Լուրեր
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մասնակցում էր «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին. izmirlianmedicalcenter.com
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում մարտի 1-3-ը հայաստանյան առողջապահական համակարգը կենտրոնացել էր մեկ վայրում: «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսը տալիս է եզակի հնարավորություն` ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների կարծիքներին և ստանալ արժեքավոր խորհուրդներ:
Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են. բժշկական տեխնիկայի, սարքավորումների և դեղերի առաջատար արտադրողների, առողջապահության ոլոտում աշխատող մասնագետների ներգրավում, նորարարական արտադրանքի առաջխաղացման համար նպաստավոր պայմանների ստեղծում: Մասնակից ընկերությունները նաև իրենց տարեկան աշխատանքի ամփոփումն են կատարում:
Բազմաթիվ բժշկական կենտրոնների կողքին ցուցահանդեսին իր ծառայություններն էր ներկայացնում նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: Կենտրոնի մասին ավելի մանրամասն զրուցեցինք Իզմիրլյան ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ:
– Պարոն Չարչյան, ի՞նչ նշանակություն ունեն այսպիսի միջոցառումները՝ Ձեր կենտրոնի մասնակցության օրինակով:
– Ես շատ արժևորում եմ մեր մասնակցությունն այս ցուցահանդեսին: Երկու հիմնական նպատակ կա այստեղ՝ բժշկական հանրությանը ցույց տալ, թե ով ես դու, ինչով ես զբաղված, ինչ կարող ես անել, ինչ խնդիրներ ու նպատակներ ունես, և երկրորդը՝ տեսնել, թե ինչով են զբաղված գործընկերներդ, ինչ նորություններ ունեն: Էքսպոն նաև ամոփում է տարեկան գործունեությունը և սկիզբ դառնում նոր նախագծերի:
– Ինչպես նշեցիք, սա նաև դաշտի ուսումնասիրության համար շատ լավ առիթ է: Ուսումնասիրության ֆոնին` ինչո՞վ է տարբերվում Իզմիրլյան կենտրոնը:
– Չեմ ցանկանում համեմատել Իզմիրլյան կենտրոնը որևէ այլ բժշկական հաստատության հետ, կփորձեմ համեմատել Իզմիրլյանն ինքն իր հետ, իր անցած ուղու հետ: Այս մեկ տարվա ընթացքում մեզ մոտ բացվեց ճառագայթային ախտորոշման բաժանմունքը: Այն նախկինում գտնվում էր խորհրդատվական ախտորոշման բաժանմունքի կազմում: Տեխնիկապես վերազինվելուց հետո` ծառայությունը բավականին մեծ թափ առավ, և անհրաժեշտություն առաջացավ այն ներկայացնելու որպես առանձին ստորաբաժանում: Բացվեց նաև անոթային վիրաբուժության բաժանմունքը:
Բացի նորամուծություններից, Իզմիրլյան կենտրոնում գործող ավանդական բաժանմունքները զարգացման նոր ուղի են անցնում, բաժանմունքներում նոր վիրահատություններ են իրականացվում, նոր տեխնիկայով է զինվել կենտրոնը:

– Խոսենք նաև նպատակների ու խնդիրների մասին:
– Մենք այսօր դեռ ամբողջովին չենք ծածկում վիրաբուժական դաշտը: Մեզ մոտ դեռևս թերի է քիչ ինվազիվ սրտային վիրաբուժությունը: Մեր ծրագրերն ուղղված են այս ճյուղի զարգացմանը, որի արդյունքում Իզմիրլյան ԲԿ-ն կկարողանա ծածկել ամբողջ վիրաբուժական ոլորտը:

– Բժշկական ո՞ր ուղղություններն են հատուկ շեշտադրվում Իզմիրլյան ԲԿ-ում:
– Ի սկզբանե կենտրոնը հայտնի է եղել որպես պրոկտոլոգիայի և կոլոպրոկտոլոգիայի տարածաշրջանային կենտրոն: Չմոռանանք, որ խորհրդային տարիներին այս կլինիկայում բուժվել են պացիենտներ և՛ Ադրբեջանից, և՛ Վրաստանից, և՛ Ռուսաստանից: Երկրորդ ուղղությունը ուրոլոգիան է: Կենտրոնում յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարվում է մոտավորապես 1600 վիրահատություն: Եվ երրորդ ուղղությունը վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան է, որի մասնագիտացված բաժանմունքում տարեկան իրականացվում է 1000-ից ավելի վիրահատություններ: Չնայած այս երեք ուղղություններն առանձնահատուկ շեշտադրում ունեն Իզմիրլյան ԲԿ-ում, բժշկական մյուս ուղղությունները մեզ համար պակաս կարևոր չեն:
03.03.2016 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
