Լուրեր
Պատվաստման ֆլեշմոբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am
ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն (պետական պատվերի շրջանակներում սեզոնային գրիպի դեմ (Վաքսիգրիպ) պատվաստումներ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել և իրականացնել կամավոր սկզբունքով…), «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ս/թ դեկտեմբերի 10-ին կազմակերպվել էր պատվաստման իրականացման ֆլեշմոբ բուժանձնակազմի շրջանում:
Միջոցառման կարևորությունը նրանում է, որ սուր շնչառական վարակիչ հիվանդություններից ամենատարածվածը գրիպն է, որը բնութագրվում է համաճարակների, երբեմն նաև պանդեմիաների` համավարկաների առաջացմամբ ու հղի է մի շարք լուրջ բարդություններով, որոնցից ամենատարածվածը թոքաբորբն է, ինչը մեծ վտանգ է ներկայացնում նաև բուժաշխատողների համար: Նրանք գրիպով հիվանդանալու տեսանկյունից ռիսկի խմբում են, քանի որ գրիպով հիվանդներն առաջինը դիմում են բուժաշխատողներին:
Ուստի շատ կարևոր է, որ բոլոր բուժաշխատողները պատվաստված լինեն գրիպի դեմ, քանի որ ցանկացած կառավարելի վարակիչ հիվանդության, այդ թվում նաև սեզոնային գրիպի դեմ, պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Պատվաստվելով, առաջինը մարդն իրեն է պաշտպանում, և հետո նաև իր շրջապատին` կոլեկտիվ անընկալունակության ձեռքբերման միջոցով:
Պատվաստումներն անկացվեցին Վաքսիգրիպ և ԱԴՓ-Մ (դիֆթերիայի և փայտացման) պատվաստանյութերով, քանի որ, ելնելով աշխարհում դիֆթերիայի հիվանդացության լարված իրավիճակից, անհրաժեշտ է պատվաստվել նաև դիֆթերիայի դեմ: Աշխարհի մի շարք երկրներում` Հնդկաստան, Վենեսուելա, Հարավային Աֆրիկայի որոշ երկրներ, Ուկրաինա և այլն, արձանագրվել են դիֆթերիայից մահվան դեպքեր: Եվ, քանի որ ներկայում շփումները վերոնշյալ երկրների հետ, մասնավորապես` Հնդկաստանի ազգաբնակչության հետ մեծ են, դիֆթերիայի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն է ստանում:
Խնդրին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի համաճարակաբանության ծառայության ղեկավար Նունե Քրիշչյանի հետ:
– Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնի ամբողջ բուժանձնակազմը միանում է բուժաշխատողների շրջանում անցկացվող գրիպի և դիֆթերիայի պատվաստումների իրականացմանը: Այն կատարվում է ՔԿԱ կլինիկայում, քանի որ դիֆթերիայի կասկածի դեպքում պացիենտներն առաջինը դիմում են քիթ- կոկորդ-ականջաբաններին:
Մեր օրինակով ցանկանում ենք ցույց տալ, որ բժիշկները չեն վախենում պատվաստումներից, քանի որ դրա արդյունքում ենք կանխարգելում գրիպի և դիֆթերիայի հնարավոր բարդությունները: Գրիպի ժամանակ ամենատարածված բարդությունները թոքաբորբերն են, որոնց հետ հաճախ ենք առնչվում:
Պատվաստանյութը գրիպի A և B շտամերի, H-1 N-1 ենթատեսակների (խոզի գրիպ) դեմ է: Պատվաստանյութը ներարկվում է անհատական ներարկիչներով:
– Հնարավո՞ր է կանխատեսել տվյալ տարվա սեզոնային ինֆեկցիաները և որքանո՞վ է հավանական, որ ինֆեկցիայի տարածման ժամանակ հենց այս շտամերը կլինեն:
– Սեզոնային վարակները կանխատեսել հնարավոր է, միշտ պետք է պատրաստ և աչալուրջ լինել, քանի որ վարակի վտանգը միշտ կա: Իհարկե, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ներկայում ևս առկա են A և B տիպի շտամերը և նրանց ենթատեսակները: Եվ հենց այդ ամենատարածված ենթատեսակներն էլ նախատեսված են այս պատվաստանյութի մեջ:
– Նմանատիպ ֆլեշմոբ անցկացվե՞լ է նախկինում:
– Ֆլեշմոբն անցկացվում է առաջին անգամ, բայց պատվաստումներն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում են: 2009 թվականից մենք առնչվել ենք այդ խնդրի հետ, ունեցել ենք բազմաթիվ հիվանդներ, նույնիսկ H-1 N-1 ենթատեսակով վարակված հիվանդներ, որոնք անկանխատեսելի կլինիկայով էին մեզ դիմում: Նման դեպքերը պատճառ էին, որ ակտիվ մասնակցենք այդ ոլորտին վերաբերող տարբեր գիտաժողովների, նաև վերապատրաստվենք: Մենք առաջնորդվում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերով և՛ բուժման, և՛ պատվաստումների հարցերում:
Եվ այսօր, ինչպես ամեն տարի, առաջինը կպատվաստվեմ ես:
Վասակ Մելիքսեթյան, Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար
– Որքանո՞վ է անհրաժեշտ այս միջոցառումը:
– Սեզոնային գրիպի պատվաստումներն արդեն մոտ մեկ ամիս է կատարվում են հանրապետության տարբեր բուժհիմնարկներում: Այսօր այդ պատվաստումների ֆլեշմոբն է անցկացվում «Արմենիա» բժշկական կենտրոնում: Բուժաշխատողների շրջանում պատվաստումների անցկացման նպատակը մեր քաղաքացիներին օրինակ ծառայելն է, որովհետև կա կարծիք, որ բժիշկները խորհուրդ են տալիս, բայց իրենք չեն պատվաստվում: Այս կերպ փորձում ենք ցույց տալ, որ նման միջոցառումները կարևոր են, և բռնկումներից խուսափելու ճանապարհը սա է:
– Որքանո՞վ է վտանգավոր դիֆթերիան մեծահասակների մոտ:
– Վտանգը միշտ կա և կարևոր է, որ մեր ազգաբնակչությունը տեղեկացված լինի ինֆեկցիաների դեմ կանխարգելիչ միջոցառումների կարևորությանը: Դիֆթերիան ընթանում է սովորական անգինաների կամ վերին շնչուղիների կատարի ձևով, իսկ հետագա զարգացումները բերում են մի շարք բարդությունների, որոնցից խուսափելու համար կոչ ենք անում պատվաստվել:
– Պատվաստումից բարդություններ և ռեակցիաներ հաճա՞խ են հանդիպում, կա՞ն հակացուցումներ:
– Պատվաստումից հետո կարող են լինել սովորական բարդություններ: Դրանցից է մի քանի օր տևող ջերմության բարձրացումը, որը բնականոն ընթացք է և անցնում է առանց հետևանքների: Քրոնիկ հիվանդները պետք է բժշկին տեղեկացնեն հիվանդությունների մասին, որպեսզի պատվաստումից հետո սրացումներ չլինեն: Հակացուցում կարող են լինել սրացման փուլում գտնվող որոշ քրոնիկ ծանր հիվանդությունները:
– Պատվաստումները կամավո՞ր են: Կա՞ն հրաժարվողներ:
– Իհարկե՛, դա յուրաքանչյուրի ցանկությամբ է իրականացվում: Մենք բացատրում, տեղեկացնում ենք պատվաստման կարևորության մասին, բայց մարդիկ ազատ են իրենց որոշման մեջ: Վստահեցնում եմ, որ մեր կլինիկայում հրաժարվողներ չկան:
18.12.2018 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



