Լուրեր
Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում
Արամյանց բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի ու Վնասվածքաբանության բաժանմունքում սկսել են իրականացնել բացառիկ վիրահատություններ հիշողություն ունեցող հատուկ մետաղի կիրառմամբ: Մետաղի օգտագործումն առավել արդյունավետ է դարձնում կոտրվածքների բուժումն ու պացիենտի արագ ապաքինումը:
Արամյանց Բժշկական կենտրոնի փոխտնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Միքայել Բուռնուչյանի խոսքով՝ սառեցնելով 0-5 աստիճան՝ այս մետաղը հնարավոր է ծալել ու կիրառել ցանկացած դիրքով՝ կախված կոտրվածքի տեղակայումից: Հետո այն մարմնի ջերմության ազդեցությամբ 37-40 աստիճանում կվերադառնա իր նախնական դիրքին՝ ապահովելով ոսկրաբեկորների կոպրեսիան:
Մետաղն իր արդյունավետությամբ կարող է փոխարինել նմանատիպ վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղալարին և պտուտակին: Այն իր մեջ պարունակում է ուժ, որն էլ հենց ոսկրաբեկորները պահում է մշտական կոմպրեսիայի վիճակում. արդյունքում ոսկրացման ընթացքն ավելի է արագ է տեղի ունենում: Այն որոշ դեպքում կարելի է կիրառել անգամ Իլիզարովի ծանր ու խոշոր ապարատի փոխարեն՝ազատելով պացիենտին լուրջ անհարմարությունից:
Նման փորձ բժիշկ Բուռնուչյանն արդեն կատարել է հինգ ամիս առաջ` նախաբազկի զույգ ոսկրերի կեղծ հոդի վիրահատության ժամանակ օգտագործելով այս մետաղը: Վիրահատությունից հետո պացիենտն իրեն շատ լավ է զգում, իսկ այսօր արդեն կա հստակ արդյունք.մեկ ոսկորը ամբողջովին վերականգնվել է, իսկ մի ոսկորն էլ ամրանալու փուլում է:
Ընդ որում, մետաղը տեղադրելու համար պետք է ընդամենը քիչ ինվազիվ և փոքր միջամտություն կատարել: Մետաղը առաձգական է և ամուր, այն նիկելի և տիտանի խառնուրդ է, ունի տարբեր չափսեր ու ձևեր, որոնք կիրառվում են ըստ դեպքի ու ցուցումի:
Բժիշկ Բուռնուչյանի խոսքով՝ արդեն 8 պացիենտ այս մետաղի օգտագործմամբ վիրահատությունների են ենթարկվել և գոհ հեռացել:
Հիշողություն ունեցող մետաղը կիրառվում է և´ թարմ կոտրվածքների, և´ կեղծ հոդերի, և´ ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքների, և´ չսերտաճող կոտրվածքների ժամանակ:
23.11.2017 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


