար անհրաժեշտ են մասնագետների որոշակի հմտություններ և պատրաստվածություն, համապատասխան սարքավորումներ՝ պսակային միկրոկաթետերներ, քրոնիկ խցանված անոթների համար տարբեր տեսակի հատուկ հաղորդալարեր, բալոնային կաթետերներ, ստենտներ…
![]() |
![]() |
Իտալացի միջամտական սրտաբան Ալֆրեդո Գալասսիի «Էրեբունի» ԲԿ-ում գտնվելու ընթացքում, անգիոգրաֆիկ ծառայության թիմի հետ համատեղ՝ ծառայության ղեկավար Մ.Շ. Սաղաթելյանի գլխավորությամբ, իրականացվել է վեց վիրահատություն, որոնց մոտ առկա էին քրոնիկ փակ անոթներ: Բոլոր հիվանդների մոտ միջամտությունը պսակվել է հաջողությամբ:
Անհրաժեշտ է նշել նաև, որ ամբողջ աշխարհում խցանված անոթների ռեկանալիզացիայի տոկոսը չի գերազանցում 80%-ը:
Նմանատիպ վիրահատություններ իրականացվում են աշխարհի եզակի կլինիկաներում, որոնց թվին է պատկանում նաև «Էրեբունի» ԲԿ-ն:
Կանտակտային հեռախոս. +374 47 11 00 (ներքին 218):
13.07.2015 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

