Լուրեր
Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ. oncology.am
Հունվարի 15-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար` նվիրված լիմֆոլոգիական (ավշային համակարգի) խնդիրներին: Կազմակերպված սեմինարի նպատակն էր քննարկել ուռուցքաբանության ոլորտում ավշային համակարգի ամենահաճախ հանդիպող բարդությունները, և Հայաստանում կիրառել լիմֆոլոգիական այդ խնդիրների բուժման գերմանական փորձը: Սեմինարին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Գերմանիայի Լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի տնօրեն, առաջատար մասնագետ Օլիվեր Գյուլտիկը:
Կազմակերպված սեմինարի մասին մանրամասն տեղեկություն փոխանցեց Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:
– Ո՞րն է սեմինարի կազմակերպման շարժառիթը:
– Նախ նշեմ, որ մեր հյուրերն են Գերմանիայի Լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի տնօրեն, առաջատար մասնագետ Օլիվեր Գյուլտիկը և Հայաստանում Կարմիր խաչ կենտրոնի բժշկուհի Անահիտ Պետրոսյանը:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին լիմֆոլոգիային` ավշային համակարգի անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, հետվիրահատական ավշային կանգին, այտուցներին և դրանց բուժմանը վերաբերող հարցեր: Օրինակ. կրծքագեղձի վիրահատություններից հետո թե՛ վիրահատական վաղ շրջանում, թե՛ վիրահատությունից տարիներ անց, կարող են զարգանալ վիրահատված կողմի վերին վերջույթի արտահայտված այտուցներ: Խնդրի լուծման համար գերմանացի մասնագետներն առաջարկում են բուժման իրենց մեթոդը՝ մանուալ լիմֆդրենաժը: Այն մերսման հատուկ տեսակ է, որի միջոցով ավիշը կուտակված հատվածից տարածվում է այլ ուղղությամբ և դուրս գալիս օրգանիզմից: Բուժման այս մեթոդը բավականին արդյունավետ է, և նրանք ցանկություն ունեն իրենց փորձը գործնականում կիրառել նաև մեզ մոտ: Սա հնարավորություն է մեր մասնագետների վերապատրաստման համար ստեղծել համապատասխան դաշտ, որպեսզի կարողանանք բուժման այս եղանակը կիրառել նաև Հայաստանում: Սեմինարը նախատեսված էր և՛ բժիշկների, և՛ բուժքույրերի համար: Այն բաղկացած էր երկու մասից՝ տեսական և պրակտիկ: Մեր նպատակն է, որ այս խնդիրներով զբաղվեն ո՛չ միայն բժիշկները, այլ նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան բժշկական կենտրոնի բուժքույր-ռեաբիլիտոլոգները: Պարոն Գյուլտիկի մոտ վերապատրաստվելու նպատակ ունեն մեր կենտրոնի մի քանի մասնագետներ:
Սեմինարի երկրորդ մասը վերաբերում էր գործնական կիրառմանը՝ հիվանդի օրինակով ցուցադրել բուժման մոտեցումն ու գնահատել արդյունավետությունը:
Օլիվեր Գյուլտիկը 40 տարի է, ինչ աշխատում է լիմֆոլոգիական ասպարեզում և իր մասնագիտական առաջին գործունեությունը սկսել է լիմֆոլոգիական կլինիկայում: Գերմանիայում Լիմֆոլոգիայի դպրոցի տնօրենն ու գլխավոր մասնագետը մեծ փորձ ունի լիմֆոլոգիայի կրթական համակարգում և ցանկանում է իր փորձը փոխանցել հայ մասնագետներին:
– Ինչպես նշում է մասնագետը, ոււռուցքային հիվանդությունների հաճախակի հանդիպող բարդություններից են լիմֆատիկ այտուցները, որոնք առաջանում են թե՛ հիվանդության զարգացման հետևանքով, թե՛ վիրահատություններից հետո: «Գերմանիայում գործում է լիմֆոլոգիական մեծ ցանց, որտեղ աշխատում են բազմաթիվ բժիշկներ և ֆիզիոթերապևտներ: Ցանկություն ունենք այստեղ՝ Հայաստանի առողջապահության ոլորտում, նույնպես ստեղծել նման ցանց: Դեռ անցյալ տարի Հայաստանի Կարմիր խաչի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որից հետո այդ կենտրոնի բժիշկների և բուժքույրերի համար Գերմանիայում կազմակերպեցինք վերապատրաստման դասընթացներ: ՀՀ Գերմանիայի դեսպանատան կողմից վստահված, Հայաստանում Կարմիր խաչի կենտրոնի բժշկուհի Անահիտ Պետրոսյանը Գերմանիայում մասնակցել է լիմֆոլոգիայական մասնագիտական դասընթացներին: Նա լիարժեք մասնագիտացված է այս ոլորտում և Հայաստանում լիմֆոլոգիական կրթություն ստացած առայժմ միակ մասնագետն է:
Նույն այդ նպատակով կրկին Հայաստանում ենք, որպեսզի Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը միացնենք լիմֆոլոգիական միջազգային ցանցին, ինչը հնարավորություն կտա նման կրթություն ապահովել նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներին ու բուժքույրերին, քանի որ պարտադիր եմ համարում, որ լիմֆատիկ բարդություների բուժումը պետք է անմիջապես կազմակերպել այս կենտրոնում»:
– Լիմֆոլոգիական խնդիրների բուժման համար Հայաստանի հետ կապված ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:
– Ցանկություն ունենք Հայաստանում յուրաքանչյուր տարի սիմպոզիումներ կազմակերպել: Պատրաստվում ենք այս տարի Գերմանիայում Միջազգային լիմֆոլոգիական կոնգրեսի շրջանակում ես և Անահիտ Պետրոսյանը ներկայանալ զեկույցով՝ Հայաստանում իրագործած ծրագրի մասին: Մեր նպատակն է աշխարհում գոյություն ունեցող լիմֆոլոգիական ասպարեզի բոլոր նորամուծությունները, կրթական ծրագրերը սեմինարների միջոցով իրազեկել նաև հայաստանյան մասնագետներին:
Մեր կենտրոնը Գերմանիայում համարվում է ամենամեծ լիմֆոլոգիական դպրոցը և կազմակերպում ենք վերապատրսատման դասընթացներ Դուբայում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում և ցանկանում ենք, որ մեր այս ցանցի մեկ օղակ հանդիսանա նաև Հայաստանը:
– Հայաստանում ոլորտի հետ կապված ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում:
– Գերմանիայում հետուռուցքային բարդությունների բուժումն ընդգրկված է ապահովագրական համակարգում, և մեր նպատակն է Հայաստանում նույնպես գործի դնել այս մոտեցումը: Հայաստանում հնարավոր ամեն ինչ արվում է պետական աջակցությամբ ուռուցքների հայտնաբերման, կանխման և բուժման համար: Սակայն ուռուցքային հիվանդների բուժումից հետո առաջացած բարդությունների բուժման և վերականգնողական միջոցառումների համար Հայաստանում պետական աջակցության ասպարեզում դեռ շատ անելիքներ կան: Մեր ցանկությունն է նաև Հայաստանին օգնել այս հարցում, որպեսզի ոլորտում առաջընթաց գրանցվի:
Նույնիսկ բարեհաջող վիրահատություններից հետո հիվանդները մինչև իսկ 40% դեպքերում տառապում են հետվիրահատական այտուցով. քաղցկեղը հաղթահարված է, բայց բարդությունը՝ ոչ, իսկ հիվանդի կյանքի որակը փոխվում է դեպի վատը, մինչդեռ ընդամենը երեք շաբաթում հնարավոր է վերացնել այդ բարդությունը:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն