Լուրեր
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը չի զիջում եվրոպական առաջատար կլինիկաներին. գերմանացի բժիշկ. izmirlianmedicalcenter.com
Մարտի 17-23-ն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հրավերով Հայաստան էին ժամանել գերմանացի հայտնի բժիշկներ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ, օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստոֆ Յաշկենը և գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Հուբերթ Բլումը։ Գերմանացի հայտնի բժիշկներն այս կերպ մի քանի անգամ են հյուրընկալվել Հայաստանում: Նրանց հերթական այցը նույնպես մասնագիտական համագործակցության նպատակ ուներ, որի շրջանակում համատեղ իրականացվում են նաև հիվանդների խորհրդատվություն, բուժում, ախտորոշում, անհրաժեշտության դեպքում` վիրահատություններ:
Զրուցել ենք Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ, գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Հուբերթ Բլումի, օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստոֆ Յաշկենի և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ:
– Պարոն Բլում, որերո՞րդ այցն է Հայաստան:
– Երրորդ անգամ եմ Հայաստանում: Այս եռօրյա այցելության ընթացքում հետաքրքրված եմ ներքին հիվանդությունների փորձի փոխանակմամբ, հատկապես՝ ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի ու լյարդի:
– Այս օրերին պացիենտները ի՞նչ գանգատներով են դիմել:
– Մեծամասնությանն անհանգստացնում է ստամոքսի գանգատները: Ցավոք, շատերն ունեն ստամոքսի, աղիների և ենթաստամոքսային գեղձի չարորակ գոյացություն: Ցավալի է, որ մարդիկ դիմում են հիվանդության բարդացած փուլում: Ադպիսի հիվանդների համար անհրաժեշտություն է առաջանում օպտիմալ բուժման ռազմավարություն մշակել: Հազվադեպ է պատահում ուշացած դեպքերում վիրահատական միջամտությունների դիմել, որի պարագայում բուժումն իրականացվում է երկու փուլով` վիրահատություն և քիմիաթերապիա հետվիրահատական շրջանում: Ցավով պետք է նշեմ, որ հանդիպում եմ դեպքերի, երբ հիվանդությունն արդեն ծայրահեղ փուլում է` ամբողջ օրգանիզմով տարածված մետաստազներով: Այս դեպքերում բուժման վերջին հույսը քիմիաթերապիան է:
– Առհասարակ, ներքին հիվանդություններից խուսափելու համար ի՞նչ խորհուրդ կտաք:
– Սկզբունքորեն պետք է քիչ սնվել, կերակրացանկում նախապատվությունը չտալ մսին, հատկապես՝ կարմիր: Տեղեկացնեմ, որ հայերի շատ սիրելի խորովածն այնքան էլ առողջարար չէ (ժպտում է.-խմբ.): Անհրաժեշտ է սննդի առյուծի բաժինը հատկացնել մրգին ու բանջարեղենին: Շատ կարևոր է հետևել` պահպանելու օպտիմալ քաշ, որը յուրաքանչյուրի համար անհատական է:
Բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում` չարորակ գոյացություններ, հնարավոր է կանխարգելել` առողջ ապրելակերպին հետևելով: Պետք է զբաղվել սպորտով, անհրաժեշտ է շատ քայլել: Թվարկածս կանոններով ապրելն օգնում է օրգանիզմում արյան ակտիվ շրջանառությանն իր դրական հետևանքներով: Ամերիկյան հետազոտությունն ապացուցել էր, որ քաղցկեղային հիվանդությունների պարագայում մարմնի մարզումն ու ֆիզիկական ակտիվությունը նպաստում է հիվանդի երկարակեցությանն ու ինքնազգացողության բարելավմանը:
– «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը լինելով մեր երկրի առաջատար կլինիկաներից, ըստ Ձեզ, ի՞նչ տեղ է զբաղեցնում ժամանակակից կլինիկաների շարքում:
– Երրոդ անգամ այցելելով այստեղ, համոզվել եմ, որ կլինիկան հագեցած է լավագույն բուժտեխնիկայով և ախտորոշման համակարգով: Բժշկությունը, լինելով դինամիկ գիտություն, անընդհատ պահանջում է հետևել արդի մրցակցությանը: Այդ առումով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմը բավականին պատրաստված է և ներկայում մեր կենտրոնի հետ իրականացնում է փորձի փոխանակման ծրագիր, ինչը շատ կարևոր է ոլորտի զարգացման համար: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ոչնչով չի զիջում եվրոպական մի շարք առաջատար հիվանդանոցներին:
– Պարոն Չարչյան, Պարոն Յաշկեն երկրորդ անգամ է Հայաստանում… Եվ ընդհանրապես, ի՞նչ ծրագրերն են իրականացվում այդ այցերի շրջանակներում:
– Առաջին այցելության արդյունավետությունն է պատճառը, որ Քրիստոֆ Յաշկեն Հայաստան այցելեց երկրորդ անգամ: Մեր համագործակցության շրջանակում` միասին լուծելով հիվանդների խնդիրները, իրականացնում ենք բուժման ծրագիր: Եթե անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը շարունակել Գերմանիայում, դա ավելի դյուրին է կազմակերպվում:
– Մեր համագործակցությունն ունի խորը շերտեր և այն կրելու է շարունակական բնույթ: Արդեն մեկ տարվա համագործակցությունը տվել է իր արդյունքները:
– Մենք ո՛չ միայն մասնագիտական գիտելիքների, փորձի փոխանակման և բժիշկների վերապատրաստման ծրագիր ենք իրականացնում, այլ նաև համատեղ կատարում ենք վիրահատական միջամտություններ, բուժօգնություն և ախտորոշում:
– Համագործակցության մեկ տարվա ընթացքում ի՞նչ ծրագրեր են իրականացվել:
– Այս մեկ տարվա ընթացքում իրենց կողմից կազմակերպված դրամահավաքի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել երկու զինվորականի վիրահատական միջամտությունն իրականացնել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայում: Այս օրերին հանդիպել ենք Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ով ողջունել է մեր գերմանացի գործընկերների նման նախաձեռնությունը: Իսկ թե որ զինվորականների բուօգնությունը պետք է կազմակերպվեր Գերմանիայում, դա Պաշտպանության նախարարությունն էր որոշել` ելնելով խիստ անհրաժեշտությունից և բուժման անհետաձգելիությունից:
– Այս օրերին Ձեզ և պարոն Յաշկեին ի՞նչ գանգատներով պացիենտներ են դիմել:
– Հիմնականում դիմել են ողնաշարի օստեոխոնդրոզով և խոշոր հոդերի արթրոզով պացիենտներ:
– Պարոն Յաշկե ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում հիվանդանոցների գործունեությունը` հանձինս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի:
– Իմ երկրոդ այցով ականատես եմ եղել բարձրորակ օրթոպեդիկ վիրահատական միջամտություններին, բուժման կարգը, միանշանակ, համապատասխանում է միջազգային չափանիշներին: Վստահորեն կարող եմ ասել, որ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը գտնվում են հավասար հարթության վրա, ինչը չեմ կարող ասել հայաստանյան մյուս հիվանդանոցների մասին:
– Ձեր մասնագիտական խորհուրդը:
– Հետևել առողջ ապրելակերպին, զբաղվել սպորտով, դեղորայք և ալկոհոլ չօգտագործել, սնվել առողջ սննդակարգով:
23.03.2017 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ