Լուրեր
Ճառագայթային թերապիայի բուժման որակական աճ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
1946 թվականին Հայաստանում հիմք դրվեց ուռուցքաբանությանը: Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համար 2016 թվականը հոբելյանական է՝ կենտրոնը նշում է մեր երկրում բժշկության այս ոլորտի 70-ամյակը: Այս տարիների ընթացքում կենտրոնի բժշկական անձնակազմը ո՛չ միայն իր այցելուների նկատմամբ դրսևորել է պրոֆեսիոնալիզմ և հոգատար վերաբերմունք, այլև ձգտել է յուրաքանչյուր ժամանակաշրջանում բուժման համար կիրառել բժշկական նորագույն տեխնիկա:
Սույն թվականին Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, արդեն իսկ համալրվել է նոր սարքավորումներով, վերջին նորագույն ամերիկյան «Hologyc» մամոգրաֆով, «Phillips» անգիոգրաֆով և գերմանական «Wolf» լապարոսկոպով:
Սեպտեմբերի 29-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և իրանական «Varan Parto Darman» ընկերության միջև, որը նաև համարվում է ամերիկյան «Varian» ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը ստորագրվեց հուշագիր, համաձայն որի կկատարվեն երկկողմ բժիշկների մասնագիտական փորձի փոխանակում և վերապատրաստումներ:
«Varan Parto Darman» ընկերության գլխավոր տնօրեն՝ Մոհամադ Հոջաթփանան հայտարարեց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մոտակա 10 ամսվա ընթացքում կհամալրվի «Varian» ամերիկյան բժշկական սարքավորումներով, որը առաջատարն է ճառագայթային բժշկության սարքավորումների բնագավառում:
«Այս ձեռքբերումը կնպաստի ուռուցքային հիվանդություններ ունեցող հիվանդների բուժումը կազմակերպել արդյունավետ, իսկ մեր հիվանդներն այսուհետ ճառագայթային բուժման նպատակով չեն մեկնի արտերկիր: Վերջին տարիներին մեր կենտրոնը վերածնունդ է ապրում՝ կատարվում են շինարարական աշխատանքներ, վերանորոգումներ նաև բուժման որակյալ արդյունք ապահովելու համար ձգտում ենք համալրել կենտրոնը նորագույն բուժտեխնիկայով, որի վառ ապացույցն է ճառագայթային բժշկությունը զարգացնելու նպատակով հայ-իրանական համագործակցության շրջանակում կատարված ձեռք բերումը»,-ասաց Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:
Հայ-իրանական բժշկական հուշագրի ստորագրումն ամփոփվեց երկու երկրների ներկայացուցիչների կողմից միմյանց խորհրդանշական նվերների փոխանակումով:
05.10.2016 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

