Լուրեր
Գյումրու բժշկական կենտրոնում գրիպի եւ սուր շնչառական վարակների դեմ իրականացվող ուժեղացված համաճարակային հսկողության միջոցառումներ. gyumrimc.am

Գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդացության սեզոնային բարձրացման հետ կապված` հետագա զարգացումներից խուսափելու, ինչպես նաև` ներհիվանդանոցային վարակների կանխարգելման նպատակով «Գյումրու ԲԿ» ՓԲԸ-ում, համաձայն ՀՀ ԱՆ 17.12.2010թ. թիվ 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների հսկողություն» ՍԿ 3.1.1-021-10 սանիտարա-համաճարակային կանոններ և նորմերի պահանջների, 2015թ. համար կազմված է «Գրիպի և սուր շնչառական վարակների հսկողության» ՆՎՀ ծրագիր, համաձայն որի՝ սկսած 2015թ. սեպտեմբեր ամսից, ստացիոնար ընդունված հիվանդների շրջանում իրականացվում է ամենօրյա մոնիթորինգ, Իսկ 2015թ. նոյեմբերի 9-ից ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ «Շիրակ» մասնաճյուղին տրամդրվում է շաբաթական ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ ԱՆ 24.09.15թ. թիվ 2609-Ն հրամանի հավելվածներով պահանջվող ձևաչափերով: Սկսած 2016թ. հունվարի 8-ից տեղեկատվություն տրամադրվում է ամենօրյա կտրվածքով:
Համաձայն «Գյումրու ԲԿ» ՓԲԸ-ում «Գրիպի և սուր շնչառական վարակների հսկողության» ՆՎ-ի կանխարգելման ծրագրի, հաշվի առնելով, որ ՀՀ-ում, այդ թվում՝ Շիրակի մարզում, սեզոնային գրիպի հետ համատեղ շրջանառվում է Գրիպի H1N1 ենթատիպը և ավելացել է արձանագրվող դեպքերի քանակը, ստացիոնարում ուժեղացվել է այս խմբի վարակների նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը: Իրականացվում են հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.
- Առաջարկվել է ակտիվ հայտնաբերել, ախտորոշել և ժամանակին մեկուսացնել կասկածելի կլինիկական նշաններով հիվանդներին՝ կատարելով լաբորատոր-գործիքային հետազոտություններ, հիմնավորելով ախտորոշումը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել համապատասխան բուժում և խնամք՝ խորհրդակցելով վարակաբանի հետ:
- Ուժեղացվել է ընդհանուր հիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմը, այդ թվում.
- օրական նվազագույնը 2-3 անգամ մշակվում են արտաքին մակերեսները, օգտագործելով ախտահանիչ լուծույթներ,
- հաճախակի 8-10 րոպե տևողությամբ օդափոխվում և խոնավ մաքրման են ենթարկվում հիվանդասենյակները, միջանցքները, իսկ ֆունկցիոնալ սենքերի օդը վարակազերծվում է մանրէասպան լամպերի կիրառմամբ,
- կատարվում է հոսպիտալացված հիվանդների ամենօրյա հարցում, զննում, ջերմաչափում. բժշկական հսկողության արդյունքները գրանցվում են համապատասխան բժշկական փաստաթղթերում,
- կասկածելի դեպքերը հաշվառում են համապատասխան գրանցամատյաններւմ, կազմվում է շտապ հաղորդվում և կատարվում է օպերատիվ հաղորդում՝ սահմանված կարգով (համաձայն 35-Ն հրամանի),
- մեկուսարանի պատրաստվածության վերանայում,
- բաժանմունքներում համապատասխան ջերմային ռեժիմի ապահովման հսկողության ուժեղացում,
- բուժաշխատողների զգոնության բարձրացում, լրացուցիչ դասընթացների և սեմինարների կազմակերպում՝ գիտելիքների թարմացման և լրացման նպատկով,
- բուժանձնակազմի կողմից աշխատանքի ժամանակ միանվագ դիմակների օգտագործում, որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,
- սահմանափակվել են հիվանդատեսների այցելությունները՝ մեկ հիվանդի մոտ մեկ այցելու, կրճատվել են տեսակցության ժամերը, արգելվել է երեխաների և հիվանդ այցելուների մուտքը հիվանդանոց, մուտքի դռան մոտ փակցվել է ցուցանակ՝ ուժեղացված հսկողության և սահմանփակված տեսկցության ժամերի մասին տեղեկատվությամբ,
- կատարվում են լայնածավալ քարոզչական աշխատանքներ այցելոուների, հիվանդների և բուժաշխատանքների շրջանում,
- նվազագույնի է հասցվում շփումը բաժանմունքների միջև,
- մեկուսարանում և ինչպես նաև վերապրոֆիլավորված բաժանմունքում հիվանդների առկայության դեպքում բուժաշխատողներն աշխատում են ինֆեկցիոն ռեժիմով,
- ընթացիկ ախտահանման աշատանքները իրականացվում են հիմնական մաքրման և եզրափակիչ ախտահանման աշխատանքային լուծույթներով,
- հիվանդի հետ շփված բժշկական թափոնների ճիշտ և անվտանգ վարում,
- բոլոր ինվազիվ միջամտությունների ընթացքում անհատական պաշտպանիչ միջոցների կիրառում,
- բժշկական նշանակության առարկների, սարքերի և սարքավորումների ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման աշխատանքների նկատմամբ հսկողության ուժեղացում,
- ձեռքերի հաճախակի լվացում և հիգիենիկ մշակում,
- բուժաշխատողների առողջության մոնիթորինգ,
- ներհիվանդանոցային վարկի տարածման ռիսկի գնահատում,
- բուժաշխատողների շրջանում կանխարգելիչ պատվաստումների իրականացում:
Արմինե Անդրյան
«Գյումրի բժշական կենտրոն»-ի Կլինիկական համաճարակաբան

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն