Լուրեր
Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման համար միաժամանակ կատարված վիրահատության դեպք
Զարկերակների ամենատարածված խցանող հիվանդությանը՝ աթերոսկլերոզին, բնորոշ են, այսպես կոչված, մուլտիֆոկալ ախտահարումները: Դա նշանակում է, որ աթերոսկլերոզը վնասում է օրգանիզմի զարկերակներից միանգամից մի քանիսը: Առավել հաճախ հանդիպում են սրտի պսակաձև, քնային և ստորին վերջույթների զարկերակների ախտահարման տարբեր համակցումներ:
Ներկայում գոյություն ունեն զարկերակների խցանումների/նեղացումների բուժման արդյունավետ մի քանի եղանակներ՝ պրոթեզավորում, շունտավորում, էնդարտերէկտոմիա, բալոնային դիլատացիա և ստենտավորում: Բուժման եղանակի ընտրությունը (այլ հավասար հանգամանքների դեպքում) թելադրվում է ուղեկցող հիվանդությունների առկայությունից և նրանց արտահայտվածության աստիճանից:
Վերջերս շատ բնութագրական մի դեպք է հանդիպել Էրեբունի ԲԿ-ում:
Հիվանդ Ռ.Հ., 61 տարեկան, նախկինում տարել է սրտամկանի ինֆարկտ (որը արդյունք է սրտի պսակաձև անոթների ախտահարման): Բացի այդ, ունեցել է մշտական շողացող առիթմիա, գտնվել է սրտաբանի հսկողության տակ, ստանում էր վարֆարին (վերջին օրերին՝ անկանոն): Ավելի քան 10 տարի առաջ ախտորոշվել է շաքարային դիաբետ, որի համար ստացել է դեղորայք հաբերի տեսքով, իսկ վերջին ամսվա ընթացքում՝ ինսուլին: Միևնույն ժամանակ, շարունակել է ծխել, մոտ 20 գլանակ՝ օրեկան: Վերջին մեկ տարվա ընթացքում նկատել է աջ սրունքի ցավեր՝ 150-200 մետր քայլելիս, ընդմիջվող կաղություն, որի համար չի հետազոտվել և չի բուժվել: Վերջին ամիսներին հայտնաբերվել է շագանակագեղձի գոյացություն, որի չարորակ բնույթը հաստատվել է հետազոտության արդյունքում, հավանական է մետաստատիկ ախտահարում լիմֆատիկ հանգույցներում և ոսկրերում (առայժմ հաստատված չէ): Հիվանդը պատրաստվում էր մեկնել արտասահման շագանակագեղձի բուժման համար, սակայն թոքաբորբի պատճառով հոսպիտալացվել էր: Թոքաբորբի բուժման ընթացքում սկսվել էին սաստիկ ցավեր ձախ ստորին վերջույթում, սառնություն, թմրածություն, քայլելու անհնարություն:
Ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի զարկերակային խցանում, հրավիրվել է անոթային վիրաբույժ և հիվանդը19/08/2015 տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Լրացուցիչ հետազոտություններով հայտնաբերվել է.
- Առկա է որովայնային աորտայի վերջնամասի և զույգ զստային զարկերակների խցանում: Ընդ որում, աջ զստային զարկերակի խցանումը գնահատվել է որպես հին, ինչը պատճառ է եղել նախկինում եղած ընդմիջվող կաղությանը, իսկ աորտայի և ձախ զստային հատվածի խցանումը գնահատվել է որպես թարմ՝ նախկինում առկա նեղացման ֆոնի վրա: Ձախ վերջույթի զարկերակային արյան շրջանառությունը կտրուկ իջած է, առկա է գանգրենայի զարգացման մեծ վտանգ: (SCAN CT)
- Հայտնաբերվել է զույգ ներքին քնային զարկերակների նեղացում մինչև 75% (գրեթե հավասար աստիճանի, ձախից ներպատային թրոմբով):
Բացի նշվածից, հիվանդի փաստացի ախտորոշման մեջ առկա է նաև հետևյալը.
- սրտի իշեմիկ հիվանդություն, կրած սրտամկանի ինֆարկտ, մշտական շողացող առիթմիա, քրոնիկ սրտային անբավարարություն NYHA II-III,
- շաքարային դիաբետ, II, ինսուլինապահանջ, դեկոմպենսացիա,
- շագանակագեղձի ուռուցք՝ մետաստատիկ ախտահարումներով,
- քրոնիկ բրոնխիտ, կրած ստորբլթային երկկողմանի թոքաբորբ:
Հիվանդի հիմնական գանգատն էր՝ ձախ ստորին վերջույթի վիճակը: Սակայն հայտնաբերված քնային զարկերակների նեղացման աստիճանը պահանջում էր առաջնահերթ գործողություն այդ համակարգում: Իսկ երկրորդ փուլով, վերջույթի տվյալ ախտորոշմամբ, սովորաբար գերադասելի է կատարել աորտայից երկթև պրոթեզի տեղադրում դեպի երկու ազդրերը (աորտոբիֆեմորալ շունտավորում): Սակայն նշված պաթոլոգիաների փունջը բացառիկ ռիսկային է դարձնում այդ միջամտությունը, և միակ փոքր ռիսկային միջամտությունը տվյալ վիճակում գանգրենայից խուսափելու համար մնում է ստորին վերջույթին արյան ներհոսք տալ ենթանրակային զարկերակից՝ աքսիլոֆեմորալ շունտավորում:
Ուստի, հաշվի առնելով քնային զարկերակների առաջնային միջամտության անհրաժեշտությունը, ձախ ստորին վերջույթի արյան շրջանառության կոպիտ խանգարումը, այլ հիվանդությունները, որոշվեց միաժամանակ կատարել ձախակողմյան կարոտիդ էնդարտերէկտոմիա և ենթանրակ-ազդրային շունտավորում՝ ձախից:
![]() |
![]() |
Համապատասխան պատրաստումից հետո ընդհանուր անզգայացման պայմաններում Անոթային և լազերային վիրաբուժության ծառայության ղեկավարի՝ Ա.Բադալյանի կողմից կատարվել է վիրահատական միջամտություն՝ 20/08/2015թ., որը տևել է մոտ 3,5-4 ժամ և ընթացել է առանց բարդությունների: Վիրահատական վերքերը լավացել են առաջնային ձգումով: Ստորին վերջույթի վիճակը զգալի բարելավել է, անհամեմատ մեղմացել են ցավերը, հիվանդը քայլում է մինչև 200 մ՝ առանց ցավերի: Դուրս է գրվել 29/08/2015:
- Հիվանդին նախատեսվում է կատարել աջ ներքին քնային զարկերակի միջամտություն՝ օնկոլոգիական բուժման առաջին փուլից հետո:
Հարկ է նշել, որ առանձին քնային զարկերակների և ստորին վերջույթների կամ աորտայի միջամտություններ հաճախ են կատարվում մեր կլինիկայում և իրենցից ներկայացնում են առօրյա աշխատանք: Սակայն միաժամանակ կատարվող միջամտությունները, որոնք պացիենտի մոտ իրականացվում են այլ ծանր ուղեկցող հիվանդությունների համադրությամբ, հանդիսանում են բացառիկ դեպք:
18.09.2015 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

