Լուրեր
Տարվա լավագույն մարզային բուժհիմնարկ «ՄՐՑԱՆԱԿԸ» Գյումրի բշկական կենտրոնին
Առողջապահության զարգացման տեմպերը շարունակ նոր պահանջներ են սահմանում ոլորտի կառույցների համար: Այս համատեքստում արդի միտումներին համընթաց‘ Գյումրի բժշկական կենտրոնում առանձնահատուկ կարևորություն ունեցավ«Կյանքի ստենտ»ՀՀ նախագահի ծրագիրը, որը ՀՀ ԱՆ կողմից ներդրվեց հունվարի 1-ից: Այն ուղղված է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություններ մատուցելուն:
Նախապես ընտրված բժշկական կենտրոններում եռամսյա փուլով իրականացվող այս ծրագրի ժամանակահատվածում շնորհիվ Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի ու մասնագիտական անձնակազմի գործնական հմտության‘ այս տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը կատարվել է 18 քաղաքացու սրտի անհետաձգելի վիրահատություն, ովքեր եղել են 36-ից 86 տարիքային խմբում: 2015 թ.-ի ընթացքում իրականացվել է 51 ոչ դեղապատ ստենտավորում: Այնուհետ, Առողջապահության նախարար Ա. Մուրադյանի գլխավորությամբ ստորագրվեց նոր փոխըմբռնման հուշագիր մինչև սույն թվի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածով: Տնօրեն Արմեն Իսահակյանի հաղորդմամբ‘«Կյանքի ստենտ՚»ծրագիրը նկատելիորեն նվազեցրեց մահացությունների թիվը Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում: Այս ծրագրի մասին քաղաքացիներին հաղորդակից դարձնելու նախարարության տարաբնույթ իրազեկման եղանակներին միացավ նաև տնօրեն Ա. Իսահակյանի մտահղացմամբ տեղեկատվական գրքույկի, որի հեղինակն է բուժհիմնարկում և ոլորտում լավագույն միջամտական սրտաբան Կարեն Միքայելյանը, հրատարակումը: Բուժհիմնարկի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանի հաղորդմամբ‘ իրազեկող այս գրքույկները տրամադրում են ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև այլ բուժհաստատությունների սրտաբաններին: Վերջերս տնօրեն Ա. Իսահակյանը և միջամտական սրտաբան Կ. Միքայելյանը եղել են Աշոցքի ՙՏիրամայր Նարեկ՚ բուժկենտրոնում ու գործնական հանդիպում ունեցել տեղի մասնագետների հետ:
Այսօրինակ հանդիպումներ են սպասվում Գյումրու պոլիկլինիկաների, Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի սրտաբանների հետ: Այսպիսով քաղաքացին այս ծրագրի մասին կծանոթանա նաև ընտանեկան բժշկից, ինչպես նաև այցելելով բուժհիմնարկի պաշտոնական վեբ կայք‘ Gyumrimc.am:
Նշենք, որ քաղաքակիրթ բուժսպասարկմանն ընդառաջ 2015 թ.-ից անցել են ծառայությունների մատուցման պայմանագրային համակարգին՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2011 թ. փետրվարի 1-ի N104-Ա հրամանի հավելվածի: Տնօրենի գնահատմամբ‘ այս ծրագրի ներդրումը նպաստեց բուժկենտրոնի կողմից ավելի պատշաճ որակով ու բժշկական ցուցումների համաձայն անհրաժեշտ ծավալով ծառայությունների մատուցմանը, ինչի դիմաց պատվիրատուն պարտավորվում է վճարել պայմանագրով սահմանված չափով ու կարգով: Ա. Իսահակյանի հետևողականությամբ կարևոր ձեռքբերում է նեղ մասնագետներով համալրումը բուժկենտրոնում, ինչպես օրինակ‘ ամռան ամիսներին աշխատանքի ընդունվեց կրծքային վիրաբույժը՝ թորակալը: Մեկ տարվա ձեռքբերումների առհավատչյան բուժկենտրոնին տրվող պարգևներն են: Համաձայն ՙՀամազգային վստահության խորհրդի՚ քաղաքացիների և ԶԼՄ-ների շրջանում կատարած հարցումներիª 2015 թ.-ին«Հուսո աստղ՚»մրցանակաբաշխության ժամանակ ՙԳյումրի բժշկական կենտրոնն՚ արժանացավ ՙՏարվա լավագույն մարզային բուժհիմնարկ՚ մրցանակին: Ի կարևորումն լայն հասարակության իրազեկման ու գործունեության առավել թափանցիկությանª այս տարում բուժկենտրոնում Ա. Իսահակյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը: Ուշագրավ է նաև այն, որ կենտրոնը գերազանցել է մեկ տարվա կտրվածքով հատկացված պետպատվերի շրջանակում իրականացվելիք բուժսպասարկումը, որի արդյունքում ՀՀ ԱՆ կողմից կրկին ֆինանսավորվել է: Հավելենք, որ այս տարվա ընթացքում այստեղ բուժում է ստացել 7350 հիվանդ, որից 5830-ը պետպատվերի շրջանակում:
Ներկայում լուրջ խնդիրներ չունենª կապված սարքավորումների կամ մասնագետների բացակայության հետ: Այնուհանդերձ ձգտում են թարմացնել ակնաբուժական ծառայության մի քանի սարքավորումներ՝ ճեղքային լամպ, պերիմետր և ավտոռեֆարակտոմետր, որոնք 10 տարվա վաղեմություն ունեն: Թեպետ ծառայության վիրահատարանն ապահովված է առաջին անհրաժեշտության վիրահատական սարքավորումներով և գործիքներով, այդ թվումª միկրոսկոպով:
Տեղական ու միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ գործակցության շրջանակում բուժհիմնարկի մասնագետները հնարավորություն են ստանում անցնել մասնագիտական խորը վերապատրաստումներ եվրոպական առաջատար կազմակերպություններում:
Հեռահաղորդակցության բարձրորակ հնարավորություններով հագեցված աշխատասենյակներում ուղիղ տեսակապով քննարկումներ են իրականացնում տեղական ու արտերկրյա մի շարք բուժկազմակերպությունների հետ: Վերջերս ՙՇիրակ Հայրենակցական միավորում՚ ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացրեցին ՙբաց դռների՚ օրեր, որի ընթացքում 361 քաղաքացի հետազոտվեց բոլոր մասնագիտություններով: Տնօրենի հաղորդմամբª 2016 թ.-ից համագործակցության նոր փուլ են սկսելու ՀՀ ԱՆ և ԱԱԻ հետ, որի շրջանակներում նախատեսվում է Գյումրիի բժշկական կենտրոնի բուժքույրական անձնակազմի համար սեմինարների ու գործնական աշխատանքների կազմակերպում:
Աղբյուրը՝«Գործընթաց» շաբաթաթերթ
15.01.2016 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ