Լուրեր
«Իզմիրլյան» ԲԿ ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով. izmirlianmedicalcenter.com

2015թ. հիմնադրված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով, ինչը հնարավոր չէ չնկատել: Ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Արամ Դանիելյանը մեզ հետ զրույցում թվարկեց բաժանմունքում առկա սարքերը՝ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ, համակարգչային տոմոգրաֆ, ռենտգեն և երկու սոնոգրաֆիկ սարք:
Ա. Դանիելյանը կարևորում է. «Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը 1,5 տեսլա հզորություն ունի. ծրագրային հնարավորություններն են մեծ՝ ի տարբերություն այլ գործող սարքերի: Համակարգչային տոմոգրաֆը՝ եռաչափ ռեկոնստրուկցիայի հնարավորությամբ է, ռենտգեն սարքը՝ տարբեր պրոեկցիաներով պատկերներ ստանալու, ինչպես նաև` համեմատելու նոր պատկերը հնի հետ»:
Զրուցակցի խոսքով՝ Ռադիոլոգիայի բաժանմունքը համագործակցում է գրեթե բոլոր բաժանմունքների հետ. «Ռադիոլոգիան միջոց է, որով պրակտիկ բժիշկը հասկանում է խնդիրն ու ավելի լավ պատկերացնում բուժումը, և դա շատ կարևոր է»:Ա. Դանիելյանն ընդգծեց, որ Ռադիոլոգիայի բաժանմունքում աշխատում են երիտասարդ և առաջատար մասնագետներ: «Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիան կադրային ընտրություն կատարելիս նախընտրում է պրոֆեսիոնալներին. «Ռադիոլոգիայի բաժանմունքում աշխատող բժիշկները փորձառու են: Նրանք սերտ համագործակցում են նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ, մասնակցում տարեկան ժողովների և այլն»:
Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) իրականացնող բժիշկ-ռադիոլոգ Հռիփսիմե Հյուսնունցը մեզ հետ զրույցում նշում է, որ ՀՏ հետազոտությունը հնարավորություն է տալիս բացահայտելու մարդու օրգանիզմի ախտաբանությունները. «Մեր բաժանմունք պացիենտները գալիս են բժշկի ուղղորդմամբ, և հենց բժիշկն է որոշում հաճախականությունը: Օրինակ՝ ունենում ենք ուռուցքային հիվանդներ, ովքեր քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման ընթացքում պարբերաբար անցնում են ՀՏ հետազոտություն»:Հ. Հյուսնունցն ասում է, որ Ռադիոլոգիայի բաժանմունքը սերտորեն համագործակցում է ԲԿ-ի գրեթե բոլոր բաժանմունքների հետ՝ օրթոպեդիայի, ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի և այլն: «Մենք մշտապես կապի մեջ ենք բուժող բժիշկների հետ, իրականացվում է թիմային աշխատանք: Նման կերպ կազմակերպված աշխատանքի արդյունքում ունենում ենք բարձր արդյունք»:
Բժիշկ-ռադիոլոգ Անուշ Մարալյանը, ով իրականացնում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), մեզ հետ զրույցում ասաց, որ ՄՌՏ համարվում է ախտորոշիչ մեթոդ և իր անփոխարինելի դերն ունի բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման մեջ` հատկապես կենտրոնական նյարդային համակարգի, հենաշարժական համակարգի, ինչպես նաև որովայնի պարենխիմատոզ օրգանների պատկերման համար: Վերջին սերնդի ՄՌ տոմոգրաֆների շնորհիվ մեզ հասանելի է դարձել սրտի, թոքերի և աղեստամոքսային համակարգի մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունները:
ՄՌՏ նորագույն կիրառումներից մեկն է ՄՌ-մամոգրաֆիան, որն անվնաս է և չունի տարիքային սահմանափակում:Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր կենտրոնում արդեն հնարավոր է իրականացնել ամբողջ մարմնի ՄՌՏ հետազոտություն` դիֆուզ-կախված նկարների ստացումով, որն ամբողջ աշխարհում կիրառվում է օնկոսքրինինգի՝ ուռուցքների հայտնաբերման համար: Կիրառում ենք նաև նոր մեթոդ կանանց օրգանների պատկերավորման համար՝ հիստերոսալպինգոգրաֆիա, երբ ներհեշտոցային կոնտրաստավորման ճանապարհով կարողանում ենք արգանդի և փողերի անանցելիությունը պարզել:
Այս բոլոր նորարարությունները դրական կազդեն հայկական բժշկական համայնքի վրա և թույլ կտան նոր բուժական մեթոդների կիրառման

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն