Լուրեր
ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը
Ֆրեզնոյի ՀՀ Պատվո հյուպատոսարանի նախաձեռնությամբ կազմակերպված մի խումբ բժիշկների հայաստանյան այցի շրջանակում, ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը...: Նրա հետ ունեցած հարցազրույցի ժամանակ պատմեց իր հայաստանյան այցի, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայությունում իրականացված փորձի փոխանակման մասին.
-Գործունեությունս սկսել եմ աէեսթեզիոլոգիայի ոլորտում, ապա մասնագիտացել քրոնիկ ցավի բուժման ուղղությամբ: Այս բուժման նպատակն է մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով ունեն քրոնիկ ցավ, տալ հանգստություն և որակյալ կյանք: Նախկինում մի քանի անգամ այցելել եմ Երևան՝ հայրենիքս տեսնելու նպատակով, իսկ այս անգամ շատ որոշակի գործով: Ֆրեզնոյի հայկական Պատվո հյուպատոսարանի նախաձեռնությամբ մի խումբ հայ և օտարերկրացի բժիշկներ եկել են Հայաստան և տասնհինգ օր փորձի փոխանակում են անցկացնում, զննում հիվանդների, վիրահատություններ կատարում:– Ի՞նչ տպավորություններ ունեք այս օրերից:
– Ես բավականին զարմացած եմ, որ Հայաստանում քրոնիկ ցավի հանդեպ մեծ հետաքրքրություն չկա: Բարեբախտաբար եկա Ուռուցքաբանության ազգային կենտրոն և հանդիպեցի բժիշկ Հրանտ Կարապետյանին ու իր բուժանձնակազմին: Ուրախ եմ, որ նրանք աշխատում են թե՛ քրոնիկ ցավի, թե՛ պալիատիվ օգնության ուղղությամբ: Պալիատիվ օգնությունը շատ կարևոր օղակ է. իրենց կյանքի վերջին օրերն ապրող պացիենտների համար պետք է կարողանալ ստեղծել ճիշտ պայմաններ, որ նրանք գոնե հանգիստ մահանան, ոչ թե տվայտանքի մեջ: Սա նաև օգնություն է հիվանդի հարազատներին. այն ամենը, ինչ նրանք չեն կարող անել իրենց սիրելիին օգնելու համար, արվում է պրոֆեսիոնալ կերպով:
–Պալիատիվ օգնությունը համեմատաբար նոր հասկացություն է հայ իրականությունում, կարծում եմ ԱՄՆ-ում այն արդեն ունի իր կայացած տեղը:
– Այո, ԱՄՆ-ում այն միանշանակ ընդունված է և ճանաչված, անգամ գովազդ կարելի է տեսնել պալիատիվ օգնության վերաբերյալ, իսկ Հայաստանում շատ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է դա: Ժողովրդին պետք է պատրաստել, կրթել, ազատել պահպանողական հայացքներից: Այս ուղղությամբ իրականացնելու դեռ շատ աշխատանք կա:
Այս օրերին շուրջ յոթանասուն հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն և ցավազրկում է կատարվել : Ուրախ կլինեմ մյուս անգամ ավելի երկար ժամանակով գալ և ավելի մեծ օգնություն ցուցաբերել:Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ օգնության ծառայության ղեկավար Հրանտ ԿարապետյանՈւռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ օգնության ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանի խոսքերով , բժիշկ Պերճ Քալամքարյանի այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել և բավականին շատ թվով մարդիկ են դիմել նրա կողմից հետազոտվելու համար:
– Մեր նպատակն է մի նոր մակարդակի բարձրացնել հակացավային թերապիան այս կենտրոնում: Բժիշկը շատ ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատել և հասցրել է քննել մեզ դիմած բոլոր պացիենտներին և օգնություն ցույց տալ:
– Ձեր գնահատականը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայության աշխատանքին:
– Մեզ մոտ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, չնայած ծառայությունը դեռևս հեռու է միջազգային մակարդակի հագեցվածությունից: Առհասարակ, պալիատիվ օգնությունը տարանջատվում է երեք մասի՝ հակացավային թերապիա, սիմպտոմատիկ բուժում և հոգեսոցիալ օգնություն: Բաժանմունքում առայժմ հնարավորություն ունենք իրականացնելու առաջին երկուսը: Մեզ մոտ ընդամենը տասը մահճակալ է նախատեսված ստացիոնար պալիատիվ բուժման համար: Ունենք նաև թիմեր, որոնք այցելում հիվանդի տուն և տնային պայմաններում ցուցաբերում անհրաժեշտ օգնությունը:
![]() |
– Որքանո՞վ է պալիատիվ օգնությունը մատչելի Հայաստանում:
– Ծառայությունը վճարովի է, պետպատվերով բուժում չի իրականացվում: Այս տարվա հունիսից ծառայությունը մատուցվում է ինքնարժեքով: Այդպիսի որոշում կայացվեց տնօրինության կողմից , որպեսզի այն մատչելի դառնա ավելի մեծ թվով մադկանց համար:
16.10.2015 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
