Լուրեր
Ներկայացվեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի և ուրոլոգիայի բաժանմունքների 2015թ. գործունեության զեկույցները. izmirlianmedicalcenter.com
Հունվարի 25-ին «Իզմիրլյան» ԲԿ-ում բժիշկների հավաքական քննարկմանն անմիջապես հաջորդեց զեկույց-ներկայացում. էկրանին ցուցադրվեց երկու բաժանմունքների 2015 թվականի գործենությանը վերաբերող տեղեկատվություն:
Զեկույցով հանդես եկան Կոլոպրոկտոլոգիայի և Ուրոլոգիայի բաժանմունքի վարիչներ Ա. Հակոբյանը և Ա. Գրաբսկին:
Առաջինը զեկույցը ներկայացրեց Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ Ա. Հակոբյանը, որն ընդգրկում էր ընդհանուր բաժնի կառուցվածքը, պրակտիկ գիտագործնական աշխատանքները, կատարված վիրահատությունների ցուցանիշները, համատեղ վիրաբուժական միջամտությունները և ընդհանուր դինամիկան:
Երկու բարդ և պատասխանատու բնագավառների մասնագետները ներկայացրեցին կլինիկայի ձեռքբերումները նաև թվային տեսքով, որն ակնհայտորեն մարդկանց տեղեկացված լինելուն և դիմելությանը վերաբերող դինամիկ աճ էր արձանագրում: Զեկույցներում ներկայացված էին անցյած` 2015թ., և նախորդ տարիների համեմատական ցուցանիշները:
Ցուցադրվեց բարդագույն դեպքեր և՛ կոլոպրոկտոլոգիայի, և՛ ուրոլոգիայի բնագավառներում` կարևորելով ո՛չ միայն դրական արդյունքներն աշխատանքում, այլև` թիմային մոտեցումը:
Ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Ա. Գրաբսկին ներկայացրեց տարեկան վիճակագրությունը` հստակ ընդգծելով նախորդ տարիներին պացիենտների մեծաքանակ հոսքը, որը նույն տեմպով շարունակվել է նաև 2015 թվականին, ընդ որում, գրանցվել էր նաև արտերկրից պացիենտների դիմելիության զգալի աճ: Ա. Գրաբսկին կարևորեց կլինիկայի մասնագետների մի շարք կոնֆերասներին ակտիվ մասնակցությունը, գիտական հանդեսներում հոդվածների տպագրությունը, որը, միանշանակ, խթանում է աշխատանքի արդյունավետությանն ու բժշկության վերջին նորույթներին իրազեկմանը:
Երկու բաժանմունքների ղեկավարները բժշկագիտական արագ շարժվող ռիթմում կարևորեցին կլինիկան նոր սարքավորումներով համալրումը: Այդ առումով մի շարք սարքավորումների ձեռքբերմանն աջակցելու համար նրանք շնորհակալություն հայտնեցին տնօրեն Ա. Չարչյանին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Ա. Չարչյանը նշեց, որ զեկույցները պատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ ու ներկայացվեցին բարձր մակարդակով: Միայն ամենօրյա նվիրյալ աշխատանքը կարող է ապահովել բուժման բարձրակարգ որակ, և արդյունքում ստանալ թվային բարձր ցուցանիշներ: Ա. Չարչյանը ելույթն ավարտեց` վերադառնալով սարքավորումների համալրմանը. բաժանմունքներում անպայման կլինեն նորություններ:
Առաջիկա օրերին զեկույցներով հանդես կգան նաև կլինիկայի մյուս բաժամունքների վարիչները:
Կլինիկայից ժպիտով և գոհունակությամբ հեռացող հիվանդներն ամենամեծ ձեռքբերումն ու լավագույն հեղինակություն թելադրողն են:
26.01.2016 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ