Լուրեր
Առողջ ապերլակերպին նվիրված միջոցառում Սարդարապատի դպրոցում. arabkirjmc.am
Նոյեմբերի 29-ին Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Teenslive թիմը և Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան հյուրընկալվեցին Սարդարապատի դպրոցում` առողջ ապրելակերպին նվիրված գեղեցիկ միջոցառման շրջանակներում:
Ուրախ երգ և պար, առողջ ապրելակերպի թեմայով պաստառների ցուցահանդես-մրցույթ, լավ տրամադրություն, և իհարկե` շատ տաղանդավոր դեռահասներ, որոնք ընտրում են առողջ ապրելակերպ:
Առողջ սնուցումը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից զերծ մնալը ոչ միայն նպաստում են լավ ինքնազգացողության, այլ նաև նվազեցնում են մեծահասակների քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը:
Հայտնի է, որ սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, չարորակ ուռուցքները և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը կազմում են մեծահասաների հիվանդացության և մահացության ամենամեծ մասնաբաժինը և շատ տարածված են Հայաստանում:
Մեծահասակների վաղաժամ մահացության 60% և հիվանդացության բեռի շուրջ 30% պայմանավորված են դեռահասային տարիքի հիվանդությամբ և վարքագծով (ՄԱԿ-ի միացյալ ծրագիր): Կանխարգելիչ միջոցառումներ դպրոցական և դեռահասային շրջանում նպաստում են մեծահասակների քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը (տարբեր հիվանդությունների ռիսկն իջնում է 20-73%, բոլոր պատճառներից մահացության ռիսկը` 32%-ով):
Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից նախաձեռնած ծրագրի շրջանակներում, որի իրականացմանն օժանդակում է Ամերիկյան մանկաբուժական միության NCDChild ստորաբաժանումը, իրագործվում է առողջ ապրելակերպի քարոզում ինչպես մանկական բժիշկների, այնպես էլ ընտրված 3 դպրոցների դեռահասների շրջանում: Տպագրվեցին գունագեղ ուղեցույցներ և պաստառներ դեռահասների, ծնողների և դպրոցների անձնակազմի համար` ռացիոնալ սնուցման, առողջ կենսակերպի կանոնների և ծխախոտի վնասների վերաբերյալ, իրականացվեցին սեմինարներ և հանդիպումներ Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Մխիթար Հերացի ավագ դպրոցում և Սարդարապատի դպրոցում:
Սարդարապատի դպրոցականների կողմից կազմակերպված միջոցառումը ցույց տվեց, որ դեռահասները հասկանում են առողջ ապրելակերպի կարևորությունը և պատրաստ են քարոզելու առողջ կենսակերպը իրենց դասընկերների և հանրության շրջանում:
Առողջ կենսակերպը առողջության գրավականն է ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակ կյանքում:
04.12.2018 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ