Լուրեր
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի նոր լազերային սարքը գործի է դրվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի նոր լազերային սարքը` Quanta System Q1, արդեն գործի է դրվել (սարքը Կալիֆոռնիայի սփյուռքահայ բժիշկ, բարեգործ Կարո Դերձակյանի և Health Tronics ընկերության նվերն է ԲԿ-ին). մեկ շաբաթում իրականացվել է 7 վիրահատություն`հաջող ընթացքով, և հիվանդներն արդեն դուրս են գրվել: Ի դեպ, վիրահատություններն իրականացվել են Կարո Դերձակյանի հետ համատեղ. սարքի նոր հնարավորություններին ծանոթացել են կլինիկայի առաջատար և երիտասարդ մասնագետները:
Այս մասին ոգևորությամբ պատմում է ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արթուր Գրաբսկին:
Իր իսկ խոսքերով` նոր սարքը հնարավորություն տվեց է՛լ ավելի կատարելագործված եղանակով իրականացնել ուրոլոգիական միջամտություններ՝ առանց կտրվածքային վերքերի և նվազագույն արյան կորուստով.«Դեռևս 2005 թվականից` մեր կլինիկայի հիմնադրման օրվանից, համագործակցում ենք բժիշկ Կարո Դերձակյանի հետ: Նա համալրեց մեր կլինիկան սարքերով, որոնք չկային Հայաստանում, ինչի համար` հատուկ շնորհակալություն»,- նշեց Ա. Գրաբսկին` հավելելով, որ նմանատիպ սարքերի օգնությամբ շագանակագեղձի բուժման արդյունավետությունը մեծանում է, իսկ չբարդացված դեպքում հիվանդն ապաքինվում է 24 ժամվա ընթացքում, այսինքն, մեկ օր հետո կարող է տուն գնալ:
Ա. Գրաբսկին պատմեց նաև, որ օրերս` կրկին Կարո Դերձակյանի միջնորդությամբ, բաժանմունք են այցելել լազերային սարք արտադրող իտալական ընկերության ներկայացուցիչները.« Ի ուրախություն մեզ, իտալական ընկերության ներկայացուցիչներն աշխատանքային այցով Երևանում էին, և հյուր եկան մեր բաժանմունք: Շրջայցից հետո նրանք դրվատանքի խոսքեր ասացին: Նրանց հաճելիորեն զարմացրել էր թե՛ բաժանմունքի արտաքին տեսքը, թե՛ սարքերի հագեցվածությունը: Եվ, իսկապես, մատների վրա կարելի հաշվել կլինիկաներ, որտեղ կա նման տեխնիկա»:
Ա. Գրաբսկու փոխանցմամբ` իտալացիների հետ բանակցություններ են տարվել, ինչի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի ընկերությունը կապահովի լազերային սարքի անխափան աշխատելու համար անհրաժեշտ ծախսվող մասեր:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն