Լուրեր
«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է հերթական բարեգործական վիրահատությունը. կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում պարբերաբար իրականացվում են բարեգործական վիրահատություններ:
Հարցին, թե ի՞նչ պարբերականությամբ և ի՞նչ սկզբունքով են ընտրում վիրահատության կարիք ունեցող պացիենտներին, Արմեն Չարչյանը պատասխանեց.
«Բարեգործական վիրահատությունների փորձի ակունքները տանում է տարիներ առաջ Վաչագան Այվազյանի հետ միասին կայացրած որոշումները, որոնք ավանդապես շարունակվում են առայսօր: Պացիենտի ընտրության հիմքում այն դեպքերն են, որոնք հանգեցնում են ծանր հաշմանդամության. հիվանդը չի կարող տեղաշարժվել կամ առկա է ուժեղ արտահայտված ցավային համախտանիշ: Վիրահատական ներհիվանդանոցային ծախսերը հոգում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, ինքս ապահովում եմ պրոթեզի արժեքը, վիրահատություններն իրականացվում է իմ և իմ գործընկերների` մեր թիմի կողմից: Լինում են նաև դեպքեր, որ բավականին թանկ վիրահատությունները կատարում ենք նվազագույն ծախսերով: Նման հիմունքներով յուրաքանչյուր ամիս իրականացվում է 10-14 վիրահատություն, գումարած` միաբևեռ մինչև 6 վիրահատություն»:
Ս.թ. դեկտեմբերի 21-ին բարեգործական հիմունքներով իրականացվող հերթական վիրահատության մասին Ա. Չարչյանն ասաց.
«Պացիենտ Պ.Մ.-ն` տղամարդ, 50 տ, դիմել է «Իզմիրլյան» ԲԿ՝ գանգատվելով աջ կոնք-ազդրային հոդի շրջանի ուժեղ արտահայտված ցավերից և քայլքի խանգարումից: Հետազոտության արդյունքում պարզվել է. պացիենտն ունեցել է ազդրոսկրի վզիկի կոտրվածք, ազդրոսկրի գլխիկը քայքայվել է, իսկ վերջույթի տեղաշարժման արդյունքում այն կարճացել է մոտավորապես 4 սմ: Կատարվել է վիրահատական միջամտություն` կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում: Էնդոպրոթեզը ձեռք եմ բերել ինքս, իսկ վիրահատության ապահովման բոլոր պարագաները տրամադրել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը»:
Արմեն Չարչյանի նախատոնական խոսքն ուղղված էր բոլոր այն պացիենտներին, ում էնդոպրոթեզավորման արդյունքում ապահովել են լիարժեք կյանք. «Ուզում եմ ողջունել այն բոլոր հիվանդներին, ում կատարել ենք պրոթեզավորում և վերադարձրել կյանք, իսկ նրանց թիվը բազմահազար է: Տեղին է հիշել գերմանացի հայտնի օրթոպեդ-վնասվածքաբան Ութհոֆի (Hans K. Uhthoff) խոսքերը. որևէ այլ օրթոպեդիկ վիրահատություն այնքան չի ամոքում հիվանդի ցավերը, որքան արհեստական հոդերի կիրառումը»:
23.12.2016 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


