Լուրեր
«Արմենիա» ՀԲԿ-ն իր նորարարական ծառայություններով ներկայացավ «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին. armeniamedicalcenter.am
Մարտի 1-3-ը «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» խորագրով ցուցահանդեսը մի հարկի տակ էր հավաքել հայաստանյան առողջապահական համակարգի ներկայացուցիչներին: Մասնագիտացված ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման և վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումների հետ: Ցուցահանդեսին առողջապահական նորություններով ներկա էր Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնը:
Կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության բժիշկ Կարեն Մանուկյանը ներկայացրեց «Արմենիա» ԲՀԿ-ի մասնակցությունը:
– Որպես առողջապահական ոլորտի ներկայացուցիչ, որքանո՞վ է կարևոր բժշկական կենտրոնների, դեղագործական ընկերությունների ներգրավվածությունը այսպիսի միջոցառումներին:
– Նախևառաջ, սա պարարտ հող է առողջապահական նորությունների, տեխնիկական նորամուծությունների, նորագույն մեթոդաբանության ներկայացման համար: Որքան շատ լինեն նմանատիպ միջոցառումները, մարդիկ այնքան տեղեկացված կլինեն բժշկական նորագույն մեթոդներին, ինչը կնպաստի արդի մոտեցումների արագ ներմուծմանն ու տարածմանը պրակտիկայում:
Մեր կենտրոնը բազմաթիվ այսպիսի հնարավորւթյուններ է ունեցել` ներկայանացնելու իր ծառայությունները, մասնավորապես, էնդոսկոպիկ ծառայությունը, ցուցադրելու նորամուծություններն ու ձեռքբերումները:
– Ի՞նչ նորություններով եք այսօր ներկայանում ցուցահանդեսին: Ի՞նչ ձեռքբերումներ ունեք:
– Ըստ վիճակագրության, կարող եմ վստահաբար ասել, որ կատարվող էնդոսկոպիկ միջամտությունների քանակով մեր կլինիկան Հայաստանում առաջատարն է և, ընդհանուր առմամբ, ընդգրկում է էնդոսկոպիկ միջամտական ծառայությունների համարյա ամբողջ ցանկը: Կան բազմաթիվ միջամտություններ, որոնք միայն մեզ մոտ են իրականացվում:
Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում առաջինը մեր կենտրոնում կատարվեց ստամոքս-աղիքային համակարգի ստենտավորում: Այս միջամտությունն իսկական փրկություն դարձավ ուռուցքով հիվանդների կյանքի որակը բարձրացնելու համար: Բացի այդ, առաջին անգամ «Արմենիա» ՀԲԿ-ում է էնդոսկոպիկ սարքի օգնությամբ իրականացվել ստամոքսի և կերակրափողի վարիկոզ երակների բուժումը լիգավորման մեթոդով: Շատ են դեպքերը, երբ այլ կլինիկաներից մարսողական համակարգի խնդիրների հետ կապված արյունահոսող հիվանդերին տեղափոխում են մեզ մոտ` նման միջամտությամբ բուժումը շարունակելու:
Նույնը կարող եմ ասել նաև կերակրափողի նեղացումներով խնդիրների ժամանակ, քանի որ մեր բաժանմունում է իրականացվում կերակրափողի ստենտավորում, և այդ առումով դարձել ենք կարևորագույն կենտրոն` երկրի մակարդակով: Բաժանմունքում իրականացվում է նաև բալոնային դիլատացիա:
– Առհասարակ, բժշկական ո՞ր ուղղություններն են շեշտադրված Արմենիա ՀԲԿ-ում:
– Կենտրոնում գործում են ախտորոշիչ, վիրաբուժական, թերապևտիկ, նյարդավիրաբուժական և այլ ծառայություններ: Վիրաբուժական ծառայության ոլորտում կենտրոնը մեծ դերակատարում ունի լապարոսկոպի մեթոդի ներդրման և զարգացման մեջ, ընդ որում, որոշ միջամտություններ իրականացվում են միայն մեզ մոտ, ինչն ապացուցում է բաժանմունքում կատարվող վիրահատությունների ծավալի աճը:
Կատարվում են բարդ էնդովասկուլյար միջամտություններ սրտի կորոնար անոթների և պերիֆերիկ զարկերակների վրա: Նորագույն տեխնիկական ապահովվածությունը թույլ է տալիս իրականացնել ո՛չ միայն սրտի կորոնար զարկերակների անգիոգրաֆիա, այլ նաև քնային զարկերակների, վերին և ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիա, բալոնային անգիոպլաստիկա, ստենտավորում:
03.03.2016 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
